040.0735.021299
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«2» դեկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 դեկտեմբերի 1999 թվականի թիվ 735
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1999-2000 ուսումնական տարում հանրակրթական դպրոցների առաջին դասարանի աշակերտներին անվճար տրված «Մաթեմատիկա - 1» և «Մայրենի - 1» դասագրքերի ծախսերը փոխհատուցելու նպատակով և «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 04 խմբի 03 ենթախմբի («09. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող կրթության ֆինանսավորման և կառավարման բարեփոխումների ծրագրին ՀՀ կառավարության մասնակցություն») «ՀՀ կրթության և գիտության նախարարություն» տողով նախատեսված գումարը պակասեցնել 28000,0 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով 04 խմբի 03 ենթախմբի (»06. Առաջին դասարանցիներին այբբենարանի անվճար հատկացում») «ՀՀ կրթության և գիտության նախարարություն» տողով նախատեսված գումարը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 2-ից: