Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍ ...

 

 

040.0086.060217

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 փետրվարի 2017 թվականի N 86-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2017 թվականի փետրվարի 2-ի

N 86-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԿԱՄ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԾՆՈՂԻ, ԱՄՈՒՍՆՈՒ ԵՎ (ԿԱՄ) ԶԱՎԱԿԻ (ԶԱՎԱԿՆԵՐԻ) ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԻՐԵՆՑ ՎՃԱՐԱԾ (ԻՐԵՆՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ՊԱՀԱԾ) ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ` օրենք) համապատասխան վճարված դրոշմանիշային վճարի գումարներն օրենքով սահմանված անձանց վերադարձնելու հետ կապված հարաբերությունները:

2. Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնողը, ամուսինը և (կամ) զավակը (զավակները) իրավունք ունեն յուրաքանչյուրն իր մասով հատուցման հիմնադրամին ներկայացնելու դիմում` համաձայն N 1 ձևի, դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում իրենց վճարած (իրենց եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարներն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերադարձնելու պահանջով: Դիմումի հետ միասին ներկայացվում են`

1) դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

2) դիմումատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք.

3) դիմումատուի` զինծառայողի հետ ընտանեկան կապը հաստատող փաստաթղթի` համապատասխանաբար ամուսնության վկայականի և (կամ) ծննդյան վկայականի և (կամ) զինծառայողի ծննդյան վկայականի պատճենը: Ընդ որում, սույն ենթակետում նշված ծննդյան վկայականների պատճենները դիմումատուի կողմից հատուցման հիմնադրամին ներկայացվում են միայն մեկ անգամ` առաջին անգամ իր վճարած (իր եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարները վերադարձնելու պահանջով հատուցման հիմնադրամ դիմելիս.

4) զինծառայողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը (զոհված (մահացած) զինծառայողի դեպքում, եթե անձը հաստատող փաստաթուղթ առկա է).

5) զինծառայողի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք (զոհված (մահացած) զինծառայողի դեպքում, եթե ստացել է հանրային ծառայությունների համարանիշ).

6) զինծառայողի` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու մասին տեղեկանք` համաձայն N 2 ձևի կամ զինվորական գրքույկը` տվյալ տարում զինծառայողի զորացրված լինելու դեպքում: Սույն ենթակետով նախատեսված տեղեկանքը տրվում է զինծառայողի զորակոչն իրականացրած` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից` դիմելու օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում.

7) զոհված (մահացած) զինծառայողի դեպքում` մահվան վկայականի պատճենը և զինծառայողի` զոհված (մահացած) լինելու մասին տեղեկանք` համաձայն N 3 ձևի: Սույն ենթակետով նախատեսված տեղեկանքը տրվում է զոհված (մահացած) զինծառայողի հաշվառումն իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետում նշված համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման կողմից` դիմելու օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, զինծառայողի մահվան վկայականի պատճենը և զոհված (մահացած) լինելու մասին տեղեկանքը դիմումատուի կողմից հատուցման հիմնադրամին ներկայացվում են միայն մեկ անգամ` առաջին անգամ իր վճարած (իր եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարները վերադարձնելու պահանջով հատուցման հիմնադրամ դիմելիս.

8) տեղեկանք` դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում իր վճարած (իր եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարների չափի մասին` համաձայն N 4 ձևի: Սույն ենթակետում նշված տեղեկանքը դիմելու օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է`

ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգերում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական ծառայությունում (այսուհետ` համապատասխան պետական մարմին) ծառայող (աշխատող) կամ համապատասխան պետական մարմնից աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրով եկամուտ ստացող անձանց մասով` այն համապատասխան պետական մարմինը, որտեղ ծառայում (աշխատում) է կամ որից աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրով եկամուտ է ստանում տվյալ անձը,

բ. սույն ենթակետի «ա» պարբերությունում չնշված անձանց մասով` հարկային մարմինը: Սույն պարբերությունում նշված տեղեկանքն ստանալու նպատակով սույն կարգի 2-րդ կետում նշված յուրաքանչյուր անձ հարկային մարմին է ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք, գործատուի (հարկային գործակալի) տրամադրած տեղեկանք` դրոշմանիշային վճարներն աշխատողի եկամուտներից պահված լինելու վերաբերյալ (բացառությամբ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված` հարկային գործակալ չհամարվող անձանցից եկամուտներ ստացող, ինչպես նաև նույն մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձանց):

(2-րդ կետը փոփ. 13.05.2021 թիվ 775-Ն որոշում)

