Սեղմել Esc փակելու համար:
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

20 հոկտեմբերի 2016 թվականի N 42

 

7. ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ԵՎ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» 1970 ԹՎԱԿԱՆԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցառումների մասին» 1970 թվականի կոնվենցիայի դրույթների կիրարկման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` երկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցն օտար լեզվով (անգլերեն) թարգմանությունը և տրամադրումը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` զեկույցն ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում ապահովել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցառումների մասին» 1970 թվականի կոնվենցիայի դրույթների կիրարկման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցի փոխանցումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թ. հոկտեմբերի 20-ի նիստի

N 42 արձանագրային որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ԵՎ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» 1970 ԹՎԱԿԱՆԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

I. Information on the implementation of the UNESCO Convention of 1970 (with reference to its provisions)

Տեղեկատվություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970 թ. Կոնվենցիայի կիրարկման վերաբերյալ (անդրադարձով վերջինիս դրույթներին)

 

1. Ratification of the Convention

 

Կոնվենցիայի վավերացում

 

Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Կոնվենցիան 1993 թ. հունիսի 22-ին ՀՀ Գերագույն խորհրդի որոշմամբ: Այն ուժի մեջ է մտել 1993 թ. սեպտեմբերի 5-ին:

 

2. Implementation in the national legal system and in the

organization of services

 

Կիրարկման ապահովումն ազգային իրավական համակարգի և

ծառայությունների կազմակերպման միջոցով

 

(a) Give the references of the principal national regulations adopted in order to implement the 1970 Convention?

Անդրադարձեք այն հիմնական ազգային կանոնակարգերին, որոնք ընդունվել են 1970 թվականի կոնվենցիայի իրագործման նպատակով:

 

Կոնվենցիայի ամբողջական և լիարժեք կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը, սկսած 1994 թվականից, ձեռնամուխ է եղել ազգային իրավական համակարգի ստեղծմանը և համապատասխան ծառայությունների ներդրմանը:

Ընդունվել են ՀՀ առանձին ոլորտային կանոնակարգող օրենք, ՀՀ կառավարության որոշումներ, ՀՀ մշակույթի նախարարի հրամաններ` ընդհանուր առմամբ` օրենսդրական, ենթաօրենսդրական և գերատեսչական նորմատիվ ու անհատական ավելի քան 30 իրավական ակտ (տե՛ս Հավելված 1): Ենթաօրենսդրական, գերատեսչական և ներքին կանոնակարգ-ակտերով սահմանվել են մշակութային արժեքների պահպանության և օրինական շրջանառության բոլոր գործընթացների ընթացակարգերը, նորմատիվները, չափորոշիչները, փաստաթղթաշրջանառության կարգն ու ժամկետները, ինչպես նաև անհրաժեշտ տիպային փաստաթղթերի (հայտեր, վկայագրեր, վկայականներ, եզրակացություններ, դիմումներ և այլն) ձևերը (Կոնվենցիայի 5-րդ հոդվածի (a) ենթակետի պահանջ):

Օրենքի հիման վրա ՀՀ մշակույթի նախարարության կառուցվածքում կազմավորվել է այս ոլորտի գործունեությունը համակարգող և օրինական գործընթացների շրջանակներում ծառայություններ մատուցող պետական լիազոր մարմին-ազգային ծառայություն` մշակութային արժեքների պահպանության գործակալությունը (Կոնվենցիայի 5-րդ հոդվածի պահանջ):

Կոնվենցիայի իրագործումն ապահովող հիմնական ազգային կանոնակարգերի թվում կարելի է առանձնացնել`

1. Կոնվենցիայի պահանջից բխող` համապատասխան ծառայություն ստեղծելու նպատակով 1994 թվականին ընդունված «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքը (2005 թվականից գործում է նոր օրենք, 1994 թ. ընդունված օրենքը ուժը կորցրած է ճանաչվել), որի հիման վրա 1995 թվականին ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգում ստեղծվեց մշակութային արժեքների արտահանման և ներմուծման հարցերը կարգավորող ազգային ծառայություն` մշակութային արժեքների պահպանության վարչություն: Այն 2002 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ վերակազմակերպվեց մշակութային արժեքների պահպանության գործակալության` մշակութային արժեքների պահպանության բնագավառում ծառայություններ մատուցելու լիազորություններով:

Որպես ոլորտում գործող ազգային ծառայություն, գործակալությունը նպաստում է մշակութային արժեքների պահպանմանն ու օրինական շրջանառությանը, մշակութային արժեքների ոլորտում միջազգային համագործակցությանն ու հաղորդակցմանը, ապահովում մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների հավատարմագրման գործընթացը, կազմակերպում մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկի ստեղծման ու համալրման, ինչպես նաև մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի (բազա) համալրման աշխատանքները: Գործակալությունն իրականացնում է նաև առգրավված կամ բռնագրավված մշակութային արժեքները համապատասխան փորձաքննությունից հետո պետական պահոցների (թանգարաններ, արխիվներ, գրադարաններ և այլ մշակութային կազմակերպություններ) մշտական պահպանության կամ ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան ծառայությանը հանձնելու գործընթացները:

Գործակալությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համագործակցում է ՀՀ իրավապահ մարմինների, դատաիրավական համակարգի կառույցների, մաքսային ծառայության, ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի հետ:

2. 2002 թվականին ընդունված «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվել են մշակութային քաղաքականության կազմակերպումը, սկզբունքներն ու նպատակները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները:

3. ՀՀ կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի N 630-Ն որոշումը, որով սահմանվել են մշակութային արժեքների արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության անցկացման կարգը և չափորոշիչները, միասնական սկզբունքները, փորձաքննության անցկացման տեսակները, փորձաքննվող առարկայի հիմնական բնութագրիչները, ինչպես նաև մշակութային ժառանգության համար դրա կարևորության աստիճանը:

4. ՀՀ կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի N 631-Ն որոշումը, որով սահմանվել են մշակութային արժեքների պահպանական ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցելու կարգը և չափորոշիչներ, ինչն ապահովում է պետություն-մասնավոր սեկտոր համագործակցությունը տվյալ ոլորտում, ինչպես նաև անհատ սեփականատերերի մշակութային արժեքների պահպանությունը (Կոնվենցիայի 5-րդ հոդվածի (b) ենթակետի պահանջ):

5. ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 981-Ն որոշումը, որով սահմանվել է մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրի տրման կարգը (Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջ):

6. ՀՀ կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի N 1643-Ն որոշումը, որով սահմանվել է ՀՀ մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկը: Դրանում ընդգրկվել են պետության համար բացառիկ կարևորության մշակութային արժեքներ, որոնց արտահանումը կամ ժամանակավոր արտահանումը երկրից արգելվում է (Կոնվենցիայի 13-րդ հոդվածի (d) ենթակետի պահանջ):

7. ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 1-ի N 827-Ն որոշումը, որով կանոնակարգվել է մշակութային արժեքների օրինական ներմուծումը Հայաստան (այդ թվում` ժամանակավոր), ինչպես նաև` կանխվել մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը (Կոնվենցիայի 12-րդ հոդվածի պահանջ):

8. ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 11-ի N 1058-Ն որոշումը, որով ստեղծվել է մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարան (բազա), հաստատվել այդ շտեմարանի համալրման կարգը, ինչպես նաև տեղեկույթ տրամադրող կազմակերպությունների (թանգարաններ, գրադարաններ, արխիվներ, պատկերասրահներ, արվեստի կենտրոններ) ցանկը (Կոնվենցիայի 5-րդ հոդվածի (c) ենթակետի պահանջ):

 

(b) A definition of «cultural property» agreeing with the definition proposed by the 1970 Convention is important in order to increase the effectiveness of international cooperation. State what definition is used by the national laws of the country concerned.

«Մշակութային արժեք» (սեփականություն) եզրույթի սահմանման համաձայնեցումը 1970 թ. կոնվենցիայում տրված սահմանմանը, ինչը կարևոր է միջազգային համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու համար: Ի՞նչ սահմանում է օգտագործվում ազգային օրենքով:

 

«Մշակութային արժեք» հասկացությունը սահմանված է 2004 թվականի դեկտեմբերի 6-ի «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքով: Ըստ այդմ` մշակութային արժեքներ են «մարդկային հասարակության կենսագործունեության արգասիք համարվող առարկաներ և ստեղծագործություններ, որոնք, անկախ ստեղծման ժամանակից, ունեն հնագիտական, ազգագրական, պատմական, կրոնական, գեղարվեստական, գիտական կարևոր նշանակություն» (Հոդված 3):

Սահմանումն ընդհանուր առմամբ համահունչ է Կոնվենցիայի սահմանմանը և բխում է դրա պահանջներից:

 

(c) Have specialized units been established in order to prevent and combat trafficking and ensure international cooperation for the protection of cultural heritage? Within the Heritage Department? In other government departments (police, customs)?

Մշակութային ժառանգության պահպանության բնագավառում միջազգային համագործակցությունն ապահովելու համար արդյո՞ք ստեղծվել են թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի մասնագիտացված միավորներ այլ պետական մարմիններում (ոստիկանություն, մաքսային ծառայություն):

 

Հայաստանի Հանրապետությունում մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակույթի նախարարության համակարգում իրականացնում են աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության ու պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունները, ինչպես նաև մշակույթի նախարարության և մի քանի այլ գերատեսչությունների ենթակայությամբ գործող կազմակերպություններ: Այդ գործընթացին նպաստում և աջակցում են նաև ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունը, ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը (Ինտերպոլի ազգային բյուրոյի ներառմամբ), ինչպես նաև ՀՀ դատախազությունը և արտաքին գործերի նախարարությունը:

Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունն ի դեմս ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության, անդամակցում է Համաշխարհային մաքսային կազմակերպության «RILO-Մոսկվա» հետախուզական կապի ազգային հանգույցին: Միջազգային համագործակցությունն ապահովելու նպատակով հանգույցի գործունեության շրջանակներում կազմակերպվում են բազմաթիվ երկարաժամկետ և կարճաժամկետ միջոցառումներ, այդ թվում` կարևոր տեղ է հատկացվում մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու ուղղությամբ իրականացվող միջոցառումներին:

ՀՀ մաքսային պետական ծառայությունում թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի համար հատուկ մասնագիտացված միավորների առնչությամբ հայտնում ենք, որ անհրաժեշտության դեպքում մաքսային մարմինները «ՀՀ մաքսային կարգավորման» մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն կարող են համագործակցել համապատասխան իրավասու պետական մարմինների և նրանց պաշտոնատար անձանց հետ:

 

(d) Describe briefly the administrative coordination of the activities of these specialized units, especially with the police and customs authorities.

Հակիրճ նկարագրեք այդ մասնագիտացված միավորների գործունեության կառավարչական համակարգումը հատկապես ոստիկանության և մաքսային ծառայությունների հետ:

 

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչությունը, մշակութային արժեքների պահպանության ու պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունները մշակութային ժառանգության նկատմամբ դրսևորված բոլոր անօրինական գործողությունների դեպքերում իրենց կողմից ձեռնարկված միջոցառումները համաձայնեցնում են ոստիկանության և մաքսային ծառայությունների համապատասխան ստորաբաժանումների հետ: Գերատեսչությունների ներկայացուցիչների միջև առկա է մշտական կապ, պարբերաբար անցկացվում են հանդիպումներ, խորհրդակցություններ, տեղեկատվության փոխանակում:

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կազմում 2005 թ. ստեղծվել է մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժինը, որի գործառութային պարտականությունների մեջ է մտնում նաև մշակութային արժեքների ապօրինի շրջանառության դեմ պայքարը: Բաժնի կողմից իրականացվում են շարունակական համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ստուգայցեր են կատարվում պատկերասրահներ ու թանգարաններ, արվեստի առարկաների բացօթյա տոնավաճառներ, սերտ համագործակցություն է հաստատվել շահագրգիռ այլ պետական մարմինների, միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ:

 

(e) Are working meetings held to enable police officers, customs officials and ministerial representatives to meet and coordinate their activities?

Արդյո՞ք ձեռնարկվել են աշխատանքային հանդիպումներ ոստիկանության, մաքսային ծառայության և նախարարության ներկայացուցիչների միջև` իրենց աշխատանքները համակարգելու նպատակով:

 

ՀՀ մշակույթի նախարարության` ի դեմս մշակութային արժեքների պահպանության գործակալության, և ՀՀ ոստիկանության ու ՀՀ ԿԱ մաքսային պետական ծառայության համապատասխան ստորաբաժանման միջև առկա է սերտ կապ և մշտական համագործակցություն: Այն ընթանում է ինչպես ՀՀ օրենսդրությամբ սահմանված տարբեր ձևաչափերով (միջգերատեսչական հանձնաժողովներ, հանձնախմբեր, աշխատանքային խմբեր), այնպես էլ համապատասխան պաշտոնատար անձանց միջև տեղի ունեցող մշտական հանդիպումներով: Պարբերաբար կազմակերպվում են քննարկումներ պահանջվող գործողությունների և միջոցառումների իրականացման շուրջ, ինչի արդյունքում համակարգվում են համատեղ գործողությունները: Վերջին շրջանում մշակութային արժեքների պահպանության գործակալության կողմից խորհրդակցություններ են կազմակերպվել ՀՀ ոստիկանությունում` Ինտերպոլի ազգային բյուրոյում, մշակութային արժեքների ապօրինի արտահանման և ներմուծման կանխարգելման խնդիրներին, գողացված, հափշտակված և ապօրինի արտահանված մշակութային արժեքների վերադարձման հարցերի վերաբերյալ:

 

3. Inventories and identification

 

Գույքագրումներ (ցուցակագրումներ) և նույնականացումներ

 

(a) State briefly the extent to which inventories provide for the risks of misappropriation and theft.

Հակիրճ ներկայացրեք, թե ինչ տիպի ցուցակագրման միջոցով է հնարավոր լինում կանխատեսել յուրացումների և գողությունների ռիսկերը:

 

Պետական սեփականություն հանդիսացող մշակութային շարժական ժառանգության նյութերը սահմանված կարգով հաշվառված-գրանցված են մշակութային կազմակերպությունների (թանգարան, պատկերասրահ, գրադարան, արխիվ) համապատասխան հաշվառամատյաններում: 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ գործող կազմակերպությունների հաշվառամատյաններում գրանցված է 1.857.374 մշակութային արժեք հանդիսացող առարկա, որից 2368-ը գրադարաններում հաշվառված մշակութային արժեք հանդիսացող հնատիպ գրքերն են:

Հաշվառման (գրանցման) գործընթացը կազմակերպվում և իրականացվում է համաձայն ՀՀ մշակույթի նախարարի 2010 թ. ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի առարկաների և հավաքածուների հաշվառման և պահպանման» N 140-Ա հրամանի: Պետական սեփականություն հանդիսացող հավաքածուների հիմնական տվյալները արտացոլված են կազմակերպությունների կայքերում, տեղեկատվական շտեմարաններում, թանգարաններում տեղակայված սենսորային կրպակներում: Այդ տվյալները լիարժեք հիմք են ծառայում կազմակերպություններում պարբերաբար իրականացվող ստուգումների ժամանակ` հավաքածուները նույնականացնելու, յուրացումների և գողությունների ռիսկերը կանխարգելելու համար: Բացի այդ, հիշյալ հավաքածուները ՀՀ մշակույթի նախարարի համապատասխան հրամաններով ժամանակավորապես արտահանելիս կամ մեկ այլ կազմակերպությանը ժամանակավորապես տրամադրվելու դեպքում կազմակերպվում է դրանց փորձաքննությունը, որի տվյալները ևս հիմք են հանդիսանում վերադարձված արժեքների նույնականացման համար:

Միաժամանակ, 2014 թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ կառավարությունն ընդունել է N 1058-Ն որոշումը «Մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի ստեղծման կարգը և շտեմարանին տեղեկույթ տրամադրող կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին»: Շտեմարանն էլեկտրոնային (թվային) համակարգ է, որն ընդգրկում է մշակութային շարժական արժեքների վերաբերյալ թվայնացված, հանրության համար հասանելի տեղեկույթը (անկախ դրանց սեփականության ձևից և ստեղծման ժամանակից), ներառում է պետական, ինչպես նաև պետական սեփականություն չհանդիսացող թանգարանային, արխիվային և ձեռագիր ու տպագիր հավաքածուները: Շտեմարանի հիման վրա կստեղծվի միասնական ցուցակ (ռեգիստր)` անկախ պատկանելիությունից: Դրանով լիարժեք իրավական հիմքեր կստեղծվեն մշակութային արժեքների սեփականության նկատմամբ իրավունքի անօրինական փոխանցումները կանխարգելելու համար:

 

(b) Specify the degree of precision, at the national level, of the definition of «cultural property» covered by international conventions (see above I.2(b)). State whether «national treasures» are identified in an official, tentative or exhaustive list.

Բնորոշեք միջազգային համաձայնագրում ամրագրված «մշակութային արժեք» եզրի սահմանման ճշգրտության աստիճանը ազգային օրենսդրության մեջ: Ամրագրվա՞ծ են արդյոք «մշակութային գանձերը» գործող օրենսդրության կամ նախագծերի նախնական կամ վերջնական տարբերակներում:

 

ՀՀ օրենքներում տրված սահմանումները մշակվել են միջազգային համաձայնագրերում ամրագրված բնորոշումներին համապատասխան:

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանված է` «մշակութային արժեքներ` մշակույթի և արվեստի երկեր, գեղարվեստական ժողովրդական ստեղծագործություններ և արհեստներ, բանահյուսություն, բարոյագիտական և գեղագիտական գաղափարատիպեր (իդեալներ), վարվեցողության կանոններ և ձևեր, լեզուներ, բարբառներ և խոսվածքներ, ազգային ավանդույթներ և սովորույթներ, պատմաաշխարհագրական տեղանուններ, մշակութային գործունեության մասին գիտական հետազոտությունների արդյունքներ և մեթոդներ, մշակութային ժառանգության առարկաներ (օբյեկտներ)»: ՀՀ օրենսդրության մեջ «Մշակութային գանձեր» սահմանում չկա: Նշենք սակայն, որ ՀՀ կառավարության 2005 թ. N 1643-Ն որոշմամբ սահմանվել է Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկը, որում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության համար բացառիկ կարևորության արժեքներ: Օր.` Էրեբունի ամրոցի հիմնադրման սեպագիր արձանագրությունը (մ. թ. ա. 782 թ.) կամ Լազարյան Ավետարանը (887 թ.):

«Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքում սահմանված է «գրավոր հուշարձան» եզրը, ըստ որի գրավոր հուշարձան են հնատիպ և հազվագյուտ գրքերը, տպագիր հրատարակությունները, որոնք ունեն բացառիկ հոգևոր և նյութական արժեք, հատուկ պատմական, գիտական, մշակութային նշանակություն: Դրանց նկատմամբ սահմանվում է հաշվառման, պահպանության և օգտագործման հատուկ պայմանակարգ (ռեժիմ): ՀՀ կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 705-Ն որոշմամբ հաստատվել է «Պետական և համայնքային թանգարաններում գտնվող` թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների հաշվառման ու պահպանության կարգը»:

 

c. To what extent is the Object ID standard used? Is the standard adapted to the State's needs?

Ի՞նչ չափով են օգտագործվում առարկաների նույնականացման ստանդարտները: Արդյո՞ք ստանդարտները հարմարեցված են պետության կարիքներին (պահանջներին):

 

Առարկաների նույնականացման համար ՀՀ մշակույթի նախարարի 2010 թ. ապրիլի 1-ի N 140-Ա հրամանով հաստատվել է թանգարանային առարկայի վկայականի ձևը, որի համաձայն առարկան պետք է նկարագրվի և համապատասխան գրանցում ստանա: Վկայականը հանդիսանում է թանգարանային առարկայի նույնականացման փաստաթուղթը:

Առարկաների արտահանման կամ ժամանակավոր արտահանման փաստաթղթերի ձևակերպումների ժամանակ օգտագործվում են պետության պահանջներին հարմարեցված առարկաների նույնականացման ստանդարտները: Պետական և ոչ պետական պահոցներում գրանցված մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման դեպքում առարկաների փաթեթավորման ժամանակ և վերջիններիս վերադարձից հետո, նույնականացումն իրականացվում է թանգարանային առարկաների վկայականներում ամրագրված, փորձագետների կողմից գրանցված և վավերացված չափորոշիչներով:

 

(d) Are there systems to combat theft and to train museum staff and have specific measures been adopted for libraries, archival and manuscript repositories, and any specialized units established to monitor them?

Արդյո՞ք կան գողության դեմ պայքարելու և թանգարանի անձնակազմին վերապատրաստելու համակարգեր: ՈՒնե՞ն արդյոք դրանք հատուկ միջոցներ (միջոցառումներ) գրադարանների, արխիվային ու ձեռագրերի պահոցների կամ այլ մասնագիտացված ստորաբաժանումների համար` ստեղծված այդ խնդիրները վերահսկելու նպատակով:

 

Բոլոր թանգարանները, արխիվային և ձեռագրային պահոցներն ունեն անվտանգության համակարգեր` հագեցած ժամանակակից համապատասխան սարքավորումներով: Բացի այդ, ամեն օր, սահմանված կարգի համաձայն, ֆոնդապահոցներն ու ցուցասրահները կնքվում-հանձնվում են ոստիկանական ծառայությանը` հաջորդ օրը նորից ընդունելով դրանք: Նշենք նաև, որ կազմակերպությունների աշխատակիցներին տրված են համապատասխան ցուցումներ, հրահանգներ` հավաքածուների անվտանգությունն ապահովելու նպատակով: Ընդունված են թանգարանային առարկաների պահպանության կանոնակարգեր: Անց են կացվում անձնակազմերի վերապատրաստման դասընթացներ: Կազմակերպությունների հավաքածուների պահպանության հարցերի ապահովմամբ զբաղվում են այդ կազմակերպություններում գործող մասնագիտացված ստորաբաժանումները, որոնք հիմնականում առկա են խոշոր կազմակերպություններում: Բոլոր կազմակերպությունները միացված են 911 ծառայությանը:

 

4. Archaeological excavations

 

Հնագիտական պեղումներ

 

(a) Summarize the basic principles of the regulations on archaeological excavations and on the monitoring of excavations in force in the country.

Ամփոփ ներկայացրեք հնագիտական պեղումների կարգավորման և ընթացող պեղումների մոնիթորինգի հիմնարար սկզբունքները:

 

Պեղումներն իրականացվում են դրանք ձեռնարկողի համապատասխան հայտի համաձայն` միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա` ՀՀ մշակույթի նախարարության կողմից տրված թույլտվությունների (բաց թերթիկի) առկայության դեպքում: Վերոհիշյալ հարցերը կարգավորվում են 1998 թվականին ընդունված «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի և պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից 2002 թվականի ապրիլի 20-ին ընդունված «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N 438 որոշման դրույթներով:

 

Պեղումների մոնիթորինգի հիմնարար սկզբունքները.

* Հայաստանի Հանրապետության տարածքում հուշարձանների հետախուզում և հնագիտական պեղումներ կատարվում են միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա.

* հուշարձանի երկարատև և պարբերական պեղումների դեպքում ձեռնարկողի և ղեկավարի հետ կնքվում է համապատասխան պայմանագիր հուշարձանի տեղային ուսումնասիրության ամբողջ ընթացքում գիտահետազոտական աշխատանքների կատարման նպատակով հնագիտական արշավախմբին ժամանակավոր օգտագործման հանձնելու մասին.

* պեղումներից յուրաքանչյուր դեպքում որոշվում է տվյալ հուշարձանի հետախուզման և հնագիտական պեղումների նպատակահարմարությունն ու ծավալը: Քննարկվում է նաև հուշարձանի հետագա ամրակայման և պահպանության միջոցների ու հնարավորությունների հարցը.

* հնագիտական հետազոտություններ կատարող գիտական հաստատությունների հնագիտական հետազոտությունների հետ միասնական հեռանկարային ծրագրերի մշակում և աշխատանքների համակարգում.

* գիտամեթոդական վերահսկողության իրականացում հուշարձանի պատշաճ վերականգնման և հայտնաբերված հնագիտական գտածոների վերականգնման, ամրակայման, մշակման և թանգարաններին հանձնման գործընթացի նկատմամբ.

* հուշարձանի հետախուզման և հնագիտական պեղումների դադարեցում, եթե դրանք վտանգում են հուշարձանի պահպանությունը, կամ եթե անտեսվում են սույն կարգով սահմանված նորմերը.

* հուշարձանի հետախուզման ու հնագիտական պեղումների ընթացքում և աշխատանքների ավարտից հետո ամրակայման միջոցառումների նախագծերի քննարկում, դրանց իրականացման ընթացքի վերաբերյալ համապատասխան եզրակացություն.

* հետախուզման և հնագիտական պեղումների արդյունքների տարեկան և ամփոփ հաշվետվությունների քննարկում և գնահատում:

 

(b) Is there a recurrent problem of illegal excavations? If so, what are the reasons and when did it begin? What steps have been taken to combat this scourge?

Կա՞ն արդյոք հաճախակի առաջացող խնդիրներ` անօրինական պեղումների հետ կապված: Եթե այո, որոնք են պատճառները և երբ են դրանք սկսվում: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել` դրանք կանխարգելելու համար:

 

Առանց ՀՀ մշակույթի նախարարության համապատասխան թույլտվության իրականացվող պեղումները անօրինական են: Դրանք արգելված են համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ և 44-րդ հոդվածների: Նշված գործողությունները որակվում են որպես «պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի ոչնչացում կամ վնասում» և առաջացնում ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվություն: Մինչ այժմ անօրինական պեղումների դեպքեր չեն արձանագրվել: Սակայն 2013-15 թթ. ընկած ժամանակահատվածում նշված հոդվածի այլ հատկանիշներով ՀՀ ոստիկանությունում գրանցվել է 29 դեպք:

 

5. Monitoring of the export and import of cultural property

 

Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մոնիթորինգ

 

(a) Give an estimate of the scale of the illicit export or import of cultural property. Are up-to-date statistics compiled on the theft of cultural property?

Գնահատել մշակութային արժեքների ապօրինի արտահանման և ապօրինի ներմուծման ծավալները /մասշտաբները/: Կա՞ արդյոք մինչ օրս արված վիճակագրություն մշակութային արժեքների /ունեցվածքի/ գողության վերաբերյալ:

 

Վերջին մի քանի տարիների կտրվածքով մշակութային արժեքների ապօրինի շրջանառության բացահայտման և կանխման ուղղությամբ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում կանխարգելվել է 3 դեպք: 2012 թվականին կանխվել է առանց համապատասխան ձևակերպման թվով 18 սրբապատկերի, իսկ 2013 թվականին` 1 գեղանկարի և մետաղադրամների անօրինական արտահանման փորձ: 2013-15 թթ. պատմամշակութային արժեք ունեցող առարկաների հետ կապված` գրանցվել է գողության 2 (ՀՀ քր. օր 177-րդ հոդվածի հատկանիշներով), և առանձնակի արժեք ունեցող առարկաների հափշտակության 8 դեպք (ՀՀ քր. օր 180 հոդվածի հատկանիշներով):

 

(b) Is the illicit export of cultural property a recurring problem? If so, for which reasons (lack of financial and human resources, shortcomings in the legal supervision framework, etc.)?

Արդյո՞ք մշակութային արժեքների ապօրինի արտահանումը հաճախակի հանդիպող խնդիր է (ֆինանսական և մարդկային ռեսուրսների պակաս, իրավական վերահսկման թերություններ և այլն):

 

Հայաստանի Հանրապետությունում մշակութային արժեքների ապօրինի արտահանումը հաճախակի հանդիպող խնդիր չէ:

Արժեքների ապօրինի արտահանումը կանխարգելելու համար Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն ռեսուրսների պակաս չունի: Ներկայումս ներկայացված է նախագիծ` ՀՀ քրեական և ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում կատարելու համապատասխան փոփոխություններ` մշակութային արժեքների ապօրինի տեղաշարժի կանխարգելման և պատասխանատվություն սահմանելու նպատակով:

 

c. What are the main rules (administrative and legal) for monitoring the export and import of cultural property (existence of an export certificate, public information about the rules in force)? What categories of cultural property are covered by the rules?

Որո՞նք են մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մոնիթորինգի հիմնական կանոնները (վարչական և իրավական). արտահանման վկայականի առկայություն, գործող կանոնների վերաբերյալ հանրային տեղեկատվություն: Մշակութային արժեքների ո՞ր կատեգորիաների վրա են տարածվում կանոնները:

 

Մշակութային արժեքների արտահանումը և ներմուծումը կարգավորվում են «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին», «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքներով: Մշակութային արժեքի արտահանման համար մշակութային արժեքը համապատասխան վկայական ունեցող փորձագետի կողմից նախ ենթարկվում է փորձաքննության, որի եզրակացության հիման վրա մշակույթի նախարարությունը քաղաքացուն տալիս է արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր: «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով, որը բխում է Կոնվենցիայի պահանջից, հստակ սահմանված են այն մշակութային արժեքների կատեգորիաները, որոնց վրա տարածվում է օրենքի գործողությունը:

Հանրության իրազեկվածությունը մշակութային արժեքների արտահանման գործընթացների իրականացման կանոնների վերաբերյալ բարձրացնելու նպատակով պարբերաբար հարցազրույցներ են տրվում մամուլով և հեռուստատեսությամբ, իսկ անհրաժեշտ տեղեկատվությունը տեղակայված է մշակույթի նախարարության կայքէջում:

 

(d) Do the rules provide for the restitution of illicitly imported cultural property?

Արդյո՞ք օրենքները նախատեսում են ապօրինի ներմուծված մշակութային արժեքների վերադարձ:

 

«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածները` 21, 23, 25, նախատեսում են ապօրինի ներմուծված մշակութային արժեքների վերադարձ օրինական տերերին:

 

(e) What are the main obstacles encountered in securing the restitution of illicitly exported cultural property? What type of obstacles are they (administrative, legal or political) and why do they arise (legal loopholes, unwillingness by importing countries, lack of international cooperation, etc.)?

Որո՞նք են ապօրինի կերպով արտահանված մշակութային արժեքի վերադարձը ապահովելու դեպքում առաջացող հիմնական խոչընդոտները: Ի՞նչ տիպի խոչընդոտներ են դրանք (վարչական, իրավական, թե քաղաքական): Ո՞րն է դրանց առաջացման պատճառը (իրավական բացերը, ներկրված երկրի անպատրաստակամությունը, միջազգային համագործակցության պակասը և այլն):

 

Որպես ապօրինի կերպով արտահանված մշակութային արժեքի վերադարձի օրինակ կարելի է նշել 1990 թ. Հայաստանի թանգարանից առևանգված Հ. Այվազովսկու ծովանկարի վերադարձը Հայաստանի Հանրապետություն: Հարկ է նշել, որ այս գործընթացում ՀՀ և Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների և համապատասխան իրավասու կառույցների ակտիվ համագործակցության շնորհիվ կտավը 2011 թվականին վերադարձվել է Հայաստան առանց որևէ վարչական, իրավական և քաղաքական խոչընդոտի:

Ապօրինի կերպով արտահանված մշակութային արժեքի վերադարձի այլ դեպքեր չեն արձանագրվել: Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն լրացնում է միջազգային իրավական, պայմանագրային բազան, այլ պետությունների հետ կնքում երկկողմ պայմանագրեր` ստեղծելու իրավական հիմքեր այդ գործընթացներում հնարավոր խոչընդոտները հաղթահարելու նպատակով: Պետք է փաստել, որ Հայաստանի Հանրապետությունը դեռ չի միացել ՅՈՒՆԻԴՐՈՒԱ-ի 1995 թվականի կոնվենցիային:

 

(f) If the country has succeeded in securing the restitution of a stolen cultural object, describe the circumstances and state whether that involved legal proceedings, arbitration or alternative dispute resolution.

Եթե երկիրը հաջողություններ է գրանցել առևանգված մշակութային արժեքների անվտանգ վերադարձի ոլորտում, խնդրում ենք ներկայացնել այն հանգամանքները և պատճառները, որոնք նպաստում են դրան (իրավական վարույթների, արբիտրաժի կամ վեճերի կարգավորման այլընտրանքային մարմինների ներգրավվածություն):

 

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, քննչական գլխավոր վարչության և Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում 2011 թ. փետրվարին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում կանխվել է դեռևս 1990 թվականին ՀԽՍՀ-ից գողացված Հովհաննես Այվազովսկու «Փոթորիկը ժայռոտ ափերի մոտ» գեղանկարի աճուրդային վաճառքը «Գելիոս աճուրդի տուն» ՍՊԸ-ի կողմից: Առևանգված մշակութային արժեքների անվտանգ վերադարձի ոլորտում Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս ՀՀ մշակույթի նախարարության, սերտորեն համագործակցել է Ռուսաստանի բոլոր իրավասու մարմինների հետ, նախարարության կողմից տարվել են բանակցություններ ինչպես պետական կառույցների, այնպես էլ նկարը ձեռք բերողի հետ, ներկայացվել են հիմնավոր փաստաթղթեր այն մասին, որ գեղանկարը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Հիշյալ մարմինների ճիշտ և համակարգված աշխատանքի արդյունքում Հովհաննես Այվազովսկու գեղանկարը 2011 թվականին վերադարձվել է Հայաստանի Հանրապետություն և այժմ գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում:

 

6. System for trade-in, acquisition, ownership and transfer of

cultural property

 

Մշակութային արժեքների վաճառքի, ձեռքբերման, տիրապետման և տեղափոխման

համակարգերը:

 

(a) Give a brief description of the cultural goods market in the country (financial volume of the market, number and turnover of auction houses including via the Internet).

Հակիրճ ներկայացրեք երկրի մշակութային արտադրանքի /ապրանքների/ շուկան (ֆինանսական աստիճանը, աճուրդների քանակը և շրջանառությունը` ներառյալ համացանցի միջոցով կատարվողները):

 

Հայաստանի մշակութային արտադրանքը հիմնականում ներառում է գորգերը (ձեռագործ և մեքենայական արտադրության), ինչպես նաև անհատ ստեղծագործողների (նկարիչներ, դեկորատիվ-կիրառական արվեստի վարպետներ, նվագարանագործ վարպետներ) աշխատանքները:

Ձեռագործ գորգեր արտադրող կազմակերպությունները երկուսն են` «Մեգերյան կարպետ» և «Թուֆենկյան» ընկերությունները, որոնց արտադրանքը հիմնականում արտահանվում է: Մեքենայական արտադրության գորգեր պատրաստում են «Ջրաշող» և «Արմենկարպետ» ընկերությունները, որոնք իրենց արտադրանքը իրացնում են հիմնականում Հայաստանում:

Անհատ ստեղծագործող նկարիչների, դեկորատիվ-կիրառական արվեստի վարպետների, ինչպես նաև նվագարանագործ վարպետների աշխատանքները հիմնականում վաճառվում են մասնագիտացված սալոններում, հնաոճ առարկաների վաճառք իրականացնող խանութներում, բացօթյա վերնիսաժներում: Նրանց ստեղծագործությունները նույնպես արտահանվում են: Սեփականատերերը մշակութային արժեքների առք ու վաճառքը իրականացնում են նաև տարբեր ինտերնետային կայքերի միջոցով: Աճուրդները Հայաստանում գտնվում են դեռևս նոր ձևավորման փուլում. դրանցից է «Հայ-արտ» ինտերնետային աճուրդը:

 

(b) What are the main rules governing trade in cultural goods? Are control measures in place for such trade (maintenance of a police register), in particular through the Internet (for example, reference to the basic measures proposed by UNESCO, INTERPOL and ICOM)?

Որո՞նք են այն հիմնական օրենքները, որոնցով կարգավորվում է մշակութային արտադրանքի շուկան: Արդյոք կա՞ն հսկողության միջոցառումներ այդ գործունեության համար (ոստիկանական գրանցումների բազա պահելու) մասնավորապես համացանցի միջոցով (օրինակ` հղում ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԻՆՏԵՐՊՈԼ-ի և ԻԿՕՄ-ի կողմից առաջարկված հիմնական միջոցառումներին):

 

Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի, այդ թվում` մշակութային արտադրանքի առևտուրը ընդհանուր առմամբ կարգավորվում է 2004 թ. նոյեմբերի 24-ին ընդունված «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով:

Համաձայն Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի` մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի, արխիվային փաստաթղթերի բնօրինակների տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով ենթակա է ոչ սակագնային կարգավորման: Այս գործընթացների նկատմամբ կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 որոշումը:

Ոստիկանությունն ունի կորած, գողացված, հափշտակված մշակութային արժեքների բազա` վերահսկելու դրանց անօրինական շարժը ինչպես շուկայում, այնպես էլ համացանցում: Համապատասխան իրավապահ կառույցները հետևում և հսկում են, որպեսզի իրացման շուկայում չխախտվեն այն սկզբունքները, որոնք բխում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԻՆՏԵՐՊՈԼ-ի և ԻԿՕՄ-ի պահանջներից ու նորմերից:

 

(c) Do measures exist to control the acquisition of cultural property (for example, mechanisms to prevent museums and similar institutions from acquiring cultural property exported illegally from another State)?

Արդյոք կա՞ն միջոցներ` վերահսկելու համար մշակութային արժեքների ձեռքբերումը (օրինակ` մեխանիզմներ, որոնք կկանխարգելեն թանգարանների կամ այլ նմանատիպ հաստատությունների կողմից անօրինական ներմուծված մշակութային արժեքների ձեռքբերումը):

 

Հարցը կարգավորվում է ՀՀ մշակույթի նախարարի 2010 թ. ապրիլի 1-ի «Նախարարության ենթակայության թանգարաններում թանգարանային առարկաների և հավաքածուների հաշվառման և պահպանության կարգը հաստատելու մասին» N 140-Ա հրամանով: Թանգարաններն ունեն ֆոնդային գնման և գնահատող հանձնաժողովներ, որոնք մանրակրկիտ ուսումնասիրում են ներկայացված առարկայի օրինականության վերաբերյալ փաստաթղթերի առկայությունը և տալիս են եզրակացություն առարկային մշակութային արժեք լինելու և օրինական ձեռքբերման վերաբերյալ:

Բացի այդ, մշակութային արժեքների ապօրինի ներմուծման և արտահանման, սեփականության իրավունքի ապօրինի փոխանցման արգելմանն ու կանխմանն ուղղված միջազգային կոնվենցիաները պաշտոնապես թարգմանվել, տպագրվել և բաժանվել են շահագրգիռ գերատեսչություններին, թանգարաններին, գրադարաններին և այլ կազմակերպությունների, իսկ առանձին դրույթներին վերաբերող տեղեկատվական թերթիկների միջոցով պարզաբանվել են նաև այդ կոնվենցիաների կարևորությունը, անդամ պետությունների ու նրանց շահագրգիռ կազմակերպությունների պարտավորությունները մշակութային ժառանգության պաշտպանման գործում:

 

(d) Specify the existing legal system concerning ownership of cultural property:

Ներկայացրեք մշակութային արժեքների սեփականության վերաբերյալ գործող իրավական համակարգը

 

Հայաստանի Հանրապետությունում սեփականությանը, այդ թվում` մշակութային սեփականությանը վերաբերող հիմնական իրավական փաստաթուղթը «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքն» է (05.05.1998 թ.), որով սահմանված են այդ ինստիտուտին վերաբերող հիմնական հասկացությունները և կարգավորված են սեփականության իրավունքի հետ կապված հարաբերությունները:

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքով պետական ու համայնքային սեփականություն համարվող մշակութային արժեքները և հավաքածուները չեն կարող օգտագործվել որպես պարտավորությունների կատարման ապահովման միջոց: Այս դրույթով մշակութային արժեքները վերցվում են իրավական պաշտպանության ներքո: «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքով կարգավորում են սեփականության իրավունքի փոխանցման հետ կապված հարաբերությունները, երբ պետության կողմից փոխհատուցմամբ և փորձագիտական եզրակացության հիման վրա մշակութային արժեքներ են ձեռք բերվում արտահանողից` որպես պետական սեփականություն: Իսկ այն մշակութային արժեքները, որոնք պատկանում են քաղաքացիներին սեփականության իրավունքով և չեն օտարվում, կարող են արտահանվել լիազորված մարմնի կողմից տրված համապատասխան վկայագրի հիման վրա:

«Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքով կարգավորվում են այն շարժական գույքի նկատմամբ իրավունքի գրանցման հետ կապված հարաբերությունները, որի համաձայն` սեփականատերերը կամավոր դիմում են լիազորված մարմնին` գույքը գրանցելու նպատակով:

 

* is the principle of inalienability applied to cultural items in national collections and objects originating in heritage sites?

Տարածվո՞ւմ է արդյոք չօտարման սկզբունքը ազգային հավաքածուների մշակութային առարկաների և ժառանգության գոտիներից ծագած առարկաների վրա:

 

ՀՀ մշակույթի ոլորտի օրենսդրության համաձայն` ազգային հավաքածուների մշակութային առարկաներն ու ժառանգության գոտիներից ծագած առարկաները օտարման ենթակա չեն:

 

* what is the status of yet unfound cultural objects, of cultural items found by chance and archaeological artefacts found during legal or illegal excavations?

Ի՞նչ կարգավիճակ ունեն դեռևս չգտնված, պատահաբար գտնված, օրինական և ոչ օրինական պեղումների ժամանակ հայտնաբերված մշակութային առարկաները (գտածոները):

 

Չգտնված մշակութային առարկաների կարգավիճակը հնարավոր չէ սահմանել, քանի որ դրանց պատմական և մշակութային արժեք ներկայացնելու հանգամանքը հնարավոր չէ պարզել: Հնագիտական ուսումնասիրությունների կամ պատահական հայտնաբերված առարկաների պատմամշակութային արժեք ներկայացնելու հարցը ուսումնասիրվում և քննարկվում է համապատասխան գիտական կազմակերպությունների (մասնավորապես` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի, համապատասխան թանգարանների) մասնագետների կողմից, անհրաժեշտության դեպքում` ենթարկվում լաբորատոր ուսումնասիրության: Նոր, ինչպես նաև պեղումների ընթացքում հայտնաբերված և պատմամշակութային արժեք ներկայացնող առարկաները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պահպանության, և դրանք թաքցնող, ոչնչացնող կամ յուրացնող անձը պատասխանատվություն է կրում ՀՀ օրենքով սահմանված կարգով:

 

* Are there any due diligence requirements in place?

Արդյոք կա՞ն որոշակի հստակ պահանջներ:

 

ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն` գտածոները նախ պետք է մշակվեն, անհրաժեշտության դեպքում ենթարկվեն լաբորատոր հետազոտության, վերականգնվեն, այնուհետև հանձնվեն համապատասխան թանգարան` թանգարանի գիտական խորհրդի համապատասխան եզրակացության հիման վրա հիմնական կամ գիտաօժանդակ ֆոնդերում պահպանության ընդունելու համար:

 

* What are the rules governing the search of provenance?

Որո՞նք են մշակութային առարկայի ծագման որոնումները կարգավորող կանոնները:

 

Հնագիտական հուշարձանների հետազոտաորոնողական աշխատանքները կարգավորվում են «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի և պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի և «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման, իսկ մշակութային արժեքներինը` համապատասխան գերատեսչական ակտերի պահանջներով:

 

(e) Are there special rules on the transfer of title deeds in respect of cultural property? If so, please summarize their content.

