040.0730.021299
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«2» դեկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 դեկտեմբերի 1999 թվականի թիվ 730
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՈՐԱԿԻ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում ձեռք բերած նշանակալի արդյունքների, ինչպես նաև որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մրցանակներ շնորհել`
«Եվրոստան - Ույուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը,
«Արտաշատի պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերությանը,
«Աբովյանի գարեջրի գործարան» բաց բաժնետիրական ընկերությանը,
«Բջնի» հանքային ջրերի գործարան» բաց բաժնետիրական ընկերությանը,
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը,
«Երևանի մետրոպոլիտեն» պետական փակ բաժնետիրական ընկերությանը,
«Կոնցեռն - էներգիա» փակ բաժնետիրական ընկերությանը,
Հայաստանի գրողների միություն «Ծաղկաձորի ստեղծագործական տուն» դուստր ձեռնարկությանը,
«Գեղարդ» լիակատար տնտեսական ընկերությանը,
«Էտալոն» Գ.Ա.Մ.Ա. սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 2-ից: