ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
15 սեպտեմբերի 2016 թվականի N 36
8. ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՀՌՉԱԿՄԱՆ 2016-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ`
1) պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման 2016-2020 թվականների ռազմավարությանը` համաձայն N 1 հավելվածի.
2) պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման 2016-2020 թվականների միջոցառումների ծրագրին` համաձայն N 2 հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2016 թ. սեպտեմբերի 15-ի նիստի
N 36 արձանագրային որոշման
2016-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՀՌՉԱԿՄԱՆ
I. ՆԱԽԱԲԱՆ
1. Պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման 2016-2020 թվականների ռազմավարությունը (այսուհետ` ռազմավարություն) նպատակաուղղված է ապահովելու պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման բնագավառի իրավական կարգավորման կատարելագործումը, պետական կառավարման և հանրային արդի պահանջմունքները, ինչպես նաև բնագավառի բարեփոխումները պետական քաղաքականության իրականացման գործընթացում: Պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման բարեփոխումները պայմանավորված են նաև բնագավառում առկա մարտահրավերներով, ինչպես նաև հասարակական հարաբերությունների զարգացման հանգամանքներով:
2. Սույն ռազմավարությունում ներկայացվում են Հայաստանի Հանրապետությունում պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման բնագավառի առկա խնդիրները, նպատակները, ծրագրային միջոցառումների համակարգը և բարեփոխումների հիմնական ուղղությունները:
3. Հայկական հուշարձանների պահպանության գործը պետականորեն կազմակերպելու ուղղությամբ սկզբնական քայլեր կատարվել են դեռևս Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920 թթ.) ժամանակ: 1920 թ. հունիսին ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը, Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը և հնագետ Աշխարհաբեկ Քալանթարը դիմում են կրթության և արվեստի գործերի նախարարին Հայաստանի հնությունների պահպանության կոմիտե կազմակերպելու հարցով: Հետագայում Ժողովրդական կոմիսարների խորհրդի 1923 թվականի դեկտեմբերի 18-ի դեկրետի հիման վրա Լուսժողկոմատի ենթակայության ներքո ստեղծվում է Հայաստանի հնությունների պահպանության կոմիտե` նախագահ Ալ. Թամանյանի ղեկավարությամբ: Կոմիտեի գործունեությունն ընթանում է վարչական, գիտահետազոտական և ճարտարապետական հուշարձանների վերականգնման, տեխնիկական պահպանության, հաշվառման և ցուցակագրման ուղղություններով: Վերանորոգվում են մի քանի նշանավոր հուշարձաններ` Էջմիածնի Մայր տաճարի հարավային խորանի ծածկը (1923 թ.), Երերույքի տաճարի հարավային պատը (1928 թ.), Սանահինի վանքը և կամրջի ձախափնյա խելը (1928 թ.), Կեչառիսի վանքերը և այլն (թվով 12 փոքրածավալ նորոգումներ): Կազմվում է հուշարձանների առաջին պետական ցուցակը, որն ընդգրկում է 80 անուն հուշարձան: 1930-ական թթ. սկզբին կոմիտեն անցնում է Նյութական մշակույթի և պատմության ինստիտուտի ենթակայության ներքո և դառնում է նրա բաժիններից մեկը: 1937 թվականին պատմության և գրականության ինստիտուտի բաժիններից մեկը վերակազմավորվում է Հայկական ԽՍՀ Կենտգործկոմին առընթեր պատմական հուշարձանների պահպանության կոմիտեի, որը Հայաստանի Ժողկոմխորհրդի 1945 թ. մարտի 29-ի N 244 որոշմամբ վերաենթարկվում է Ժողկոմխորհրդին առընթեր ճարտարապետական գործերի վարչությանը:
4. 1964 թվականին ստեղծվում է «Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերությունը», որի խորհրդի նախագահ է ընտրվում Մարտիրոս Սարյանը: Ընկերությունը ոչ միայն նախաձեռնում է հայկական պատմամշակութային հուշարձանների վերականգնման գործը, այլև դիմում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին` Թուրքիայում և Ադրբեջանում հայկական հուշարձանների ավերումներին վերջ տալու պահանջով: Վերանորոգման աշխատանքներ են կատարվում ոչ միայն բուն Հայաստանի տարածքում, այլ նաև Ախալցխայի, Ախալքալաքի, Թբիլիսիի, Բաքվի, Գանձակի, Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցիներում:
5. 1969 թվականին ընդունվում է առաջին օրենքը «Կուլտուրայի հուշարձանների պահպանության մասին», իսկ 1977 թվականին` «Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» նոր օրենքը: 1983 թվականին ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ հաստատվում է «Հայկական ՍՍՀ տարածքում պետական պահպանության տակ վերցված պատմության և կուլտուրայի հուշարձանների և նրանց պահպանական գոտիների ցուցակները»: 1998 թվականին ընդունվում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: 1978 թ. Պետշինի կազմում գործող հուշարձանների պահպանության և վերականգնման վարչությունը վերակազմվում է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման և օգտագործման վարչության, իսկ 1985 թվականին վերանվանվում է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման և օգտագործման գլխավոր վարչություն: ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի հունիսի 14-ի N 380 որոշմամբ ստեղծվեցին ինքնուրույն հաշվեկշռով երեք հիմնարկներ, նախագծային ինստիտուտ, հուշարձանների վերականգնման տարածքային արվեստանոցներ:
6. Բնագավառի բնականոն զարգացման գործընթացը դանդաղեց, իսկ առանձին դեպքերում ընդհատվեց 1988 թ. երկրաշարժից հետո` հանրապետությունում ստեղծված քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխման արդյունքում: 1991 թվականից հետո դադարեցվեց հուշարձանների վերականգնման համար հատկացվող պետական ֆինանսավորումը: Ստեղծվեց մի իրավիճակ, ինչը բնականաբար բացասաբար անդրադարձավ հուշարձանների պահպանության բնագավառի վրա:
7. 1995 թ. օգոստոսի 4-ին լուծարվում է գլխավոր վարչությունը և միացվում Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը: Վերջինիս Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի N 1549-Ն որոշմամբ վերապահվում են Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառներում պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները: Միաժամանակ, բնագավառի բարելավման նպատակով պետական կառավարման ոլորտում 2002 թվականին վերակազմակերպման արդյունքում ստեղծվում են երկու` «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները, իսկ 2009 թվականին` «Հուշարձանների վերականգնման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը: Միևնույն ժամանակ սերտ համագործակցություն է ձևավորվում այն հասարակական կազմակերպությունների հետ, որոնք գործում են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների բնագավառում` մասնավորապես «ԻԿՕՄՕՍ-Հայաստանի», Հայաստանի ճարտարապետների միության, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի, «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» (AMAP) մշակութային հասարակական կազմակերպության հետ:
8. 2003 թվականին ընդունվում է «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ինչպես նաև վերոգրյալ օրենքներից բխող մի շարք իրավական ակտեր, որոնք միտված են ապահովելու բնագավառի բնականոն գործունեությունը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N 385-Ն որոշմամբ հաստատվում է «Պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա անշարժ հուշարձանների ցուցակը», որն ընդգրկում է 18935 հուշարձան:
9. 1992 թվականից Հայաստանի Հանրապետությունը միանում է բնագավառի մի շարք միջազգային` մասնավորապես 1972 թվականի «Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին», 1985 թվականի «Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պահպանության մասին», 1954 թվականի «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի, 1992 թվականի «Հնագիտական ժառանգության պահպանության մասին» եվրոպական կոնվենցիաներին:
10. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2002-2007 թթ. հաստատվում են Հայաստանի Հանրապետության 10 մարզերի և Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակները, որոնցում ընդգրկված է 24224 հուշարձան: Այդ ցուցակները հաստատվել են ներքոհիշյալ որոշումներով.
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 65 որոշում.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 628 որոշում.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1589-Ն որոշում.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 80-Ն որոշում.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 754-Ն որոշում.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1793-Ն որոշում.
7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 49-Ն որոշում.
8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1270-Ն որոշում.
9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1929-Ն որոշում.
10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշում.
11) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 2322-Ն որոշում:
11. Անկախության տարիներին հուշարձանների պահպանության ապահովման և զբոսաշրջության զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 853-Ն և 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1426-Ն որոշումներով ստեղծվում են «Զորաց քարեր» և «Լոռի-բերդ» պատմամշակութային արգելոցները:
12. 2004 թվականին` 15 տարվա ընդմիջումից հետո, ծրագրային բյուջետավորման շրջանակներում վերսկսվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները: 2009 թվականից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ձևավորվում են նոր` «Վերականգնվող հուշարձանների հնագիտական ուսումնասիրություն, պեղում» և «Պահպանվածության առումով առավել վտանգված հուշարձանների դիտանցում», իսկ 2010 թվականից` «Հուշարձանների հրատապ ուսումնասիրում, ամրակայում, վերանորոգում» ծրագրերը, որոնք հուշարձանների վերականգնողական աշխատանքների ամբողջացման գործընթացի հիմնական բաղադրիչներից են: 2010 թվականից Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հետ իրականացվում է «Աջակցություն հայկական պատմամշակութային հուշարձանների վավերագրմանը» ծրագիրը, որի միջոցով յուրաքանչյուր տարի ուսումնասիրվում և վկայագրվում է արտերկրում գտնվող հայկական մշակութային անշարժ ժառանգության մաս կազմող 470 հուշարձան: Ծրագրի շրջանակներում արդեն վավերագրվել է ավելի քան 2800 հուշարձան: Նախարարության կողմից կազմվել է պահպանվածության առումով առավել վտանգված և հրատապ միջամտություն ունեցող հուշարձանների նախնական ցանկը, որում ներկայում ընդգրկված է թվով 300 հուշարձան: Այս ցուցակից ընտրվել և 2009-2015 թթ. ընթացքում «Առավել վտանգված հուշարձանների տեխնիկական վիճակի դիտանցում» ծրագրի շրջանակներում դիտանցման է ենթարկվել 140 հուշարձան:
13. Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման համար 2004-2016 թթ. պետական բյուջեից ընդհանուր առմամբ հատկացվել է մոտ 4,6 մլրդ դրամ.
._________________________________.
|Տարեթիվ |Գումարը |Վերականգնվող |
| | |հուշարձանների|
| | |քանակը |
|________|__________|_____________|
|2004 թ. |50 մլն | 3 հուշարձան |
|________|__________|_____________|
|2005 թ. |536 մլն |14 հուշարձան |
|________|__________|_____________|
|2006 թ. |812 մլն |15 հուշարձան |
|________|__________|_____________|
|2007 թ. |746 մլն |13 հուշարձան |
|________|__________|_____________|
|2008 թ. |451 մլն |10 հուշարձան |
|________|__________|_____________|
|2009 թ. |327 մլն |15 հուշարձան |
|________|__________|_____________|
|2010 թ. |213 մլն | 6 հուշարձան |
|________|__________|_____________|
|2011 թ. |215 մլն | 6 հուշարձան |
|________|__________|_____________|
|2012 թ. |215 մլն |12 հուշարձան |
|________|__________|_____________|
|2013 թ. |215 մլն |15 հուշարձան |
|________|__________|_____________|
|2014 թ. |250 մլն |13 հուշարձան |
|________|__________|_____________|
|2015 թ. |300 մլն |18 հուշարձան |
|________|__________|_____________|
|2016 թ. |300 մլն |17 հուշարձան |
._________________________________.
14. Հուշարձանները հանրահռչակելու և հանրությանը դրանց մասին իրազեկելու նպատակով իրականացվել են մի շարք ծրագրեր, մասնավորապես.
1) ստեղծվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերաբերյալ տեղեկատվական շտեմարան` armmonuments.am.
2) «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» հասարակական կազմակերպության հետ իրականացվել և իրականացվում են Հայաստանի պատմամշակութային և բնության հուշարձանների հինգ լեզուներով տեղեկատվական վահանակների տեղադրման աշխատանքները: Ծրագիրը շարունակվում է «Մետաքսի ճանապարհ» անվան տակ: Ծրագրի իրականացման երկու տարիների ընթացքում 61 պատմամշակութային հուշարձանների և բնության տեսարժան վայրերի տարածքներում տեղադրվել են 115 տեղեկատվական վահանակ և 140 ճանապարհային ուղեցույց.
3) 2014 թվականին իրականացվել է «360 Հայաստան» ծրագիրը (Հայաստանի 60 հուշարձանների վիրտուալ շրջագայությունների և 360armenia.am կայքէջի ստեղծում).
4) 2010-2011 թթ. ստեղծվել է «Արմենիակա» armeniaca.eu ծրագիրը, որն ընդգրկում է հայկական կրոնական և քաղաքացիական ճարտարապետական ժառանգությունը` անկախ հուշարձանների գտնվելու վայրից, լինեն դրանք Հայաստանում, Իրանում, Թուրքիայում կամ այլուր:
15. 2011 թ. ապրիլի 6-ին Հայաստանի Հանրապետության մշակույթի և Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև ստորագրված «Աջակցություն հայկական հաստատություններին տեղական մշակութային ժառանգության պահպանության և ամրակայման համար համագործակցության ծրագրի իրականացման վերաբերյալ» տեխնիկական համաձայնագրին համապատասխան` իրականացվել է «Կրթական ծրագիր Հայաստանում, օժանդակություն տեղական հաստատություններին մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման ոլորտում» ծրագիրը, ինչի շրջանակներում վերապատրաստվել է 133 մարդ, որից` 37-ը ուսումը շարունակել է «Նախագծում ճարտարապետական վերականգնման բնագավառում» վարպետության երկամյա (23 մարդ) և մեկամյա (14 մարդ) դասընթացներում, 96-ը մասնակցել է «Շինարարական հրապարակի աշխղեկներ» (20 մարդ), «Որմնանկարների վերականգնում և պահպանում» (15 մարդ), «Քարե նյութերի վերականգնման դասընթաց» (1-ին փուլ` Արուճի համալիր, 2-րդ փուլ` Քոբայրի վանական համալիր) (13 մարդ), «Հնագիտական գտածոների վերականգնում հնավայրում» (8 մարդ), «Խեցեղենի վերականգնում» (8 մարդ), «Մետաղյա արտեֆակտների վերականգնում» (4 մարդ) դասընթացներին: Թանգարանի աշխատողների վերապատրաստման ծրագրին (23 մարդ), վերապատրաստվել են «Հուշարձանների կառավարում և կատալոգացում» երկրատեղեկատվական (GIS) համակարգի միջոցով (5 մարդ):
16. Յուրաքանչյուր հասարակության մշակութային ժառանգության ուսումնասիրման, պահպանության, արժևորման, հանրահռչակման, օգտագործման խնդիրները անհնար է լուծել առանց հնագիտության: Վերջին տարիներին Հայաստանում պետական բյուջեից զգալի միջոցների հատկացման, միջազգային համատեղ ծրագրերի ընդլայնման, հուշարձանների վերականգնման աշխատանքների ծավալման շնորհիվ հնագիտական ուսումնասիրություններն աննախադեպ աճ են արձանագրում: Նոր հետազոտությունների արդյունքում թարմացվել ու համալրվել է տարածաշրջանի հնագիտական ուսումնասիրության աղբյուրագիտական հենքը: Արտասահմանյան գիտական կենտրոնների օժանդակությամբ իրականացվել են մեծ միջոցներ պահանջող հետազոտություններ, որոնք որակապես նոր տվյալներ են տալիս Հայաստանի պատմության, տնտեսության և մշակույթի ուսումնասիրության համար: Օտար լեզուներով հրատարակվել են մի շարք ուսումնասիրություններ: Նման աշխատանքների շնորհիվ հայ հնագիտությունն այսօր սերտորեն ինտեգրվել է միջազգային գիտական կենտրոնների ծրագրերին ու աշխատանքներին: Հայաստանում տարեկան իրականացվում են մոտ 60 հնագիտական պեղումներ: Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հնագիտական հուշարձանների ուսումնասիրությունները և հնագիտական համալիր հետազոտական ծրագրերն իրականացնում են ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ը, ՀՀ ԳԱԱ «Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ները, «Էթնոս» էթնոմշակութային գիտական հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» ՀՈԱԿ-ը: Պեղման աշխատանքներին իրենց աջակցությունն են ցուցաբերել ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը, «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, Ասիական զարգացման բանկը` «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի շրջանակներում և այլն:
17. Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման բնագավառում իրականացվող գործընթացները, անկասկած, հնարավորություն կընձեռեն կատարելագործել պատմամշակութային հուշարձանների պահպանման մեխանիզմները, ընդլայնել այդ նպատակով իրականացվող շահառուների շրջանակը, բարձրացնել հասարակական պատասխանատվությունը, պրոֆեսիոնալիզմը, միջազգային կազմակերպությունների, անհատ բարերարների, համայնքի մասնակցությունը այդ գործընթացներում` խթան հանդիսանալով զբոսաշրջության զարգացմանը միտված հեռանկարային ծրագրերի մշակման և իրականացման համար: Միաժամանակ, պահպանելով բնագավառում կուտակված փորձը, քայլել ժամանակին և տնտեսական զարգացումներին համընթաց:
18. Հայաստանի պատմամշակութային միջավայրի պահպանության և հանրահռչակման աշխատանքների իրականացումն ապահովելու համար հիմնարար նշանակություն ունեն`
1) կառավարման բարելավումը, ենթակառուցվածքների զարգացումը,
2) նպատակային ծրագրերի մշակումը և դրանց կիրարկումը,
3) կադրերի պատրաստման և վերապատրաստման գործընթացը,
4) նոր տնտեսական հնարավորությունների ակտիվ օգտագործումը սոցիալ-տնտեսական զարգացման համար,
5) ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդնումը:
II. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
19. Ռազմավարության մշակման համար հիմք են հանդիսացել`
1) «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (1998 թ. նոյեմբերի 11-ի, ՀՕ-261),
2) «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (2003 թ. ապրիլի 11-ի, ՀՕ-531-Ն),
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N 438 որոշումը,
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշման մեջ լրացում կատարելու և պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 2338-Ն որոշումը,
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 5-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական կադաստրի վարման կարգը հաստատելու մասին» N 104-Ն որոշումը:
III. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ
20. Ռազմավարության նպատակն է`
1) կատարելագործել բնագավառի իրավական դաշտը,
2) ամբողջությամբ կանոնակարգել բնագավառի սուբյեկտների գործառույթները.
