i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
23 նոյեմբերի 1995 թվականի թիվ 305
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԱՆՁԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ընդունել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման համակարգը բարելավելու բյուջեի ծախսերի, պարտքերի, ակտիվների կառավարումը կարգավորելու և դրանք միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական ապարատում գանձապետության վարչություն:
2. Գանձապետության համակարգի կազմակերպական հարցերը լուծելու համար ստեղծել օպերատիվ խումբ, հետևյալ կազմով`
Լ. Բարխուդարյան - ՀՀ ֆինանսների նախարար (նախագահ)
Ռ. Բարսեղյան - ՀՀ տարածքային կառավարման գծով
նախարար
Պ. Սաֆարյան - ՀՀ հարկային տեսչության պետ
Ա. Դարբինյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի
առաջին տեղակալ
Ե. Աբգարյան - ՀՀ մաքսային վարչության պետ
Վ. Մովսեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Վ. Բադալյան - Հայէկոնոմբանկի վարչության նախագահ
Ա. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների նախարարության բյուջետային
վարչության պետ
Զ. Բարսեղյան - ՀՀ կառավարության քարտուղարության
տնտեսագիտական վարչության ֆինանսական
քաղաքականության բաժնի վարիչ
Օ. Նիգամ - գանձապետության հարցերով ՀՀ ֆինանսների
նախարարության խորհրդական (Միջազգային
վալյուտային հիմնադրամից)
3. Օպերատիվ խմբին`
ա) ստեղծել աշխատանքային խումբ և սկսել գանձապետության համակարգի կազմակերպման աշխատանքները: Աշխատանքային խմբի վարձակալության ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միջոցների հաշվին` ըստ սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրերի.
բ) նախապատրաստել գանձապետության կանոնադրության նախագիծ և մինչև 1995 թվականի դեկտեմբերի 31-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը: