Սեղմել Esc փակելու համար:
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ Վ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ...

 

 

040.0068.030217

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 փետրվարի 2017 թվականի N 68-Ն

 

i

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 1060-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 19.2-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ջրային ռեսուրսների պետական կադաստրի վարման կարգը` համաձայն հավելվածի:

i

2. Ջրային ռեսուրսների պետական կադաստրի վարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը:

(2-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման հավելվածի 5-րդ կետում նշված տվյալները Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին ներկայացնելը:

(3-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եռամսյակային պարբերականությամբ մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն տրամադրված հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիաների վերաբերյալ:

(4-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

i

5. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի «Ջրային պետական կադաստրում փաստաթղթերի գրանցման և տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1060-Ն որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի փետրվարի 2-ի

N 68-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ջրային ռեսուրսների պետական կադաստրի կառուցվածքն ու բովանդակությունը, ինչպես նաև կանոնակարգվում են տվյալների հավաքման ու պետական կադաստրում դրանց գրանցման և պետական կադաստրից տեղեկատվության տրամադրման գործընթացների հետ կապված հարաբերությունները:

2. Ջրային ռեսուրսների պետական կադաստրը տեղեկատվական համակարգ է, որի հիմնական նպատակը ջրային ռեսուրսների տեղեկատվական հենքի ստեղծումն է` ջրի ազգային քաղաքականության շրջանակներում միասնական պետական ռազմավարություն և արդյունավետ կառավարում իրականացնելու համար:

 

II. ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

3. Ջրային ռեսուրսների պետական կադաստրը կազմված է աղյուսակային և տարածական բաղադրիչներից: Աղյուսակային բաղադրիչը կազմված է թվային կամ տեքստային, իսկ տարածական բաղադրիչը` վեկտորային կամ ռաստերային (տիեզերական պատկերներ) տվյալներից:

4. Ջրային ռեսուրսների պետական կադաստրը ներառում է`

1) ջրավազանային կառավարման պլաններով հաստատված ցուցանիշները.

2) ջրային ռեսուրսների քանակական ու որակական ցուցանիշները.

3) հանրապետության 6 ջրավազանային կառավարման տարածքների և 14 խոշոր գետավազանների (մակերևութային և ստորերկրյա) ջրային հաշվեկշռի ցուցանիշները.

4) հանրապետության 6 ջրավազանային կառավարման տարածքների և 14 խոշոր գետավազանների ջրատնտեսական հաշվեկշռի ցուցանիշները.

5) ջրամբարների հաշվառման ցուցանիշները.

6) Հայաստանի Հանրապետության գործող ջրատարների, ջրագծերի և դրենաժային համակարգերի վերաբերյալ ցուցանիշները.

7) հիդրոտեխնիկական կառուցվածքների ջրակորուստները.

8) ջրօգտագործման թույլտվությունները և ջրօգտագործման իրավունքների փոխանցման պայմանագրերն ու դրանցում կատարված փոփոխությունները.

9) փաստացի ջրօգտագործման ցուցանիշները.

10) հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիաներով ամրագրված ցուցանիշները կամ պայմանները

11) հիդրոէլեկտրակայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի վերաբերյալ ցուցանիշները.

12) ջրօգտագործման և ջրահեռացման, ինչպես նաև ջրային համակարգերի կորուստների նորմատիվները.

13) ազգային սեյսմիկ դիտացանցի հորատանցքերի մոնիթորինգային ցուցանիշները.

14) գետերի հնարավոր ջրածածկման գոտում գտնվող համայնքների վերաբերյալ ցուցանիշները.

15) հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման (հողային հաշվեկշռի) վերաբերյալ ցուցանիշները` ըստ մարզերի և համայնքների, այդ թվում` ջրային նպատակային նշանակության հողերն ըստ գործառնական նշանակությունների, ոռոգվող հողերն ըստ նպատակային նշանակության, հողատեսքերի և սեփականության ձևերի` հեկտարներով և վեկտորային քարտեզներով.

16) մայր ջրանցքների ամսական կամ եռամսյակային ելքերը.

17) ջրօգտագործողների ընկերությունների ցանկի, սպասարկման գոտիների և դրանց կողմից ոռոգելի հողատարածքների վերաբերյալ ցուցանիշները.

18) ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ հսկողական կառավարման համակարգի առկա տվյալները.

19) Սևանա լճի ջրի մակարդակի, ոռոգման նպատակով Սևանա լճից ջրի բացթողումների և Արփա-Սևան թունելով լիճ մուտք գործող ջրածավալների վերաբերյալ ցուցանիշները, ինչպես նաև ըստ տարիների Սևանա լճից ջրի մակարդակի տատանումների դինամիկան.

20) էկոլոգիական թողքի մեծությունները,

21) Հայաստանի Հանրապետության տարածքում առկա հիդրոտեխնիկական կառուցվածքների ամբարտակների խաթարման հետևանքով հնարավոր ջրածածկման գոտում գտնվող տարածքների վեկտորային քարտեզները.

22) գետի վրա ծանրաբեռնվածության աստիճանը:

 

III. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՈՒՄԸ

 

5. Տվյալների հավաքումը կատարվում է հետևյալ կարգով`

i

1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացնում`

ա. Սևանա լճի ջրի մակարդակի, ոռոգման նպատակով Սևանա լճից ջրի բացթողումների և Արփա-Սևան թունելով լիճ մուտք գործող ջրածավալների վերաբերյալ` աշխատանքային օրերին մինչև ժամը 10:00-ն,

բ. ազգային սեյսմիկ դիտացանցի հորատանցքերի մոնիթորինգային ցուցանիշների վերաբերյալ` եռամսյակային պարբերականությամբ հաշվետու եռամսյակի վերջին աշխատանքային օրը,

գ. մակերևութային ջրային ռեսուրսների քանակական ցուցանիշների վերաբերյալ` տարեկան պարբերականությամբ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 15-ը,

դ. գետերի հնարավոր ջրածածկման գոտում գտնվող համայնքների վերաբերյալ,

ե. Հայաստանի Հանրապետության տարածքում առկա հիդրոտեխնիկական կառուցվածքների ամբարտակների խաթարման հետևանքով հնարավոր ջրածածկման գոտիների ցուցանիշների վերաբերյալ` տարեկան պարբերականությամբ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը,

զ. հնարավոր գարնանային վարարումների և սելավների ռիսկերից Հայաստանի Հանրապետության բնակավայրերի, տնտեսական արժեք ներկայացնող տարածքների, գյուղատնտեսական հողատեսքերն ու բնակչության գույքը պաշտպանելու նպատակով անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացման վերաբերյալ առաջարկություններ` տարեկան պարբերականությամբ մինչև հաշվետու տարվա մարտի 1-ը,

է. Ախուրյանի, Արփա լճի, Ապարանի, Ազատի և Մարմարիկի ջրամբարների ընդհանուր լցվածության առավելագույն ծավալի վերաբերյալ ամենօրյա տվյալներ` շաբաթական պարբերականությամբ հաշվետու շաբաթվա վերջին աշխատանքային օրը.

ը. ջրամբարների հաշվառման վերաբերյալ` տարեկան պարբերականությամբ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը.

2) Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացնում`

ա. Սպանդարյանի և Տոլորսի ջրամբարների ընդհանուր լցվածության առավելագույն ծավալի, ամենօրյա մուտքի և ելքի ջրածավալների վերաբերյալ` շաբաթական պարբերականությամբ հաշվետու շաբաթվա վերջին աշխատանքային օրը,

բ. հիդրոէլեկտրակայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի վերաբերյալ` ամսական պարբերականությամբ հաշվետու ամսվան հաջորդող ամսի 10-ը,

գ. Հայաստանի Հանրապետության տարածքի ստորերկրյա քաղցրահամ ջրերի հանքավայրերի շահագործական պաշարների վերաբերյալ` տարեկան պարբերականությամբ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը,

դ. Սպանդարյանի և Տոլորսի ջրամբարների հաշվառման վերաբերյալ` տարեկան պարբերականությամբ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը.

3) Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացնում`

ա. ջրամբարների ընդհանուր լցվածության առավելագույն ծավալի, ամենօրյա մուտքի և ելքի ջրածավալների վերաբերյալ` շաբաթական պարբերականությամբ հաշվետու շաբաթվա վերջին աշխատանքային օրը,

բ. Հայաստանի Հանրապետության մայր ջրանցքների ամսական կամ եռամսյակային ելքերի վերաբերյալ` տարեկան պարբերականությամբ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը,

գ. Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների ցանկի, սպասարկման գոտիների և դրանց կողմից ոռոգելի հողատարածքների վերաբերյալ` տարեկան պարբերականությամբ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը,

դ. Հայաստանի Հանրապետության գործող ջրատարների, ջրագծերի և դրենաժային համակարգերի վերաբերյալ` տարեկան պարբերականությամբ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը,

ե. հիդրոտեխնիկական կառուցվածքների ջրակորուստների վերաբերյալ` տարեկան պարբերականությամբ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը,

զ. ջրամբարների հաշվառման վերաբերյալ` տարեկան պարբերականությամբ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացնում`

ա. հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվության (հողային հաշվեկշռի) վերաբերյալ` ըստ մարզերի և համայնքների, այդ թվում` ջրային նպատակային նշանակության հողերն ըստ գործառնական նշանակությունների, ոռոգվող հողերն ըստ նպատակային նշանակության, հողատեսքերի և սեփականության ձևերի` հեկտարներով, ներառյալ վեկտորային քարտեզները, յուրաքանչյուր տարի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվության (հողային հաշվեկշռի) հաստատումից հետո:

(5-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

6. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված տվյալները Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն ներկայացվում են սույն կարգի NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 և 12 ձևերով (ձևերը կցվում են):

(6-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

 

IV. ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

7. Ջրային ռեսուրսների պետական կադաստրում փաստաթղթերի գրանցումը Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի պահանջներին համապատասխան տվյալների գրառումն է տեղեկատվական համակարգերում:

8. Ջրային ռեսուրսների պետական կադաստրի տվյալները գրանցվում են տեղեկատվական համակարգում` ջրային ռեսուրսների պետական կադաստրում գրանցման համար տվյալներ ներկայացնող լիազոր մարմինների կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա:

9. Տեղեկատվական համակարգը ներառում է սույն կարգի 4-րդ կետում նշված տվյալների գրանցումը, տեղեկատվության հավաքագրումը և տրամադրումը:

10. Ջրային ռեսուրսների պետական կադաստրում գրանցման համար տվյալներ ներկայացնող լիազոր մարմինները պատասխանատվություն են կրում իրենց տրամադրած տվյալների ամբողջականության և հավաստիության համար:

11. Ջրային ռեսուրսների պետական կադաստրում գրանցման ենթակա տվյալները պետք է հիմնվեն միասնական, մեթոդական տեղեկատվական հենքի վրա, որով կապահովվի տեղեկատվական համակարգում փաստաթղթերի գրանցման միջոցով ջրային ռեսուրսների պետական կադաստր մուտք գործող տվյալների համատեղելիությունը, կոդավորման և ցուցանիշների չափման միավորների միասնականությունը:

12. Սույն կարգի 4-րդ կետում նշված ցուցանիշների ամփոփված տվյալները համարվում են պաշտոնական և կարող են հիմք հանդիսանալ ինչպես պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ շահագրգիռ հայտատուների համար` որոշումներ ընդունելիս:

13. Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ տվյալների գրանցումը, հավաքագրումը և ամփոփումը պետության կողմից պարտադիր իրականացվող գործառույթ է:

 

V. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

14. Ջրային ռեսուրսների պետական կադաստրի տվյալները, բացառությամբ ծառայողական, առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների, տեղադրվում են համապատասխան ինտերնետային կայքում, որից կարող են անվճար օգտվել բոլոր շահագրգիռ իրավաբանական և ֆիզիկական անձինք:

 

Ձև N 1

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԻ, ՄԱԿԱՐԴԱԿԻ, ԸՍՏ ԳԵՂԱՄԱՎԱՆԻ ԴԻՏԱԿԵՏԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

._________________________________________________________________________.

