Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶԱԿԱՆ ՀԱՆՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

26 հունվարի 2017 թվականի N 3

 

19. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖՈՆԴԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և Ղրղզական Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման ֆոնդի միջև համագործակցության մասին հուշագրի նախագծին` համաձայն հավելվածի:

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին ստորագրել սույն որոշման 1-ին կետում նշված հուշագիրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թ. հունվարի 26-ի նիստի

N 3 արձանագրային որոշման

 

ՀՈՒՇԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖՈՆԴԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

Համագործակցության մասին սույն հուշագիրը (այսուհետ` Հուշագիր) համագործակցության հիմքեր է ստեղծում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (այսուհետ` Վարչություն) և Ղրղզական Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման ֆոնդի (այսուհետ` Ֆոնդ) միջև, որոնք միասին այսուհետ հիշատակվում են` Կողմեր:

Կողմերը, իրենց իրավասությունների շրջանակում, ստորագրում են սույն Հուշագիրը նպատակ ունենալով Կողմերի միջև համագործակցություն ծավալել պետական գույքի արդյունավետ կառավարման, տեղեկատվության փոխանակման, մասնագետների վերապատրաստման, համատեղ ծրագրերի իրականացման, ուսուցողական և ճանաչողական ծրագրերի ոլորտներում:

 

2. Կողմերի համագործակցության ոլորտները

 

Սույն Հուշագրի դրույթների իրականացման նպատակով Կողմերը սահմանում են համագործակցության հետևյալ ոլորտները`

1. պետական գույքի կառավարման և մասնավորեցման լավագույն փորձի ուսումնասիրմանն ու ներդրմանն ուղղված միջոցառումների իրականացումը.

2. պետական գույքի կառավարման և մասնավորեցման ոլորտներում Կողմերի փորձի և գործունեության, ինչպես պետական գույքի կառավարման և մասնավորեցման ոլորտներում նորարարական մոտեցումների մասին տեղեկատվության փոխանակումը.

3. պետական գույքի կառավարման որակի բարձրացմանն ուղղված համատեղ ճանաչողական, գիտական և տեխնիկական ծրագրերի մշակումը և իրականացումը.

4. Կողմերի մասնագետների համար մեթոդական և տեխնիկական խորհրդատվության կազմակերպումը.

5. պետական գույքի կառավարման ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված համատեղ ծրագրերի կազմակերպումը.

6. Կողմերի գործունեության ոլորտներում Կողմերի կուտակած փորձի և գիտելիքների փոխանակումը` Կողմերից յուրաքանչյուրի կազմակերպած գիտամեթոդական սեմինարներին, գիտագործնական համաժողովներին և այլ միջոցառումներին Կողմերի ներկայացուցիչների մասնակցության միջոցով.

7. Կողմերի միջև համաձայնեցված համագործակցության ցանկացած այլ ձևերը:

 

3. Կողմերի փոխգործակցությունը

 

Սույն Հուշագրի շրջանակում Կողմերը ղեկավարվում են ազգային օրենսդրությամբ և Եվրասիական տնտեսական միության համապատասխան փաստաթղթերով, և համագործակցությունն իրականացնում են հավասարության, հրապարակայնության բարեվարքության սկզբունքների հիման վրա:

Կողմերը, սույն Հուշագրի կետերի կատարման գործում, համագործակցում են միմյանց հետ Կողմերի լիազորված ներկայացուցիչների միջոցով, ում պատվիրակվում է առաջացած հարցերի դիտարկման ու համատեղ գործողություններ իրականացնելու լիազորությունները:

 

4. Եզրափակիչ դրույթներ

 

Կողմերը սույն Հուշագիրն ընդունում են որպես մտադրությունների մասին հայտարարագիր, որը Կողմերի համար չի հանգեցնում համատեղ գործունեության իրավական և ֆինանսական պարտականությունների:

Կողմերն ելնում են այն հանգամանքից, որ սույն Հուշագրի շրջանակում իրականացվող և ոչ մի գործողություն չպետք է խախտի Կողմերից ոչ մեկի որևէ լիազորությունն ու իրավունքը:

Սույն Հուշագրի դրույթների մեկնաբանման կամ կիրարկման ընթացքում ծագող ցանկացած վեճ կարգավորվում է Կողմերի միջև` խորհրդակցությունների ու բանակցությունների միջոցով:

Կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ և փոխադարձ համաձայնությամբ սույն Հուշագրում կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով: Արձանագրություններն ուժի մեջ կմտնեն սույն Հուշագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով և կհանդիսանան դրա անբաժանելի մասը:

Սույն Հուշագիրն ուժի մեջ է մտնում երկու Կողմերի կողմից ստորագրման պահից և գործում է մինչև երկու Կողմերի կողմից Հուշագրի լուծման պահը` երկկողմանի փոխհամաձայնությամբ կամ Կողմերից մեկի ցանկությամբ, ինչի մասին մյուս կողմը պետք է տեղեկացված լինի սույն Հուշագիրը լուծելու ցանկության մասին ոչ պակաս քան 30 օր առաջ:

Կատարված է __________ քաղաքում 201__ թվականի __________ «___»-ին, երկու բնօրինակով` ռուսերեն լեզվով, յուրաքանչյուր կողմին տրամադրվում է մեկական օրինակ:

 

ԿՈՂՄԵՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

       ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ          ՂՐՂԶԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

       ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ            ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

       ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ         ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ

            ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ                  ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖՈՆԴ

 

         Հայաստանի Հանրապետություն       Ղրղզական Հանրապետություն

         քաղ. Երևան,                     քաղ. Բիշքեկ,

         Տիգրան Մեծի փող. 4              Մոսկովյան փող. 151

 

         __________________________      __________________________            

               ՍԱՀԱԿՅԱՆ Ա.Գ.                   ՄԱՄԲԵՏՋԱՆՈՎ Մ.Տ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.01.2017
N 3
Արձանագրային որոշում