Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 օգոստոսի 1995 թվականի թիվ 35

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

 

i

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության կառուցվածքը, համաձայն հավելվածի:

/ 1 կետն ուժը կորցրել է 04.12.96 թիվ 650 որոշում/

i

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների թվաքանակը` 285 միավոր:

/փոփ. 31.12.96 թիվ 700, 30.04.97 թիվ 164 որոշումներ/

i

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման գծով նախարարի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ կապերի գծով նախարարի, ԱՊՀ-ի, Եվրոմիության և միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ կապերի գծով նախարարի հաստիքները մտնում են Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության աշխատողների թվաքանակի մեջ:

/ 3 կետն ուժը կորցրել է 04.12.96 թիվ 650 որոշում/

4. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքի մասին» թիվ 85 որոշման 1-ին, 2, 3, 4, 8, 9, 10 և 11-րդ կետերը.

i

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքում սոցիալական քաղաքականության վարչություն ստեղծելու մասին» թիվ 21 որոշումը.

i

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքի մասին» թիվ 33 որոշման 1-ին և 2-րդ կետերը.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ավտոմատացված տեղեկատվական համակարգի ստեղծման» թիվ 360 որոշման 2, 3 և 4-րդ կետերը.

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 20-ի «ՀՀ կառավարության 1994 թվականի հունվարի 18-ի թիվ 33 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 356 որոշումը.

զ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության, Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժի, Հայաստանի Հանրապետության գերագույն արբիտրաժի, Հայաստանի Հանրապետության դատախազության կենտրոնական ապարատների և պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների աշխատողների թվաքանակի հաստատման մասին» թիվ 368 որոշման N 1 հավելվածի աղյուսակի առաջին տողը:

 

i

Հավելված

ՀՀ վարչապետի 1995 թվականի

օգոստոսի 16-ի թիվ 35 որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության

քարտուղարության

/ ուժը կորցրել է 04.12.96 թիվ 650 որոշում/

 

ՀՀ վարչապետի խորհրդականներ

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Տնտեսագիտական վարչություն

Տարածքային կառավարման վարչություն

Սոցիալական քաղաքականության վարչություն

Իրավաբանական վարչություն

Արտաքին կապերի վարչություն

Ներդրումների խրախուսման և վարկերի օգտագործման վարչություն

Տասներորդ վարչություն

Վերահսկողության վարչություն

Տնտեսության օպերատիվ կառավարման վարչություն

Քաղաքաշինության և աղետի գոտու հարցերի վարչություն

Ագրարային քաղաքականության վարչություն

ՀՀ Ազգային ժողովի հետ կապերի վարչություն

Կադրերի վարչություն

Տնտեսական վարչություն

ՀՀ տարածքային կառավարման գծով նախարարի աշխատակազմ

ՀՀ Ազգային ժողովի հետ կապերի գծով նախարարի աշխատակազմ

ԱՊՀ-ի, Եվրոմիության և միջազգային տնտեսական

կազմակերպությունների հետ կապերի գծով նախարարի աշխատակազմ

Մամուլի ծառայություն

i

Ընդհանուր բաժին
Արձանագրային բաժին Առաջին բաժին Քաղաքացիների նամակների և ընդունելության բաժին

/հանվել է 23.07.96 թիվ 437 որոշում/

Հատուկ համակարգերի և տեղեկատվության բաժին

Հաշվապահական հաշվառման և հաշվետվության բաժին

Արխիվ

/հանվել է 23.07.96 թիվ 437 որոշում/

Գրադարան

/հանվել է 23.07.96 թիվ 437 որոշում/

/լրաց. 09.01.96 թիվ 26 և 04.07.96 թիվ 395 որոշումներ/

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.08.1995
N 35
Որոշում