(ուժը կորցրել է 13.12.2021 թիվ 1414-Ա որոշում)
i
041.0039.190117
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 հունվարի 2017 թվականի N 39-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1264-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան`
1. Հաստատել «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1065-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1264-Ա որոշումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-ԻՆ
Հավելված
i
ՀՀ վարչապետի
2017 թ. հունվարի 19-ի
N 39-Ա որոշման
ԿԱԶՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Ա. Թադևոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության ֆինանսաբյուջետային վարչության պետ
Ն. Սարգսյան - ՀՀ վարչապետի օգնական
Գ. Մամիկոնյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի խորհրդական
Ս. Աբրահամյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական
դաստիարակության քաղաքականության վարչության
մասսայական սպորտի բաժնի գլխավոր մասնագետ
Է. Ալեքսանյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության բարձրագույն և հետբուհական
մասնագիտական կրթության վարչության քաղաքականության
մշակման բաժնի պետ
Ա. Հակոբյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության բարձրագույն և հետբուհական
մասնագիտական կրթության վարչության գլխավոր
մասնագետ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Վ. Մարկոսյան - Երևանի N 37 հիմնական դպրոցի տնօրեն
(համաձայնությամբ)
Վ. Գալուստյան - Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական
քոլեջի տնօրեն (համաձայնությամբ)
Կ. Մնացականյան - Երևանի օլիմպիական մանկապատանեկան համալիր
մարզադպրոցի տնօրեն
Ա. Մալումյան - Բռնցքամարտի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների
մրցանակակիր (համաձայնությամբ)
Ռ. Մուրադյան - Հայաստանի ըմբշամարտի առաջնությունների մրցանակակիր
(համաձայնությամբ)
Ա. Պապիկյան - «Մուլտի Վելնես» մարզաառողջարարական համալիրի
մարզիչ (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Մ. Աբրահամյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
ինստիտուտի ծանրամարտի բռնցքամարտի և սուսերամարտի
ամբիոնի պրոֆեսոր, մ.գ.թ (համաձայնությամբ)
Վ. Սմբատյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի
պետական ինստիտուտի աթլետիկայի ամբիոնի դոցենտ
(համաձայնությամբ)
Մ. Ալիխանյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
ինստիտուտի ըմբշամարտի ամբիոնի ասիստենտ
(համաձայնությամբ)
Ե. Հակոբյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության տեսության և
մեթոդիակայի ամբիոնի պրոֆեսոր (համաձայնությամբ)
Ա. Ստեփանյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
ինստիտուտի Ա. Ա. Լալայանի անվան սպորտի
մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ,
մ.գ.թ (համաձայնությամբ)
Լ. Հակոբյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
ինստիտուտի մարզական լրագրության և շախմատի
ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ)
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Դ. Ալեքսանյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության և
առողջարարական տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանող
(համաձայնությամբ)
Տ. Ներսիսյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության և
առողջարարական տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանող
Հ. Գևորգյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
ինստիտուտի սպորտային մանկավարժության և
կառավարման ֆակուլտետի ուսանող (համաձայնությամբ)
Ա. Թամոյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
ինստիտուտի սպորտային մանկավարժության և
կառավարման ֆակուլտետի ուսանող (համաձայնությամբ)
Ա. Մխիթարյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
ինստիտուտի սպորտային մանկավարժության և
կառավարման ֆակուլտետի ուսանող (համաձայնությամբ)
Ա. Պանչուլազյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության և
առողջարարական տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանող
(հավելվածը փոփ. 24.03.17 թիվ 297-Ա, 28.12.2018 թիվ 1689-Ա, 26.08.2019 թիվ 1192-Ա, 16.10.2019 թիվ 1485-Ա, 11.06.2020 թիվ 685-Ա որոշումներ)