600.0095.160905
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«16» 09 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60005374
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
8 հուլիսի 2005 թվականի N 95-Ն
ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(3-րդ մաս)
ԳԼՈՒԽ 12
ԳԱԶԻՖԻԿԱՑՈՒՄ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏՎՈՂ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ
12.1. Ճարտարապետահատակագծային առաջադրանք ձևավորելու փուլում, առաջադրանք տվող իրավասու մարմինը գազիֆիկացման տեխնիկական պայմաններ ստանալու նպատակով դիմում է մատակարարին` ներկայացնելով կառուցապատվող հողամասի հատակագիծն ու նախագծվող օբյեկտի չափորոշիչները (գործառնական նշանակությունը, հարկայնությունը, անհրաժեշտ գազասպառման ռեժիմը):
12.2 Ճարտարապետահատակագծային առաջադրանք տվող իրավասու մարմնի դիմումն ստանալուց հետո մատակարարը մշակում և ներկայացնում է գազիֆիկացման տեխնիկական պայմանները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների համար 5 օրվա ընթացքում, III ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) օբյեկտների համար` 10 օրվա ընթացքում, IV ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) օբյեկտների համար` 15 օրվա ընթացքում:
(12.2-րդ կետը փոփ. 04.05.11 թիվ 217-Ն, 24.05.2019 թիվ 150-Ն որոշումներ)
12.3. Միացման պայմանագիր կնքելու համար ճարտարապետահատակագծային առաջադրանքը ստացած կառուցապատողը մատակարարի կողմից սահմանված ձևով դիմումի հետ մեկտեղ մատակարարին ներկայացնում է ճարտարապետահատակագծային առաջադրանքի հետ ստացված գազիֆիկացման տեխնիկական պայմանները: Կառուցվող գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացվում է ԳՄՕԿ-ի 9-րդ գլխով սահմանված կարգով:
(12.3-րդ կետը փոփ. 06.11.17 թիվ 474-Ն որոշում)
(12-րդ գլուխը լրաց. 03.06.09 թիվ 257-Ն որոշում)
ԳԼՈՒԽ 12.1
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ (ԴԻՄՈՂ ԱՆՁԱՆՑ) ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
(վերնագիրը փոփ. 30.11.2018 թիվ 435-Ն որոշում)
(12.1-ին գլուխը լրաց. 14.11.12 թիվ 451-Ն որոշում)
12.1.1 Բաժանորդը կամ Դիմող անձը մատակարարին կարող է դիմում (բողոք, հարցադրում) ներկայացնել գրավոր, բանավոր (այդ թվում` հեռախոսազանգի միջոցով) և էլեկտրոնային փոստի միջոցով, եթե սույն կանոններով առանձին դեպքերի համար այլ բան սահմանված չէ: Մատակարարը պարտավոր է ապահովել շուրջօրյա հեռախոսակապ բաժանորդների արագ արձագանքման խնդիրների լուծման, ինչպես նաև ըստ հարցադրման բնույթի ուղղորդող տեղեկատվություն տրամադրելու համար:
(12.1.1-ին կետը փոփ. 14.12.16 թիվ 402-Ն, 30.11.2018 թիվ 435-Ն որոշումներ)
12.1.2 Բաժանորդի կամ Դիմող անձի բանավոր դիմումին մատակարարի կողմից տրվում է բանավոր պատասխան, գրավոր դիմումին` գրավոր պատասխան, իսկ էլեկտրոնային փոստով ստացված դիմումին` էլեկտրոնային փոստի միջոցով:
(12.1.2-րդ կետը փոփ. 30.11.2018 թիվ 435-Ն որոշում)
12.1.3 Մատակարարը բաժանորդի կամ Դիմող անձի դիմումին պարտավոր է պատասխանել այն ստանալու պահից 10 օրվա ընթացքում, եթե սույն կանոններով առանձին դեպքերի համար այլ ժամկետ սահմանված չէ:
(12.1.3-րդ կետը փոփ. 14.12.16 թիվ 402-Ն, 30.11.2018 թիվ 435-Ն որոշումներ)
12.1.3.1. Մատակարարը բաժանորդի կամ Դիմող անձի դիմումի առնչությամբ Հանձնաժողովի հարցմանը պատասխանում է այն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում` Հանձնաժողովի կողմից այլ ժամկետ նախատեսված չլինելու դեպքում:
(12.1.3.1-ին կետը լրաց. 30.11.2018 թիվ 435-Ն որոշում)
