Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-200...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ Տ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2016 թվականի հոկտեմբերի 3-ին

 

i

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2015 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2016 թ. հոկտեմբերի 18
Երևան
ՀՕ-151-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-188 օրենքի 12-րդ հոդվածի համաձայն:

2. Հաշվետվությունն ընդգրկում է 2015 թվականի օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակահատված):

i

3. Հաշվետու ժամանակահատվածում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 31-ի ՀՕ-124-Ն օրենքը (այսուհետ` Ծրագիր): «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` «եթե ծրագրի գործողության ժամկետը լրանալուց հետո նոր ծրագիր չի ընդունվում, ապա շարունակում է գործել նախորդ ծրագիրը», և «նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և «փոքր» օբյեկտները նոր ծրագրի մասն են վերջինիս ուժի մեջ մտնելու պահից»: Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցման նոր ծրագիր չի ընդունվել:

i

4. Հաշվետու ժամանակահատվածում Ծրագրում կատարվել է հետևյալ լրացումը. «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի հունիսի 23-ի ՀՕ-84-Ն օրենքով Ծրագրի թիվ 1 ցանկում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ընկերությունների ցանկը համալրվել է, և ցանկում ընդգրկվել է 90073 ծածկագրով «Հայփոստ» ՓԲԸ-ն:

5. Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունել է «Գյուղատնտեսական տեխնիկայի փորձարկում և ներդրում» ՓԲԸ-ի բաժնետոմսերի և ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Անկախության 4/3 հասցեում գտնվող անշարժ գույքի (բաղնիքի շենքի) մասնավորեցման մասին որոշումները:

6. Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 51,978 մլն դրամ, որից ընկերությունների (ձեռնարկությունների) մասնավորեցումից ստացված միջոցները` 25,135 մլն դրամ, նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները` 26,843 մլն դրամ:

7. Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 51,178 մլն դրամ:

i

8. Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» 1997 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-188, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-127-Ն և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-126-Ն օրենքների` 2015 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ է փոխանցվել 0,800 մլն դրամ:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգով յուրաքանչյուր մասնավորեցվող ընկերության և գույքի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ինտերնետային կայքում հրապարակվել է համապատասխան տեղեկատվություն:

 

II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ

 

1. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

10. Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման կատարողականը

1) Հաշվետու ժամանակահատվածում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է Ծրագրում ընդգրկված 2 օբյեկտ:

2) Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված օբյեկտների և դրանց գնորդների ստանձնած պարտավորությունների մասին տեղեկությունները ներկայացված են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հավելված 1-ում:

11. Մասնավորեցման գործարքների արդյունքում ստանձնած պարտավորությունների կատարողականը

1) Պետական գույքի մասնավորեցման պայմանագրերով 2015 թվականի ընթացքում ներդրումային և սոցիալական երաշխիքների ապահովման պարտավորություններ են ստանձնել 13 գնորդ: Գնորդների կողմից պայմանագրերով ստանձնած ներդրումային պարտավորությունները կազմել են 85 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև մեկ գնորդ նախատեսել է կատարել 8,780 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ներդրում: Իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով երեք գնորդ նախատեսել է ստեղծել 27 աշխատատեղ:

2) Մասնավորեցման պայմանագրերով 2015 թվականի ընթացքում ՀՀ դրամով նախատեսված պարտավորությունները սահմանված ժամկետում կատարել են չորս գնորդ, որից երեք գնորդի կատարած ներդրումները նախատեսված 21 մլն ՀՀ դրամի փոխարեն կազմել են 24,915 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև վճարվել է 200 000 ՀՀ դրամ տուգանք (պարտավորությունների կատարման ուշացման համար), մեկ գնորդի կատարած ներդրումները նախատեսված 8,780 մլն ԱՄՆ դոլարի փոխարեն կազմել են 10,253 մլն ԱՄՆ դոլար:

3) Սոցիալական երաշխիքների ապահովման մասով պարտավորությունները կատարել են երեք գնորդ, և նախատեսված 27 աշխատատեղի փոխարեն ստեղծվել է 59 աշխատատեղ:

4) Մեկ գնորդ պարտավորվել է բնակիչների հետ կնքել բնակելի տարածքների նվիրատվության 12 պայմանագիր, որոնք կնքվել են:

5) Նախատեսված ներդրումները սահմանված ժամկետում չեն կատարել երեք գնորդ, այն կազմել է 64 մլն ՀՀ դրամ. արդյունքում երկու գնորդի չկատարած պարտավորությունների համար հաշվարկվել է ընդհանուր առմամբ 10,600 մլն ՀՀ դրամ տուգանք, իսկ մեկ գնորդի` 11 մլն ՀՀ դրամի չափով ներդրումային պարտավորության չկատարման հետ կապված պատրաստվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ` պարտավորությունը դադարեցնելու վերաբերյալ, որը պայմանավորված է վերջինիս կատարման անհնարինությամբ:

6) Մեկ գնորդ չի կատարել անհրաժեշտ չափի ներդրումներ օբյեկտի շինարարական աշխատանքներն ավարտելու և մեկ գնորդ` շինարարությունը ավարտին հասցնելու պարտավորությունները:

7) Մասնավորեցված օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա ներդրումային պարտավորությունների և սոցիալական երաշխիքների կատարման մասին տեղեկությունները, ըստ առանձին ընկերությունների և օբյեկտների, ներկայացված են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հավելված 2-ում:

12. Ընկերությունների լուծարման և սնանկացման գործընթացը

i

1) «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընկերությունները չմասնավորեցվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է որոշում ընդունել այդ ընկերությունների լուծարման մասին:

2) Հաշվետու ժամանակահատվածում լուծարման գործընթացում է եղել Ծրագրում ընդգրկված 10 առևտրային կազմակերպություն:

3) Հաշվետու ժամանակահատվածում նշված կազմակերպություններից`

ա. երեք կազմակերպության լուծարման գործընթացն ավարտվել է.

բ. մեկ կազմակերպություն ճանաչվել է սնանկ:

4) Հաշվետու ժամանակահատվածում նշված լուծարվող կազմակերպություններում մարվել է շուրջ 10,947 մլն ՀՀ դրամ կրեդիտորական պարտք, որից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` 3,362 մլն ՀՀ դրամ, համայնքային բյուջե` 0,101 մլն ՀՀ դրամ, աշխատավարձի գծով` 6,453 մլն ՀՀ դրամ և այլ կրեդիտորական պարտք` 1,031 մլն ՀՀ դրամ:

5) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի թիվ 900005029039 «Լուծարվող պետական փակ բաժնետիրական ընկերությունների հաշվարկային հաշիվներում մնացած դրամական միջոցների հավաքագրում» եկամտային հաշվին փոխանցվել է 10,196 մլն ՀՀ դրամ, իսկ 0,120 մլն ՀՀ դրամ դեբիտորական պարտքի ստացման իրավունքը վերապահվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

6) Ընկերությունների` հաշվետու ժամանակահատվածում լուծարման և սնանկացման գործընթացի մասին տեղեկությունները ներկայացված են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հավելված 3-ում:

 

2. «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ

 

13. «Փոքր» օբյեկտների մասնավորեցման կատարողականը

i

1) Համաձայն Ծրագրի 5-րդ հոդվածի` մասնավորեցման նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված «փոքր» օբյեկտները համարվում են Ծրագրի մաս և ենթակա են մասնավորեցման «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2) Հաշվետու ժամանակահատվածում «փոքր» օբյեկտ չի մասնավորեցվել:

3) Նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված պետական բյուջեի եկամուտները կազմել են 26,843 մլն դրամ:

 

Հավելված 1

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
հաշվետու ժամանակահատվածում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված օբյեկտների մասին

 

 

Հ/Հ

Ընկերության (պետական գույ-
քի) անվանումը, ծածկագիրը` ըստ Ծրագրի

Գտնվելու վայրը

Պետա-
կան կա-
ռավար-
ման մար-
մինը

ՀՀ կառավա-
րության որոշման համարը, ամսաթիվը

Պետա-
կան գույքի գնահատ-
ված արժեքը (հազ. դրամ)

Վաճառ-քի գինը (հազ. դրամ)

Ընկերու-
թյան հաշ-
վեկշռում ամ-
րագրված պար-
տավորու-
թյունները (հազ. դրամ)

Ներդրումային պար-
տավորություն-
ների և սոցիալական երաշխիքների մա-
սին` ըստ մասնավո-
րեցման պայմանագրի

Գնորդը

1

2

3

4

5

6

7

8

9

10

i

1.

«Գյուղատըն-
տեսական տեխնիկայի փորձարկում և ներդրում» ՓԲԸ-ի բաժնե-
տոմսեր (62364)

Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Երևանյան 2

Հայաս-
տանի Հանրա-
պետու-
թյան կառա-
վարու-
թյանն առընթեր պետա-
կան գույ-
քի կառա-
վարման վարչու-
թյուն

Հայաստանի Հանրապե-
տության կառավա-
րության 2015 թվականի նոյեմբերի 5-ի N 1337-Ա որոշում

11546

1

6 763,345

1. 3 տարվա ընթացքում կատարել 300 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք դրա-
մի չափով ներդրումներ` հետևյալ համա-
մասնությամբ`
ա. 1-ին տարին` 100 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` շենքի կապի-
տալ նորոգման համար,
բ. 2-րդ տարին` 100 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` շենքի կապիտալ նորոգման համար,
գ. 3-րդ տարին` 100 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` շենքի կապիտալ նորոգման, ներքին հարդարման և կահա-
վորանքի համար.
2. Ներդրումների ավարտից հետո` 1 տարվա ընթաց-
քում, ստեղծել 20 աշխա-
տատեղ` յուրաքան-
չյուրը 60 հազ. դրամ աշխատա-
վարձով:

«Ագրո-
հոլդինգ Արմե-
նիա» ՍՊԸ

i

2.

Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Անկախության 4/3 հասցեում գտնվող անշարժ գույք (բաղնիքի շենք` նախկին «Արթիկի կոմունալ տնտեսու-
թյան» ՊՁ-ից առանձնաց-
ված 366.38 քմ մակերեսով անշարժ գույք (քանդման ենթակա) և 520 քմ մակերեսով հողամաս) (20582)

Շիրակի մարզ, ք. Արթիկ, Անկախու-
թյան 4/3

Հայաս-
տանի Հանրա-
պետու-
թյան կառա-
վարու-
թյանն առընթեր պետա-
կան գույ-
քի կառա-
վարման վարչու-
թյուն

Հայաստանի Հանրապե-
տության կառավա-
րության 2015 թ. հոկ-
տեմբերի 22-ի N 1228-Ա որոշում

902,800

902,800

չունի

-

Մարիե-
տա Աբրա-
համյան

 

Հավելված 2

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
մասնավորեցված ընկերությունների և անավարտ շինարարության օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա ներդրումային պարտավորությունների և սոցիալական երաշխիքների կատարման մասին

 

 

Հ/Հ Մասնավորեցված գույքի և գնորդի անվանումը Նախատեսված պայմանագրային պարտավորությունները Կատարման ժամկետը Կատարման ընթացքը
1. Վանաձոր քաղաքի Մաշտոցի 1 հասցեում գտնվող 5264,74 քմ մակերեսով «Վանաձորի հյուրանոց» ԱՇՕ Գնորդ` Սամվել Գրիգորյան ՀՀ Լոռու մարզ, գ. Գուգարք, 10-րդ փող., տուն 27ա Պայմանագիր` 859-ՈՒ, 20.01.2009 թ. Ստեղծել 5 աշխատատեղ 20.01.2015 թ. Ապահովվել է 21 աշխատատեղ
2. «Քաղաքաշինության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ» ԲԲԸ-ի 100% բաժնետոմսեր ք. Երևան, Դավիթ Անհաղթի 23 Գնորդ` Աղավնի Մինասյան ք. Երևան, Մաշտոցի պող., շ. 15, բն. 6 Պայմանագիր` 295-Մ, 05.02.2013 թ. Կատարել 500 000 ՀՀ դրամի չափով ներդրում, ստեղծել 2 աշխատատեղ` նվազագույնը 60 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով և պահպանել այն 2 տարվա ընթացքում 19.02.2015 թ. Կատարվել է 500 000 ՀՀ դրամի ներդրում, ստեղծվել է 9 աշխատատեղ` 60 000 ՀՀ դրամ աշխատավարձով
3. ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ գյուղի Գ. Նժդեհի փող. թիվ 73 հասցեում գտնվող 1193.4 քմ մակերեսով Կրասնոսելսկի կինոցանցի «Ճամբարակ» կինոթատրոն Գնորդ` Սոս Սոսյան ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Ճամբարակ, Գետափնյա 41Պայմանագիր` 294-Մ, 10.05.2012 թ. Կատարել 7 000 000 ՀՀ դրամի չափով ներդրում 10.05.2015 թ. Կատարվել է 7 000 000 ՀՀ դրամի ներդրում
4. ՀՀ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի 45 փ., թիվ 1 հասցեում գտնվող «Իջևանի ծխախոտի ֆերմենտացիոն գործարան» ՊՓԲԸ-ի լուծարումից հետո մնացած գույք, այդ թվում` 9611,2 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինություններ, որից 9216,57 քմ ենթակա է քանդման Գնորդ` Լիլիթ Մարդանյան ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, փ. Ս.Օհանյան, 1-ին նրբ., տուն 19 Պայմանագիր` 868-Ու, 04.06.2013 թ. Կատարել 12 500 000 ՀՀ դրամի չափով ներդրում 04.06.2015 թ. Կատարվել է 13 755 720 ՀՀ դրամի ներդրում
5. ՀՀ Լոռու մարզի Գարգառի գյուղական համայնքի Կենտրոնական թիվ 4 հասցեում գտնվող Ստեփանավանի կարի ԱՄ-ի արտադրական տեղամասի 579,5 քմ մակերեսով ԱՇՕ Գնորդ` Պավլիկ Զալինյան ՀՀ Լոռու մարզ, գ. Գարգառ, Կենտրոնական 6 Պայմանագիր` 296-Մ, 16.07.2013 թ. Կատարել 1 000 000 ՀՀ դրամի չափով ներդրում 16.07.2015 թ. Սահմանված ժամկետում ներդրումներ չկատարելու հետևանքով հաշվարկվել է 200 000 ՀՀ դրամ տուգանք: Դատարանի համապատասխան վճռով կատարվել է հարկադիր կատարման ենթակա 3 659 094 ՀՀ դրամի ներդրում և 200 000 ՀՀ դրամ տուգանք:
6. «Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկի «Բնակելի շենք քաղաք Ջերմուկում» ԱՇՕ ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Ջերմուկ Գնորդ` Արամ Արսենյան ք. Ջերմուկ, փ. Շահումյան, շ. 5 Պայմանագիր` 668-Ու, 25.03.2004 թ. Համաձայնագիր 27.12.2013 թ. Կատարել 11 000 000 ՀՀ դրամի չափով ներդրում 31.08.2015 թ. Չի կատարվել: Պատրաստվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ` պարտավորությունը դադարեցնելու վերաբերյալ, որը պայմանավորված է վերջինիս կատարման անհնարինությամբ:
7. ՀՀ ոստիկանության Ջերմուկի առողջարանի (250 տեղ) ԱՇՕ Վայոց ձորի մարզ, ք. Ջերմուկ Գնորդ` «Կուրորտտուրսերվիս» ՍՊԸ ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Մալիշկա Արմեն Հարությունյան Պայմանագիր` 568-Ու, 19.08.2003 թ. Պայմանագրի փոփոխություն 16.06.2009 թ. Ներդրումներն ավարտելու պահից 5-10 տարվա ընթացքում կատարել անհրաժեշտ չափի ներդրումներ` օբյեկտի շինարարական աշխատանքներն ավարտելու համար 19.08.2015 թ. Չի կատարվել: Հայց է ներկայացվել դատարան:
8. «Ռեմդիզել» ՓԲԸ Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ Գնորդ` «ԲԻԶՆԵՍ ԼԱՅՆ» ՍՊԸ ք. Երևան, Նոր-Արեշ 24 փ. տուն 29 տնօրեն` Ժիրայր Ստեփանյան լիազորված անձ` Ռուբեն Աղանջանյան Պայմանագիր` 857-Ու, 13.08.2008 թ. Կատարել 25 000 000 ՀՀ դրամի չափով ներդրում 25.08.2015 թ. Չի կատարվել: Հաշվարկվել է 5 000 000 ՀՀ դրամ տուգանք: Հայց է ներկայացվել դատարան:
9. «Սպասարկում և բարեկարգում» ՓԲԸ-ի գույքի կազմից առանձնացված Պուլմունոլոգիայի ԳՀԻ ԱՇՕ ք. Երևան Աճառյան 2 Գնորդ` Հասմիկ Սարգսյան Պայմանագիր` 690-Ու, 03.06.2004 թ. Համաձայնագիր 11.02.2014 թ. Աշխատանքներն ավարտել մասնավորեցման պայմանագրի կնքումից հետո մինչև 2015 թ. դեկտեմբեր ամիսը` ներդնելով 28 000 000 ՀՀ դրամ 30.11.2015 թ. Չի կատարվել: Հաշվարկվել է 5 600 000 ՀՀ դրամ տուգանք: Հայց է ներկայացվել դատարան:
10. «Դվին հյուրանոցային համալիր» ՓԲԸ ք. Երևան, փ. Պարոնյան 40 Գնորդ` «Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ՓԲԸ ք. Երևան, Սարյան 20 «ՍԻ Սի Ջի Կովկասյան Կոմունիկացիոն խումբ» ՍՊԸ Կիպրոս, Նիկոսիա Պայմանագիր` 686-Ու, 14.05.2004 թ. Համաձայնագիր 17.06.2013 թ. Կատարել 8 780,0 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում 31.12.2015 թ. Կատարվել է 10 253 352 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում
11. «Հրազդանի կինոցանց»-ի գույքի կազմից առանձնացված «Ծաղկաձոր» կինոթատրոնի գույքի 618,53 քմ տարածք և գույք Գնորդ` «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ Մարտուն Ադոյան ք. Երևան, Ն/Ն 3-րդ զ., շ. 33 ա, բն. 17 Պայմանագիր` 735-Ու, 21.02.2005 թ. Շինարարական աշխատանքներն ավարտել մինչև 2015 թվականը, և շինարարական աշխատանքների ավարտից հետո կինոթատրոնի գործունեության պրոֆիլը պահպանել առնվազն 20 տարի ժամկետով 31.12.2015 թ. Չի կատարվել: Հայց է ներկայացվել դատարան:
12. «Գուգարք» կարի ԱՄ-ի կազմից առանձնացված «Դարպասի արտադրամաս»-ի գույք ՀՀ Լոռու մարզի Դարպաս համայնքում գտնվող 2197,45 քմ մակերեսով անշարժ գույք և այլ հիմնական միջոցներ Գնորդ` «ՎԱԲԱ» ՍՊԸ ք.Վանաձոր, Թումանյան թիվ 12 տնօրեն` Լուսինե Բարաթյան Պայմանագիր` 870-Ու, 03.02.2014 2014 թվականի մայիս ամսից առնվազն 5 տարի ժամկետով ապահովել արտադրամասի գործարկումը, ինչպես նաև առնվազն 5 տարի ժամկետով` յուրաքանչյուր տարի առնվազն 6 ամիս ժամկետով ստեղծել 20 աշխատատեղ` առնվազն 60 000 ՀՀ դրամ աշխատավարձով 31.12.2015 թ. Ստեղծվել է 29 աշխատատեղ` 66 000 ՀՀ դրամ աշխատավարձով
13. ՀՀ Շիրակի մարզի, Կարմրաքար համայնքի 1-ին փողոց թիվ 1 հասցեում գտնվող 950.4 քմ անշարժ գույք Գնորդ` ՀՀ Շիրակի մարզի Կարմրաքարի գյուղական համայնք ղեկավար` Արթուր Մաթևոսյան ՀՀ Շիրակի մարզ, գ. Կարմրաքար փ. 4, տուն 3 Պայմանագիր` 872-Ու, 12.09.2014 թ. ՀՀ Շիրակի մարզի Կարմրաքար համայնքի 1-ին փողոց թիվ 1 հասցեում բնակվող բնակիչների հետ կնքել նվիրատվության պայմանագրեր` իրենց զբաղեցրած տարածքների վերաբերյալ 14.10.2015 թ. Կատարվել է:

 

Հավելված 3

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
հաշվետու ժամանակահատվածում լուծարման և սնանկացման գործընթացի մասին

 

Հ/Հ

Ծածկա-
գիրը` ըստ Ծրագրի

Ընկերության (կազմակերպության) անվանումը

Հիմնադիրը

Լուծարման մասին ՀՀ կառավարության որոշման համարը, ամսաթիվը

Լուծարման ընթացքը

1

2

3

4

5

6

i

1.

60216

Գորիսի հրուշակեղենի ՊՁ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 10-ի N 137-Ա որոշում

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

2.

5328

Իջևանի գլխավոր պանրագործարան

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 23-ի N 348-Ն որոշում

Լուծարված:

i

3.

11039

Փոքրաշենի բտման տնտեսություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 23-ի N 348-Ն որոշում

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

4.

11050

Արտամետի կերերի արտադրության տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 23-ի N 348-Ն որոշում

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

5.

60153

«Երառսպասարկում» ՓԲԸ-ի արտադրական և սովորողների Մ/Ս թիվ 7 ԴՁ

«Երառսպասարկում» ՓԲԸ (բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը պատկանում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը)

ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 23-ի N 348-Ն որոշում

Սնանկ:

i

6.

62136

«Ջրհոս» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 25-ի N 117-Ն որոշում

Լուծարված:

i

7.

62079

«Ագրոնավթաբազա» ՊՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի N 997-Ա որոշում

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

8.

90036

«Գեոկոմպլեքս» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի
N 997-Ա որոշում

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

9.

90035

«Էկոսերվիս» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N 929-Ա որոշում

Լուծարված:

«Էկոսերվիս» ՓԲԸ-ի «Գեոմատակարար» ԴՓԲԸ

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

10.

62061

«Գրանիտ» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1379-Ա որոշում

Գտնվում է լուծարման գործընթացում:

 

 

pin
ՀՀ 03.10.2016
N ՀՕ-151-Ն օրենք