|Ամիսը|Սևանա  լճից բաց թողնված|Լճի մակարդակը (մ)|Արփա- |Արփա-Սևանի  մուտք |

|     |ջրի քանակը (մլն մ3)    |                 |Սևանի |տարեսկզբից        |

|     |                       |                 |մուտք`|(մլն մ3)          |

|     |_______________________|_________________|ըստ   |__________________|

|     |օրա|տարե- |նախորդ|փաստա|տարի|նախորդ|փաստա|օրերի |տարի|նախորդ|փաստա-|

|     |կան|սկզբից|տարվա |ցի   |    |տարի  |ցի   |(մլն  |    |տարի  |ցի    |

|     |   |      |նույն |տարբե|    |նույն |տարբե|մ3)   |    |նույն |տարբե-|

|     |   |      |ժամանա|րու- |    |օրը   |րու- |      |    |օրը   |րու-  |

|     |   |      |կահատ-|թյուն|    |գրանց-|թյուն|      |    |գրանց-|թյուն |

|     |   |      |վածում|     |    |ված   |     |      |    |ված   |      |

|     |   |      |      |     |    |նիշ   |     |      |    |նիշ   |      |

|     |   |      |      |     |    |      |     |      |    |      |      |

|_____|___|______|______|_____|____|______|_____|______|____|______|______|

|  1  | 2 |  3   |  4   | 5   | 6  |  7   |  8  |  9   | 10 | 11   |  12  |

|_____|___|______|______|_____|____|______|_____|______|____|______|______|

|  1  |   |      |      |     |    |      |     |      |    |      |      |

._________________________________________________________________________.

 

Ձև N 2

 

ՋՐԱՄԲԱՐԻ ՋՐԻ ԼՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՕՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

.__________________________________________________________________________

|Տա|Ա-|Ան |Ջրի   |                   Օրերը                                |

|րե|մի|վա |ծավալը|                                                        |

|թի|սը|նու|(մլն  |                                                        |

|վը|  |մը |մ3)   |                                                        |

|  |  |   |______|________________________________________________________|

|  |  |   |Առավե-|1|2|3|4|5|6|7|8|9|10|11|12|13|14|15|16|17|18|19|20|21|22|

|  |  |   |լա-   | | | | | | | | | |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|  |  |   |գույն | | | | | | | | | |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|  |  |   |լցվա- | | | | | | | | | |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|  |  |   |ծու-  | | | | | | | | | |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|  |  |   |թյունը| | | | | | | | | |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|__|__|___|______|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|  |  |   |մուտք | | | | | | | | | |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|  |  |   |______|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|  |  |   |ելք   | | | | | | | | | |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

.__________________________________________________________________________

 

._________________ ___________________________.

|Տա|Ա-|Ան |Ջրի   | |           Օրերը          |

|րե|մի|վա |ծավալը| |                          |

|թի|սը|նու|(մլն  | |                          |

|վը|  |մը |մ3)   | |                          |

|  |  |   |______| |__________________________|

|  |  |   |Առավե-| |23|24|25|26|27|28|29|30|31|

|  |  |   |լա-   | |  |  |  |  |  |  |  |  |  |

|  |  |   |գույն | |  |  |  |  |  |  |  |  |  |

|  |  |   |լցվա- | |  |  |  |  |  |  |  |  |  |

|  |  |   |ծու-  | |  |  |  |  |  |  |  |  |  |

|  |  |   |թյունը| |  |  |  |  |  |  |  |  |  |

|__|__|___|______| |__|__|__|__|__|__|__|__|__|

|  |  |   |մուտք | |  |  |  |  |  |  |  |  |  |

|  |  |   |______| |__|__|__|__|__|__|__|__|__|

|  |  |   |ելք   | |  |  |  |  |  |  |  |  |  |

._________________ ___________________________.

 

ՋՐԱՄԲԱՐԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

._________________________________________________________________________.

|Տարե-|Անվա-|Դիտակետի |Դիտակետի|Տարեկան |Տարեկան |Ընդհա-  |Մեռյալ|Օգտակար |

|թիվը |նումը|անվանումը|0 նիշը  |առավելա |նվազա-  |նուր    |ծավալը|ծավալը  |

|     |     |         |        |գույն   |գույն   |ծավալը  |(մլն  |(մլն մ3)|

|     |     |         |        |ծավալը  |ծավալը  |(մլն մ3)|մ3)   |        |

|     |     |         |        |(մլն մ3)|(մլն մ3)|        |      |        |

|_____|_____|_________|________|________|________|________|______|________|

|  1  |  2  |    3    |   4    |   5    |    6   |  7     |  8   |   9    |

|_____|_____|_________|________|________|________|________|______|________|

|     |     |         |        |        |        |        |      |        |

._________________________________________________________________________.

