ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70 հոդվածով, որոշում եմ.
1995 թվականի դեկտեմբերի 27-ին ժամը 10.00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առաջարկվող հետևյալ օրակարգով.
1. «Անշարժ գույքի մասին» օրենքի նախագծի մասին /երկրորդ ընթերցում/:
2. «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի մասին:
3. «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» ծրագրում փոփոխություններ կատարելու մասին:
4. «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի նախագծի մասին:
24 դեկտեմբերի 1995 թ.
ՆՀ-536