Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԻ (ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ) ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ...

604.0478.271216

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»        12            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60416454

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

16 դեկտեմբերի 2016 թվականի թիվ 478-Ն

ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԻ (ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ) ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՀԱՍՈՒՅԹ(ՆԵՐ)Ի ԱՐԺԵՔԸ (ՉԱՓԸ) ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 73-րդ հոդվածի 2-րդ մասը, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «է» և «թ» կետերը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) որոշում է.

1. Սահմանել հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների մասնակցի (մասնակիցների) ակտիվների և հասույթ(ներ)ի արժեքը (չափը) (հավելված 1):

2. Հաստատել տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրման կարգը (հավելված 2) և հայտարարագրի ձևը (հավելված 3):

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 23-ի «Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների մասնակցի (մասնակիցների) ակտիվների և հասույթ(ներ)ի արժեքը (չափը) սահմանելու, տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրման կարգի և հայտարարագրի ձևի մասին» թիվ 191-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերը և որոշմամբ հաստատված հավելվածները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

5. Սույն որոշման հավելված 1-ով սահմանված հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների մասնակցի (մասնակիցների) ակտիվների և հասույթ(ներ)ի չափերը տարածվում են 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

Հավելված 1

ՀՀ տնտեսական մրցակցության

պաշտպանության պետական

հանձնաժողովի

2016 թվականի դեկտեմբերի 16-ի

թիվ 478-Ն որոշման

ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԻ (ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ) ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՀԱՍՈՒՅԹ(ՆԵՐ)Ի ԱՐԺԵՔԸ (ՉԱՓԸ)

Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացումը, մինչև գործողության մեջ դնելը, ենթակա է հայտարարագրման, եթե`

1. հորիզոնական համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընդհանուր արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն մեկ միլիարդ դրամ.

2. հորիզոնական համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երկու միլիարդ դրամ.

3. ուղղահայաց կամ խառը համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընդհանուր արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երկու միլիարդ դրամ.

4. ուղղահայաց կամ խառը համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն չորս միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ:

Հավելված 2

ՀՀ տնտեսական մրցակցության

պաշտպանության պետական

հանձնաժողովի

2016 թվականի դեկտեմբերի 16-ի

թիվ 478-Ն որոշման

ԿԱՐԳ

ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում է տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման (այսուհետ` համակենտրոնացում) հայտարարագրման կարգը:

2. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում համակենտրոնացման մասնակիցները, մինչև համակենտրոնացումը գործողության մեջ դնելը, պետք է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) ներկայացնեն Օրենքի և սույն կարգի պահանջներին համապատասխանող համակենտրոնացման հայտարարագիր:

3. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում գրանցված տնտեսվարող սուբյեկտների միացման ձևով իրականացվող համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված միացած տնտեսվարող սուբյեկտ(ներ)ի գործունեության դադարման վերաբերյալ պետական գրանցման կամ հաշվառման պահից: Միացման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են համարվում միացման ձևով վերակազմակերպվող տնտեսվարող սուբյեկտները:

(3-րդ կետը փոփ. 19.11.2019 թիվ 179-Ն որոշում)

4. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում գրանցված տնտեսվարող սուբյեկտների միաձուլման ձևով իրականացվող համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված միաձուլման արդյունքում առաջացած տնտեսվարող սուբյեկտի պետական գրանցման կամ հաշվառման պահից: Միաձուլման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են համարվում միաձուլվող տնտեսվարող սուբյեկտները:

(4-րդ կետը փոփ. 19.11.2019 թիվ 179-Ն որոշում)

5. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված` տնտեսվարող սուբյեկտի կողմից Հայաստանի Հանրապետությունում գրանցված այլ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների ձեռքբերման ձևով իրականացվող համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված տնտեսվարող սուբյեկտի ակտիվների ձեռքբերման գործարքի կնքման, իսկ օրենքով նախատեսված դեպքում` դրանից ծագող իրավունքների գրանցման պահից: Ակտիվների ձեռքբերման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են ակտիվներ իրացնող և ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտները:

(5-րդ կետը փոփ. 19.11.2019 թիվ 179-Ն որոշում)

6. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված` տնտեսվարող սուբյեկտի կողմից Հայաստանի Հանրապետությունում գրանցված այլ տնտեսվարող սուբյեկտի փայաբաժնի ձեռքբերման ձևով իրականացվող համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված տնտեսվարող սուբյեկտի փայաբաժնի ձեռքբերման գործարքի կնքման, իսկ օրենքով նախատեսված դեպքում` դրանից ծագող իրավունքների գրանցման պահից: Փայաբաժնի ձեռքբերման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են փայաբաժին ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտը և այն տնտեսվարող սուբյեկտը, որի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում փայաբաժին է ձեռք բերվում:

(6-րդ կետը փոփ. 19.11.2019 թիվ 179-Ն որոշում)

7. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված` տնտեսվարող սուբյեկտների ցանկացած գործարք, գործողություն, վերակազմակերպում կամ վարքագիծ, որի շնորհիվ տնտեսվարող սուբյեկտն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կազդի այլ տնտեսվարող սուբյեկտի որոշումների կայացման կամ մրցունակության վրա կամ կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա:

(7-րդ կետը փոփ. 19.11.2019 թիվ 179-Ն որոշում)

8. Տնտեսվարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի ավելացման, նվազեցման կամ այլ եղանակով փայաբաժնի ավելացումը ևս համարվում է Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված փայաբաժնի ձեռքբերում: Ժառանգության եղանակով տնտեսվարող սուբյեկտին անցած փայաբաժինը չի դիտարկվում որպես փայաբաժնի ձեռքբերում:

9. Օրենքի 4.1-ին հոդվածի համաձայն անձանց խումբ հանդիսացող տնտեսվարող սուբյեկտների միջև Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում նշված վերակազմակերպումները, գործողությունները կամ գործարքները չեն համարվում համակենտրոնացում:

(9-րդ կետը փոփ. 19.11.2019 թիվ 179-Ն որոշում)

10. Օրենքի իմաստով համակենտրոնացումը կայացվում է`

1) միևնույն ապրանքային շուկայում` հորիզոնական համակենտրոնացում.

2) որոշակի փոխկապակցվածություն ունեցող տարբեր ապրանքային շուկաներում` ուղղահայաց համակենտրոնացում.

3) տարբեր ապրանքային շուկաներում` խառը համակենտրոնացում:

(10-րդ կետը փոփ. 19.11.2019 թիվ 179-Ն որոշում)

11. Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացումը, մինչև գործողության մեջ դնելը, ենթակա է հայտարարագրման, եթե`

1) համակենտրոնացման մասնակիցների ակտիվների կամ հասույթի ընդհանուր արժեքը (չափը) կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների կամ հասույթի արժեքը (չափը) դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում գերազանցել է սույն որոշման հավելված 1-ով սահմանված ակտիվների կամ հասույթ(ներ)ի արժեքը (չափը).

2) համակենտրոնացման մասնակիցներից առնվազն մեկը որևէ ապրանքային շուկայում ունի գերիշխող դիրք:

12. Համակենտրոնացման թույլտվություն ստանալու համար համակենտրոնացման մասնակիցները Հանձնաժողով են ներկայացնում օրենքի պահանջներին համապատասխանող դիմում (առանձին կամ համատեղ): Համատեղ դիմումը ստորագրում են համակենտրոնացման բոլոր մասնակիցները (իրավաբանական անձի դեպքում` դիմումը նաև կնքվում է (առկայության դեպքում)):

13. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված դեպքերում դիմում(ներ)ին կից համակենտրոնացման մասնակիցները ներկայացնում են Օրենքի և սույն կարգի պահանջներին համապատասխան կազմված (լրացված) համակենտրոնացման հայտարարագիր (այսուհետ` հայտարարագիր): Համակենտրոնացման մասնակիցներն առանձին դիմումները Հանձնաժողով են ներկայացնում միևնույն օրը:

14. Հայտարարագիրը բաղկացած է համակենտրոնացման յուրաքանչյուր մասնակցի կողմից սահմանված ձևով լրացված` սույն որոշման հավելված 3-ով հաստատված տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրի ձևից (այսուհետ` Ձև), ինչպես նաև սույն Կարգի և Ձևի համաձայն ներկայացման ենթակա կից փաստաթղթերից: Ձևը ստորագրում է համակենտրոնացման տվյալ մասնակցի գործադիր մարմնի ղեկավարը (սահմանված կարգով փոխարինող կամ լիազորված անձը): Եթե համակենտրոնացման մասնակիցը ֆիզիկական անձ է, ապա Ձևը ստորագրվում է վերջինիս կամ նրա ներկայացուցչի կողմից:

15. Համակենտրոնացման մասնակիցները, օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, հայտարարագրում` Ձևին կից, ներկայացնում են գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունները` հայտարարագրման նախորդ ֆինանսական տարվա վերջի դրությամբ, իսկ օրենքով սահմանված` ֆինանսական հաշվետվությունների աուդիտի պարտադիր անցկացման պահանջի առկայության դեպքում` նաև դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը: Եթե համակենտրոնացման մասնակիցներից որևէ մեկը գործունեությունը սկսել է տվյալ տարում, ապա նրա ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը ներկայացվում են հայտարարագրման նախորդ ամսվա վերջի դրությամբ: Հանձնաժողովի որոշմամբ նախատեսված դեպքերում համակենտրոնացման մասնակիցների կողմից կարող է ներկայացվել նաև այլ ժամկետի դրությամբ առկա ֆինանսական հաշվետվություն:

(15-րդ կետը փոփ. 19.11.2019 թիվ 179-Ն որոշում)

16. Համակենտրոնացման մասնակիցն օրենքով սահմանված գաղտնիք հանդիսացող տեղեկությունը ներկայացնում է առանձին փաստաթղթով` «ԳԱՂՏՆԻ Է» նշումով փակ ծրարով, որը Հանձնաժողովը քննարկում է օրենքի պահանջների պահպանմամբ: Փաստաթղթի առաջին էջը ևս պետք է ներառի «ԳԱՂՏՆԻ Է» նշումը: Մասնակիցը միաժամանակ կարող է ներկայացնել տվյալ տեղեկությունը որպես գաղտնիք մատնանշելու հիմքերը: Սույն կետի համաձայն Հանձնաժողովին տրամադրված տեղեկությունները ենթակա են օգտագործման և պահպանման օրենքով սահմանված կարգով:

17. Հայտարարագիրը լրացվում է հայերենով, տպագրական եղանակով: Հայտարարագրում օտար լեզվով փաստաթուղթ ներկայացնելիս համակենտրոնացման մասնակիցը պարտավոր է միաժամանակ ներկայացնել դրա` օրենքով սահմանված կարգով կատարված հայերեն թարգմանությունը:

18. Հայտարարագրում ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություն նշելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: Համակենտրոնացման յուրաքանչյուր մասնակից պատասխանատվություն է կրում հայտարարագրում իր կողմից նշված կամ ներկայացված տեղեկատվության հավաստիության համար:

19. Հանձնաժողովը համակենտրոնացման մասնակցից (մասնակիցներից) կարող է պահանջել հայտարարագրի ներկայացմամբ հարուցված վարչական վարույթի իրականացման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր և տեղեկատվություն:

20. Հանձնաժողովն օրենքով սահմանված ժամկետում ընդունում է համակենտրոնացումը թույլատրելու կամ արգելելու մասին որոշում:

21. Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը թույլատրվում կամ արգելվում է Հանձնաժողովի որոշման հիման վրա, որը կարող է պարունակել նաև համակենտրոնացման մասնակցի (մասնակիցների) համար պարտադիր կատարման ենթակա պայմաններ և պարտավորություններ:

(21-րդ կետը փոփ. 19.11.2019 թիվ 179-Ն որոշում)

22. Սույն կարգի 11-ից 15-րդ կետերի պահանջները չպահպանելու դեպքում հարուցված վարչական վարույթի իրականացման արդյունքում Հանձնաժողովն իրավասու է արգելել համակենտրոնացումը, եթե տնտեսվարող սուբյեկտը միջոցներ չի ձեռնարկում թերությունները վերացնելու ուղղությամբ:

Հավելված 3

ՀՀ տնտեսական մրցակցության

պաշտպանության պետական

հանձնաժողովի

2016 թվականի դեկտեմբերի 16-ի

թիվ 478-Ն որոշման

ՁԵՎ

ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ

._____________________________________________________________________.

