Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

24 նոյեմբերի 2016 թվականի N 47

 

23. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև տրանսպորտի ոլորտում համագործակցության հետագա զարգացման մտադրությունների մասին» փոխըմբռնման հուշագրի նախագծին` համաձայն հավելվածի:

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին ստորագրել սույն որոշման 1-ին կետում նշված հուշագիրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թ. նոյեմբերի 24-ի նիստի

N 47 արձանագրային որոշման

 

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի

կառավարության միջև

 

տրանսպորտի ոլորտում համագործակցության հետագա զարգացման

մտադրությունների մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Թուրքմենստանի կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

հաշվի առնելով երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման կարևորությունը,

ձգտելով վստահելի և հավասարազոր գործընկերության հաստատմանը, որը կնպաստի տրանսպորտի ոլորտում փոխշահավետ համագործակցությանը,

ձգտելով ապահովել բարենպաստ պայմաններ երկու երկրների միջև, ինչպես նաև վերջիններիս տարածքով դեպի երրորդ երկրներ տարանցիկ բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների իրականացման դյուրացման համար,

հաստատելով Կողմերի` նախկինում ընդունած միջազգային փոխադարձ պարտականությունները տրանսպորտի ոլորտում, և Կողմերի պետությունների միջև կնքված պայմանագրերի շրջանակներում ակտիվ համագործակցության մտադրությունը,

փոխըմբռնման եկան հետևյալի վերաբերյալ`

1. Կողմերը ընդունում են տրանսպորտի ոլորտում տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հետագա զարգացման և խորացման անհրաժեշտությունը:

2. Կողմերից յուրաքանչյուրը, համաձայն իր ազգային օրենսդրության և փոխադարձության սկզբունքի, ընդունում է իր տարածքում երկու երկրների միջև, ինչպես նաև վերջիններիս տարածքով դեպի երրորդ երկրներ տարանցիկ բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ իրականացնող մյուս Կողմի տրանսպորտային բոլոր տեսակների գործունեության համար բարենպաստ պայմանների ապահովման անհրաժեշտությունը:

Երկու երկրների միջև, ինչպես նաև վերջիններիս տարածքով դեպի երրորդ երկրներ երկաթուղային, օդային, ծովային, գետային և ավտոմոբիլային տրանսպորտով իրականացվող տարանցիկ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների կազմակերպման կարգը որոշվում է Կողմերի պետությունների միջև կնքված միջազգային պայմանագրերի հիման վրա:

Կողմերը մեծ նշանակություն են տալիս այդ պայմանագրերի իրականացմանը, ինչպես նաև` հարկ եղած դեպքում, դրանց կատարելագործմանը:

3. Կողմերն ընդունում են երկու երկրների տրանսպորտային ընկերությունների և կազմակերպությունների միջև ուղիղ տնտեսական կապերի զարգացման և տրանսպորտի ոլորտում ընդհանուր ընկերությունների ստեղծման անհրաժեշտությունը:

Կողմերն ընդունում են տրանսպորտային միջոցների արտադրության և նորոգման ոլորտում երկու երկրների ընկերությունների համագործակցության անհրաժեշտությունը:

4. Կողմերը խրախուսում են տրանսպորտի ոլորտում երկու երկրների իրավասու նախարարությունների և գերատեսչությունների միջև տեղեկատվության փոխանակումը` ներառյալ իրենց երկրում տրանսպորտի գործունեության պայմանների փոփոխությունների մասին տեղեկատվության փոխանակում, որը կշոշափի մյուս Կողմի շահերը:

5. Կողմերն ընդգծում են անմիջական կոնտակտների և, ըստ անհրաժեշտության, երկու Կողմերի պետությունների տարածքով փոխադրումներ կատարելու հարցում բարդությունների առաջացման դեպքում` երկուստեք ընդունելի որոշումների կայացման նպատակով երկու երկրների իրավասու նախարարությունների և գերատեսչությունների միջև երկկողմ նիստերի անցկացման կարևորությունը:

6. Սույն Հուշագիրը միջազգային պայմանագիր չէ և չի առաջացնում միջազգային օրենքով կարգավորվող իրավունքներ և պարտականություններ:

7. Սույն Հուշագիրը ուժի մեջ կմտնի ստորագրման պահից:

Կատարված է _____________ քաղաքում 201__ թվականի __________ «___» -ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, թուրքմեներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

 

       Հայաստանի Հանրապետության        Թուրքմենստանի կառավարության

       կառավարության կողմից            կողմից

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.11.2016
N 47
Արձանագրային որոշում