Սեղմել Esc փակելու համար:
ԱՅԼ ԱՆՁԻ ՓՈԽԱՐԵՆ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՅԼ ԱՆՁԻ ՓՈԽԱՐԵՆ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ, ԱՅԼ ԱՆՁԻ ՓՈԽԱՐ ...

 

 

606.0137.081216

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «08»        12            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60616418

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 նոյեմբերի 2016 թվականի N 137-Ն

 

ԱՅԼ ԱՆՁԻ ՓՈԽԱՐԵՆ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ, ԱՅԼ ԱՆՁԻ ՓՈԽԱՐԵՆ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՍՈՒՏ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԱՅԼ ԱՆՁԻ ՓՈԽԱՐԵՆ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻՆ ԿԻՑ ԿԵՂԾ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 48-րդ հոդվածի 16-18-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումի, հայտարարության ձևերը, ինչպես նաև այլ անձի փոխարեն քվեարկելու մասին սուտ հայտարարություն տալու և այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումին կից կեղծ ստորագրությամբ հայտարարություն ներկայացնելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին տեղեկացված լինելու ձևաթղթերը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված ձևաթղթերը ներբեռնվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից:

(որոշումը փոփ. 30.06.2022 թիվ 34-Ն որոշում)

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - սույն որոշման մեջ հղումները մնացել են ուժը կորցրած

ՀՀ քրեական օրենսգրքին

----------------------------------------------------------

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2016 թ. նոյեմբերի 22-ի

N 137-Ն որոշման

 

ԱՅԼ ԱՆՁԻ ՓՈԽԱՐԵՆ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ (ՁԵՎԱԹՂԹԵՐԸ)

 

Ձև 1

(դիմումի ձև քվեարկությանը չմասնակցած այն ընտրողի, որի տվյալների դիմաց, ընտրողների ցուցակում առկա է ստորագրություն քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ)

 

ԹԻՎ ____ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

(նշվում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համարը)

 

ԴԻՄՈՂ_______________________________________

(դիմողի անունը, հայրանունը, ազգանունը)

 

Հաշվառման վայրի հասցե` ______________________________________

 

Բնակության վայրի հասցե` ______________________________________________

(լրացվում է, եթե տարբերվում է հաշվառման վայրի

հասցեից)

____________________________________________

                            (հեռախոսահամար կամ էլեկտրոնային փոստի հասցե)

 

ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՄ ՓՈԽԱՐԵՆ ԱՅԼ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հանդիսանում եմ թիվ _______________________ ընտրական տեղամասի ընտրողների

(նշվում է տեղամասի համարը) ___________________________ ցուցակի թիվ ___________________________ համարի

(նշվում է ընտրողների ցուցակը,           (նշվում է ցուցակում ընտրողի համարը)

որում ընդգրկված է ընտրողը)

 

տակ ընդգրկված ընտրող: ______________________________________________

(նշվում է ընտրության անվանումը)

 

քվեարկությանը չեմ մասնակցել, սակայն իմ տվյալների դիմաց, ընտրողների ցուցակում առկա է ստորագրություն քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ:

 

Քվեարկության օրը` 20 թվականի ___________________________ «___»-ին, ես`

(նշվում է քվեարկության տարեթիվը,

ամիսը, օրը)

 

(V ձևի նշան դրվում է այն տողի վանդակում, որում նշված կարգավիճակով հանդես է գալիս դիմումատուն)

[] բացակայել եմ Հայաստանի Հանրապետությունից.

[] գտնվել եմ Հայաստանի Հանրապետությունում:

 

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 16-18-րդ մասերին համապատասխան խնդրում եմ սույն դիմումն ընդունել որպես իմ հայտարարություն և սույն դիմումի տակ առկա ստորագրությամբ հավաստում եմ, որ`

Ես տեղյակ եմ ՀՀ քրեական օրենսգրքի 154.8-րդ հոդվածով նախատեսված այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ դիտավորությամբ կամ անփութությամբ սուտ հայտարարություն տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, դրա էությունն ու հետևանքներն ինձ համար պարզ են:

ՀՀ քրեական օրենսգիրք. Հոդված 154.8.

«Այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ դիտավորությամբ սուտ հայտարարություն տալը կամ կեղծ ստորագրությամբ հայտարարություն (ոչ հայտարարատուի կողմից կամ մտացածին անձի անունից ստորագրված հայտարարություն) դիմումին կից ներկայացնելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

 

ԴԻՄՈՂ` _______________________________________  _________________________

    (դիմողի անունը, հայրանունը, ազգանունը)     (դիմողի ստորագրությունը)

 

«____ «________________ 20 թ.

 

Դիմումը պետք է ներկայացնել համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով քվեարկության հաջորդ օրը ժամը 12.00-ից մինչև քվեարկության օրվանից հետո երրորդ օրը` ժամը 11.00-ն:

Դիմումը ներկայացվում է բնօրինակով` ստորագրված բացառապես դիմումատուի կողմից:

 

Ձև 2

 

ԹԻՎ ____ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

(նշվում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համարը)

 

ԴԻՄՈՂ ______________________________________

(դիմողի անունը, հայրանունը, ազգանունը)

 

Հաշվառման վայրի հասցե` ______________________________________

 

Բնակության վայրի հասցե` _____________________________________________

(լրացվում է, եթե տարբերվում է հաշվառման վայրի

հասցեից)

____________________________________________

                            (հեռախոսահամար կամ էլեկտրոնային փոստի հասցե)

 

ԴԻՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԱՑԱԿԱՅՈՂ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՉՄԱՍՆԱԿՑԱԾ ԱՆՁԻ ՓՈԽԱՐԵՆ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

20 թվականի ___________________»__»-ին տեղի է ունեցել_____________________

           (նշվում է քվեարկության                    (նշվում է ընտրության

           տարեթիվը, ամիսը, օրը)                           անվանումը)

 

ընտրությունների քվեարկությունը:

Հանդիսանում եմ`

(V ձևի նշան դրվում է այն տողի վանդակում, որում նշված կարգավիճակով հանդես է գալիս դիմումատուն և լրացվում են տվյալ տողի անհրաժեշտ տվյալները)

[] ընտրություններին մասնակցող ________________________ կուսակցության,

(նշվում է կուսակցության

կուսակցությունների դաշինքի անվանումը) կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչը,

[] ______________________________ համայնքի ղեկավարի կամ ավագանու

(նշվում է համայնքի անվանումը) անդամի թեկնածու, ___________________________________________________________վստահված անձը, (նշվում է կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը կամ համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուի անունը, ազգանունը)

 

[] թիվ ______________________ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ:

(նշվում է տեղամասային

ընտրական հանձնաժողովի

համարը)

 

Քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունից բացակայող կից հայտարարություններում նշված ընդհանուր թվով _______ անձի (անձանց) փոխարեն տեղի է ունեցել քվեարկություն:

Նշված անձինք են`

 

.______________________________________________________.

|Հ/հ|Քվեարկությանը  |Ընտրական|Ընտրողների|Ընտրողի համարը|

|   |չմասնակցած     |տեղամասի|ցուցակը,  |համապատասխան  |

|   |ընտրողի անունը,|համարը  |որում     |ցուցակում     |

|   |հայրանունը,    |        |ընդգրկված |              |

|   |ազգանունը      |        |է ընտրողը |              |

|___|_______________|________|__________|______________|

|1. |               |        |          |              |

|___|_______________|________|__________|______________|

|2. |               |        |          |              |

.______________________________________________________.

 

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 16-18-րդ մասերի համաձայն պահանջում եմ քննել սույն դիմումը:

Սույն դիմումի տակ առկա ստորագրությամբ հավաստում եմ, որ`

Ես տեղյակ եմ այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ դիմումին կից կեղծ ստորագրությամբ հայտարարություն ներկայացնելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 154.8-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, դրա էությունն ու հետևանքներն ինձ համար պարզ են:

ՀՀ քրեական օրենսգրքի 154.8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.

«Այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ դիտավորությամբ սուտ հայտարարություն տալը կամ կեղծ ստորագրությամբ հայտարարություն (ոչ հայտարարատուի կողմից կամ մտացածին անձի անունից ստորագրված հայտարարություն) դիմումին կից ներկայացնելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

ՀՀ ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 18-րդ մասի համաձայն`

«Հայտարարությունը համարվում է կեղծ ստորագրությամբ հայտարարություն, եթե այն ստորագրվել է ոչ այն անձի կողմից, որի անունից տրվում է հայտարարությունը, կամ ստորագրվել է մտացածին անձի անունից»:

Դիմումին կից ներկայացնում եմ`

1. Հայաստանի Հանրապետությունից բացակայող անձանց փոխարեն քվեարկելու վերաբերյալ հայտարարությունը(ները) (թվով ___ հայտարարություն).

2. դիմումատուի կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը:

 

ԴԻՄՈՂ`

______________________________________ _________________________

(դիմողի անունը, հայրանունը, ազգանունը)  (դիմողի ստորագրությունը)

 

«____» ________________ 20 թ.

 

Դիմումը պետք է ներկայացնել համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով քվեարկության հաջորդ օրը ժամը 12.00-ից մինչև քվեարկության օրվանից հետո երրորդ օրը` ժամը 11.00-ն:

Դիմումը ներկայացվում է բնօրինակով` ստորագրված բացառապես դիմումատուի կողմից:

Դիմումին կից հայտարարությունները ներկայացվում են բնօրինակով` ստորագրված բացառապես հայտարարություն տված անձանց կողմից:

 

Ձև 2-1

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏՎՈՂ`____________________________________________

(հայտարարություն տվողի անունը, հայրանունը,

ազգանունը)

 

Անձը հաստատող փաստաթուղթ ___________________________________________

(փաստաթղթի համարը, անձնագրի դեպքում սերիան

և համարը)

Հաշվառման վայրի հասցե`_____________________________________________

 

Բնակության վայրի հասցե`_________________________________________

(լրացվում է, եթե տարբերվում է հաշվառման վայրի

հասցեից)

______________________________________________

                            (հեռախոսահամար կամ էլեկտրոնային փոստի հասցե)

 

Հայտարարությունը տրվել է ______________________________________

(նշվում է օրը, ամիսը, տարեթիվը)

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԱՑԱԿԱՅՈՂ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՉՄԱՍՆԱԿՑԱԾ ԱՆՁԻ ՓՈԽԱՐԵՆ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

20 թվականի _________________»__»-ին տեղի է ունեցել ____________________

               (նշվում է քվեարկության                 (նշվում է ընտրության

               տարեթիվը, ամիսը, օրը)                       անվանումը)

ընտրությունների քվեարկությունը:

Սույնով աներկբա հայտարարում եմ, որ ներքոհիշյալ անձը քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունից բացակայել է, սակայն նրա փոխարեն տեղի է ունեցել քվեարկություն:

Քվեարկությանը չի մասնակցել`

 

.___________________________________________________________.

|Քվեարկությանը       |Ընտրական|Ընտրողների    |Ընտրողի համարը|

|չմասնակցած ընտրողի  |տեղամասի|ցուցակը, որում|համապատասխան  |

|անունը, հայրանունը, |համարը  |ընդգրկված է   |ցուցակում     |

|ազգանունը           |        |ընտրողը       |              |

|____________________|________|______________|______________|

|                    |        |              |              |

.___________________________________________________________.

 

Սույն հայտարարության տակ առկա ստորագրությամբ հավաստում եմ, որ`

Ես տեղյակ եմ ՀՀ քրեական օրենսգրքի 154.8-րդ հոդվածով նախատեսված այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ դիտավորությամբ կամ անփութությամբ սուտ հայտարարություն տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, դրա էությունն ու հետևանքներն ինձ համար պարզ են:

ՀՀ քրեական օրենսգրքի 154.8-րդ հոդվածի համաձայն`

«Այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ դիտավորությամբ սուտ հայտարարություն տալը կամ կեղծ ստորագրությամբ հայտարարություն (ոչ հայտարարատուի կողմից կամ մտացածին անձի անունից ստորագրված հայտարարություն) դիմումին կից ներկայացնելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏՎՈՂ`

_______________________________ __________________________________

    (անունը, հայրանունը, ազգանունը)     (հայտարարություն տվող անձի

                                              ստորագրությունը)

 

Հայտարարությունը ներկայացվում է բնօրինակով` ստորագրված բացառապես հայտարարություն տվող անձի կողմից:

 

Ձև 3

 

ԹԻՎ ____ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

(նշվում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համարը)

 

ԴԻՄՈՂ _______________________________________

(դիմողի անունը, հայրանունը, ազգանունը)

 

Հաշվառման վայրի հասցե` ______________________________________

 

Բնակության վայրի հասցե` _____________________________________________

(լրացվում է, եթե տարբերվում է հաշվառման վայրի

հասցեից)

______________________________________________

                             (հեռախոսահամար կամ էլեկտրոնային փոստի հասցե)

 

ԴԻՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՉՄԱՍՆԱԿՑԱԾ ԱՆՁԻ ՓՈԽԱՐԵՆ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

20 թվականի ___________________»___»-ին տեղի է ունեցել ________________

               (նշվում է քվեարկության                 (նշվում է ընտրության

               տարեթիվը, ամիսը, օրը)                       անվանումը)

ընտրությունների քվեարկությունը:

Հանդիսանում եմ`

(V ձևի նշան դրվում է այն տողի վանդակում, որում նշված կարգավիճակով հանդես է գալիս դիմումատուն և լրացվում են տվյալ տողի անհրաժեշտ տվյալները)

[] ընտրություններին մասնակցող __________________________կուսակցության,

(նշվում է կուսակցության

կուսակցությունների դաշինքի

անվանումը)

 

կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչը,

[] __________________համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածու,

(նշվում է համայնքի անվանումը)

[] __________________________________________________ վստահված անձը,

(նշվում է կուսակցության, կուսակցությունների դաշինքի

անվանումը կամ համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի

թեկնածուի անունը, ազգանունը)

 

[] թիվ _____________________ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ:

(նշվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի համարը)

 

Քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվող, սակայն քվեարկությանը չմասնակցած կից հայտարարություններում նշված ընդհանուր թվով _______ անձի (անձանց) փոխարեն տեղի է ունեցել քվեարկություն:

Նշված անձինք են`

 

.___________________________________________________________.

|Հ/հ|Քվեարկությանը   |Ընտրական|Ընտրողների    |Ընտրողի համարը|

|   |չմասնակցած      |տեղամասի|ցուցակը, որում|համապատասխան  |

|   |ընտրողի անունը, |համարը  |ընդգրկված է   |ցուցակում     |

|   |հայրանունը,     |        |ընտրողը       |              |

|   |ազգանունը       |        |              |              |

|___|________________|________|______________|______________|

|1. |                |        |              |              |

|___|________________|________|______________|______________|

|2. |                |        |              |              |

.___________________________________________________________.

 

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 16-18-րդ մասերի համաձայն պահանջում եմ քննել սույն դիմումը:

Սույն դիմումի տակ առկա ստորագրությամբ հավաստում եմ, որ`

Ես տեղյակ եմ այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ դիմումին կից կեղծ ստորագրությամբ հայտարարություն ներկայացնելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 154.8-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, դրա էությունն ու հետևանքներն ինձ համար պարզ են:

ՀՀ քրեական օրենսգրքի 154.8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.

«Այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ դիտավորությամբ սուտ հայտարարություն տալը կամ կեղծ ստորագրությամբ հայտարարություն (ոչ հայտարարատուի կողմից կամ մտացածին անձի անունից ստորագրված հայտարարություն) դիմումին կից ներկայացնելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

ՀՀ ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 18-րդ մասի համաձայն`

«Հայտարարությունը համարվում է կեղծ ստորագրությամբ հայտարարություն, եթե այն ստորագրվել է ոչ այն անձի կողմից, որի անունից տրվում է հայտարարությունը, կամ ստորագրվել է մտացածին անձի անունից»:

 

Դիմումին կից ներկայացնում եմ`

1. Հայաստանի Հանրապետությունում գտնվող, սակայն քվեարկությանը չմասնակցած անձանց փոխարեն քվեարկելու վերաբերյալ հայտարարությունը(ները) (թվով _____ հայտարարություն).

2. դիմումատուի կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը:

 

    ԴԻՄՈՂ`___________________________    ____________________________

          (դիմողի անունը, հայրանունը,      (դիմողի ստորագրությունը)

                ազգանունը)

 

«____» ________________ 20 թ.

 

Դիմումը պետք է ներկայացնել համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով քվեարկության հաջորդ օրը ժամը 12.00-ից մինչև քվեարկության օրվանից հետո երրորդ օրը` ժամը 11.00-ն:

Դիմումը ներկայացվում է բնօրինակով` ստորագրված բացառապես դիմումատուի կողմից:

Դիմումին կից հայտարարությունները ներկայացվում եմ բնօրինակով` ստորագրված բացառապես հայտարարություն տված անձանց կողմից:

 

Ձև 3-1

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏՎՈՂ`____________________________________________

(հայտարարություն տվողի անունը, հայրանունը,

ազգանունը)

Անձը հաստատող փաստաթուղթ ___________________________________________

(փաստաթղթի համարը, անձնագրի դեպքում սերիան

և համարը)

Հաշվառման վայրի հասցե`____________________________________

 

Բնակության վայրի հասցե`_____________________________________________

(լրացվում է, եթե տարբերվում է հաշվառման վայրի

հասցեից)

______________________________________________

                           (հեռախոսահամար կամ էլեկտրոնային փոստի հասցե)

 

Հայտարարությունը տրվել է ___________________________________

(նշվում է օրը, ամիսը, տարեթիվը)

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՉՄԱՍՆԱԿՑԱԾ ԱՆՁԻ ՓՈԽԱՐԵՆ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

20 թվականի _________________»___»-ին տեղի է ունեցել ___________________

           (նշվում է քվեարկության           (նշվում է ընտրության անվանումը)

           տարեթիվը, ամիսը, օրը)

ընտրությունների քվեարկությունը:

Սույնով աներկբա հայտարարում եմ, որ ներքոհիշյալ անձը քվեարկության օրը գտնվել է Հայաստանի Հանրապետությունում, քվեարկությանը չի մասնակցել, սակայն նրա փոխարեն տեղի է ունեցել քվեարկություն:

Քվեարկությանը չի մասնակցել`

 

._________________________________________________.

|Քվեարկությանը  |Ընտրական|Ընտրողների |Ընտրողի     |

|չմասնակցած     |տեղամասի|ցուցակը,   |համարը      |

|ընտրողի անունը,|համարը  |որում      |համապատասխան|

|հայրանունը,    |        |ընդգրկված է|ցուցակում   |

|ազգանունը      |        |ընտրողը    |            |

|_______________|________|___________|____________|

|               |        |           |            |

|               |        |           |            |

|               |        |           |            |

._________________________________________________.

 

Սույն հայտարարության տակ առկա ստորագրությամբ հավաստում եմ, որ`

Ես տեղյակ եմ ՀՀ քրեական օրենսգրքի 154.8-րդ հոդվածով նախատեսված այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ դիտավորությամբ կամ անփութությամբ սուտ հայտարարություն տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, դրա էությունն ու հետևանքներն ինձ համար պարզ են:

ՀՀ քրեական օրենսգրքի 154.8-րդ հոդվածի համաձայն`

«Այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ դիտավորությամբ սուտ հայտարարություն տալը կամ կեղծ ստորագրությամբ հայտարարություն (ոչ հայտարարատուի կողմից կամ մտացածին անձի անունից ստորագրված հայտարարություն) դիմումին կից ներկայացնելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏՎՈՂ`

________________________________ ____________________________________

    (անունը, հայրանունը, ազգանունը)     (հայտարարություն տվող անձի

                                             ստորագրությունը)

Հայտարարությունը ներկայացվում է բնօրինակով` ստորագրված բացառապես հայտարարություն տվող անձի կողմից:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
22.11.2016
N 137-Ն
Որոշում