12.1.4 Մատակարարը պարտավոր է սպառիչ պատասխան տալ բաժանորդի կամ Դիմող անձի դիմումին` հանգամանորեն ներկայացնելով բաժանորդի կամ Դիմող անձի դիմումի առնչությամբ գործող իրավական դաշտը, նրա իրավունքներն ու պարտականությունները և այն բոլոր հանգամանքները, որոնք անհրաժեշտ կլինեն բաժանորդին կամ Դիմող անձին ամբողջական պատկերացում կազմելու ներկայացված դիմումի վերաբերյալ:
(12.1.4-րդ կետը փոփ. 30.11.2018 թիվ 435-Ն որոշում)
(12.1-ին գլուխը փոփ. 18.12.13 թիվ 445-Ն որոշում)
ԳԼՈՒԽ 12.2
ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒՅԺԵՐԸ ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
(12.2-րդ գլուխը լրաց. 14.11.12 թիվ 451-Ն որոշում)
12.2.1. Մատակարարը բաժանորդին (Դիմող անձին) վճարում է տույժ`
i
1) բաժանորդի գազամատակարարման ընդհատումների վերաբերյալ սույն կանոնների 2.8-րդ կետով սահմանված պահանջների յուրաքանչյուր խախտման համար,
2) բաժանորդի պահանջով գազամատակարարման դադարեցման և վերականգնման` սույն կանոնների 3.11-րդ կետով սահմանված ժամկետների յուրաքանչյուր խախտման համար,
3) առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի արտահերթ ստուգաչափման` սույն կանոնների 4.7-րդ կետով սահմանված ժամկետների յուրաքանչյուր խախտման համար,
4) առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի արտահերթ ստուգաչափման` սույն կանոնների 4.8-րդ կետով սահմանված կարգի յուրաքանչյուր խախտման համար,
5) բնական գազի վերահաշվարկի վերաբերյալ սույն կանոնների 4.10-րդ կետով սահմանված ժամկետների յուրաքանչյուր խախտման համար,
6) բաժանորդի գազամատակարարումը դադարեցնելուց հետո այն վերականգնելու սույն կանոնների 6.6-րդ և 8.6-րդ կետերով սահմանված ժամկետների յուրաքանչյուր խախտման համար,
7) բաժանորդի դիմում-բողոքին պատասխանելու` սույն կանոնների 12.1.3-րդ կետով սահմանված ժամկետի խախտման համար,
8) Դիմող անձի դիմում-բողոքին պատասխանելու` սույն կանոնների 12.1.3-րդ կետով սահմանված ժամկետի խախտման համար:
(12.2.1-ին կետը փոփ. 30.11.2018 թիվ 435-Ն որոշում)
i
12.2.1.1. Սույն կանոնների 12.2.1 կետի համաձայն` տույժը վճարվում է ծախսված բնական գազի միջին ամսական արժեքի 30 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամը, բացառությամբ սույն կանոնների 12.2.1 կետի 8-րդ ենթակետի, որի դեպքում վճարվում է տույժ 2500 դրամի չափով:
(12.2.1.1-ին կետը լրաց. 30.11.2018 թիվ 435-Ն, 24.05.2019 թիվ 150-Ն որոշումներ)
i
12.2.2. Բաժանորդի կողմից ծախսված բնական գազի միջին արժեքն ընդունվում է հավասար սույն կանոնների 12.2.1 կետում նշված խախտման հայտնաբերմանը նախորդող 12 օրացուցային ամիսներին բաժանորդի ծախսած բնական գազի արժեքի և նույն ժամանակահատվածում ծախս ունեցած ամիսների քանակի քանորդին:
(12.2.2-րդ կետը փոփ. 16.09.15 թիվ 324-Ն, 30.11.2018 թիվ 435-Ն որոշումներ)
12.2.3 Հաշվարկված տույժը մատակարարը հաշվի է առնում բաժանորդին ընթացիկ ամսում ծախսած բնական գազի համար ներկայացվելիք հաշվարկային (վճարման) փաստաթղթում: Հաշվարկված տույժը վճարման հաշվում նշվում է առանձին տողով և նվազեցվում է ծախսված բնական գազի արժեքից:
(12.2.3-րդ կետը փոփ. 16.09.15 թիվ 324-Ն, 06.11.17 թիվ 474-Ն որոշումներ)
12.2.4 Մատակարարը սույն կանոնների 12.2.1-րդ կետում նշված խախտումների համար տույժի չի ենթարկվում, եթե դա ֆորս մաժորի հետևանք է:
ԳԼՈՒԽ 13
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
(13-րդ գլուխը լրաց. 07.09.11 թիվ 411-Ն որոշում)
13.1. Սույն կանոնների 4.6 կետի գ) ենթակետը կիրառվում է.