Կա՞ն արդյոք մշակութային արժեքի նկատմամբ սեփականության իրավունքները հաստատող փաստաթղթերը փոխանցելու վերաբերյալ հատուկ կանոններ: Խնդրում ենք համառոտ ներկայացրեք դրանց բովանդակությունը:

 

Պետական և համայնքային կազմակերպությունների պահոցների սեփականությունը հանդիսացող մշակութային արժեքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է փոխանցվել կազմակերպության հիմնադրի համապատասխան որոշմամբ. պետական պահոցների դեպքում` ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ համայնքային սեփականության դեպքում` համապատասխան մարմնի որոշմամբ:

Նվիրատվության դեպքում թանգարանը նվիրատուից առարկան (առարկաները, հավաքածուն) ընդունում է ստացականով, որից հետո քննարկվում ֆոնդային գնահատող հանձնաժողովի կողմից` թե որքանով է նպատակահարմար թանգարանի հավաքածուի կազմում ունենալ տվյալ առարկան` ելնելով թանգարանի ուղղվածությունից և գործունեության հայեցակարգից: Հանձնաժողովի որոշումից հետո նվիրատուի հետ կնքվում է պահատվության պայմանագիր, որտեղ նշվում է, թե ինչ իրավունքներ է փոխանցում թանգարանին: Այնուհետև համապատասխան գիտական բաժինը ուսումնասիրում է առարկան և կազմում գիտական անձնագիր, որի հիման վրա կազմվում է մշտական պահպանության ակտ /առարկայի մանրամասն նկարագիրը, տեխնիկան, չափերը, երկիրը, պահպանվածությունը/ և հանձնվում պահպանության:

Ֆիզիկական կամ իրավաբանական անձի մասնավոր սեփականություն հանդիսացող մշակութային արժեքի նկատմամբ իրավունքի փոխանցման համար հատուկ կանոններ նախատեսված չեն: Սեփականության իրավունքները հավաստող փաստաթղթերի (իրավունքի) փոխանցումն իրականացվում է ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով` սեփականության այլ տեսակների համանմանությամբ:

 

7. Bilateral agreements

 

Երկկողմ համաձայնագրեր

 

(a) List the bilateral agreements concluded with other countries on the import, export and return of cultural property and comment briefly on their results.

 

Ցանկ` մշակութային արժեքների ներմուծման, արտահանման և վերադարձի հետ կապված` այլ երկրների հետ կնքված երկկողմ համաձայնագրերի: Հակիրճ ներկայացրեք դրանց արդյունքները:

Հայաստանի Հանրապետությունը բազմաթիվ երկրների հետ կնքվել է գրեթե 4 տասնյակի հասնող երկկողմ պայմանագրեր (տես` Հավելված 2): Դրանցից 14-ը վերաբերում են ժամանակավոր ցուցադրություններին և փոխադարձ ցուցահանդեսներին, ինչպես նաև մշակութային և այլ բնագավառներում համագործակցությանը, իսկ 25-ը` նաև ապօրինի արտահանված մշակութային արժեքների վերադարձին: Որպես արդյունք, ի կատարումն այդ պայմանագրերի` տեղի է ունեցել միայն մշակութային արժեքների ժամանակավոր արտահանում և ներմուծում` մշակութային համագործակցության, ցուցադրությունների և փոխադարձ ցուցահանդեսների շրջանակներում:

 

(b) What conditions are set by the importing country with regard to the admissibility of requests for restitution from a country of origin?

 

Ի՞նչ պայմաններ են ընդունված` կապված ներմուծող երկրի կողմից ծագման երկրին վերադարձման (փոխհատուցման) դիմումների ընդունման հետ:

 

Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ՀՀ տարածք ապօրինի ներմուծված մշակութային արժեքը օրինական սեփականատիրոջը վերադարձնելու համար անհրաժեշտ է, որպեսզի այն վերադարձնելու պահանջ ներկայացնող երկիրը նույն միջազգային համաձայնագրով միացած լինի Հայաստանի Հանրապետության հետ, փոխհատուցվի բարեխիղճ ձեռք բերողի ծախսերը, եթե այդ համաձայնագրում նախատեսվում է հատուցման վճար, կամ եթե այդպիսի վճար նախատեսվում է փոխադարձության պայմանով:

 

c. Apart from these agreements, is there administrative aid or any other type of cooperation with neighbouring countries, particularly in respect of police and customs services?

 

Այս համաձայնագրերից զատ, արդյոք գոյություն ունեն վարչական օգնություն կամ այլ տեսակի համագործակցություն հարևան երկրների հետ, մասնավորապես` ոստիկանական և մաքսային ծառայությունների հետ:

 

ՀՀ մաքսային ծառայությունը և ոստիկանությունն ակտիվ համագործակցություն են իրականացնում հարևան երկրների, մասնավորապես Վրաստանի և ԻԻՀ համապատասխան մարմինների հետ, պարբերաբար իրականացվում է տեղեկատվության փոխանակում, փորձաքննության հարցերում աջակցության տրամադրում, կազմակերպվում են փոխայցեր և այլն:

Հիշյալ երկրների հետ համագործակցության իրավապայմանագրային հիմք են հանդիսանում հետևյալ երկկողմ համաձայնագրերը.

1. 2012թ. հուլիսի 10-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր,

2. 2011 թ. հոկտեմբերի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև` հանցավորության հետ կապված օպերատիվ-հետախուզական գործունեության և տեղեկատվության փոխանակման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր,

3. 1993 թ. մայիսի 11-ին ստորագրված «Հանցավորության դեմ պայքարի բնագավառում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Վրաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին» համաձայնագիր,

4. 1992 թ. մայիսի 6-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տարանցիկ, արտահանվող և ներմուծվող ապրանքների և ուղևորների երթևեկության վերաբերյալ» մաքսային համաձայնագիր,

5. 1995 թ. մայիսի 6-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև համագործակցության և հարաբերությունների մասին» համաձայնագիր,

6. 1996 թ. դեկտեմբերի 28-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև մաքսային համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր:

 

II. Code of ethics, awareness raising and education

 

Էթիկայի նորմեր, իրազեկվածության բարձրացում և կրթություն

 

1. Ethical standards

 

Էթիկայի նորմեր

 

(a) Are the UNESCO International Code of Ethics for Dealers in Cultural Property and that of ICOM for museums known to the professionals concerned (in particular, curators, antique dealers, merchants and collectors)? How is their observance checked?

 

Արդյո՞ք ՅՈՒՆԵՍԿՕ-ի էթիկայի միջազգային կոդեքսը` մշակութային արժեքներ հավաքողների (dealers) համար և ICOM-ի կոդեքսը` թանգարանների համար` հայտնի են ոլորտի մասնագետներին (մասնավորապես` համակարգողներին, անտիկ առարկաներով զբաղվողներին (dealers), վաճառականներին և կոլեկցիոներներին): Որքանո՞վ է ստուգվում դրանց կատարումը:

ՀՀ մշակույթի նախարարությունն իր գործունեությունը նպատակաուղղում է, մշակութային ժառանգությանը վերաբերող իրավունքների ճանաչելիությանը, ինչպես անհատական, այնպես էլ կոլեկտիվ պատասխանատվության առումով, մշակութային ժառանգության ոլորտի կրթության և մասնագիտական պատրաստության միջև կապի ապահովմանը: Կարևորագույն խնդիրներից է մշակութային ժառանգության ամբողջականության նկատմամբ հարգանքի ձևավորումը, ինչի ուղղությամբ նախարարությունն իրականացնում է համապատասխան միջոցառումներ:

2003 թ. թարգմանվել և հրատարակել է ԻԿՕՄ-ի մասնագիտական վարքագծի կանոնագիրքը (կոդեքս), որը տարածվել է թանգարաններում, տրվել ոլորտի մասնագետներին: Կոդեքսի դրույթների լուսաբանման և դրանց հանրայնացման նպատակով ոլորտի մասնագետների հետ անց են կացվել դասընթացներ, բուկլետների և տեղեկատվական թերթիկների միջոցով հնաոճ առարկաների առևտրով զբաղվողների շրջանակներում տարածվել և լուսաբանվել են կոդեքսի պահանջները: Այն առավել խորը ուսումնասիրվում և ներկայացվում է թանգարանային մասնագետներ պատրաստող բարձրագույն ուսումնական հաստատություններում:

 

2. Awareness raising and education

 

Իրազեկվածության բարձրացում և կրթություն

 

(b) Are the «One hundred missing objects» series and the ICOM Red Lists disseminated and read?

Որքանո՞վ է «100 կորած առարկաների» շարքը և ICOM-ի Կարմիր ցանկը տարածվում և ընթերցվում:

 

Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կողմից ուղարկված անհրաժեշտ տեղեկատվությունը պարբերաբար ներկայացնում է մշակութային արժեքների ապօրինի շրջանառության կանխարգելման հարցերով զբաղվող իրավապահ կառույցներին, մաքսային մարմիններին, ինչպես նաև մշակույթի նախարարության համապատասխան գործառույթ իրականացնող ստորաբաժանմանը` մշակութային արժեքների պահպանության գործակալությանը: Գործակալությունը մշակութային արժեքների արտահանման թույլտվություն տալիս առցանց կապով մուտք է գործում Ինտերպոլի գլխավոր քարտուղարության տրամադրության տակ գտնվող կորած, գողացված կամ հափշտակված մշակութային արժեքների հիշյալ և այլ տեղեկատվական բազաներ, կատարում համապատասխան ուսումնասիրություն և նույնականացում: Հանրությունը հիշյալ ցանկերի մասին տեղեկույթ ստանում է համացանցում տեղակայված համապատասխան կայքերից, ինչպես նաև Ինտերպոլի ԱԿԲ-ի տրամադրած բուկլետներից:

Միաժամանակ, Հայաստանի շահագրգիռ անհատները և կազմակերպությունները իրազեկված են ԻԿՕՄ-ի «Կարմիր ցուցակի» մասին և իրենց գործունեության ընթացքում առաջնորդվում են դրանով:

 

c. Briefly describe activities carried out to raise the awareness of the authorities and educate the public, children in particular, regarding the serious damage that can be caused by illegal excavations, theft of cultural property and illegal export. How far can UNESCO contribute to these activities?

