Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ՀՌՉԱԿՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ՀՌՉԱԿՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵ ...

 

 

041.0736.301199

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 նոյեմբերի 1999 թվականի թիվ 736

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ՀՌՉԱԿՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարությանը միջազգային հնչեղություն հաղորդելու և 2000-2003 թվականներին միջազգային խոշոր քաղաքական, ֆինանսական և մշակութային կենտրոններում նշված տոնակատարությանը նվիրված միջազգային նշանակություն ունեցող միջոցառումները կազմակերպելու նպատակով`

Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Սարգսյանին` 20-օրյա ժամկետում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Լ. Մկրտչյանի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Լ. Բարխուդարյանի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վ. Օսկանյանի և Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար Ռ. Շառոյանի հետ համատեղ քննարկել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություն հասարակական-քաղաքական ու մշակութային գործիչների և ազգային բարերարների ներգրավմամբ Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության միջազգային մարմին` մշակութային խորհուրդ-հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
30.11.1999
N 736
Որոշում