Սեղմել Esc փակելու համար:
1999/2000 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴԵԿՏԵՄԲԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1999/2000 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴԵԿՏԵՄԲԵՐ-ՄԱՐՏ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ Ջ ...

 

 

040.0715.261199

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» նոյեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 նոյեմբերի 1999 թվական թիվ 715

 

1999/2000 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴԵԿՏԵՄԲԵՐ-ՄԱՐՏ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՋԵՌՈՒՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1999/2000 ուսումնական տարվա դեկտեմբեր-մարտ ամիսներին Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների (բացառությամբ Երևանի) ջեռուցումն ապահովելու նպատակով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հեղուկ վառելիքի պետական գնումն իրականացնելու համար հայտարարված մրցույթը հայտերի բացակայության պատճառով չի կայացել. Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` 10-օրյա ժամկետում առանց մրցույթի կնքել հեղուկ վառելիքի մատակարարման պետական պայմանագիր նկատի ունենալով, որ մատակարարվելիք հեղուկ վառելիքի մեկ լիտրի առավելագույն գինը չի կարող գերազանցել 162 դրամը և մատակարարվելիք վառելիքի գնի հաշվարկումն ընդգրկվում են բոլոր վճարումները (ծախսերը) ներառյալ հարկերը, տրանսպորտային, ապահովագրական և կոմիսիոն վճարները ինչպես նաև մատակարարումների դիմաց վճարումներն իրականացվելու են պետական պայմանագրին համապատասխան` 2000 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում, համամասնորեն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի նոյեմբերի 26-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.11.1999
N 715
Որոշում