ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ա. Դ. ՍԱՀԱԿՅԱՆԻՆ 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ
ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի վարչության թիվ 1045 զորամասի վաշտի հրամանատար, ավագ սերժանտ Անդրիաս Դերենիկի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ պարգևատրել 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով:
2 հունիսի 1994 թ.
ՆՀ-336