Համառոտ ներկայացրեք այն միջոցառումները, որոնք իրականացվում են պաշտոնյաների և հանրության, հատկապես երեխաների իրազեկվածության մակարդակի բարձրացման համար` անդրադառնալով այն լուրջ վնասներին, որոնք կարող են պատճառվել անօրինական պեղումներով, մշակութային արժեքների գողությամբ և անօրինական արտահանմամբ: Որքանով կարող է ՅՈՒՆԵՍԿՕ-ն աջակցել այս միջոցառումներին:

 

Հնագիտական պեղումների և դրանց արդյունքների, ինչպես նաև մշակութային ժառանգության անօրինական պեղումների և մշակութային արժեքների ապօրինի արտահանման արդյունքում երկրին հասցված լուրջ վնասների վերաբերյալ հանրության իրազեկումը կատարվում է հիմնականում մամուլի հրապարակումների և ուսումնադաստիարակչական հեռուստատեսային հաղորդումների, ուսումնական հաստատություններում իրականացվող համապատասխան կրթադաստիարակչական ծրագրերի միջոցով: Այս գործընթացին ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է աջակցել համապատասխան մեթոդական ձեռնարկների, հանրամատչելի դիդակտիկ նյութերի և ֆիլմերի տրամադրմամբ:

 

III. Cooperation with other international and regional agencies

Համագործակցություն այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ

 

Police

 

Ոստիկանություն

 

(a) What is the state of national cooperation with INTERPOL? What specialized police services can heritage officials call on for enquiries, legal proceedings and punitive measures?

Ի՞նչ մակարդակի վրա է պետական համագործակցությունը ԻՆՏԵՐՊՈԼ-ի հետ: Ի՞նչ մասնագիտացված ոստիկանական ծառայություններ կան, որոնց ժառանգության ոլորտի մասնագետները կարող են դիմել տարբեր իրավական գործընթացների և պատասխանատվության միջոցների կիրառման հետ կապված հարցերով

 

Մշակութային արժեքների ապօրինի շրջանառության և դրանում «մասնագիտացված» անդրազգային հանցավոր խմբավորումների դեմ պայքարում հատկապես կարևորվում է համագործակցությունը Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության և անդամ երկրների հետ: Տվյալ ոլորտին առնչվող հարցադրումների պատասխանները տրվում են ժամանակին և հնարավորինս ամբողջական: Մշակութային արժեքների ապօրինի շրջանառության, այդ թվում` արվեստի առարկաների կեղծումների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ ոստիկանության հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Ինտերպոլի ԱԿԲ-ի միջև սերտ համագործակցություն է ծավալվում ինչպես կոնկրետ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման, այնպես էլ նշված ոլորտում առաջավոր երկրների դրական փորձի ուսումնասիրման, աշխատակիցների մասնագիտական պատրաստվածության բարձրացման ուղղությամբ:

Որպես մասնագիտացված ոստիկանական ծառայություն` ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կազմում գործում է մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժինը, որի գործառույթներից է նաև մշակութային արժեքների ապօրինի շրջանառության դեմ պայքարը: Շահագրգիռ կազմակերպություններն այս բաժին կարող են դիմել տարբեր իրավական գործընթացների և պատասխանատվության միջոցների կիրառման հետ կապված հարցերով:

 

(b) If a cultural object is stolen, is the INTERPOL database on stolen objects checked? Is information on the persons implicated in the theft of cultural property transmitted to INTERPOL?

Եթե մշակութային առարկան գողացվել է, արդյո՞ք այն ստուգվում է ԻՆՏԵՐՊՈԼ-ի տվյալների բազայով: Արդյո՞ք տեղեկատվությունը այն մարդկանց վերաբերյալ, ովքեր մեղավոր են մշակութային արժեքի գողության համար, փոխանցվում է ԻՆՏԵՐՊՈԼ-ի տվյալների բազա:

 

ՀՀ իրավասու մարմիններից համապատասխան հարցումներ ստանալու դեպքում` դրանք ստուգվում են ինչպես ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի, այնպես էլ` Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության պահոցներով, անհրաժեշտության դեպքում` համապատասխան հարցում է ուղարկվում Ինտերպոլի անդամ երկրներ:

Մշակութային արժեքների հափշտակության դեպքում առկա ողջ տեղեկատվությունը, այդ թվում` դրանց կատարման մեջ մեղադրվող անձանց վերաբերյալ, փոխանցվում է Ինտերպոլի Գլխավոր քարտուղարություն:

 

c. Do members of police services follow a specific training programme?

Արդյո՞ք ոստիկանական ծառայողները անցնում են հատուկ վերապատրաստման դասընթացներ:

 

ՀՀ ոստիկանության Կրթահամալիրի վերապատրաստման դասընթացների շրջանակներում յուրաքանչյուր տարի պարբերաբար անցկացվում են մտավոր սեփականության և մշակութային արժեքների հափշտակությունների, ապօրինի շրջանառության կանխարգելման թեմայով դասընթացներ` ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների համար:

Ս. թ. հունիսի 3-5-ը Հունաստանի Դելֆի քաղաքում կայացած «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցառումների մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970 թ. կոնվենցիայի անդամ պետությունների Օժանդակ կոմիտեի ոչ պաշտոնական արձագանքող խմբի 1-ին հանդիպման շրջանակներում կազմակերպված քննարկումներին մասնակցած ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը ծանոթացել է Հունաստանի մաքսային, ոստիկանության և մի շարք այլ ծառայությունների մշակութային արժեքների ապօրինի շրջանառության կանխարգելման փորձին:

2016-17 թթ. նախատեսված է կազմակերպել ոստիկանության ծառայողների համար վերապատրաստման դասընթացներ` միջազգային փորձագետների կողմից:

 

(d) Do criminal law provisions allow for the punishment of fraud and theft related to cultural property? Are judges specialized in this field?

ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսվա՞ծ է պատիժ մշակութային արժեքին վերաբերող կեղծիքի և գողության համար: Կա՞ն այս ոլորտում մասնագիտացած դատավորներ:

 

Մշակութային արժեքների ապօրինի շրջանառությունը` պայմանավորված արարքի կոնկրետ հանգամանքներով, քրեաիրավական գնահատական է ստանում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով` 180-րդ հոդվածը /Առանձնակի արժեք ունեցող առարկաների հափշտակություն/, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը /Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որն առաջացրել է պատմական, գիտական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաների ոչնչացում կամ վնասում/, 235.1-ին հոդվածը /Մշակութային արժեքների մաքսանենգությունը/, 215.2-րդ հոդվածը /Հայաստանի Հանրապետությունից արտահանված մշակութային արժեքները սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետություն չվերադարձնելը/, 264-րդ հոդվածը /Պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը/, 390-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետը /Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ, այսինքն` հատուկ պաշտպանության տակ գտնվող, հստակ տարորոշված, ժողովուրդների մշակութային և հոգևոր ժառանգություն համարվող պատմական հուշարձանները, արվեստի գործերը, ծիսակատարությունների վայրերը հարձակման օբյեկտ դարձնելը և հարձակման հետևանքով դրանց մեծ վնաս պատճառելը, եթե դրանք չեն գտնվում ռազմական օբյեկտների անմիջական հարևանությամբ, և եթե տվյալներ չկան այդ պատմական հուշարձանները, արվեստի գործերը, ծիսակատարությունների վայրերը հակառակորդի կողմից ռազմական գործողություններին նպաստելու համար օգտագործելու մասին/, ինչպես նաև 397-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունը /Ռազմական գործողությունների ժամանակ, հակառակ միջազգային պայմանագրերի, միջազգային իրավունքով և միջազգային պայմանագրերով պահպանվող Կարմիր խաչի, Կարմիր մահիկի կամ մշակութային արժեքների համար նախատեսված պաշտպանիչ նշանները կամ այլ տարբերանշաններն օգտագործելը/:

Մշակութային արժեքների հափշտակության հետ կապված դեպքերը` պայմանավորված արարքի կոնկրետ հանգամանքներով, քրեաիրավական գնահատական են ստանում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ /Ավազակային հարձակում/, 177-րդ /Գողություն/, 178-րդ /Խարդախություն/, 179-րդ /Յուրացում կամ վատնում/ հոդվածներով:

Ինչ վերաբերում է այս ոլորտում մասնագիտացված դատավորների առկայությանը, ապա ՀՀ քրեական օրենսգրքի վերը թվարկված հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործերը քննվում են Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանների կողմից:

 

(e) Does cooperation exist with the United Nations Office on Drugs and Crime (UNODC)?

Արդյոք կա՞ համագործակցություն Միավորված ազգերի կազմակերպության թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի հետ:

 

ՀՀ ոստիկանությունը սերտորեն համագործակցում է Միավորված ազգերի կազմակերպության թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի հետ:

 

Customs

 

Մաքսային ծառայությունների համակարգ

 

(a) What is the status of cooperation with the World Customs Organization and which specialized customs services can assist heritage officials in preventing the illicit export of cultural property?

Ի՞նչ կարգավիճակ ունի Համաշխարհային մաքսային կազմակերպության հետ համագործակցությունը և ո՞ր մասնագիտացված մաքսային ծառայությունները կարող են աջակցել ժառանգության պահպանության ոլորտի ներկայացուցիչներին` կանխելու մշակութային արժեքների ապօրինի արտահանումը:

 

Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային մաքսային կազմակերպության լիիրավ անդամ է:

Ժառանգության պահպանության ոլորտի ներկայացուցիչներին մշակութային արժեքների ապօրինի արտահանումը կանխելու նպատակով աջակցում են ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային պետական ծառայության նախաբացթողումային հսկողության վարչությունը, մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունը, ինչպես նաև օդանավակայաններում տեղակայված ուղևորների մաքսային հսկողության բաժինները:

 

(b) Do members of the customs administration follow a specific training programme?

Արդյո՞ք մաքսային համակարգի աշխատակիցները մասնակցում են հատուկ վերապատրաստման ծրագրերի:

 

Հայաստանի մաքսային ծառայության աշխատակիցները պարբերաբար մասնակցում են ՀՀ ՖՆ ուսումնական կենտրոնում կազմակերպվող դասընթացներին: Կենտրոնում արդեն իսկ կազմակերպվել են դասընթացներ, որոնց ընթացքում մասնակիցներին ներկայացվել են մշակութային արժեքների տեղափոխման օրենսդրական հիմունքները, ինչպես նաև դրանց ապօրինի տեղափոխմանն առնչվող հարցեր: Իսկ առաջիկայում նախատեսվում է կազմակերպել «Մշակույթի հիմունքները» վերնագրով վերապատրաստման դասընթաց, որի ժամանակ կարծարծվեն պետական սահմանով մշակութային արժեքների տեղափոխման վերաբերյալ նոր թեմաներ և մոտեցումներ:

 

(c) Is the UNESCO-WCO Model Export Certificate for Cultural Objects used?

Օգտագործվո՞ւմ է արդյոք «ՅՈՒՆԵՍԿՕ-Համաշխարհային մաքսային կազմակերպություն» մշակութային առարկաների արտահանման հավաստագրի (վկայագրի) մոդելը:

 

1970 թ. կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջի համաձայն` «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքով մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման համար սահմանված է վկայագրի (հավաստագրի) պահանջ, որը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրում է պետական լիազոր մարմինը` մշակութային արժեքների պահպանության գործակալությունը: Վկայագրի ձևի մշակման և ներդրման ժամանակ ամբողջապես օգտագործվել է «ՅՈՒՆԵՍԿՕ-Համաշխարհային մաքսային կազմակերպություն» մշակութային առարկաների արտահանման հավաստագրի (վկայագրի) մոդելը: Վկայագրի ձևը, տրման կարգը և ժամկետները սահմանված և կանոնակարգված են նորմատիվ իրավական ակտերով, համապատասխան կանոնակարգերով և ընթացակարգերով:

 

European Union

 

Եվրոպական միություն

 

Have particular measures been adopted to apply the Council of the European Communities Directive 93/7/EEC of 15 March 1993 on the return of cultural objects unlawfully removed from the territory of a Member State.

