ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70 հոդվածով որոշում եմ.
1996 թվականի հունիսի 30-ին ժամը 13.30-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան հետևյալ օրակարգով.
1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին:
2. «Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին:
3. «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին:
4. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին:
5. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին:
25 հունիսի 1996 թ.
ՆՀ-603