ա) 2011 թվականի նոյեմբերի 1-ից մինչև G6 (ներառյալ) տիպի բնական գազի մեկ առևտրային հաշվառքի սարք ունեցող բաժանորդների առևտրային հաշվառքի սարքի փոխարինման կամ ստուգաչափման նպատակով դրանց ապահավաքակցման դեպքերում,
բ) 2012 թվականի հուլիսի 1-ից սույն կետի ա) և գ) ենթակետերում չնշված տիպերի բնական գազի առևտրային հաշվառքի սարք ունեցող բաժանորդների առևտրային հաշվառքի սարքի փոխարինման կամ ստուգաչափման նպատակով դրանց ապահավաքակցման դեպքերում,
գ) 2013 թվականի հունվարի 1-ից RG տիպի բնական գազի առևտրային հաշվառքի սարք ունեցող բաժանորդների առևտրային հաշվառքի սարքի փոխարինման կամ ստուգաչափման նպատակով դրանց ապահավաքակցման դեպքերում:
Հավելված
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2005 թվականի հուլիսի 8-ի
N 95-Ն որոշմամբ հաստատված
բնական գազի մատակարարման
և օգտագործման կանոնների
ՄԻԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N____
(հավելվածն ուժը կորցրել է 20.10.16 թիվ 265-Ն որոշում)
Հավելված N 1
i
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2005 թվականի հուլիսի 8-ի
N 95-Ն որոշմամբ հաստատված
բնական գազի մատակարարման և
օգտագործման կանոնների
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N___
ՆՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԻ ԿԱՄ ԲԱԺԱՆՈՐԴԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ
_______________________ «___»_________20 թվական
(կնքման վայրը)
Նոր բաժանորդը կամ կառուցապատողը, կամ գազասպառման համակարգը վերակառուցող բաժանորդը (այսուհետ` Պատվիրատու),
______________________________________________________________________,
(անունը, ազգանունը, հայրանունը կամ կազմակերպության անվանումը)
ի դեմս _______________________________________________________________,
(անունը, ազգանունը, պաշտոնը)
որը գործում է ______________________________________________հիման վրա,
(գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը)
մի կողմից, և Մատակարարը` __________________________________________,
(կազմակերպության անվանումը)
_____________________________________________________________________
(մասնաճյուղի անվանումը)
ի դեմս ______________________________________________________________,
(անունը, ազգանունը, պաշտոնը)
որը գործում է_______________________________________________հիման վրա,
(գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը)
մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Սույն պայմանագրի համաձայն` մատակարարը Պատվիրատուի նոր գազասպառման համակարգը միացնում է գազամատակարարման ցանցին, իսկ Պատվիրատուն վճարում է միացման համար անհրաժեշտ աշխատանքներին համարժեք վճար, որը ձևակերպվում է որպես հետագայում սպառվելիք բնական գազի դիմաց կանխավճար և մարվում է սպառած բնական գազի արժեքից այն նվազեցնելու միջոցով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 95-Ն որոշման 1-ին կետով հաստատված բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների (այսուհետ` ԳՄՕԿ) 11-րդ գլխով սահմանված կարգով:
2. ԿՈՂՄԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. Մատակարարը պարտավոր է`
1) Պատվիրատուի դիմումի հիման վրա, ելնելով գազամատակարարման ցանցի թողունակության առավելագույն օգտագործման հնարավորությունից ու գազամատակարարման հասանելիությունից, նրա գազասպառման համակարգը միացնել գազամատակարարման ցանցին` ապահովելով դիմումում նշված տեխնիկական հարաչափերով գազամատակարարման և հաշվառման հնարավորությունը.