|                  1. Համակենտրոնացման տեսակը.                        |

|_____________________________________________________________________|

|                         1.1. Միացում                                |

|_____________________________________________________________________|

|Ընդլայնվող                          |                                |

|____________________________________|________________________________|

|Միացող                              |                                |

|                        1.2. Միաձուլում                              |

|_____________________________________________________________________|

|Միաձուլվող                          |                                |

|                   1.3. Ակտիվների ձեռքբերում                         |

|_____________________________________________________________________|

|Ակտիվներ ձեռք բերող                 |                                |

|____________________________________|________________________________|

|Ակտիվներ իրացնող                    |                                |

|____________________________________|________________________________|

|Ակտիվների ձեռքբերման տոկոսը         |                                |

|____________________________________|________________________________|

|Ակտիվներ ձեռք բերողին արդեն պատկանող|                                |

|համապատասխան ակտիվների տոկոսը       |                                |

|_____________________________________________________________________|

|                   1.4. Փայաբաժնի ձեռքբերում                         |

|_____________________________________________________________________|

|Փայաբաժին ձեռք բերող                |                                |

|____________________________________|________________________________|

|Փայաբաժին թողարկող                  |                                |

|____________________________________|________________________________|

|Ձեռք բերվող փայաբաժնի տոկոսը        |                                |

|____________________________________|________________________________|

|Փայաբաժին ձեռք բերողին արդեն        |                                |

|պատկանող  համապատասխան փայաբաժնի    |                                |

|տոկոսը                              |                                |

|_____________________________________________________________________|

| 1.5. Տնտեսվարող սուբյեկտների ցանկացած գործարք, գործողություն,       |

|                 վերակազմակերպում կամ վարքագիծ                       |

|_____________________________________________________________________|

|Գործարքի մասնակիցները                                                |

|_____________________________________________________________________|

|Գործարքի մանրամասն նկարագիրը, այդ թվում` նպատակը և  հետևանքները      |

|_____________________________________________________________________|

|Գործողության մանրամասն նկարագիրը, այդ թվում` գործողությունն          |

|իրականացնող անձանց շրջանակը, նպատակը և  հետևանքները                  |

|_____________________________________________________________________|

|Վարքագծի (այդ թվում` անգործության) մանրամասն նկարագիրը, այդ թվում`   |

|անձանց շրջանակը, նպատակը և  հետևանքները                              |

|Վերակազմակերպման (առանձնացում, բաժանում, վերակազմավորում)            |

|մասնակիցները                                                         |

|_____________________________________________________________________|

|Վարքագծի (այդ թվում` անգործության) մանրամասն նկարագիրը, այդ թվում`   |

|անձանց շրջանակը, նպատակը և  հետևանքները                              |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|            2. Համակենտրոնացման մասնակցի տվյալները.                  |

|_____________________________________________________________________|

|            Համակենտրոնացման մասնակից ֆիզիկական անձ                  |

|_____________________________________________________________________|

|անուն, ազգանուն, հայրանուն          |                                |

|____________________________________|________________________________|

|անձնագրային տվյալներ                |------------------------------  |

|                                    |սերիա, տրման ամսաթիվ, ում կողմից|

|                                    |է տրվել                         |

|____________________________________|________________________________|

|բնակության վայր                     |                                |

|____________________________________|________________________________|

|հաշվառման վայր                      |                                |

|____________________________________|________________________________|

|հեռախոսահամար                       |                                |

|էլ. փոստ                            |                                |

|_____________________________________________________________________|

|          Համակենտրոնացման մասնակից իրավաբանական անձ                 |

|_____________________________________________________________________|

|անվանումը                           |                                |

|____________________________________|________________________________|

|կազմակերպաիրավական ձևը              |                                |

|____________________________________|________________________________|

|գտնվելու վայրի (իրավաբանական) հասցե |                                |

|____________________________________|________________________________|

|գործունեության հասցե                |                                |

|____________________________________|________________________________|

|հեռախոսահամար                       |                                |

|____________________________________|________________________________|

|էլ. փոստ                            |                                |

|____________________________________|________________________________|

|պետական գրանցման ամսաթիվը           |                                |

|____________________________________|________________________________|

|պետական գրանցման համարը             |                                |

|____________________________________|________________________________|

|հարկ վճարողի հաշվառման համար        |                                |

|____________________________________|________________________________|

|Իրավաբանական անձի գործունեության    |1                               |

|ոլորտ(ներ)ը                         |________________________________|

|                                    |2                               |

|                                    |________________________________|

|                                    |...                             |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|3. Համակենտրոնացման հայտարարագրման հիմքը` նշելով համակենտրոնացման    |