3) ներդնել բնագավառում առկա խնդիրների համապարփակ լուծման մեխանիզմներ` մշակութային քաղաքականության մեջ կառավարման տարբեր կառույցների ընդգրկմամբ,
4) կատարելագործել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումների լիարժեք և ամբողջական վերահսկողության գործընթացները,
5) հստակեցնել պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հուշարձանների սեփականատերերի և օգտագործողների պարտականություններն ու նրանց միջև փոխհարաբերությունները,
6) ապահովել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքների պետական հաշվառման աշխատանքների արդյունավետության բարձրացումը,
7) կատարելագործել նոր հայտնաբերված օբյեկտների արժևորման ու նորահայտ հուշարձանների պետական ցուցակներում ընդգրկման գործընթացը,
8) ապահովել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վավերագրական նյութերի և փաստաթղթերի փաթեթների լիարժեք կազմումը և մատչելիությունը հանրության համար,
9) ապահովել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների կադաստրի ներառումը պետական կադաստրում և տեղեկույթի տրամադրման մատչելիությունը.
10) ապահովել հնագիտական հուշարձանների նպատակային հետազոտման, պահպանության, ամրակայման և վերականգնման, օգտագործման և հանրահռչակման համալիր միջոցառումների կանոնակարգումն ու իրականացումը,
11) ապահովել պետության պահպանության ներքո գտնվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերաբերյալ տեղեկատվությունը և բարձրացնել հասարակական իրավագիտակցությունը,
12) խրախուսել և կազմակերպել մշակութային զբոսաշրջության զարգացման նպատակով պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի օգտագործումը,
13) բարձրացնել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների օգտագործման տրամադրման արդյունավետությունը և մատչելիությունը,
14) պատմության և մշակույթի հուշարձանների բնագավառի միասնական արխիվի ստեղծում և դրա թվայնացումը,
15) կատարելագործել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների օգտագործման տրամադրման մեխանիզմները և խրախուսել ֆինանսական ներդրումային հոսքերը:
IV. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
21. Ռազմավարության մշակման և իրականացման համար հիմք է հանդիսացել բնագավառում առկա խնդիրների վերլուծությունը` ըստ ուղղությունների:
22. Հուշարձանների պահպանություն. պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման բնագավառի օրենսդրական դաշտի կատարելագործման իրագործում.
1) իրավական դաշտի կայունության ապահովման համար անհրաժեշտ է հստակեցնել օրենքների բովանդակությունը, օրենքներում առկա բացերը նվազագույնի հասցնելու և միջազգային լավագույն փորձին մոտեցնելու նպատակով պետք է իրականացվեն մի շարք միջոցառումներ և ստեղծվեն իրավական հիմքեր, մասնավորապես`
ա. նոր հայտնաբերված օբյեկտին նորահայտ հուշարձանի կարգավիճակ շնորհելու և պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում ընդգրկելու կամ պետական ցուցակից հանելու վերաբերյալ չափորոշիչները,
բ. գլխավոր հատակագծերի կազմման ժամանակ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական գոտիների ելակետային փաստաթղթերի համայնքին տրամադրման ընթացակարգերը,
գ. պատմական բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման նախագծերի կազմման ձևաչափերը, փորձաքննության և հաստատման ընթացակարգը,
դ. պեղումներից հետո սահմանված ժամկետներում գիտական նյութի արժևորման, հրատարակման, պահպանության ընթացակարգը և դիպվածով հայտնաբերված հնագիտական գտածոների տնօրինման ընթացակարգը,
ե. պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների օգտագործման տրամադրման ընթացակարգը,
զ. պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և դրանց պահպանական գոտիներում անխաթարությունը վտանգող աշխատանքների կասեցման, վնասի չափի գնահատման ընթացակարգերը,
է. պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական գոտիների հաստատման և համաձայնեցման ընթացակարգը,
ը. պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության պահանջների վերաբերյալ հուշարձանի սեփականատերերին և օգտագործողներին իրազեկելու մասին ընթացակարգը.
2) Գործողություն: Որպես խնդիրների լուծման և սահմանված նպատակներին հասնելու հիմնական գրավական են համարվում ինստիտուցիոնալ բարեփոխումներ և օրենսդրական դաշտի կատարելագործումը: Մասնավորապես, անհրաժեշտ է վերանայել և համապատասխան փոփոխություններ կատարել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշման մեջ: «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի փոփոխությունից հետո նախատեսվում է ընդունել շուրջ 8 իրավական ակտ` դրա կիրարկումն ապահովելու նպատակով:
3) Ակնկալվող արդյունք: Օրենքով և այլ համապատասխան իրավական ակտերով ստեղծվում են հիմքեր հուշարձանների պետական ցուցակում նորահայտ օբյեկտ ընդգրկելու և պետական ցուցակից հուշարձան հանելու չափորոշիչները սահմանելու վերաբերյալ: Լիազոր մարմնի կողմից սահմանված ձևաչափով կկազմվեն և կհաստատվեն պատմամշակութային հիմնավորման նախագծերը, կհամակարգվի լիազոր մարմին-տարածքային կառավարման մարմին-համայնք աշխատանքային ընթացակարգը: Կհստակեցվեն լիազոր մարմնի, տարածքային կառավարման մարմինների, համայնքների կողմից հուշարձանների պահպանությանը վերաբերող պարտադիր և պատվիրակված լիազորությունները: Կկարգավորվի հուշարձանների պահպանական գոտիներում հուշարձանների անխաթարությունը վտանգող աշխատանքների կասեցման և պատճառված վնասի հաշվարկման խնդիրը: Պեղումներից հետո գիտական նյութերի հրատարակումները և գտածոները կհանձնվեն թանգարաններին` արժևորման, ցուցադրման և հանրահռչակման նպատակով: Առավել վերահսկելի և չափելի կդառնա պեղումների իրականացման արդյունավետությունը:
23. Հուշարձանների հաշվառման փաստաթղթերի (վկայագիր, պահպանական գոտի, ներդիրներ, ցուցակներ) լրամշակման և ճշգրտման անհրաժեշտությունը. հուշարձանների հաշվառման փաստաթղթերը ներկայում չեն արտացոլում և բավարարում գործող օրենսդրական պահանջները` մասնավորապես բացակայում են գծագրական մասը, պայմանակարգերի նկարագրությունը և սահմանումները, հուշարձանի պատկանելիության և տեխնիկական վիճակի մասին տվյալները.
1) Գործողություն: Հուշարձանների պահպանության նպատակով կստեղծվեն նոր ձևաչափի (վկայագիր, պահպանական գոտի, ներդիրներ, ցուցակներ, որում պետք է նշված լինեն նաև տեղակայման աշխարհագրական կոորդինատները) փաստաթղթեր, որոնց հիմքում կներդրվեն քարտեզագրական նյութերի թվային համակարգերը.
2) Ակնկալվող արդյունք: Արդի տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծված հուշարձանների հաշվառման փաստաթղթերը կհամապատասխանեցվեն պետական կադաստրի բնագավառում կիրառվող ծրագրերին, որոնք կապահովեն հուշարձանների հաշվառման արդյունավետությունը:
24. Հնագիտական հուշարձանների ուսումնասիրման, պահպանության, օգտագործման, հանրահռչակման համալիր միջոցառումների և հուշարձանակիր տարածքների ուսումնասիրման, թանգարանացման ծրագրերի անբավարարությունը: Զբոսաշրջության զարգացման նպատակով անհրաժեշտություն է առաջանում իրականացնել համալիր ծրագրեր` ուղղված հնագիտական հուշարձանների ուսումնասիրմանը, պահպանմանը, ամրակայմանը, հնագիտական գտածոների վերականգնմանը և օգտագործմանը (այդ թվում` թանգարանացմանը) և այլն.
1) Գործողություն: Սույն ռազմավարության միջոցառումների ծրագրով 2017 թվականին նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության հնագիտության զարգացմանը նպաստող միջոցառումների (2017-2025 թթ.) ծրագրի» մշակումը.
2) Ակնկալվող արդյունք: Ռազմավարության իրականացման արդյունքում նորովի կկազմակերպվեն հնագիտական հուշարձանների պահպանությունը և կառավարումը` սահմանելով տնտեսական զարգացման առաջնահերթությունները և համալիր մոտեցում ցուցաբերելով բնության, պատմական միջավայրի, հնագիտական ժառանգության, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման խնդիրներին:
25. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների կադաստրի ընդլայնման և ծրագրային համակարգի ապահովման անհրաժեշտությունը. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 5-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական կադաստրի վարման կարգը հաստատելու մասին» N 104-Ն որոշումն ապահովում է միայն կադաստրի վարման իրավական հիմքը, սակայն նյութատեխնիկական բազայի բացակայությունը թույլ չի տալիս իրականացնել հուշարձանների զբաղեցրած տարածքների և պահպանական գոտիների հողատարածքների նպատակային նշանակության գրանցման և կարգավիճակի ճշտման կարգավորման գործառույթը: Բացի այդ, հիշյալ տարածքներում սահմանված չեն իրավաբանական և ֆիզիկական անձանց գործունեությունը սահմանափակող և այդ տարածքների օգտագործման տրամադրման պայմանակարգերը (ռեժիմները), ճշգրտված չէ հողային հաշվեկշռում պատմության և մշակութային հողերին վերաբերող տվյալների հավաստիությունը: Հուշարձանների կադաստրը, որպես պետական կադաստրային համակարգի բաղկացուցիչ մաս, չի կարողանում իրականացնել իր վրա դրված վերոնշյալ խնդիրները.