2) Ավարտել Պատվիրատուի գազասպառման համակարգի միացումը գազամատակարարման ցանցին և
Պատվիրատուին ներկայացնել գազամատակարարման պայմանագիր կնքելու առաջարկ ____________________.
(օրը, ամիսը, տարին)
3. Պատվիրատուն պարտավոր է`
1) իր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացնելու համար վճարել կանխավճարը _________ դրամ` սույն պայմանագրի 3-րդ գլխում սահմանված կարգով.
2) Մատակարարին գրավոր տեղեկացնել ցանկացած փոփոխության մասին, որը կարող է ազդեցություն ունենալ միացման կամ կանխավճարի վճարման ժամկետի վրա.
3) բազմաբնակարան շենքում չգտնվող կազմակերպությունների դեպքում գազասպառման համակարգի շինհավաքակցման աշխատանքները սահմանված կարգով ավարտել սույն պայմանագրի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետից 5 օր առաջ:
3. ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ, ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
4. Պատվիրատուի գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացնելու համար անհրաժեշտ աշխատանքների արժեքը որոշվում է Մատակարարի կողմից կազմված և սույն պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող` աշխատանքների խոշորացված նախահաշվի հիման վրա: Սույն պայմանագիրը կնքելու հետ մեկտեղ Պատվիրատուն Մատակարարին է ներկայացնում աշխատանքների խոշորացված նախահաշվի հիման վրա որոշված կանխավճարի գումարի 80%-ի վճարումը հավաստող փաստաթուղթը:
5. Կանխավճարի չափը, Պատվիրատուի նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացնելու համար անհրաժեշտ աշխատանքների ավարտից 3 աշխատանքային օրվա ընթացքում, ենթակա է ճշգրտման` ելնելով Պատվիրատուի նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացնելու համար անհրաժեշտ փաստացի կատարված աշխատանքների արժեքից: Եթե ճշգրտված կանխավճարի չափը տարբերվում է խոշորացված նախահաշվով որոշված կանխավճարի չափից, Կողմերը պարտավոր են 3 աշխատանքային օրվա ընթացքում կատարել փոխադարձ հաշվարկներ:
6. Պատվիրատուի կողմից վճարված կանխավճարը մարվում է բացառապես ԳՄՕԿ-ով սահմանված կարգով:
7. Բազմաբնակարան շենքերի կամ առանձին թաղամասերի կառուցապատողների կողմից կատարված կանխավճարը հավասարաչափ բաշխվում է միացման կետերի միջև և ձևակերպվում յուրաքանչյուր միացման կետի համար գազամատակարարման Պայմանագիր կնքած անձի հաշվին` ԳՄՕԿ-ով սահմանված կարգով:
4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
8. Սույն պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներով, ԳՄՕԿ-ով և սույն պայմանագրով սահմանված կարգով:
9. Սույն պայմանագրի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամկետի խախտման դեպքում Մատակարարը Պատվիրատուին վճարում է տույժ` օրական սույն պայմանագրի 4-րդ կետում նշված կանխավճարի 0.15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան կանխավճարը:
10. Սույն պայմանագրի 2-րդ կետի 3-րդ ենթակետի խախտման դեպքում Պատվիրատուն Մատակարարին վճարում է տույժ` օրական սույն պայմանագրի 4-րդ կետում նշված կանխավճարի 0.15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան կանխավճարը:
5. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ ՄԱԺՈՐ)
11. Կողմերը սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի: Սույն պայմանագրի իմաստով ֆորս մաժոր են համարվում արտակարգ և անկանխելի այն դեպքերն ու հանգամանքները, որոնք առաջացել են կողմերի կամքից անկախ և միևնույն ժամանակ, անկախ վերջիններիս գործադրած ջանքերից, խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված կողմերի գործողություններին: Սույն պայմանագրի իմաստով արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ են բնական և տեխնածին աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում` ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), գործադուլները, հասարակական անկարգությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները: Սույն կետը չի սահմանափակում կողմերի իրավունքը` նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով` դրանք ֆորս մաժոր ճանաչելու համար:
12. Կողմերը պարտավոր են վերոհիշյալ իրավիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:
6. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ
i
