Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ԵՐԵՎԱՆԻ ՈՒՂԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ԵՐԵՎԱՆԻ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ N 1», «ԵՐԵՎԱՆԻ ՈՒՂ ...

 

 

040.0736.021299

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» դեկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 դեկտեմբերի 1999 թվականի թիվ 736

 

i

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ԵՐԵՎԱՆԻ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ N 1», «ԵՐԵՎԱՆԻ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ N 6» ԵՎ «ԵՐՈՒՂԵՎՈՐՏՐԱՆՍ» ԵՐԵՎԱՆԻ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 և «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998 - 2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 և 8 հոդվածներին համապատասխան մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու, ինչպես նաև Երևանի ներքաղաքային երթուղիներն սպասարկող ավտոտրանսպորտային ընկերությունների շարժակազմի շահագործման և արտադրատեխնիկական բազայի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երկամսյա ժամկետում Երևանի քաղաքապետարանի «Երևանի ուղևորատար ավտոտրանսպորտային N 1», «Երևանի ուղևորատար ավտոտրանսպորտային N 6» և «Երուղևորտրանս» Երևանի ուղևորափոխադրումների» պետական փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման միջոցով վերակազմակերպել «Ավտոբուսային N 1» փակ բաժնետիրական ընկերություն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 2-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.12.1999
N 736
Որոշում