Սեղմել Esc փակելու համար:
«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ԵՎ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ Ճ ...

07.08.2021 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   04.06.2020  -ից մինչեւ   07.08.2021  -ը:
 

(ուժը կորցրել է 06.08.2021 թիվ 1298-Ա որոշում)

i

040.1304.201216

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 դեկտեմբերի 2016 թվականի N 1304-Ա

 

«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ԵՎ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի ու 24-րդ հոդվածի և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի վերակազմակերպման միջոցով ստեղծել «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

(1-ին կետը փոփ. 26.12.2019 թիվ 1969-Ա որոշում)

1.1. Սահմանել, որ`

i

1) «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի իրավահաջորդն է.

2) «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

ա) Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային տնտեսության ոլորտի ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովումը իր իրավասության սահմաններում, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու տարածքային կառավարման մարմինների կողմից մշակված` ճանապարհային տնտեսության ոլորտի կապիտալ ու զարգացման ծրագրերի մասով (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի) և օտարերկրյա պետությունների ու միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին մշակված ծրագրերի ու նախատեսված աշխատանքների իրականացումը.

բ) Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհային ցանցի զարգացման ու դրա նպատակային օգտագործման, պահպանման և հեռանկարային զարգացման ծրագրերի իրականացման օժանդակությունը.

գ) միջազգային կազմակերպությունների և դոնոր երկրների հետ համատեղ իր իրավասության սահմաններում ավտոմոբիլային ճանապարհային ցանցի զարգացման, օգտագործման և պահպանման իրականացման բնագավառում օժանդակության և աջակցության ծրագրերի մշակումը.

դ) ավտոմոբիլային ճանապարհային ցանցի զարգացման, օգտագործման և պահպանման վերաբերյալ գիտական հետազոտությունների, լաբորատոր և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպումը, ուսումնասիրությունների և գնահատման և վերլուծությունների իրականացումը.

ե) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառների վերաբերյալ տվյալների ուսումնասիրությունների ու վերլուծությունների իրականացումը և առաջարկություններ ներկայացնելը.

զ) ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների վիճակի պարբերական ուսումնասիրությունների և գնահատման իրականացումը և ժամանակին տեխնիկապես հաշվարկված ու հիմնավորված վերականգնողական միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

է) լիազոր մարմնի հանձնարարությամբ` ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների նախագծման համար անհրաժեշտ տեխնիկական առաջադրանքների մշակումը.

ը) լիազոր մարմնի հանձնարարությամբ` ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների նախագծային փաստաթղթերի իրականացված փորձաքննության վերաբերյալ մասնագիտական կարծիքի տրամադրումը.

թ. միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատումը, միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների պահպանման և շահագործման աշխատանքների նկատմամբ հսկողության իրականացումը և սահմանված կարգով աշխատանքների ընդունումը.

ժ) լիազոր մարմնի հանձնարարությամբ` ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների շինարարական աշխատանքների վերաբերյալ մասնագիտական կարծիքի տրամադրումը.

ժա) լիազոր մարմնի հանձնարարությամբ` ճանապարհաշինական նյութերի և արտադրանքների լաբորատոր փորձաքննությունների իրականացումը.

ժբ) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ծածկի անհարթության միջազգային ինդեքսի ամենամյա մշտադիտարկման իրականացումը.

3) «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող պետական մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է.

4) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն են վերապահվում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները.

5) «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է նրա կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:

(1.1-ին կետը լրաց. 26.01.17 թիվ 82-Ա, 06.06.2019 թիվ 733-Ն, 26.12.2019 թիվ 1969-Ա, 04.06.2020 թիվ 887-Ա որոշումներ)

1.2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) հաստատել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

2) հաստատել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվող գույքի ցանկը և փոխանցման ակտը.

3) ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշման 1-ին կետում նշված կազմակերպության սեփական և դրան ամրացված գույքի հանձնման-ընդուման աշխատանքների իրականացումը.

4) ապահովել «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեության դադարման պետական հաշվառումը.

5) ապահովել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գրանցումն ու սեփականության իրավունքով նրան հանձնվող և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը.

6) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշումից բխող` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում համապատասխան փոփոխությունների կատարման վերաբերյալ.

7) սույն որոշումից բխող` կազմակերպության վերակազմակերպման գործընթացի հետ կապված ծախսերն իրականացնել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

(1.2-րդ կետը լրաց. 26.01.17 թիվ 82-Ա որոշում)

i

2. «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցելուց հետո «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

(2-րդ կետը փոփ. 26.01.17 թիվ 82-Ա որոշում)

3. Սահմանել, որ`

i

1) «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է.

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 26.01.17 թիվ 82-Ա որոշում)

3) «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է.

4) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն են վերապահվում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները:

(3-րդ կետը փոփ. 26.01.17 թիվ 82-Ա, 06.06.2019 թիվ 733-Ն, 26.12.2019 թիվ 1969-Ա որոշումներ)

i

3.1. Թույլատրել «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը`

ա. խորհրդատվական ծառայությունների մատուցում, այդ թվում` ճանապարհաշինական նյութերի և արտադրանքների լաբորատոր փորձաքննությունների ծառայություններ:

(3.1-ին կետը լրաց. 04.06.2020 թիվ 887-Ա որոշում)

i

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) հաստատել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

2) հաստատել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվող գույքի ցանկը և փոխանցման ակտը.

3) ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշման 2-րդ կետում նշված կազմակերպության սեփական և դրան ամրացված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը.

4) ապահովել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը.

5) (5-րդ ենթակետն ուժը կորցրել է 26.01.17 թիվ 82-Ա որոշում)

6) ապահովել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գրանցումն ու սեփականության իրավունքով նրան հանձնվող և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը.

7) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշումից բխող` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում համապատասխան փոփոխությունների կատարման վերաբերյալ.

8) սույն որոշումից բխող` կազմակերպությունների վերակազմակերպման գործընթացի հետ կապված ծախսերն իրականացնել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

(4-րդ կետը փոփ. 26.01.17 թիվ 82-Ա որոշում)

(նախաբանը փոփ. 04.06.2020 թիվ 887-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.12.2016
N 1304-Ա
Որոշում