 

Ձև N 3

 

ՄԱՅՐ ՋՐԱՆՑՔՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ԿԱՄ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԵԼՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

.__________________________________________________________.

|Տարեթիվը|Ջրանցքի  |         Ամիսը            |Միջին       |

|        |անվանումը|                          |եռամսյակային|

|________|_________|__________________________|ելքը        |

|        |         |1|2|3|4|5|6|7|8|9|10|11|12|            |

|________|_________|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|____________|

.__________________________________________________________.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՋՐԱՏԱՐՆԵՐԻ, ՋՐԱԳԾԵՐԻ ԵՎ ԴՐԵՆԱԺԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

._______________________________________________________.

|NN |Տարեթիվը|Անվանումը|Կոորդինատական|Երկարությունը (կմ)|

|ը/կ|        |         |կետերը       |                  |

|___|________|_________|_____________|__________________|

| 1 |   2    |   3     |     4       |      5           |

|___|________|_________|_____________|__________________|

| 1 |        |         |             |                  |

._______________________________________________________.

 

Ձև N 4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ԳՈՏԻՆԵՐԻ ԵՎ ՈՌՈԳԵԼԻ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

.___________________________________________________________.

|NN |Տարեթիվը|ՋՕԸ-ի    |Սպասարկվող|Ոռոգելի    |Կոորդինատական|

|ը/կ|        |անվանումը|գոտին     |հողատարածքը|կետերը       |

|   |        |         |          |(հա)       |             |

|___|________|_________|__________|___________|_____________|

| 1 |   2    |    3    |    4     |    5      |     6       |

|___|________|_________|__________|___________|_____________|

|   |        |         |          |           |             |

.___________________________________________________________.

 

ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՋՐԱԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

.___________________________________________________________.

|NN |Տարեթիվը|Կազմակերպության|Ջրակորուստների|Գերնորմատիվային|

|ը/կ|        |անվանումը      |առավելագույն  |տնտեսություններ|

|   |        |               |ընդունելի     |               |

|   |        |               |նորմերը (%)   |               |

|   |        |               |______________|               |

|   |        |               |ոռոգելի|խմելու|               |

|___|________|_______________|_______|______|_______________|

| 1 |   2    |       3       |   4   |   5  |     6         |

|___|________|_______________|_______|______|_______________|

| 1 |        |               |       |      |               |

.___________________________________________________________.

 

Ձև N 5

 

ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

._________________________________________________________________________.

|Տարեթիվը|Շահագործող |ՓՀԷԿ-ի  |ՓՀԷԿ-ի|Ամսական արտադրված         |Տարեկան  |

|        |ընկերության|անվա-   |տիպը  |էլեկտրաէներգիան           |արտադրված|

|        |անվանումը  |նումը   |      |(մլն կՎտ/ժ)               |էլեկտրա- |

|        |           |        |      |__________________________|էներգիան |

|        |           |        |      |1|2|3|4|5|6|7|8|9|10|11|12|(մլն     |

|        |           |        |      | | | | | | | | | |  |  |  |կՎտ/ժ)   |

|________|___________|________|______|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|_________|

|        |           |        |      | | | | | | | | | |  |  |  |         |

._________________________________________________________________________.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

._________________________________________________________.

|                            Մարզը                        |

|_________________________________________________________|

|Տարեթիվը|Հանքավայրի|Շահագործող  |Ջրի հաստատված|Տրամադրված|

|        |անվանումը |կազմակերպու-|պաշարները`   |ջրաքանակը |

|        |          |թյունը      |ըստ կարգերի  |(լ/վրկ)   |

|        |          |            |(լ/վրկ և     |          |

|        |          |            |հազ.մ3/օր)   |          |

|        |__________|____________|_____________|__________|

|        |          |            |             |          |

._________________________________________________________.

 

Ձև N 6

 

ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐՈՎ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԿԱՄ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ (ԿԱՌՈՒՑՈՒՄ)

 

.________________________________________________________________________

|Շահա-  |ՓՀԷԿ-ի|ՓՀԷԿ-ի|Մարզը|Կառուցման  |Էլ.   |Ջրաղբյուրը|Հզորությունը |

|գործող |անվա- |տիպը  |     |ժամանակա-  |էներգ.|          |             |

|ընկերու|նումը |      |     |հատվածը    |արտա- |          |             |

|թյան   |      |      |     |___________|դրման |          |             |

|անվա-  |      |      |     |սկիզբ|ավարտ|ժամանա|          |             |

|նումը  |      |      |     |     |     |կահատ-|          |             |

|       |      |      |     |     |     |վածի  |          |             |

|       |      |      |     |     |     |ավարտը|          |             |

|_______|______|______|_____|_____|_____|______|__________|_____________|

|  1    |  2   |  3   |  4  |  5  |  6  |  7   |    8     |     9       |

|_______|______|______|_____|_____|_____|______|__________|_____________|

|       |      |      |     |     |     |      |          |             |

.________________________________________________________________________

 

