Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԵՂԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ...

05.11.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.10.2018  -ից մինչեւ   05.11.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 04.11.2019 թիվ 1594-Ա որոշում)

i

041.1257.291216

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 2016 թվականի N 1257-Ա

 

i

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԵՂԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`

1. Ստեղծել Համաշխարհային բանկի վարկային ֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի կառավարման կոմիտե և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Ծրագրի կառավարման կոմիտեն ընդգրկում է ծրագրի հիմնական շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին` պատասխանատու լինելով միջգերատեսչական համակարգման ապահովման, ռազմավարական որոշումների կայացման, ներդրումային ենթածրագրերի հաստատման և ծրագրի իրականացման ընդհանուր վերահսկողության ապահովման համար:

3. Ծրագրի նախապատրաստման և իրականացման ընթացքում շահառու գերատեսչությունների համագործակցությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև ծրագրի կառավարման կոմիտեին մասնագիտական բնույթի առաջարկություններ ներկայացնելու համար ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի` ընդգրկելով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա քաղաքաշինության կոմիտեի, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, «Բիզնես Արմենիա» հիմնադրամի, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչների և, անհրաժեշտության դեպքում, հրավիրված` ծրագրում ընդգրկված համայնքների (ՏԻՄ-երի կողմից լիազորված անձինք, համաձայնությամբ) տեխնիկական ներկայացուցիչներին: Աշխատանքային խմբի ղեկավար է հանդիսանում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահը, իսկ աշխատանքային խմբի քարտուղար` Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի զբոսաշրջային արդյունքի զարգացման բաժնի ղեկավարը:

(որոշումը խմբագրվել է 01.10.18 թիվ 1293-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2016 թ. դեկտեմբերի 29-ի

N 1257-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԵՂԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ

 

    Տ. Ավինյան         - ՀՀ փոխվարչապետ` ի պաշտոնե (նախագահ)

 

    Ա. Մինասյան        - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների նախարար` ի

                         պաշտոնե (անդամ)

 

    Ս. Պապիկյան        - ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման նախարար` ի

                         պաշտոնե (անդամ)

 

    Լ. Մակունց         - ՀՀ մշակույթի նախարար` ի պաշտոնե (անդամ)

 

    Է. Գրիգորյան       - ՀՀ բնապահպանության նախարար` ի պաշտոնե (անդամ)

 

    Ա. Հակոբյան        - ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական

                         տեխնոլոգիաների նախարար` ի պաշտոնե (անդամ)

 

    Ա. Հայրապետյան     - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ` ի պաշտոնե (անդամ)

 

    Ա. Էլոյան          - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ` ի պաշտոնե

                         (անդամ)

 

    Հ. Գրիգորյան       - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների

                         նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ` ի

                         պաշտոնե (անդամ)

 

    Ա. Կիրակոսյան      - Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի

                         գործադիր տնօրեն` ի պաշտոնե (անդամ,

                         համաձայնությամբ)

 

    Ա. Ա. Ավակյան      - «Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն` ի

                         պաշտոնե (անդամ, համաձայնությամբ)

 

    Ա. Խզմալյան        - Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի

                         գործադիր տնօրեն` ի պաշտոնե (անդամ,

                         համաձայնությամբ)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2016 թ. դեկտեմբերի 29-ի

N 1257-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԵՂԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Հ. Գրիգորյան       - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների

                         նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ

                         (աշխատանքային խմբի ղեկավար)

 

    Տ. Գալստյան        - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

 

    Ա. Հախումյան       - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ

 

    Ա. Խզմալյան        - Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի

                         գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

    Ա. Արամյան         - ՀՀ ֆինանսների նախարարության միջազգային

                         համագործակցության վարչության պետ

 

Լ. Հարությունյան  - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարության ֆինանսատնտեսագիտական

և հաշվապահական հաշվառման վարչության

ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ

 

    Ն. Ավետյան         - ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման

                         նախարարության տարածքային ներդրումային

                         քաղաքականության և ենթակառուցվածքների զարգացման

                         վարչության պետ

 

    Լ. Ավետիսյան       - ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական

                         ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչության

                         պետ

 

    Մ. Գրիգորյան       - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների

                         նախարարության զբոսաշրջության կոմիտեի

                         զբոսաշրջության քաղաքականության վարչության պետ

 

    Բ. Մանուկյան       - «Բիզնես Արմենիա» հիմնադրամի դրամաշնորհային

                         ծրագրերի մասնագետ (համաձայնությամբ)

 

    Թ. Շահբազյան       - Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի

                         «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների

                         զարգացում» ծրագրի համակարգող (համաձայնությամբ)

 

    Տեր Մուշեղ         - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի

    եպիսկոպոս Բաբայան    տնօրեն (համաձայնությամբ)

 

    Ա. Մանասյան        - Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի

                         զբոսաշրջային արդյունքի զարգացման բաժնի ղեկավար

                         (աշխատանքային խմբի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.12.2016
N 1257-Ա
Որոշում