Արդյո՞ք ձեռնարկվել են Եվրոպական հանրության (համայնքների) խորհրդի հանձնարարականից (93/7/EEC, 15 մարտի, 1993) բխող որոշակի միջոցառումներ` անդամ պետությունների տարածքից ապօրինի արտահանված մշակութային առարկաները վերադարձնելու ուղղությամբ:

 

Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական Միության անդամ չէ: Այդ պատճառով հանձնարարականը չի մտնում ՀՀ ստանձնած պարտավորությունների մեջ և կիրառելի չէ:

 

IV. Emergency situations and heritage at risk

 

Արտակարգ և ռիսկային իրավիճակներ ժառանգության համար

 

(a) What is the strategy in place in your country to face emergency situations for heritage in case of natural disaster or conflict?

Ինչպիսի ռազմավարություն (կոնկրետ ծրագիր) է առկա երկրում արտակարգ իրավիճակների ժամանակ (բնական աղետներ, ռազմական հակամարտություններ) մշակութային ժառանգության պահպանության համար:

 

ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով հաստատված են արտակարգ իրավիճակների դեպքում պետական պահոցներից առաջնահերթ տարհանման ենթակա շարժական արժեքների ցուցակները, սահմանված են դրանց անվնաս պահպանության միջոցներն ու պայմանները:

Այսպես, ՀՀ կառավարության 2013 թվականի հունիսի 27-ի N 775-ԱԳ որոշմամբ հաստատվել է առաջնահերթ տարհանման ենթակա մշակութային արժեքների ցանկը, իսկ ՀՀ կառավարության 2013 թ. նոյեմբերի 7-ի N 1230-Ա որոշմամբ հաստատվել է «Ազգային գրադարանային հավաքածուի գրացուցակը»: Տարհանման գործընթացը կանոնակարգվում է նաև ՀՀ կառավարության 2011 թ. օգոստոսի 18-ի N 1180-Ն «Վտանգավոր տարածքից բնակչության տարհանման կարգը» հաստատելու մասին որոշմամբ:

Պետական լիազոր մարմնի կողմից պատրաստվել և ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության թանգարանային և ազգային գրադարանային հավաքածուների առաջնահերթ տարհանման, պահպանության և վերադարձման կարգը, մշակութային արժեքների պահպանման, ջերմախոնավային ռեժիմը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

Բնական աղետների կամ հակամարտությունների դեպքում իրականացվում է վնասված պատմամշակութային հուշարձանների մոնիթորինգ և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվում են հուշարձանների ամրակայման և վերականգնման միջոցառումներ:

 

(b) More particularly, what are the measures undertaken to implement UNSC Resolution 2199 (paragraph 17, 12 February 2015) for the protection of Syrian and Iraqi cultural heritage?

Ավելի մանրամասն` ինչպիսի միջոցառումներ են ձեռնարկվել` իրականացնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2199 բանաձևը (պարագրաֆ 17, 12 փետրվարի, 2015)` Սիրիայի և Իրաքի մշակութային ժառանգությունը պահպանելու համար:

 

Հայաստանի Հանրապետությունը պարբերաբար տրամադրում է տեղեկատվություն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2199 բանաձևի 15-17-րդ պարբերությունների կիրարկման նպատակով մշակութային ժառանգության մասով ձեռնարկվող քայլերի շուրջ:

Հարկ է արձանագրել, որ Իրաքից և Սիրիայից դուրս բերված պատմական կամ հնագիտական արժեք ունեցող նմուշների վերաբերյալ Հայաստանի տարածք ներմուծման, առևտրի կամ տարանցման դեպքեր չեն արձանագրվել: ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն ՀՀ ֆինանսների և մշակույթի նախարարություններին, ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայությանը պարբերաբար տրամադրում է Ինտերպոլի Գլխավոր քարտուղարությունից ստացված մեթոդական և կիրառական նշանակության տեղեկատվություն, այդ թվում` մշակութային արժեքների վերաբերյալ:

Խնդրի մասին պատշաճ իրազեկված են մաքսային և իրավապահ մարմինները և պատրաստ են իրականացնել համապատասխան միջոցառումներ` կանխելու նման արժեքների ապօրինի ներմուծումը և արտահանումը: Թանգարաններին ցուցում է տրված իրենց ֆոնդերի համալրման ժամանակ պահանջել սեփականությունը հաստատող փաստաթուղթ, իսկ դրա բացակայության դեպքում` դիմել իրավապահ մարմիններին: Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալությունը մշտապես հետևում է Սիրիայի և Իրաքի մշակութային ժառանգությանը վերաբերող տեղեկատվությանը: Նման արժեքների արտահանման հայտ ստանալու դեպքում` գործակալությունը իրավապահ մարմինների հետ համատեղ կիրականացնի օրենքով սահմանված անհրաժեշտ միջոցառումները:

 

V. Other legislative, legal and administrative measures taken by the State

Այլ օրենսդրական, իրավական, վարչական միջոցառումներ` ձեռնարկված պետության կողմից

 

1. Accession to the 1995 UNIDROIT Convention on Stolen or Illegally Exported Cultural Objects

Անդամակցություն 1995 թ. UNIDROIT կոնվենցիային` գողացված կամ ապօրինի արտահանված մշակութային առարկաների հարցով:

 

Գողացված կամ ապօրինի արտահանված մշակութային առարկաների մասին ՅՈՒՆԻԴՐՈՒԱ-ի կոնվենցիան վավերացման համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ներպետական ընթացակարգերի անցկացման փուլում է:

 

2. UNESCO Database of National Cultural Heritage Laws

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային մշակութային ժառանգության օրենքների բազա

 

Indicate action taken to organize the contribution to the UNESCO Database of National Cultural Heritage Laws and to check whether it contains all historical and existing laws and regulations, including successive amendments.

Նշել` ի՞նչ քայլեր են ձեռնարկվել` նպաստելու համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային մշակութային ժառանգության օրենքների բազայում ներդրում կատարելու ուղղությամբ և ստուգել` արդյո՞ք այն ներառում է բոլոր պատմական և գործող օրենքներն ու կանոնները` ներառյալ հաջորդական փոփոխությունները:

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային մշակութային ժառանգության օրենքների տվյալների բազայում ներառված են ներքոհիշյալ իրավական ակտերը.

1. «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենք, 06.12.2004,

2. «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքը, 15.06.2006,

3. «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենք, 11.11.1998,

4. ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N 438 որոշում,

5. ՀՀ կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետությունից միայն մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրի հիման վրա արտահանվող ստեղծագործությունների` վերջին 50 տարում մահացած հեղինակների ցանկը հաստատելու մասին» N 1348-Ա որոշում,

6. ՀՀ կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկը սահմանելու մասին» N 1643-Ն որոշում,

7. ՀՀ կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի «Մշակութային արժեքների արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության անցկացման կարգը և չափորոշիչները հաստատելու մասին» N 630-Ն որոշում,

8. ՀՀ կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Մշակութային արժեքների պահպանական ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցելու կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» N 631-Ն որոշում,

9. ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու կարգը և ձևը հաստատելու մասին» N 981-Ն որոշում,

10. ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 1-ի «Մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման կարգը սահմանելու մասին» N 827-Ն որոշում,

11. ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի «Ոչ նյութական մշակութային արժեքների նույնականացման, փաստաթղթավորման, պահպանության և տեղեկատվության փոխանակման կարգը ու ոչ նյութական մշակութային արժեքի վկայագրի ձևը հաստատելու մասին» N 1173-Ն որոշում,

12. ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի «Հափշտակված հնաոճ առարկաների և մշակութային արժեքների հաշվառման կարգը հաստատելու մասին» N 1100-Ն որոշում:

Իրավական ակտերը թարգմանվել և ուղարկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան` 1970 թ. Կոնվենցիայի քարտուղարություն:

 

Հավելված 1

 

Ցանկ

 

1970 թվականի կոնվենցիայի իրագործման նպատակով ընդունված

կանոնակարգերի

 

ՀՀ կառավարության որոշումներ

 

1. ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1356-Ն որոշում,

2. ՀՀ կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի «Մշակութային արժեքների արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության անցկացման կարգը և չափորոշիչները հաստատելու մասին» N 630-Ն որոշում,

3. ՀՀ կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Մշակութային արժեքների պահպանական ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցելու կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» N 631-Ն որոշում,

4. ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու կարգը և ձևը հաստատելու մասին» N 981-Ն որոշում,

5. ՀՀ կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետությունից միայն մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրի հիման վրա արտահանվող ստեղծագործությունների` վերջին 50 տարում մահացած հեղինակների ցանկը հաստատելու մասին» N 1348-Ա որոշում,

6. ՀՀ կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկը սահմանելու մասին», N 1643-Ն որոշում,

7. ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 1-ի «Մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման կարգը սահմանելու մասին» N 827-Ն որոշում,

8. ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի «Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու և դրանք հանձնելու, հաշվառելու և ոչնչացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 4-ի N 494 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 146-Ն որոշում,

9. ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 15-ի «Մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները, հավատարմագրման վկայագրի ձևը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1115-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 981-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1471-Ն որոշում,

10. ՀՀ կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի «Պետական և համայնքային թանգարաններում գտնվող` թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների հաշվառման ու պահպանության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի N 484-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 705-Ն որոշում,

11. ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 11-ի «Մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի ստեղծման կարգը և շտեմարանին տեղեկույթ տրամադրող կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 1058-Ն որոշում,

12. ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին» N 1524-Ն որոշում,

13. ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 938-Ն որոշում,

14. ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 1-ի N 827-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1018-Ն որոշում,

15. ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 981-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի N 245-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1327-Ն որոշում:

 

ՀՀ մշակույթի նախարարի հրամաններ.