__________________________________.

|Ջրօգտագործման   |Հաշվարկային     |

|թույլտվություն  |                |

|տալու           |                |

|________________|________________|

|ամսաթիվը|համարը |ճնշումը|ելքը    |

|        |       |(մ)    |(մ3/վրկ)|

|        |       |       |        |

|        |       |       |        |

|________|_______|_______|________|

|   10   |  11   |  12   |  13    |

|________|_______|_______|________|

|        |       |       |        |

__________________________________.

 

ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐՈՎ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԿԱՄ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ (ՇԱՀԱԳՈՐԾՈԻՄ)

 

.______________________________________________________________________

|Շահա-  |ՓՀԷԿ-ի|ՓՀԷԿ-ի|Մարզը|Լիցենզիայի  |Հզորու|Ջրաղբյուրը|Տարեկան   |

|գործող |անվա- |տիպը  |     |տրամադրման  |թյունը|          |արտադր.   |

|ընկերու|նումը |      |     |            |      |          |ժամանակա- |

|թյան   |      |      |     |____________|      |          |հատված    |

|անվա-  |      |      |     |սկիզբը|վերջը|      |          |(մլն կվտժ)|

|նումը  |      |      |     |      |     |      |          |          |

|       |      |      |     |      |     |      |          |          |

|       |      |      |     |      |     |      |          |          |

|_______|______|______|_____|______|_____|______|__________|__________|

|  1    |  2   |  3   |  4  |  5   |  6  |  7   |    8     |     9    |

|_______|______|______|_____|______|_____|______|__________|__________|

|       |      |      |     |      |     |      |          |          |

.______________________________________________________________________

 

_________________________________.

|Ջրօգտագործման  |  Հաշվարկային   |

|թույլտվություն |                |

|տալու          |                |

|_______________|________________|

|ամսաթիվը|համարը|ճնշումը|ելքը    |

|        |      |(մ)    |(մ3/վրկ)|

|        |      |       |        |

|        |      |       |        |

|________|______|_______|________|

|   10   |  11  |   12  |   13   |

|________|______|_______|________|

|        |      |       |        |

_________________________________.

 

Ձև N 7

 

ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ԵՎ ՓԱԿՎԱԾ ՀԻԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԻՏԱԿԵՏԵՐԻ ՑԱՆԿԻ ԵՎ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

.________________________________________________________________________

|Ջրային   |Դիտա- |Դիտա-  |Դիտակետի|Դիտա-|Դիտա-|Տեղաբաշխումը             |

|ռեսուրսի |կետերի|կետի   |կոորդի- |կետի |կետի |                         |

|անվանումը|ընդհա-|համարը |նատները |անվա-|կոդը |_________________________|

|և  կոդը  |նուր  |(սխե-  |        |նումը|     |ջրա-    |ափերում|հեռավո- |

|         |թիվը  |մայում)|        |     |     |տարածու |_______|րու-    |

|         |      |       |        |     |     |թյունում|աջ|ձախ |թյունը  |

|         |      |       |        |     |     |        |  |    |գետաբերա|

|         |      |       |        |     |     |        |  |    |նից(կմ) |

|_________|______|_______|________|_____|_____|________|__|____|________|

|    1    |  2   |   3   |   4    |  5  | 6   |   7    |8 | 9  |  10    |

|_________|______|_______|________|_____|_____|________|__|____|________|

|         |      |       |        |     |     |        |  |    |        |

.________________________________________________________________________

 

________________________________.

|Ջրահավաք |Ջրահավաք|Գործողության|

|ավազանի  |ավազանի |ժամկետը     |

|մակերեսը,|բացարձակ|____________|

|մինչև    |նիշը    |շահա-|փակվել|

|դիտակետը |        |գործ-|է     |

|(կմ2)    |        |վել է|      |

|         |        |     |      |

|         |        |     |      |

|_________|________|_____|______|

|   11    |   12   | 13  |  14  |

|_________|________|_____|______|

|         |        |     |      |

________________________________.

 

