Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՈՒԿՐԱԻՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՈՒԿՐԱԻՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0739.301199

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 նոյեմբերի 1999 թվականի թիվ 739

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՈՒԿՐԱԻՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Ուկրաինայի Նախագահ Լ. Կուչմայի երդման արարողությանը մասնակցելու նպատակով 1999 թվականի նոյեմբերի 30-ին Կիև գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հետևյալ կազմով`

 

Խ. Հարությունյան  - ՀՀ տարածքային կառավարման նախարար (պատվիրակության

ղեկավար)

    Հ. Հովհաննիսյան    - ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների

                         մշտական հանձնաժողովի նախագահ

    Ա. Թումանյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ

    Հ. Պետրոսյան       - ՀՀ տարածքային կառավարման նախարարի օգնական

 

2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության Կիև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հայտի հիման վրա 1999 թվականի նոյեմբերի 30-ին կազմակերպել հատուկ չվերթ` Երևան-Կիև-Երևան երթուղով:

Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ծառայության ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Ուկրաինա մեկնելու հետ կապված հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
30.11.1999
N 739
Որոշում