Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԵՐԵՎԱՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶ ...

 

 

040.1331.221216

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 դեկտեմբերի 2016 թվականի N 1331-Ա

 

«ԵՐԵՎԱՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Երևանի օլիմպիական մանկապատանեկան համալիր մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Սահմանել, որ «Երևանի օլիմպիական մանկապատանեկան համալիր մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան է մարզական աշխատանքների և ֆիզիկական դաստիարակության համապատասխան ուսումնական ծրագրերի պահանջների կատարումը, իսկ նպատակներն են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով պարապողների առողջության պահպանումն ու ամրապնդումը, պարապողների մարզական ունակությունների կատարելագործումը և Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմերի համար հերթափոխի պատրաստումը:

3. Թույլատրել «Երևանի օլիմպիական մանկապատանեկան համալիր մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) լրացուցիչ մանկավարժական, ֆիզկուլտուրային-առողջարարական ծրագրերի իրականացում.

2) աշխատողների և սովորողների հանրային սննդի և հանգստի կազմակերպում.

3) մարզական ճամբարների կազմակերպում:

4. «Երևանի օլիմպիական մանկապատանեկան համալիր մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կառավարող լիազորված պետական մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և նրան վերապահել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները:

(4-րդ կետը փոփ. 21.11.2019 թիվ 1650-Ա որոշում)

5. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում`

1) հաստատել «Երևանի օլիմպիական մանկապատանեկան համալիր մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

2) ապահովել «Երևանի օլիմպիական մանկապատանեկան համալիր մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը` «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.12.2016
N 1331-Ա
Որոշում