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Տարե-|Ջրային  |Դիտա- |Դիտա- |Առավելագույն   |Նվազագույն     |Բազմամյա|

|թիվը |ռեսուրսի|կետի  |կետի  |մակարդակը      |մակարդակը      |միջին   |

|     |անվա-   |անվա- |բացար-|տարվա ընթացքում|տարվա ընթացքում|մակար-  |

|     |նումը,  |նումը,|ձակ   |_______________|_______________|դակը    |

|     |կոդը    |կոդը  |նիշը  |սմ|տարեթիվը    |սմ|տարեթիվը    |(սմ)    |

|     |        |      |(«Օ»  |  |ամիսը,      |  |ամիսը,      |        |

|     |        |      |գրաֆի-|  |ամսաթիվը    |  |ամսաթիվը    |        |

|     |        |      |կի    |  |            |  |            |        |

|     |        |      |նիշը) |  |            |  |            |        |

|_____|________|______|______|__|____________|__|____________|________|

| 1   |   2    |  3   |  4   | 5|     6      | 7|     8      |   9    |

|_____|________|______|______|__|____________|__|____________|________|

|     |        |      |      |  |            |  |            |        |

._____________________________________________________________________.

 

Ձև N 8

 

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ԱՄՍԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

._________________________________________________________________________.

|Տարե-|Ջրային  |Դիտա- |Դիտակետի    |Ջրի մակարդակի ամսական տվյալը  |Տարեկան|

|թիվը |ռեսուրսի|կետի  |բացարձակ    |                              |միջին  |

|     |անվա-   |անվա- |նիշը        |______________________________|մակար- |

|     |նումը,  |նումը,|(«Օ» գրաֆիկի|1|2|3|4|5|6 |7 |8 |9 |10|11|12|դակը   |

|     |կոդը    |կոդը  |նիշը)       | | | | | |  |  |  |  |  |  |  |(սմ)   |

|_____|________|______|____________|_|_|_|_|_|__|__|__|__|__|__|__|_______|

|  1  |    2   |   3  |     4      |5|6|7|8|9|10|11|12|13|14|15|16|  17   |

|_____|________|______|____________|_|_|_|_|_|__|__|__|__|__|__|__|_______|

|     |        |      |            | | | | | |  |  |  |  |  |  |  |       |

._________________________________________________________________________.

 

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ՀՈՍՔԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

._________________________________________________________________________.

|Տարե-|Ջրային  |Դիտա- |Ամառային սակավաջրության  |Ձմեռային սակավաջրության  |

|թիվը |ռեսուր- |կետի  |        փուլը            |       փուլը             |

|     |սի անվա |անվա- |_________________________|_________________________|

|     |նումը,  |նումը,|ամսաթիվը|նվազագույն ծախսը|ամսաթիվը|նվազագույն ծախսը|

|     |կոդը    |կոդը  |________|________________|________|________________|

|     |        |      |սկիզ|վեր|մ3/վ|ամսաթիվը   |սկիզ|վեր|մ3/վ|ամսաթիվը   |

|     |        |      |բը  |ջը |    |           |բը  |ջը |    |           |

|_____|________|______|____|___|____|___________|____|___|____|___________|

|  1  |   2    |  3   | 4  | 5 | 6  |    7      | 8  | 9 | 10 |    11     |

|_____|________|______|____|___|____|___________|____|___|____|___________|

|     |        |      |    |   |    |           |    |   |    |           |

._________________________________________________________________________.

 

Ձև N 9

 

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ՀՈՍՔԻ ԱՄՍԱԿԱՆ ԾԱԽՍԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

._________________________________________________________________________

|Տարեթիվը|Ջրային ռեսուրսի |Դիտակետի  |Ջրի ամսական ծախսը (մ3/վրկ)         |

|        |անվանումը, կոդը |անվանումը,|                                   |

|        |                |կոդը      |___________________________________|

|        |                |          | 1| 2| 3| 4| 5| 6|7 |8 |9 |10|11|12|

|________|________________|__________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|  1     |    2           |   3      | 4| 5| 6| 7| 8| 9|10|11|12|13|14|15|

|________|________________|__________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|        |                |          |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

._________________________________________________________________________

 

____________________________________.

|Ջրի միջին     |Հոսքի |Հոսքի  |Հոսքի|

|ամսական       |ծավալը|մոդուլը|շերտը|

|ծախսը (մ3/վրկ)|(կմ3) |(լ/վրկ |(մմ) |

|              |      |կմ2)   |     |

|______________|______|_______|_____|

|  16          |  17  |   18  |  19 |

|______________|______|_______|_____|

|              |      |       |     |

____________________________________.

 

ՀՆԱՐԱՎՈՐ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՎԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍԵԼԱՎՆԵՐԻ ՌԻՍԿԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԺԵՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐՆ ՈՒ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|NN |Մարզի, համայնքի|Տնտեսական արժեք    |Աշխատանքների    |Անհրաժեշտ   |

|ը/կ|անվանումը      |ներկայացնող տարածքը|կատարման օբյեկտը|աշխատանքները|

|   |               |                   |                |և  ծավալները|

|___|_______________|___________________|________________|____________|

|1  |      2        |        3          |       4        |     5      |

|___|_______________|___________________|________________|____________|

|1. |               |                   |                |            |

._____________________________________________________________________.