1) Գործողություն: Սույն ռազմավարության միջոցառումների ծրագրով 2016 թվականին նախատեսվում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների կադաստրի ընդլայնման և ծրագրային ապահովման մասին» ծրագրի մշակում, ինչը պահանջում է ֆինանսական ապահովում` «Արջիս» (ARGIS) ծրագրային համակարգի և սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև համապատասխան մասնագետների վերապատրաստման համար.
2) Ակնկալվող արդյունք: Ռազմավարությունն ուղղված է ապահովելու կադաստրային միասնական համակարգի ներդրումը, որտեղ կամփոփվեն պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերաբերյալ առկա ամբողջական տվյալները: Կադաստրային քարտեզներում հուշարձանները կարտացոլվեն իրենց ճշգրիտ պահպանական գոտիներով, ինչն էապես կնվազեցնի հուշարձանների պահպանության բնագավառում թույլ տրվող խախտումները, հնարավորություն կստեղծի պետական կադաստրային համակարգում կիրառվող տվյալների օգնությամբ իրականացնել հուշարձանների կադաստրային գնահատումը: Հուշարձանների կադաստրը ամբողջությամբ կինտեգրվի միասնական կադաստրային համակարգում:
26. Պետական սեփականություն հանդիսացող հուշարձանների և դրանց տարածքների սեփականության իրավունքի գրանցման և վկայագրերի ձեռքբերման գործընթացի կանոնակարգումը: Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է պետական սեփականություն հանդիսացող 19 հազար հուշարձան: Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով դրանցից ընդամենը մի քանի տասնյակն ունի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն համապատասխան փաստաթղթեր: Սեփականության իրավունքի գրանցման բացակայությունը հաճախ խնդիր է դառնում հուշարձանների պահպանության և օգտագործման տրամադրման համար, խոչընդոտում է պետություն-մասնավոր համագործակցությունը.
1) Գործողություն: Սույն խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով, ՀՀ օրենքներով չարգելված այլ միջոցներով իրականացնել` նշանակալի արժեք ունեցող հուշարձանների նկատմամբ իրավունքների պետական գրանցման գործընթաց.
2) Ակնկալվող արդյունք: Հուշարձանների նկատմամբ իրավունքների պետական գրանցումը հնարավորություն կստեղծի ճկուն և արդյունավետ կառավարել պետական սեփականությունը, որն իր հերթին կապահովի ներդրումների հոսք և տնտեսական զարգացում: Արդյունքում յուրաքանչյուր հուշարձան կունենա սեփականության իրավունքի վկայական և հնարավորություն կստեղծվի արդյունավետ կառավարելու բազմաթիվ հուշարձաններ:
27. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության, վերականգնման, ամրակայման, նորոգման և օգտագործման բնագավառում իրականացվող աշխատանքների միասնական գնացուցակի և գիտանախագծային փաստաթղթերի մշակման չափորոշիչների, գնահաշվարկների թերի լինելը. թեև հուշարձանների պահպանության բնագավառում աշխատանքների իրականացման (հաշվառում, պեղում, վերականգնում և այլն) ՀԽՍՀ-ում հաստատված գնացուցակները ինդեքսավորվել են և կիրառվում են ընթացիկ ծրագրերում, սակայն դրանք այլևս չեն համապատասխանում արդի պահանջներին և շուկայական գներին: Այդ իսկ պատճառով պետք է սահմանել գիտանախագծային փաստաթղթերի, պահպանական գոտիների և դրանց ռեժիմների, պատմամշակութային հիմնավորման նախագծերի կազմման համար միասնական գնային քաղաքականություն և գնահաշվարկներ, քանի որ քաղաքաշինության բնագավառում գործող նորմատիվները ամբողջությամբ հնարավոր չէ կիրառել պատմամշակութային հուշարձանների բնագավառում.
1) Գործողություն: Սույն գործընթացը ենթադրում է «ՀՀ պետական բյուջեից պետական պատվերի շրջանակներում ֆինանսավորվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության, վերականգնման, ամրակայման, նորոգման և օգտագործման բնագավառում աշխատանքների իրականացման վերաբերյալ կողմնորոշիչ գներ հաստատելու մասին» լիազոր մարմնի ղեկավարի նորմատիվ իրավական ակտի ընդունում.
2) Ակնկալվող արդյունք: Միասնական գնային քաղաքականության իրականացում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ոլորտում, որի արդյունքում հուշարձանների պահպանության բնագավառում աշխատանքների իրականացման համար կսահմանվեն կողմնորոշիչ գներ:
28. Բնագավառի մասնագետների գործունեության որակի, նրանց նկատմամբ պահանջների կանոնակարգման բացակայությունը և կադրերի վերապատրաստման գործընթացի անհրաժեշտությունը: Կարևորելով պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների բնագավառում մասնագետների գործունեության որակի հսկողության դերը` անհրաժեշտ է բարեփոխումների միջոցով մեծացնել պատասխանատվությունն այս ոլորտի նկատմամբ` կիրառելով մասնագետների գիտելիքների բարձրացման և կարողությունների գնահատման նոր մոտեցումներ ու չափորոշիչներ: Բնագավառի մասնագետների գործունեության նկատմամբ կանոնակարգումը պահանջում է հավաստագրման գործընթաց, ինչ հնարավոր չէ կատարել ներկայիս օրենսդրությամբ ամրագրված լիցենզավորման պահանջի պարագայում: Անհրաժեշտ է ապահովել 2012-2014 թթ. հայ-իտալական ծրագրի շարունակականությունը և կադրերի վերապատրաստման գործընթացը` ամբողջացնելով համատեղ սկսված աշխատանքը, հուշարձանների վերականգնման ոլորտում ստեղծելով նոր մասնագիտական ենթակառուցվածք.
1) Գործողություն: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կսահմանվեն մասնագիտական գործունեության տեսակների ցանկերը և պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում գործունեություն իրականացնող մասնագետների հավաստագրման կարգը: Միաժամանակ նախատեսվում է ստեղծել «Հուշարձանների վերականգնման տարածաշրջանային կենտրոն».
2) Ակնկալվող արդյունք: Բարեփոխումների, ինչպես նաև հուշարձանների վերականգնման տարածաշրջանային կենտրոնի ստեղծման արդյունքում բնագավառում կմեծանա հսկողությունը, մասնագետների պատասխանատվությունն ու հետաքրքրությունը: Միաժամանակ այն կապահովի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառը որակավորված մասնագետներով, ինչը կնպաստի իրականացվող աշխատանքների որակի և արդյունավետության բարձրացմանը:
29. Բնագավառում առկա խնդիրների կարևորագույն ուղղություններից է համարվում հուշարձանների օգտագործումը.
1) Պետություն-մասնավոր հատվածի համագործակցության ընդլայնման և Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հուշարձանների օգտագործման և վերականգնման նպատակային ծրագրերի մշակման և իրականացման անհրաժեշտությունը: Հստակ գիտակցելով, որ միայն պետության ջանքերը բավարար չեն լուծելու բնագավառի խնդիրները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է պետություն-մասնավոր հատված գործընկերության զարգացումը` դիտարկելով այն որպես իր գործունեության կարևոր ուղղություններից մեկը: Այսօր բնագավառում կան նման համագործակցության մի շարք հաջողված օրինակներ, մասնավորապես` Օձունի, Տաթևի վանական համալիրների, Նոր Վարագավանքի գլխավոր եկեղեցու վերականգնման աշխատանքները, Քոբայր, Որոտնավանք, Լմբատավանք հուշարձանների որմնանկարների վերականգնումն ու ամրակայումը և այլն.
ա. Գործողություն: Սույն խնդրի կարգավորման նպատակով հետևողականորեն իրականացվելու են հատուկ միջոցառումներ, որոնք աջակցելու են բնագավառում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը ներդրումների համար լրացուցիչ խթաններ ստեղծելու միջոցով: Խրախուսվելու են հասարակական, միջազգային կառույցների, բարերարների նախաձեռնությունները հուշարձանների վերանորոգման, կոնսերվացման, օգտագործման ուղղությամբ: Այս համատեքստում խիստ կարևորվում է այն հանգամանքը, որ վերոնշյալ միջոցառումները համահունչ լինեն այլ ոլորտում իրականացվող քաղաքականության հետ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված որմնանկարների, խճանկարների, 20-րդ դարի մոնումենտալ արվեստի նմուշների հրատապ միջամտության կարիք ունեցող հուշարձանների վերականգնում, պահպանում և հանրահռչակում.
