Սեղմել Esc փակելու համար:
«ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

040.0712.251199

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» նոյեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 նոյեմբերի 1999 թվական թիվ 712

 

«ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր, Մեծամոր քաղաքների և մի շարք գյուղերի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման ծրագրի իրականացման, ինչպես նաև «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության ստեղծմանը պետության մասնակցությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լիազորել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալ որպես «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության մասնակից նախարարությանը վերապահելով նշված ընկերության պետական բաժնեմասի տնօրինման լիազորությունները:

2. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել 3,4 մլն դրամի գույք, ինչպես նաև ջրագծեր, կոյուղու կոլեկտորներ, մաքրման կայաններ, պոմպակայաններ, ենթակայաններ և դրանք անհատույց հանձնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության տնօրինությանը:

Նշված գույքից «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում, որպես պետական բաժնեմաս, ներդնել 3,4 մլն դրամի գույքը, իսկ գլխամասային կառուցվածքները` ջրագծերը, կոյուղու կոլեկտորները, մաքրման կայանները, պոմպակայանները, ենթակայանները և այլն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությանը` անհատույց օգտագործման իրավունքով, 50 տարի ժամկետով:

3. Առաջարկել «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության հիմնադիր համայնքների ղեկավարներին ընկերության կանոնադրական կապիտալում չներդնել սեփականության իրավունքով համայնքներին պատկանող ջրամատակարարման ցանցեր, օրվա կարգավորման ջրամբարներ, ջրագծեր, պոմպակայաններ, ենթակայաններ և այլն ու դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությանը` անհատույց օգտագործման իրավունքով, 50 տարի ժամկետով:

4. ԸՆդունել ի գիտություն, որ «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների սակագները սահմանում է ընկերությունը` մատուցվող ծառայությունների քանակին և որակին համապատասխան:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի նոյեմբերի 25-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.11.1999
N 712
Որոշում