 

Ձև N 10

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐԻ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ

 

._____________________________________________________________________.

|Ջրային հաշվեկշռի տարրերը|              Ամիսը                |Տարեթիվը|

|                        |___________________________________|        |

|                        |01|02|03|04|05|06|07|08|09|10|11|12|        |

|_____________________________________________________________________|

|                             ՄՈՒՏՔ                                   |

|_____________________________________________________________________|

|Լիճը թափվող գետերով     |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |        |

|________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|________|

|Արփա-Սևան  թունելով     |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |        |

|________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|________|

|Տեղումներ լճի           |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |        |

|մակերևույթի  վրա        |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |        |

|________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|________|

|Ստորերկրյա հոսք         |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |        |

|________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|________|

|Ընդամենը                |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |        |

|_____________________________________________________________________|

|                              ԵԼՔ                                    |

|_____________________________________________________________________|

|Հրազդան գետով           |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |        |

|________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|________|

|Գոլորշիացում լճի        |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |        |

|մակերևույթից            |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |        |

|________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|________|

|Ստորերկրյա հոսք         |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |        |

|________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|________|

|Ընդամենը                |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |        |

|________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|________|

|Կուտակում (նվազում)     |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |        |

|________________________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|________|

|Հաշվեկշռի|Ծավալը        |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |        |

|անկապք   |______________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|________|

|         |Տոկոսը        |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |        |

._____________________________________________________________________.

 

Ձև N 11

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

._________________________________________________________________.

|Մարզը|Համայնքը|Նպատա-|Հողա- |Համայն-|Պետա-|Ընդա- |Ընդա-  |Կոորդի-|

|     |        |կային |տեսքը,|քային  |կան  |մենը` |մենը`  |նատական|

|     |        |նշանա-|գործառ|       |     |հողերը|ոռոգվող|կետերը |

|     |        |կու-  |նական |       |     |      |հողերը |       |

|     |        |թյունը|նշանա-|       |     |      |       |       |

|     |        |      |կու-  |       |     |      |       |       |

|     |        |      |թյունը|       |     |      |       |       |

|     |________|______|______|_______|_____|______|_______|_______|

|     |        |      |      |       |     |      |       |       |

|     |________|______|______|_______|_____|______|_______|_______|

|     |        |      |      |       |     |      |       |       |

._________________________________________________________________.

 

Ձև N 12

 

ԱԶԳԱՅԻՆ ՍԵՅՍՄԻԿ ԴԻՏԱՑԱՆՑԻ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

.__________________________________________.

|NN |Մարզը|Դիտակետի  |Դիտակետի |Հորատանցքի |

|ը/կ|     |տեղակայման|անվանումը|խորությունը|

|   |     |վայրը     |         |(մետր)     |

|___|_____|__________|_________|___________|

|   |     |          |         |           |

|   |     |__________|_________|___________|

|   |     |          |         |           |

|   |     |__________|_________|___________|

|   |     |          |         |           |

.__________________________________________.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԿԱ ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՄԲԱՐՏԱԿՆԵՐԻ ԽԱԹԱՐՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՋՐԱԾԱԾԿՄԱՆ ԳՈՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՏԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

.____________________________________________________________________.

|NN |Ջրամբարների|ՈՒմ կողմից է|Շահագործման|Ջրածածկման   |Կոորդինատական|

|ը/կ|անվանումը  |սպասարկվում |հանձնելու  |գոտում գտնվող|կետերը       |

|   |           |            |տարեթիվը   |բնակավայրերը |             |

|___|___________|____________|___________|_____________|_____________|

| 1 |     2     |     3      |    4      |     5       |     6       |

|___|___________|____________|___________|_____________|_____________|

|   |           |            |           |             |             |

.____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.02.2017
N 68-Ն
Որոշում