բ. Ակնկալվող արդյունք: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող նպատակային ծրագրերի կատարման արդյունավետության բարձրացում, որը հնարավորություն կտա էլ ավելի մեծացնել բնագավառում մատուցվող ծառայությունների որակը, զարգացնել ենթակառուցվածքը և նպաստել ազգային ու տեղական կարևորագույն ծրագրերի արդյունավետ իրականացմանը.
2) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման բնագավառի ու զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի փոխադարձ կապի ընդլայնման անհրաժեշտություն: Զբոսաշրջությունը` զարգացման տեմպերով և արդյունքներով, լինելով երկրի առավել դինամիկ զարգացող ճյուղերից մեկը իր գործառույթներով աջակցելու է համապատասխան ենթակառուցվածքների կատարելագործմանը, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությանը, օգտագործմանը և հանրահռչակմանը.
ա. Գործողություն: Սույն խնդրի կարգավորման համար նախատեսվում է, մասնավորապես` զբոսաշրջության բնագավառի լիազոր մարմնի հետ Համաշխարհային բանկի համագործակցությամբ իրականացվող «Տեղական տնտեսության և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» «Հարավային միջանցք», ԵԽ հետ համատեղ իրականացվող համագործակցության շրջանակներում «Պատմական քաղաքների մշակութային ժառանգության վերականգնում» պիլոտային ծրագրի «Պատմական քաղաքներում համայնքների զարգացման ռազմավարություններ» - «COMUS», ինչպես նաև մշակույթի պահպանման ասպարեզում հայտնի Սմիթսոնյան ինստիտուտի «Իմ Հայաստան. մշակութային զբոսաշրջությունը Հայաստանում» ծրագրերի շրջանակներում նոր մշակութային զբոսաշրջային երթուղիների ձևավորում, ենթակառուցվածքների ապահովում, նոր պատմամշակութային արգելոցների, արգելոց-թանգարանների ստեղծում, ավանդական տոնակատարությունների, փառատոների կազմակերպում: Զբոսաշրջային կենտրոններ դարձնել Գյումրին, Մեղրին և մյուս պատմական քաղաքները (ինչպիսիք են արդեն Գորիսը, Դիլիջանը): Զբոսաշրջության զարգացման նպատակով սույն ծրագրի ընթացքում պետք է ձեռնարկվեն միջոցներ ներդրումային քաղաքականության ակտիվացման, զբոսաշրջության բոլոր ձևերի համակցությամբ զբոսաշրջային գրավիչ միջավայրի ձևավորման, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնման, դեպի հուշարձաններ, զբոսաշրջային գրավչության այլ վայրեր տանող ճանապարհների ու հարակից տարածքների բարեկարգման ուղղությամբ.
բ. Ակնկալվող արդյունք: Կբարձրանա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների օգտագործման և հանրահռչակման արդյունավետությունը, բնագավառում ներդրումային դաշտի գրավչությունը, կընդլայնվեն զբոսաշրջության ծավալները: Ծրագիրը կոչված է նպաստելու նաև համայնքների զարգացմանը, միջազգային ասպարեզում Հայաստանի մասին իրազեկվածության բարձրացմանը, մեր երկրի բնական և մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանը.
3) Լիազոր մարմնի կողմից տրամադրվող ծառայությունների ընդլայնման, տրամադրման գործընթացի դյուրացման և գործառույթների հստակեցման անհրաժեշտությունը: Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի բնականոն գործունեության ապահովման, ինչպես նաև ոլորտում առկա ներուժի համաչափ օգտագործման նպատակով անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել`բնագավառի առանձնացված ստորաբաժանման և նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործառույթները` բնագավառի բնականոն աշխատանքներն իրականացնելու համար.
ա. Գործողություն: Ներկայում որոշ ծառայություններ (եզրակացություններ) տրամադրում է միայն Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, և անհրաժեշտություն է առաջանում Հայաստանի Հանրապետության մարզերում կիրառել մեկ պատուհանի սկզբունքը, որով որոշակի ծառայություններ կիրականացնեն բնագավառի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունները: Սույն մոտեցումը հնարավորություն կտա պարզեցնել ծառայությունների տրամադրման ընթացակարգը, կհստակեցվեն բնագավառի կազմակերպությունների գործառույթները, ինչպես նաև կստեղծվի բնագավառի միասնական թվայնացված արխիվ.
բ. Ակնկալվող արդյունք: Կհստակեցվեն բնագավառի կազմակերպությունների գործառույթները, կսահմանվի առավել բարենպաստ ռեժիմ ծառայությունների մատուցման համար,կպարզեցվեն ծառայությունների մատուցման ընթացակարգերը և կստեղծվի թվայնացված արխիվ:
30. Ռազմավարության մշակման և իրականացման կարևորագույն ուղղություններից է համարվում հուշարձանների հանրահռչակումը.
1) Հուշարձանային համալիրներում և հուշարձանների մոտ տեղեկատվական ցուցանակների անբավարարությունը: Նախկինում հուշարձանների տարածքներում տեղադրված են եղել երկու լեզվով և միայն հուշարձանի անվանումը ներառող վահանակներ: Ներկայում զբոսաշրջության զարգացման արդի պահանջներին համահունչ անհրաժեշտ է հուշարձանները ներկայացնող վահանակները պատրաստել եռալեզու` QR կոդերով.
ա. Գործողություն: Ռազմավարության իրականացման ընթացքում նախատեսվում է միասնական նմուշի (եռալեզու) տեղեկատվական վահանակ-ցուցանակների մշակում և տեղադրում` QR կոդերով: Միևնույն ժամանակ եռալեզու (հայերեն, ռուսերեն անգլերեն) քարոզչական ու տեղեկատվական նյութերի (ուսումնասիրություններ, մատենաշարեր, բուկլետներ, ալբոմներ և այլն) հրատարակում.
բ. Ակնկալվող արդյունք: Եռալեզու տեղեկատվական վահանակ-ցուցանակների տեղադրման, քարոզչական ու տեղեկատվական նյութերի լուծման արդյունքում կբարձրանա հուշարձանների հանրահռչակման, հասարակության և զբոսաշրջիկների տեղեկացվածության մակարդակը:
V. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐ
31. Ռազմավարության շահառուներն են` Հայաստանի Հանրապետությունը, համայնքները, իրավաբանական և ֆիզիկական անձինք, գիտահետազոտական ինստիտուտները, ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպությունները:
VI. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
32. Ռազմավարության իրականացումը նախատեսվում է ապահովել շահագրգիռ կողմերի` պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների համագործակցությամբ:
VII. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄ
33. Ռազմավարությամբ նախատեսվում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների կադաստրի ներառում պետական կադաստրում և տեղեկույթի տրամադրման մատչելիության ապահովում, հուշարձանների հանրահռչակման և զբոսաշրջության զարգացման նպատակով միասնական նմուշի (եռալեզու) տեղեկատվական վահանակ-ցուցանակների մշակում և տեղադրում, ինչպես նաև տեղեկատվական նյութերի (ուսումնասիրություններ, մատենաշարեր, բուկլետներ, ալբոմներ և այլն) հրատարակում:
VIII. ՄՈՆԻԹՈՐԻՆԳ
34. «Պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման 2016-2020 թվականների ռազմավարության և միջոցառումների ծրագրի» իրականացման ընթացքում մոնիթորինգի համակարգի ապահովման նպատակով բնագավառի լիազոր մարմինը կնախապատրաստի ռազմավարության ընթացքի մասին հաշվետվություններ, ինչպես նաև կկազմակերպվեն քննարկումներ, որոնց կմասնակցեն ծրագրի գործընթացում ներգրավված բոլոր կողմերը:
IX. ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
35. Սույն ռազմավարությունում առաջարկվող լուծումները հնարավորություն կտան Հայաստանի Հանրապետությունում պահպանել և զարգացնել պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման բնագավառը, օրենսդրական բարեփոխումների միջոցով այն համապատասխանեցնել միջազգային առաջատար փորձին, ինչպես նաև զարգացնել զբոսաշրջությունը:
X. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ
36. «Պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման 2016-2020 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը» կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում յուրաքանչյուր տարվա համար նախատեսված միջոցների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
XI. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
37. Ռազմավարության կատարողականի ցուցանիշներն են.
1) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ոլորտը կանոնակարգող նոր օրենքի ընդունումը և դրանից բխող իրավական ակտերի, ինչպես նաև ոլորտի բարելավման և բացերի փակման նպատակով անհրաժեշտ նոր իրավական ակտերի ընդունումը,
2) նորահայտ համարվող հուշարձանների` պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում ներառումը,
3) նոր պատմամշակութային արգելոցների ստեղծումը և զբոսաշրջության զարգացումը,
4) բնագավառի կազմակերպությունների լիազորությունների հստակեցումը:
XII. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ
38. Ռազմավարության իրականացման ընթացքում ռիսկեր կարող են համարվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կրճատումը, միջնաժամկետ ծախսային ծրագրերի և միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորման դադարումը, ինչպես նաև կադրերի արտահոսքը:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2016 թ. սեպտեմբերի 15-ի նիստի
N 36 արձանագրային որոշման
ԾՐԱԳԻՐ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՀՌՉԱԿՄԱՆ 2016-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Միջոցառման |Ակնկալվող |Կատարողը |Ժամկետը|Ֆինանսա- |
|ը/կ|անվանումը |արդյունքը | | |վորման |
| | | | | |աղբյուրը |
|___|_________________________________________________________________|
|I |ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ |
|___|_________________________________________________________________|
|1. |«Պատմության և |Կկատարելագործվի |ՀՀ մշակույթի|2016 |Լրացուցիչ |
| |մշակույթի անշարժ|Հայաստանի |նախարարու- |թվականի|ֆինանսա- |
| |հուշարձանների ու|Հանրապետու- |թյուն |դեկտեմ-|վորում չի |
| |պատմական |թյունում գործող | |բերի |պահանջվում|
| |միջավայրի |բնագավառի | |2-րդ | |
| |պահպանության և |օրենսդրական | |տասն- | |
| |օգտագործման |դաշտը, այն | |օրյակ | |
| |մասին» Հայաստանի|կհամապատասխա- | | | |
| |Հանրապետության |նեցվի | | | |
| |օրենքում |Հայաստանի | | | |
| |փոփոխություն |Հանրապետության | | | |
| |կատարելու |միջազգային | | | |
| |մասին», |հանձնառու- | | | |
| |«Հայաստանի |թյուններին: | | | |
| |Հանրապետության | | | | |
| |պետական | | | | |
| |սեփականություն | | | | |
| |համարվող և | | | | |
| |օտարման ոչ | | | | |
| |ենթակա | | | | |
| |պատմության և | | | | |
| |մշակույթի անշարժ| | | | |
| |հուշարձանների | | | | |
| |մասին» Հայաստանի| | | | |
| |Հանրապետության | | | | |
| |օրենքում լրացում| | | | |
| |կատարելու | | | | |
| |մասին», «Պետական| | | | |
| |տուրքի մասին» | | | | |
| |Հայաստանի | | | | |
| |Հանրապետության | | | | |
| |օրենքում լրացում| | | | |
| |կատարելու մասին»| | | | |
| |և «Վարչական | | | | |
| |իրավախախտումների| | | | |
| |վերաբերյալ | | | | |
| |Հայաստանի | | | | |
| |Հանրապետության | | | | |
| |օրենսգրքում | | | | |
| |լրացումներ | | | | |
| |կատարելու մասին»| | | | |
| |ՀՀ օրենքների | | | | |
| |նախագծերը ՀՀ | | | | |
| |կառավարության | | | | |
| |աշխատակազմ | | | | |
| |ներկայացնելը | | | | |
|___|________________|________________|____________|_______|__________|
|2 |«Պատմության և |Պատմության և |ՀՀ մշակույթի|2016 |Լրացուցիչ |
| |մշակույթի անշարժ|մշակույթի անշարժ|նախարարու- |թվականի|ֆինանսա- |
| |հուշարձանների |հուշարձանների |թյուն |հոկտեմ-|վորում չի |
| |կադաստրի |կադաստրի |ՀՀ |բերի |պահանջվում|
| |ընդլայնման |ընդլայնում, |տարածքային |1-ին | |
| |ծրագիրը |ինչպես նաև |կառավարման |տասն- | |
| |հաստատելու |անհրաժեշտ |և զարգացման|օրյակ | |
| |մասին» ՀՀ |սարքավորումների |նախարարու- | | |
| |կառավարության |ձեռքբերում և |թյուն | | |
| |որոշման նախագիծը|կադրերի |ՀՀ ԿԱ անշարժ| | |
| |ՀՀ կառավարության|վերապատրաստում: |գույքի | | |
| |աշխատակազմ | |կադաստրի | | |
| |ներկայացնելը | |պետական | | |
| | | |կոմիտե | | |
|___|________________|________________|____________|_______|__________|
|3 |«ՀՀ հնագիտության|Տնտեսական |ՀՀ մշակույթի|2017 |Լրացուցիչ |
| |զարգացմանը |զարգացման |նախարարու- |թվականի|ֆինանսա- |
| |նպաստող |առաջնահերթու- |թյուն |ապրիլի |վորում չի |
| |միջոցառումների |թյունները | |2-րդ |պահանջվում|
| |(2017-2025 թթ.) |սահմանող | |տասն- | |
| |ծրագիրը և |հնագիտական | |օրյակ | |
| |ժամանակացույցը |հուշարձանների | | | |
| |հաստատելու |պահպանության և | | | |
| |մասին» ՀՀ |կառավարման | | | |
| |կառավարության |բարեփոխված | | | |
| |որոշման նախագիծը|համակարգ և | | | |
| |ՀՀ կառավարության|հնագիտական | | | |
| |աշխատակազմ |ժառանգության, | | | |
| |ներկայացնելը |զբոսաշրջային | | | |
| | |ենթակառուց- | | | |
| | |վածքների | | | |
| | |զարգացում: | | | |
|___|________________|________________|____________|_______|__________|
|4 |«ՀՀ |Հուշարձանների |ՀՀ մշակույթի|2018 |Լրացուցիչ |
| |կառավարության |հաշվառման նոր |նախարարու- |թվականի|ֆինանսա- |
| |2002 թվականի |ձևաչափի |թյուն |հունիսի|վորում չի |
| |ապրիլի 20-ի |փաստաթղթերի և | |2-րդ |պահանջվում|
| |N 438 որոշման |դրանց շրջանա- | |տասն- | |
| |մեջ փոփոխություն|ռությունը | |օրյակ | |
| |կատարելու մասին»|կանոնակարգող | | | |
| |ՀՀ կառավարության|իրավական հիմքերի| | | |
| |որոշման նախագիծը|ստեղծում, | | | |
| |ՀՀ կառավարության|ստեղծված | | | |
| |աշխատակազմ |հուշարձանների | | | |
| |ներկայացնելը |հաշվառման | | | |
| | |փաստաթղթերի | | | |
| | |համապատասխանե- | | | |
| | |ցում պետական | | | |
| | |կադաստրի | | | |
| | |բնագավառում | | | |
| | |կիրառվող | | | |
| | |ծրագրերին, | | | |
| | |ինչպես նաև | | | |
| | |հուշարձանների | | | |
| | |պահպանական | | | |
| | |գոտիներում | | | |
| | |հուշարձանների | | | |
| | |անխաթարությունը | | | |
| | |վտանգող | | | |
| | |աշխատանքների | | | |
| | |կասեցման և | | | |
| | |պատճառված վնասի | | | |
| | |հաշվարկման խնդրի| | | |
| | |կարգավորում: | | | |
|___|________________|________________|____________|_______|__________|
|5 |«Պատմական |Կսահմանվի |ՀՀ քաղաքա- |2018 |Լրացուցիչ |
| |բնակավայրերի |ընթացակարգ |շինության |թվականի|ֆինանսա- |
| |պատմամշակութային|լիազոր մարմնի |նախարարու- |օգոս- |վորում չի |
| |հիմնավորման |կողմից սահմանված|թյուն |տոսի |պահանջվում|
| |նախագծերի |ձևաչափով |ՀՀ |2-րդ | |
| |կազմման, |պատմամշակութային|տարածքային |տասն- | |
| |փորձաքննության |հիմնավորման |կառավարման |օրյակ | |
| |և հաստատման |նախագծերի |և զարգացման| | |
| |ընթացակարգը |հաստատման, |նախարարու- | | |
| |սահմանելու |լիազոր |թյուն | | |
| |մասին» ՀՀ |մարմին - |ՀՀ մշակույթի| | |
| |կառավարության |տարածքային |նախարարու- | | |
| |որոշման նախագիծը|կառավարման |թյուն | | |
| |ՀՀ կառավարության|մարմին-համայնք | | | |
| |աշխատակազմ |աշխատանքային | | | |
| |ներկայացնելը |փոխհարաբերու- | | | |
| | |թյունների | | | |
| | |վերաբերյալ: | | | |
|___|________________|________________|____________|_______|__________|
|6 |«Պատմության և |Պատմության և |ՀՀ մշակույթի|2018 |Լրացուցիչ |
| |մշակույթի |մշակույթի |նախարարու- |թվականի|ֆինանսա- |