|մասնակցի ակտիվների արժեքը և  հասույթի չափը.                          |

|_____________________________________________________________________|

|1. հորիզոնական համակենտրոնացման մասնակիցների             |   .___.   |

|ակտիվների ընդհանուր արժեքը գործարքին նախորդող վերջին     |   |   |   |

|ֆինանսական տարում կազմել է առնվազն մեկ միլիարդ հինգ      |   .___.   |

|հարյուր միլիոն դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի       |           |

|ակտիվների արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական    |           |

|տարում կազմել է առնվազն մեկ միլիարդ դրամ.                |           |

|_________________________________________________________|___________|

|2. հորիզոնական համակենտրոնացման մասնակիցների հասույթների |   .___.   |

|ընդհանուր չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական      |   |   |   |

|տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ կամ            |   .___.   |

|մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը գործարքին       |           |

|նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երկու |           |

|միլիարդ դրամ.                                            |           |

|_________________________________________________________|___________|

|3. ուղղահայաց կամ խառը համակենտրոնացման մասնակիցների     |   .___.   |

|ակտիվների ընդհանուր արժեքը գործարքին նախորդող վերջին     |   |   |   |

|ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ կամ |   .___.   |

|մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների արժեքը գործարքին    |           |

|նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երկու |           |

|միլիարդ դրամ.                                            |           |

|_________________________________________________________|___________|

|4. ուղղահայաց կամ խառը համակենտրոնացման մասնակիցների     |   .___.   |

|հասույթների ընդհանուր չափը գործարքին նախորդող վերջին     |   |   |   |

|ֆինանսական տարում կազմել է առնվազն չորս միլիարդ դրամ կամ |   .___.   |

|մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը գործարքին       |           |

|նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք  |           |

|միլիարդ դրամ.                                            |           |

|_____________________________________________________________________|

|5. համակենտրոնացման մասնակիցներից առնվազն մեկը որևէ                  |

|ապրանքային շուկայում ունի գերիշխող դիրք.                             |

|_____________________________________________________________________|

|5.1. նշել այն ապրանքային շուկայի անվանումը, որտեղ համակենտրոնացման   |

|մասնակիցն ունի գերիշխող դիրք                                         |

|_____________________________________________________________________|

|համակենտրոնացման մասնակցի ակտիվների արժեքը     |                     |

|_______________________________________________|_____________________|

|համակենտրոնացման մասնակցի հասույթի չափը        |                     |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|4. Համակենտրոնացման մասնակիցների միջև  կնքվող գործարքի գինը,         |

|արժույթը, վճարման եղանակը, ժամկետները և  պայմանները.                 |

|_____________________________________________________________________|

|____________________________________________________________________ |

|                                                                     |

|                                                                     |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|5. Տեղեկություն այն մասին, թե ինչ ֆինանսական միջոցների հաշվին է      |

|կատարվում գործարքը.                                                  |

|_____________________________________________________________________|

|____________________________________________________________________ |

|                                                                     |

|                                                                     |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|6. Տեղեկատվություն համակենտրոնացման մասնակիցների միջև  նախկինում     |

|ունեցած համագործակցության վերաբերյալ.                                |

|_____________________________________________________________________|

|____________________________________________________________________ |

|                                                                     |

|                                                                     |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|7. (*) Համակենտրոնացման նպատակ(ներ)ը, ակնկալվող արդյունք(ներ)ը և     |

|հետևանք(ներ)ը  (առկայության դեպքում կցել համապատասխան փաստաթղթեր).   |

._____________________________________________________________________.

*) Պարտադիր չէ լրացման համար

|_____________________________________________________________________|

|7.1 Համակենտրոնացման նպատակ(ներ)ը.                                   |

|____________________________________________________________________ |

|                                                                     |

|_____________________________________________________________________|

|7.2. Կնքվող գործարքից ակնկալվող արդյունք(ներ)ը համակենտրոնացման      |

|մասնակիցների գործունեության                                          |

|_____________________________________________________________________|

|____________________________________________________________________ |

|                                                                     |

|_____________________________________________________________________|

|7.3. Համակենտրոնացման հետևանք(ներ)ը.                                 |

|_____________________________________________________________________|

|Կարո՞ղ է համակենտրոնացումը հանգեցնել համակենտրոնացման մասնակցի       |

|գործունեության ոլորտում գերիշխող ազդեցության առաջացմանը (ամրապնդմանը)|

|__________________________________________________________________   |

|                                                                     |

|_____________________________________________________________________|

|Ինչպե՞ս կարող է համակենտրոնացումն ազդել սպառողների շահերի վրա        |

|__________________________________________________________________   |

|                                                                     |

|_____________________________________________________________________|

|Համակենտրոնացումը ինչ ազդեցություն կարող է ունենալ համակենտրոնացման  |

|մասնակցի և  նրա մասնակցությամբ այլ տնտեսվարող սուբյեկտների           |

|գործունեության ոլորտում առկա մրցակցային միջավայրի վրա                |

|_____________________________________________________________________|

|__________________________________________________________________   |

|_____________________________________________________________________|

|                        Այլ հետևանքներ                               |

|_______________________________________________________________      |

|                                                                     |

._____________________________________________________________________.

____________________

._____________________________________________________________________.

|8. Համակենտրոնացման մասնակցի ոչ ընթացիկ ակտիվների վերաբերյալ.        |

|                          (հազ. դրամ)                                |

|_____________________________________________________________________|

|1    |ոչ ընթացիկ նյութական ակտիվներ                      |           |

|     |այդ թվում`                                         |           |

|_____|___________________________________________________|___________|

|1.1  |շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ այդ թվում`|           |

|_____|___________________________________________________|___________|

|1.1.1|շենքեր                                             |           |

|_____|___________________________________________________|___________|

|1.1.2|կառուցվածքներ                                      |           |

|_____|___________________________________________________|___________|

|1.1.3|մեքենաներ և  սարքավորումներ                        |           |

|_____|___________________________________________________|___________|

|1.1.4|տրանսպորտային միջոցներ                             |           |

|_____|___________________________________________________|___________|

|1.2  |շահագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ     |           |

|_____|___________________________________________________|___________|

|2    |ոչ նյութական ակտիվներ                              |           |

|_____|___________________________________________________|___________|

|3    |այլ ոչ ընթացիկ ակտիվներ                            |           |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|9. Համակենտրոնացման մասնակցի հետ Օրենքի 4.1-ին հոդվածի համաձայն      |

|անձանց խումբ հանդիսացող իրավաբանական անձանց և  այլ տնտեսվարող        |

|սուբյեկտներում մասնակցություն ունեցող ֆիզիկական անձանց               |

|վերաբերյալ տեղեկատվություն:                                          |

|_____________________________________________________________________|

|Անուն,    |անձնագրային |Օրենքի  |տնտեսվարող|ՀՎՀՀ |տնտեսվարող|մասնակ- |

|ազգանուն, |տվյալներ    |իմաստով |սուբյեկտի |     |սուբյեկտի |ցության |

|հայրանուն |(իրավաբա-   |անձանց  |անվանումը |     |գործու-   |չափը    |

|(իրավաբա- |նական անձանց|խումբ   |          |     |նեության  |(տոկոս) |

|նական     |դեպքում`    |կազմելու|          |     |ոլորտը    |        |

|անձանց    |ՀՎՀՀ)       |հատկանիշ|          |     |          |        |

|դեպքում`  |            |(ներ)ը  |          |     |          |        |

|անվանումը)|            |        |          |     |          |        |

|__________|____________|________|__________|_____|__________|________|

|__________|____________|________|__________|_____|__________|________|

|__________|____________|________|__________|_____|__________|________|

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|10. Համակենտրոնացման մասնակցի և  նրա գործունեության ոլորտին վերաբերող|

|տեղեկություններ.                                                     |

|_____________________________________________________________________|

|10.1. Նախորդ և  ընթացիկ տարվա` 20 -- և  20 -- թվականների             |

|ընթացքում, համակենտրոնացման մասնակցի կողմից ապրանքների արտադրության, |

|ներմուծման, իրացման և  արտահանման ծավալները.                         |

|_____________________________________________________________________|

|                      Արտադրության ծավալը                            |

|_____________________________________________________________________|

|                            20--թ.                                   |

|Ապրանքի (ապրանքային խմբի)       |չ/մ|բնեղեն         |արժեքային       |

|անվանումը                       |   |արտահայտությամբ|արտահայտությամբ |

|                                |   |               |(հազ. դրամ)     |

|________________________________|___|_______________|________________|

|                        Իրացման ծավալը                               |

|                                |   |               |(հազ. դրամ,     |

|                                |   |               |ներառյալ ԱԱՀ)   |

|                       Ներմուծման ծավալը                             |

|                       Արտահանման ծավալը                             |

|10.2. Համակենտրոնացման մասնակցի հիմնական մրցակիցների անվանումները և  |

|ապրանքային նշանները.                                                 |

|_____________________________________________________________________|

|մրցակից ընկերության անվանումը          |ՀՎՀՀ    |մրցակից ընկերության |

|                                       |        |ապրանքային նշանի    |

|                                       |        |անվանումը           |

|_______________________________________|________|____________________|

|_______________________________________|________|____________________|

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|10.3. Այն տնտեսվարող սուբյեկտ(ներ)ի անվանում(ներ)ը և  գործունեության |

|ոլորտ(ներ)ը, որտեղ ընկերությունը (փայաբաժին ձեռք բերող ֆիզիկական     |

|անձը մասնակցություն ունի                                             |

|_____________________________________________________________________|

|տնտեսվարող սուբյեկտի անվանումը |ՀՎՀՀ|տնտեսվարող    |մասնակցության    |

|                               |    |սուբյեկտի     |չափը (տոկոս)     |

|                               |    |գործունեության|                 |

|                               |    |ոլորտը        |                 |

|                               |    |              |                 |

|_______________________________|____|______________|_________________|

|_______________________________|____|______________|_________________|

|_______________________________|____|______________|_________________|

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|10.4. Համակենտրոնացման վերաբերյալ այլ տեղեկատվություն.               |

|_____________________________________________________________________|

|__________________________________________________________________   |

|                                                                     |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|11. Սույն Ձևին  կից ներկայացվում են (ֆինանսական հաշվետվություններ,   |

|դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացություն և  այլն).               |

|_____________________________________________________________________|

|Հ/Հ |                Փաստաթղթի անվանումը                             |

|____|________________________________________________________________|

|1   |                                                                |

|2   |                                                                |

|3   |                                                                |

|4   |                                                                |

|5   |                                                                |

|6   |                                                                |

|... |                                                                |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|          12. Հայտարարագրի լրացման օրը, ամիսը, տարին                 |

|_____________________________________________________________________|

|                  «___»_____________ 20__թ.:                         |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|13. Համակենտրոնացման մասնակցի գործադիր մարմնի ղեկավարի կամ սահմանված |

|կարգով փոխարինող կամ լիազորված անձի (եթե համակենտրոնացման մասնակիցը  |

|ֆիզիկական անձ է, ապա վերջինիս), համակենտրոնացման հայտարարագրի լրացման|

|համար պատասխանատու անձի տվյալները                                    |

|_____________________________________________________________________|

|անուն, ազգանուն, հայրանուն         |         պաշտոն                  |

._____________________________________________________________________.

Հավաստիացնում եմ, որ սույն հայտարարագրում ներկայացված տեղեկությունները արժանահավատ են, ամբողջական, հայտարարագիրը ստորագրված է իրավասու անձի կողմից:

______________________________

                     (իրավասու անձի ստորագրությունը)

(3-րդ հավելվածը փոփ. 19.11.2019 թիվ 179-Ն որոշում)

pin
Տնտես. մրցակցության պաշտպանության հ
16.12.2016
N 478-Ն
Որոշում