13. Մատակարարն ազատվում է սույն պայմանագրի 4-րդ գլխով սահմանված պատասխանատվությունից, եթե պարտավորությունները չկատարելը պայմանավորված է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, կամ այլ անձանց կողմից Մատակարարին իրավունքների, թույլտվությունների, եզրակացությունների կամ այլ փաստաթղթերի տրամադրմամբ, որոնց արդյունքում անհնար է դարձել գազասպառման համակարգի` սույն պայմանագրում սահմանված ժամկետում գազամատակարարման ցանցին միացումը: Նման հանգամանքներ ի հայտ գալու դեպքում Մատակարարը պարտավոր է հնարավորինս սեղմ ժամկետում տեղյակ պահել պատվիրատուին և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն իր պարտավորությունների հետագա պատշաճ կատարումը ողջամիտ ժամկետներում ապահովելու նպատակով:
(13-րդ կետը փոփ. 06.11.17 թիվ 474-Ն որոշում)
7. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ (լրացնում են Կողմերը)
14. Սույն գլխում Կողմերի սահմանած այլ պայմանները չեն կարող հակասել սույն պայմանագրին, ԳՄՕԿ-ին և այլ իրավական ակտերին:
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
8. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
15. Սույն պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջնորդությամբ: Սույն կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:
9. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ՓՈՓՈԽՄԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
16. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է մինչև սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման ավարտը:
17. Սույն պայմանագիրը կազմված է երկու օրինակից, մեկական` յուրաքանչյուր կողմի համար:
18. Սույն պայմանագիրը կարող է փոփոխվել կամ լուծվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
10. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Մատակարար` Պատվիրատու`
Գտնվելու վայրը ____________________ Բնակության վայրը________________
Հեռախոս ___________________________ Ծանուցման հասցեն________________
Ֆաքս ______________________________ Անձնագիր________________________
Էլ. փոստ __________________________ Գտնվելու վայրը__________________
Հ/հ _______________________________ Հեռախոս_________________________
Բանկ ______________________________ Ֆաքս____________________________
Գործունեության լիցենզիա N Էլ. փոստ________________________
Ղեկավար ՀՎՀՀ____________________________
___________________________________ Հ/հ_____________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն) Բանկ____________________________
Ղեկավար (ֆիզիկական անձ)
______________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)
(1-ին հավելվածը լրաց. 20.09.16 թիվ 265-Ն որոշում)
Հավելված N 2
i
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2005 թվականի հուլիսի 8-ի
N 95-Ն որոշմամբ հաստատված
բնական գազի մատակարարման և
օգտագործման կանոնների
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N___
ԲՆԱԿՉԻ ԿԱՄ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ, ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ
___ _________20 թվական _______________________
(կնքման վայրը)
_____________________________________________________________________,
քաղաքացու անունը, ազգանունը և բնակության վայրը կամ կազմակերպության
անվանումը և գտնվելու վայրը (այսուհետ` Պատվիրատու), ի դեմս
_____________________________________________________________________,
(պաշտոնը, անունը, ազգանունը)
մի կողմից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, և
_____________________________________________________________________,
(մատակարար ընկերության և նրա մասնաճյուղի անվանումը)
_____________________________________________________________________,
այսուհետ` Մատակարար, ի դեմս__________________________________________
_____________________________________________________________________,
(պաշտոնը, անունը, ազգանունը)
ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Սույն պայմանագրի համաձայն` Պատվիրատուն պատվիրում է, իսկ Մատակարարն ապահովում է հետևյալ ծառայությունների մատուցումը.
1) Պատվիրատուի նոր գազասպառման համակարգի (այդ թվում` ծխատարների և օդատարների) նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում, նախագծի համաձայնեցում իրավասու մարմինների և պատվիրատուի հետ.
2) Պատվիրատուի նոր գազասպառման համակարգի բոլոր շինհավաքակցման աշխատանքների կատարում` ըստ համաձայնեցված նախագծի, միացում բնական գազի բաշխման ցանցին (հաշվառքի սարքին), պատվիրատուի տրամադրած գազօգտագործող սարքավորման միացում գազասպառման համակարգին.
3) ներտնային գազասպառման համակարգի ստուգումների և փորձարկումների իրականացում, գազօգտագործող սարքավորման կարգաբերում, սահմանված կարգով ներտնային գազասպառման համակարգի շահագործման ընդունման ակտի կազմում.