| |հուշարձանների |հուշարձանների |թյուն |սեպտեմ-|վորում չի |
| |պահպանության և |պահպանության և | |բերի |պահանջվում|
| |օգտագործման |օգտագործման | |2-րդ | |
| |բնագավառում |բնագավառի | |տասն- | |
| |գործունեություն |որակավորված | |օրյակ | |
| |իրականացնող |մասնագետներով | | | |
| |մասնագետների |համալրում: | | | |
| |հավաստագրման | | | | |
| |կարգը, | | | | |
| |պատմության և | | | | |
| |մշակույթի | | | | |
| |հուշարձանների | | | | |
| |պահպանության և | | | | |
| |օգտագործման | | | | |
| |բնագավառում | | | | |
| |մասնագիտական | | | | |
| |գործունեության | | | | |
| |տեսակների ցանկը | | | | |
| |և պատմության և | | | | |
| |մշակույթի | | | | |
| |հուշարձանների | | | | |
| |պահպանության և | | | | |
| |օգտագործման | | | | |
| |բնագավառում | | | | |
| |գործունեություն | | | | |
| |իրականացնող | | | | |
| |մասնագետների | | | | |
| |հավաստագրի ձևը | | | | |
| |հաստատելու | | | | |
| |մասին» Հայաստանի| | | | |
| |Հանրապետության | | | | |
| |կառավարության | | | | |
| |որոշման նախագիծը| | | | |
| |ՀՀ կառավարության| | | | |
| |աշխատակազմ | | | | |
| |ներկայացնելը | | | | |
|___|________________|________________|____________|_______|__________|
|7 |«Հուշարձանների |Հուշարձանների |ՀՀ մշակույթի|2018 |Լրացուցիչ |
| |պետական |պետական |նախարարու- |թվականի|ֆինանսա- |
| |ցուցակում |ցուցակում |թյուն |հոկտեմ-|վորում չի |
| |նորահայտ օբյեկտ |նորահայտ օբյեկտ | |բերի |պահանջվում|
| |ընդգրկելու և |ընդգրկելու և | |2-րդ | |
| |պետական ցուցակից|պետական ցուցակից| |տասն- | |
| |հուշարձան |հուշարձան | |օրյակ | |
| |հանելու |հանելու | | | |
| |վերաբերյալ |վերաբերյալ | | | |
| |չափորոշիչները |կսահմանվեն | | | |
| |հաստատելու |չափորոշիչներ: | | | |
| |մասին» ՀՀ | | | | |
| |կառավարության | | | | |
| |որոշման նախագիծը| | | | |
| |ՀՀ կառավարության| | | | |
| |աշխատակազմ | | | | |
| |ներկայացնելը | | | | |
|___|________________|________________|____________|_______|__________|
|8 |«ՀՀ պետական |Միասնական գնային|ՀՀ մշակույթի|2018 |Լրացուցիչ |
| |բյուջեից |քաղաքականության |նախարարու- |թվականի|ֆինանսա- |
| |ֆինանսավորվող |սահմանում |թյուն |նոյեմ- |վորում չի |
| |պատմության և |պատմության և |ՀՀ քաղաքա- |բերի |պահանջվում|
| |մշակույթի անշարժ|մշակույթի անշարժ|շինության |2-րդ | |
| |հուշարձանների ու|հուշարձանների |նախարարու- |տասն- | |
| |պատմական |ոլորտում: |թյուն |օրյակ | |
| |միջավայրի | | | | |
| |պահպանության, | | | | |
| |վերականգնման, | | | | |
| |ամրակայման, | | | | |
| |նորոգման և | | | | |
| |օգտագործման | | | | |
| |բնագավառում | | | | |
| |աշխատանքների | | | | |
| |իրականացման | | | | |
| |վերաբերյալ | | | | |
| |կողմնորոշիչ գներ| | | | |
| |սահմանելու | | | | |
| |մասին» ՀՀ | | | | |
| |մշակույթի | | | | |
| |նախարարի | | | | |
| |նորմատիվ հրամանի| | | | |
| |մշակում | | | | |
|___|________________|________________|____________|_______|__________|
|9. |«Պատմության և |Հուշարձանների |ՀՀ մշակույթի|2018 |Լրացուցիչ |
| |մշակույթի անշարժ|սեփականատերերը |նախարարու- |թվականի|ֆինանսա- |
| |հուշարձանների |և |թյուն |դեկտեմ-|վորում չի |
| |պահպանության |օգտագործողները | |բերի |պահանջվում|
| |պահանջների |կիրազեկվեն | |2-րդ | |
| |վերաբերյալ |պատմության և | |տասն- | |
| |հուշարձանի |մշակույթի անշարժ| |օրյակ | |
| |սեփականատերերին |հուշարձանների | | | |
| |և օգտագործող- |պահպանման | | | |
| |ներին իրազեկելու|պահանջների | | | |
| |մասին |մասին: | | | |
| |ընթացակարգի | | | | |
| |սահմանում» ՀՀ | | | | |
| |մշակույթի | | | | |
| |նախարարի | | | | |
| |նորմատիվ հրամանի| | | | |
| |մշակում | | | | |
|___|________________|________________|____________|_______|__________|
|10.|«ՀՀ |Կհամալրվեն |ՀՀ մշակույթի|2019 |Լրացուցիչ |
| |կառավարության |հուշարձանների |նախարարու- |թվականի|ֆինանսա- |
| |2004 թվականի |պետական |թյուն |փետր- |վորում չի |
| |հոկտեմբերի 7-ի |ցուցակները: | |վարի |պահանջվում|
| |N 1616-Ն, ՀՀ | | |2-րդ | |
| |կառավարության | | |տասն- | |
| |2005 թվականի | | |օրյակ | |
| |դեկտեմբերի 29-ի | | | | |
| |N 2322-Ն և | | | | |
| |մի շարք | | | | |
| |որոշումներում | | | | |
| |լրացումներ և | | | | |
| |փոփոխություններ | | | | |
| |կատարելու մասին»| | | | |
| |ՀՀ կառավարության| | | | |
| |որոշման նախագիծը| | | | |
| |ՀՀ կառավարության| | | | |
| |աշխատակազմ | | | | |
| |ներկայացնելը | | | | |
|___|________________|________________|____________|_______|__________|
|11.|«ՀՀ |Գլխավոր |ՀՀ քաղաքա- |2019 |Լրացուցիչ |
| |կառավարության |հատակագծերի |շինության |թվականի|ֆինանսա- |
| |2011 թվականի |կազմման ժամանակ |նախարարու- |հունիսի|վորում չի |
| |դեկտեմբերի 29-ի |պատմության և |թյուն |2-րդ |պահանջվում|
| |N 1920-Ն որոշման|մշակույթի անշարժ|ՀՀ |տասն- | |
| |մեջ լրացումներ |հուշարձանների |տարածքային |օրյակ | |
| |կատարելու մասին»|պահպանական |կառավարման | | |
| |ՀՀ կառավարության|գոտիների |և | | |
| |որոշման նախագիծը|ելակետային |զարգացման | | |
| |ՀՀ կառավարության|փաստաթղթերի |նախարարու- | | |
| |աշխատակազմ |համայնքին |թյուն | | |
| |ներկայացնելը |տրամադրման |ՀՀ մշակույթի| | |
| | |մշակված |նախարարու- | | |
| | |ընթացակարգ: |թյուն | | |
|___|_________________________________________________________________|
|II |ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ |
|___|_________________________________________________________________|
|12.|«Ագարակ» |Պատմության և |ՀՀ մշակույթի|2016 |Լրացուցիչ |
| |պատմամշակութային|մշակույթի անշարժ|նախարարու- |թվականի|ֆինանսա- |
| |արգելոց» պետական|հուշարձանների |թյուն |նոյեմ- |վորում չի |
| |ոչ առևտրային |օգտագործման և |ՀՀ |բերի |պահանջվում|
| |կազմակերպու- |հանրահռչակման |տարածքային |2-րդ | |
| |թյունը վերա- |բնագավառում |կառավարման |տասն- | |
| |կազմակերպելու, |արդյունավետու- |և զարգացման|օրյակ | |
| |«Ագարակ» |թյան, |նախարարու- | | |
| |պատմամշակութային|ներդրումային |թյուն | | |
| |արգելոց |դաշտի | | | |
| |մասնաճյուղ |գրավչության | | | |
| |ստեղծելու, |բարձրացում, | | | |
| |«Ամբերդ-ամրոց», |զբոսաշրջության | | | |
| |«Բերդ» |ծավալների | | | |
| |պատմամշակութային|ընդլայնում և | | | |
| |արգելոցներ |նոր արգելոցների | | | |
| |ստեղծելու, |ստեղծում: | | | |
| |«Ամբերդ-ամրոց», | | | | |
| |«Ագարակ», «Բերդ»| | | | |
| |պատմամշակութային| | | | |
| |արգելոցների | | | | |
| |կանոնադրու- | | | | |
| |թյունները | | | | |
| |հաստատելու, | | | | |
| |«Ամբերդ-ամրոց», | | | | |
| |«Բերդ» | | | | |
| |պատմամշակութային| | | | |
| |արգելոցների | | | | |
| |մասնաճյուղեր | | | | |
| |ստեղծելու, | | | | |
| |Հայաստանի | | | | |
| |Հանրապետության | | | | |
| |կառավարության | | | | |
| |2003 թվականի | | | | |
| |մարտի 7-ի | | | | |
| |N 312-Ն որոշման | | | | |
| |մեջ լրացումներ | | | | |
| |և | | | | |
| |փոփոխություններ | | | | |
| |կատարելու, | | | | |
