Սեղմել Esc փակելու համար:
«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

010.0227.301216

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին

 

«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի հոկտեմբերի 8-ի ՀՕ-15-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 35-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մասով.

«11. Եթե հարկադիր աճուրդի արդյունքում անձի միակ բնակարան հանդիսացող լոտը չի վաճառվում, և կրկնակի հարկադիր աճուրդ կազմակերպելու դեպքում լոտի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է դառնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից, ապա լոտը հանվում է հարկադիր աճուրդից, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 35.4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ մասով.

«10. Եթե հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում անձի միակ բնակարան հանդիսացող լոտը չի վաճառվում, և կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդ կազմակերպելու դեպքում լոտի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է դառնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից, ապա լոտը հանվում է հարկադիր էլեկտրոնային աճուրդից, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո:

2. Սույն օրենքի դրույթները տարածվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հարուցված կատարողական վարույթների վրա:

 

30 դեկտեմբերի 2016 թվականի

ՀՕ-227-Ն

 

 

pin
ՀՀ 16.12.2016
N ՀՕ-227-Ն օրենք