 

1. 2005 թվականի մայիսի 31-ի «Ժամանակավոր ներմուծված մշակութային արժեքի լուսանկարին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 287-Ն հրաման,

2. 2005 թվականի հուլիսի 25-ի «Ժամանակավոր արտահանումից վերադարձված մշակութային արժեքների նույնականացման կարգը սահմանելու մասին» N 348-Ն հրաման,

3. 2005 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկի ստեղծման սկզբունքները հաստատելու մասին» N 428-Ա հրաման,

4. 2005 թվականի նոյեմբերի 10-ի «Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր ստանալու հայտի գրանցման և պահպանման ընթացակարգը հաստատելու մասին» N 538-Ն հրաման,

5. 2006 թվականի հոկտեմբերի 25-ի «Նվագարանի վկայականի ձևը և տալու կարգը հաստատելու մասին» N 426-Ն հրաման,

6. 2007 թվականի նոյեմբերի 9-ի «ՀՀ մշակույթի նախարարին կից մշակութային ժառանգության պահպանության խորհուրդ ստեղծելու և խորհրդի աշխատակարգն ու կազմը հաստատելու մասին» N 666-Ա հրաման,

7. ՀՀ մշակույթի նախարարության 2009 թվականի հուլիսի 23-ի «Հազվագյուտ աղեղնավոր նվագարանների պետական հավաքածուի» նվագարանների օգտագործումը կանոնակարգելու մասին N 431-Ա հրաման,

8. 2010 թվականի ապրիլի 1-ի «Թանգարաններում թանգարանային առարկաների ու հավաքածուների հաշվառման և պահպանման կարգը հաստատելու մասին» N 140-Ա հրաման,

9. 2010 թվականի սեպտեմբերի 14-ի «Մշակութային արժեքների պահպանական ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցելու և սեփականատիրոջը տեղեկանք տալու կարգն ու տեղեկանքի, հայտի, գրանցամատյանների ձևերը հաստատելու և ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի 2005 թվականի օգոստոսի 11-ի N 389-Ն ու 2005 թվականի օգոստոսի 11-ի N 390-Ն հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 602-Ն հրաման,

10. 2010 թվականի հոկտեմբերի 14-ի «Բռնագրավված, դատարանի վճռով հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած մշակութային արժեքները պետական պահոցներին հանձնելու ընթացակարգը հաստատելու մասին» N 683-Ա հրաման,

11. 2012 թվականի հունվարի 11-ի «Մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման խորհրդի գործունեության կարգն ու հավատարմագրման ոլորտների համապատասխան մասնագիտությունների ցանկը հաստատելու, ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 2-ի N 433-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 03-Ն հրաման,

12. 2012 թվականի հունվարի 11-ի «Մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման խորհրդի անհատական կազմը և մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման հայտի, պահանջների և պարտավորությունների ծանուցման ձևերը, հավատարմագրված փորձագետի նախազգուշացման ձևաթուղթը հաստատելու, ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի 2005 թվականի նոյեմբերի 21-ի N 561-Ա, 2005 թվականի նոյեմբերի 23-ի N 568-Ա, 2005 թվականի դեկտեմբերի 7-ի N 596-Ա, 2006 թվականի մարտի 17-ի N 57-Ա, 2006 թվականի հունիսի 13-ի N 213-Ա և 2007 թվականի ապրիլի 11-ի N 164-Ա հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 04-Ա հրաման,

13. 2012 թվականի հունվարի 26-ի «Մշակութային արժեքների և մշակութային նշանակության առարկաների արտահանման կամ ժամանակավոր արտահանման թույլտվության տրամադրման ընթացակարգը, մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման թույլտվություն ստանալու հայտի, մշակութային արժեքների և մշակութային նշանակության առարկաների կորած, գողացված, հափշտակված լինելու կամ չլինելու վերաբերյալ գրավոր հարցման, կորած, գողացված, հափշտակված լինելու կամ չլինելու վերաբերյալ գրավոր տեղեկանքի, մշակութային արժեքների և մշակութային նշանակության առարկաների արտահանման թույլտվության վերաբերյալ համապատասխան որոշման ձևաթղթերը հաստատելու մասին» N 16-Ա հրաման,

14. 2015 թվականի օգոստոսի 6-ի «Մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանում պետական սեփականություն չհանդիսացող արժեքների վերաբերյալ տեղեկույթն ընդգրկելու հայտի ձևը հաստատելու մասին» N 434-Ա հրաման,

 

ՀՀ մշակույթի նախարարի և ՀՀ կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահի համատեղ հրաման

 

1. Վերականգնման նպատակով մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին, N 42-Ն, 21.02.2011, N 72-Ն, 28.02.2011:

 

Հավելված 2

 

Ցանկ

 

Հայաստանի Հանրապետության` այլ պետությունների հետ կնքված երկկողմ

պայմանագրերի, մշակութային արժեքների ներմուծման, արտահանման և

վերադարձի հետ կապված

 

1. Վրաստանի Հանրապետության կառավարություն-մշակութային, գիտական և հումանիտար բնագավառ, 19.05.1993,

2. Թուրքմենստանի պետական մաքսատուն-ապօրինի տեղափոխվող մշակութային արժեքների պահման և վերադարձման բնագավառ, 30.06.1993,

3. Թուրքմենստանի կառավարություն-մշակութային և գիտատեխնիկական բնագավառ, 24.08.1993,

4. Մեծ Բրիտանիայի և Հյուս. Իռլանդիայի Միացյալ Թագավորություն-կրթության, գիտության և մշակույթի բնագավառ, 09.02.1994,

5. ՌԴ մշակույթի նախարարություն-մշակութային բնագավառ, 28.05.1994,

6. Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Մաքսային Կոմիտե.-ապօրինի փոխադրվող մշակութային արժեքների կանխարգելման և հետ վերադարձման համար համագործակցության և փոխօգնության մասին, 08.06.1995,

7. Ռումինիայի կառավարություն.-գիտության, կրթության, մշակույթի և սպորտի բնագավառ, 30.06.1995,

8. Հնդկաստանի Հանրապետության կառավարություն-մշակույթի, արվեստի, կրթության, զբոսաշրջության, սպորտի և զանգվածային լրատվության միջոցների բնագավառ, 14.12.1995,

9. Ֆրանսիայի Հանրապետության կառավարություն-մշակութային, գիտական և տեխնիկական բնագավառ, 01.09.1996,

10. ՌԴ կառավարություն-մշակույթի, գիտության և կրթության բնագավառ, 13.11.1995, ուժի մեջ է` 28.06.1996,

11. ՈՒկրաինայի կառավարություն-մշակութային բնագավառ, 14.05.1996; ուժի մեջ է` 04.09.1996,

12. Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարություն-մշակութային արժեքների հանձնման մասին, 04.05.1998,

13. Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարություն-մշակույթի, գիտության և կրթության բնագավառ, 17.03.1997; ուժի մեջ է` 05.12.2000,

14. Ղրղզստանի Հանրապետության կառավարություն-կրթության, գիտության և մշակույթի բնագավառ, 21.04.1997; ուժի մեջ է` 01.10.1998,

15. Հունաստանի Հանրապետության կառավարություն-կրթության, մշակույթի և գիտության բնագավառ, 16.12.1994, ուժի մեջ է` 02.10.1997,

16. Լիբանանի Հանրապետության կառավարություն, մշակութային բնագավառ, 17.11.1997, ուժի մեջ է` 27.03.2001,

17. ՌԴ կառավարություն-տեղեկատվական մշակութային կենտրոնների հիմնման և գործունեության պայմանների մասին, 29.08.1997, ուժի մեջ է` 16.07.1998,

18. ՌԴ կառավարություն.-տեղեկատվական մշակութային կենտրոնների հիմնման և գործունեության պայմանների մասին, 29.08.1997, ուժի մեջ է` 16.07.1998,

19. Արգենտինայի Հանրապետության կառավարություն-մշակույթի և կրթության բնագավառ, 30.06.1998, ուժի մեջ է` 06.10.2001,

20. Կիպրոսի Հանրապետության կառավարություն.-մշակույթի, կրթության և գիտության բնագավառ, 11.09.1998; ուժի մեջ է` 10.08.1999,

21. Լեհաստանի Հանրապետության կառավարություն.-մշակութային և գիտական բնագավառ, 27.01.1998; ուժի մեջ է` 19.10.1999,

22. Ղազախստանի Հանրապետության կառավարություն ՊԵՆ մաքսային կոմիտե.-ապօրինի տեղափոխվող մշակութային արժեքների կանխարգելման և հետ վերադարձման բնագավառ, 02.09.1999, ուժի մեջ է` 19.12.2001,

23. Պորտուգալիայի Հանրապետության-կրթության, գիտության և մշակույթի բնագավառ, 14.11.2000; ուժի մեջ է` 05.12.2001,

24. ՈՒկրաինայի մշակույթի և արվեստի նախարարություն-մշակույթի բնագավառ, 07.12.1999; ուժի մեջ է` 28.08.2000,

25. Հնդկաստանի Հանրապետության կառավարություն-առևտրային, տնտեսական, գիտական, տեխնոլոգիական, կրթական և մշակութային բնագավառ, 11.07.2001, ուժի մեջ է` 11.07.2002,

26. Մեքսիկայի Միացյալ Նահանգների կառավարություն-կրթության և մշակույթի բնագավառ, 22.08.2002; ուժի մեջ է` 19.11.2003,

27. Կորեայի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության կառավարություն.-մշակութային բնագավառ, 05.04.2002; ուժի մեջ է` 23.08.2002,

28. Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարություն-մշակույթի բնագավառ, 17.10.2003; ուժի մեջ է` 21.04.2004,

29. Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարություն-մշակութային բնագավառ, 07.05.2002, ուժի մեջ է` 09.11.2007,

30. Իրանի Իսլամական Հանրապետության կառավարություն.-կրթական և մշակութային կենտրոնների հիմնման և գործունեության պայմանների մասին, 01.02.2006; ուժի մեջ է` 12.12.2006,

31. Իրանի Իսլամական Հանրապետության կառավարություն.-մշակույթի, գիտության, կրթության, սպորտի, զբոսաշրջության և զանգվածային լրատվության միջոցների բնագավառ, 27.11.1994, ուժի մեջ է` 01.08.2006,

32. Ղազախստանի Հանրապետության մշակույթի, տեղեկատվության և սպորտի նախարարություն-արխիվային գործի բնագավառ, 12.10.2005, ուժի մեջ է` 20.03.2006,

33. Լիտվիայի Հանրապետության մշակույթի նախարարություն.-մշակույթի բնագավառ, 07.10.2005, ուժի մեջ է` 26.06.2006,

34. ՌԴ մշակույթի և զանգվածային հաղորդակցության նախարարություն.-մշակույթի բնագավառ, 21.05.2007, ուժի մեջ է` 12.10.2007,

35. Խորվաթիայի Հանրապետության կառավարություն-մշակույթի, կրթության և գիտության բնագավառ, 22.05.2009, ուժի մեջ է` 16.12.2009,

36. Իսրայելի պետության կառավարություն-մշակույթի, գիտության և կրթության բնագավառ, 19.12.1994; ուժի մեջ է` 122.08.2011,

37. Սլովենիայի Հանրապետության կառավարություն-կրթության, գիտության և մշակույթի բնագավառ, 11.10.2010; ուժի մեջ է` 28.02.2012,

38. Մոլդովայի Հանրապետության մշակույթի նախարարություն-մշակույթի բնագավառ, 11.06.2013, ուժի մեջ է` 23.12.2013,

39. Իսպանիայի Թագավորության կառավարություն-մշակույթի, գիտության և կրթության բնագավառ, 17.06.2013, ուժի մեջ է` 08.11.2013:

 

pin
ՀՀ կառավարություն
20.10.2016
N 42
Արձանագրային որոշում