4) ներտնային գազասպառման համակարգի թողարկում և գազամատակարարման պայմանագրի կնքում:
2. ԿՈՂՄԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. Մատակարարը պարտավորվում է`
1) ապահովել սույն պայմանագրով սահմանված ծառայությունների մատուցումը սույն պայմանագրով սահմանված պայմաններով.
2) ապահովել նոր գազասպառման համակարգի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:
3. Պատվիրատուն պարտավորվում է`
1) թույլատրել Մատակարարի ներկայացուցիչների և լիազոր անձանց մուտքն իր տիրապետման տակ գտնվող տարածք` սույն պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու համար.
2) նոր գազասպառման համակարգի շինհավաքակցման աշխատանքների ընթացքում Մատակարարին տրամադրել նախագծով նախատեսված գազօգտագործող սարքավորումը.
3) Պայմանագրով սահմանված ժամկետներում և չափով կատարել վճարումներ շինհավաքակցման աշխատանքների իրականացման համար:
3. ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
4. Պայմանագրի 1-ին կետով նախատեսված ծառայությունների մատուցման համար (բացառությամբ Պայմանագրի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված ծառայության), Պայմանագրի կնքման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում, Պատվիրատուն նախապես վճարում է Մատակարարին ___________ դրամ:
5. Շինհավաքակցման աշխատանքներն ավարտելուց հետո Պատվիրատուի և Մատակարարի միջև կազմվում է կատարողական ակտ, որում նշվում է փաստացի կատարված աշխատանքների ծավալը: Կողմերը պարտավորվում են կատարողական ակտը կազմելու օրվանից 5 օրվա ընթացքում կատարել փոխադարձ հաշվարկներ:
4. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ (ՍԱՀՄԱՆՈՒՄ ԵՆ ԿՈՂՄԵՐԸ)
6. Սույն գլխում Կողմերի սահմանած այլ պայմանները չեն կարող հակասել սույն պայմանագրին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 95-Ն որոշման 1-ին կետով հաստատված բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններին (այսուհետ` ԳՄՕԿ) և այլ իրավական ակտերին:
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
5. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
7. Սույն պայմանագիրը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար Կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներով, ԳՄՕԿ-ով և սույն պայմանագրով սահմանված կարգով:
6. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ ՄԱԺՈՐ)
8. Կողմերը սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի: Սույն պայմանագրի իմաստով ֆորս մաժոր են համարվում արտակարգ և անկանխելի այն դեպքերն ու հանգամանքները, որոնք առաջացել են կողմերի կամքից անկախ և միևնույն ժամանակ անկախ վերջիններիս գործադրած ջանքերից խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված կողմերի գործողություններին: Սույն պայմանագրի իմաստով արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ են բնական և տեխնածին աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում` ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), գործադուլները, հասարակական անկարգությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները: Սույն կետը չի սահմանափակում կողմերի իրավունքը նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով` դրանք ֆորս մաժոր ճանաչելու համար:
9. Կողմերը պարտավոր են վերոհիշյալ իրավիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:
7. ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
10. Պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ` նրա կողմից սահմանված կարգով: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:
8. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ՓՈՓՈԽՄԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
11. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև 20____ թվականի ________-ը:
12. Պայմանագիրը կարող է փոփոխվել կամ լուծվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
13. Պայմանագիրը կազմված է երկու հավասարազոր օրինակից` մեկական յուրաքանչյուր Կողմի համար:
9. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Մատակարար` Պատվիրատու`
Գտնվելու վայրը ____________________ Բնակության վայրը________________
Հեռախոս ___________________________ Ծանուցման հասցեն________________
Ֆաքս ______________________________ Անձնագիր________________________
Էլ. փոստ __________________________ Գտնվելու վայրը__________________
Հ/հ _______________________________ Հեռախոս_________________________
Բանկ ______________________________ Ֆաքս____________________________
Գործունեության լիցենզիա N Էլ. փոստ________________________
Ղեկավար ՀՎՀՀ____________________________
___________________________________ Հ/հ_____________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն) Բանկ____________________________
Ղեկավար (ֆիզիկական անձ)
______________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)
(2-րդ հավելվածը լրաց. 20.09.16 թիվ 265-Ն, 30.11.2018 թիվ 435-Ն որոշումներ)