| |Հայաստանի | | | | |
| |Հանրապետության | | | | |
| |կառավարության | | | | |
| |2001 թվականի | | | | |
| |դեկտեմբերի 29-ի | | | | |
| |N 1305 և 2002 | | | | |
| |թվականի ապրիլի | | | | |
| |16-ի N 412 | | | | |
| |որոշումներն ուժը| | | | |
| |կորցրած | | | | |
| |ճանաչելու մասին»| | | | |
| |ՀՀ կառավարության| | | | |
| |որոշման նախագիծը| | | | |
| |ՀՀ կառավարության| | | | |
| |աշխատակազմ | | | | |
| |ներկայացնելը | | | | |
|___|________________|________________|____________|_______|__________|
|13.|Համաշխարհային |Համայնքների |ՀՀ մշակույթի|2016- |Համաշ- |
| |բանկի հետ |զարգացում, |նախարարու- |2020թթ.|խարհային |
| |համագործակցու- |միջազգային |թյուն | |բանկի |
| |թյան |ասպարեզում |ՀՀ էկոնոմի- | |միջոցներով|
| |շրջանակներում |Հայաստանի մասին |կայի | | |
| |«Տեղական |իրազեկվածության |նախարարու- | | |
| |տնտեսության և |բարձրացում, մեր |թյուն | | |
| |զբոսաշրջային |երկրի բնական և | | | |
| |ենթակառուց- |մշակութային | | | |
| |վածքների |ժառանգության | | | |
| |զարգացման» |պահպանում ու | | | |
| |ծրագրի |զարգացում: | | | |
| |իրականացում | | | | |
|___|________________|________________|____________|_______|__________|
|14.|Հնագիտական |Հայաստանի |ՀՀ մշակույթի|2017 |Լրացուցիչ |
| |զբոսաշրջությանը |Հանրապետության |նախարարու- |թվականի|ֆինանսա- |
| |և հայկական |պետական բյուջեից|թյուն |հոկտեմ-|վորում չի |
| |լեռնաշխարհին |ֆինանսավորվող |ՀՀ |բերի |պահանջվում|
| |նվիրված |նպատակային |էկոնոմիկայի |2-րդ | |
| |միջազգային |ծրագրերի |նախարարու- |տասն- | |
| |գիտապրակտիկ |կատարման |թյուն |օրյակ | |
| |կոնֆերանսի |արդյունա- | | | |
| |անցկացում |վետություն, | | | |
| | |բնագավառում | | | |
| | |մատուցվող | | | |
| | |ծառայությունների| | | |
| | |որակի | | | |
| | |բարձրացում, | | | |
| | |ենթակառուց- | | | |
| | |վածքների | | | |
| | |զարգացում, | | | |
| | |ազգային ու | | | |
| | |տեղական | | | |
| | |կարևորագույն | | | |
| | |ծրագրերի | | | |
| | |արդյունավետ | | | |
| | |իրականացում: | | | |
|___|________________|________________|____________|_______|__________|
|15.|«Սմբատաբերդ» և |Արգելոցների |ՀՀ մշակույթի|2018 |Լրացուցիչ |
| |«Բջնի» |ստեղծում: |նախարարու- |թվականի|ֆինանսա- |
| |պատմամշակութային| |թյուն |հուլիսի|վորում չի |
| |արգելոց-թանգարան| | |2-րդ |պահանջվում|
| |ստեղծելու մասին»| | |տասն- | |
| |ՀՀ կառավարության| | |օրյակ | |
| |որոշման նախագիծը| | | | |
| |ՀՀ կառավարության| | | | |
| |աշխատակազմ | | | | |
| |ներկայացնելը | | | | |
|___|________________|________________|____________|_______|__________|
|16.|«Դաշտադեմի |Արգելոցների |ՀՀ մշակույթի|2019 |Լրացուցիչ |
| |ամրոց» արգելոցի |ստեղծում: |նախարարու- |թվականի|ֆինանսա- |
| |և «Ռազմարվեստի»| |թյուն |հոկտեմ-|վորում չի |
| |թանգարանի | |ՀՀ |բերի |պահանջվում|
| |ստեղծման մասին» | |տարածքային |2-րդ | |
| |ՀՀ կառավարության| |կառավարման |տասն- | |
| |որոշման նախագիծը| |և |օրյակ | |
| |ՀՀ կառավարության| |զարգացման | | |
| |աշխատակազմ | |նախարարու- | | |
| |ներկայացնելը | |թյուն | | |
|___|________________|________________|____________|_______|__________|
|17.|«Պատմության և |Հայաստանի |ՀՀ մշակույթի|2020 |Լրացուցիչ |
| |մշակույթի անշարժ|Հանրապետության |նախարարու- |թվականի|ֆինանսա- |
| |հուշարձաններում |պետական բյուջեից|թյուն |մայիսի |վորում չի |
| |պահպանված |ֆինանսավորվող | |2-րդ |պահանջվում|
| |որմնանկարների |նպատակային | |տասն- | |
| |դիտանցման |ծրագրերի | |օրյակ | |
| |ծրագիրը |կատարման | | | |
| |հաստատելու |արդյունավետու- | | | |
| |մասին» ՀՀ |թյուն, | | | |
| |կառավարության |բնագավառում | | | |
| |որոշման նախագիծը|մատուցվող | | | |
| |ՀՀ կառավարության|ծառայությունների| | | |
| |աշխատակազմ |որակի | | | |
| |ներկայացնելը |բարձրացում, | | | |
| | |ենթակառուց- | | | |
| | |վածքների | | | |
| | |զարգացում, | | | |
| | |ազգային ու | | | |
| | |տեղական | | | |
| | |կարևորագույն | | | |
| | |ծրագրերի | | | |
| | |արդյունավետ | | | |
| | |իրականացում: | | | |
|___|________________|________________|____________|_______|__________|
|18 |«Մայրաքաղաք |Արգելոցների |ՀՀ մշակույթի|2020 |Լրացուցիչ |
| |Արտաշատ» և |ստեղծում |նախարարու- |թվականի|ֆինանսա- |
| |«Մայրաքաղաք | |թյուն |հոկտեմ-|վորում չի |
| |Դվին» | |ՀՀ |բերի |պահանջվում|
| |պատմամշակութային| |տարածքային |2-րդ | |
| |արգելոց - | |կառավարման |տասն- | |
| |թանգարանների | |և |օրյակ | |
| |ստեղծման մասին» | |զարգացման | | |
| |ՀՀ կառավարության| |նախարարու- | | |
| |որոշման նախագիծը| |թյուն | | |
| |ՀՀ կառավարության| | | | |
| |աշխատակազմ | | | | |
| |ներկայացնելը | | | | |
|___|________________|________________|____________|_______|__________|
|19.|«ՀՀ |Բնագավառի |ՀՀ մշակույթի|Սույն |Լրացուցիչ |
| |կառավարության |կազմակերպու- |նախարարու- |միջոցա-|ֆինանսա- |
| |2002 թվականի |թյունների |թյուն |ռում- |վորում չի |
| |օգոստոսի 29-ի |գործառույթների | |ների |պահանջվում|
| |N 1357-Ն, 2003 |հստակեցում, | |ժամա- | |
| |թվականի մարտի |ծառայությունների| |նակա- | |
| |7-ի N 312-Ն և |մատուցման համար | |ցույցի | |
| |2003 թվականի |առավել բարենպաստ| |1-ին | |
| |հուլիսի 23-ի |ռեժիմի | |կետով | |
| |N 896-Ն |սահմանում, | |սահ- | |
| |որոշումների մեջ |ծառայությունների| |մանված | |
| |լրացումներ և |մատուցման | |օրենք- | |
| |փոփոխություններ |ընթացակարգեր և | |ների | |
| |կատարելու մասին»|թվայնացված | |նախա- | |
| |ՀՀ կառավարության|արխիվ: | |գծերի | |
| |որոշման նախագիծը| | |ընդու- | |
| |ՀՀ կառավարության| | |նումից | |
| |աշխատակազմ | | |հետո` | |
| |ներկայացնելը | | |եռամսյա| |
| | | | |ժամ- | |
| | | | |կետում | |
|___|_________________________________________________________________|
|III|ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՀՌՉԱԿՈՒՄ |
|___|_________________________________________________________________|
|20.|«Հուշարձանների |Կբարձրանա |ՀՀ մշակույթի|2017 |Լրացուցիչ |
| |տարածքներում |հուշարձանների |նախարարու- |թվականի|ֆինանսա- |
| |տեղեկատվական |հանրահռչակման, |թյուն |նոյեմ- |վորում չի |
| |ցուցանակների |հասարակության և |ՀՀ |բերի |պահանջվում|
| |նմուշի օրինակելի|զբոսաշրջիկների |էկոնոմիկայի |2-րդ | |
| |ձևի հաստատման |տեղեկացվածության|նախարարու- |տասն- | |
| |մասին» ՀՀ |մակարդակը: |թյուն |օրյակ | |
| |կառավարության | | | | |
| |որոշման նախագիծը| | | | |
| |ՀՀ կառավարության| | | | |
| |աշխատակազմ | | | | |
| |ներկայացնելը | | | | |
|___|________________| |____________|_______|__________|
|21 |Կատալոգների և | |ՀՀ մշակույթի|2017 |Լրացուցիչ |
| |բուկլետների | |նախարարու- |թվակա- |ֆինանսա- |
| |հրատարակում և | |թյուն |նից |վորում չի |
| |սոցիալական | |ՀՀ |շարու- |պահանջվում|
| |գովազդի | |էկոնոմիկայի |նակական| |
| |տեղադրում | |նախարարու- | | |
| | | |թյուն | | |
._____________________________________________________________________.