3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դիմումը և կից փաստաթղթերը հատուցման հիմնադրամին կարող են ներկայացվել էլեկտրոնային կամ փաստաթղթային եղանակով: Դիմումում և (կամ) կից ներկայացվող փաստաթղթերում թերություններ և (կամ) անճշտություններ հայտնաբերելու դեպքում հատուցման հիմնադրամը դրանց ստացման օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմումատուին` նշելով հայտնաբերված թերությունները և (կամ) անճշտությունները: Տեղեկացումն ստանալուց հետո դիմումատուն 5 աշխատանքային օրվա ընթացքում հատուցման հիմնադրամին է ներկայացնում ճշգրտված տեղեկությունները:

4. Հատուցման հիմնադրամը դրոշմանիշային վճարի գումարները վերադարձնում է սույն կարգի 3-րդ կետի համաձայն դիմումը և կից փաստաթղթերն ստանալու օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում` դիմումատուի կողմից նշված բանկին կամ բանկային հաշվին փոխանցում կատարելու միջոցով:

 

Ձև N 1

 

ԴԻՄՈՒՄ ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ

 

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի

տնօրեն ______________________________ -ին

 

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` խնդրում եմ իրականացնել սույն դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում իմ վճարած (իմ եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարների վերադարձ ______________________ չափով: Կից ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման N 3 հավելվածի 2-րդ կետով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկանքները` ____________ թերթից:

 

._.

._. Հանդիսանում եմ ժամկետային զինծառայող ________ __________________ -ի

                                              անունը       ազգանունը

    ._.       ._.           ._.

._. ծնողը ._. ամուսինը  ._. զավակը

 

._.

._. Հանդիսանում եմ զոհված (մահացած) զինծառայող ________ ____________ -ի

անունը  ազգանունը

    ._.       ._.           ._.

._. ծնողը ._. ամուսինը  ._. զավակը

 

Անձնական տվյալներ

 

1. Ձեր անունը, ազգանունը

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

2. Ձեր հեռախոսահամարը (պարտադիր)

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

 

3. Ձեր հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը:

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

 

4. Արդյո՞ք հանդիսանում եք անհատ ձեռնարկատեր (Ա/Ձ) կամ նոտար

 

Այո._.  .______________.  Ոչ ._.

       ._.   .______________.      ._.

                 ՀՎՀՀ-ն

 

5. Ձեր բանկային հաշվի տվյալները (պարտադիր` սպասարկող բանկի անվանումը և հաշվեհամարը):

._.

._. Ցանկանում եմ գումարն ստանալ իմ հաշվեհամարին

________________________________________________________________

               (հաշվեհամարը և սպասարկող բանկի անվանումը)

._.

._. Ցանկանում եմ, որ գումարը փոխանցվի այլ անձի հաշվեհամարին

________________________________________________________________

                 (ստացողի` հաշվետիրոջ անունը, ազգանունը)

        ________________________________________________________________

                    (հաշվեհամարը և բանկի անվանումը)

._.

._. Չունեմ բանկային հաշվեհամար և ցանկանում եմ գումարն ստանալ` ներկայացնելով իմ անձնագիրը

________________________________________________________________ բանկ:

(նշել նախընտրած բանկի անվանումը և հասցեն)

 

Դիմող` _______________________________  _________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)  (ստորագրությունը)

 

___ _______ 20__ թ.

 

Ձև N 2

 

    ___ _________ 20__ թ.                            N ___________________

 

ՏԵՂԵԿԱՆՔ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ` ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Սույն տեղեկանքը տրվում է _____________________________________________

______________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները,

հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայության

համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը)

 

    առ այն, որ      ________________       հանդիսացող

    վերջինիս        (ծնող կամ ամուսին      ___________________

                    կամ զավակ)

 

_____________________________________________________________________

(զինծառայողի անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի

տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային

ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը)

 

գտնվում է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ _____________

թվականի ______________ - ից:

 

Զորակոչն իրականացրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային

համալրման ծառայության _____________________ տարածքային ստորաբաժանումը:

 

Տեղեկանքը տրվում է ներկայացնելու Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ:

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային

համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման

 

ղեկավար _______________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

___ _______ 20__ թ.

 

Ձև N 3

 

    ___ _________ 20__ թ.                            N ___________________

 

ՏԵՂԵԿԱՆՔ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ` ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Սույն տեղեկանքը տրվում է _____________________________________________

______________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները,

հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայության

համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը)

 

    առ այն, որ      ________________       հանդիսացող

    վերջինիս        (զավակ, ծնող,          ___________________

                    ամուսին)

 

______________________________________________________________________

(զինծառայողի անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի

տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային

ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը)

 

զոհվել (մահացել) է ___________ թվականի _______________ -ին:

 

Մահվան վկայականի համարը __________________________________

 

Տեղեկանքը տրվում է ներկայացնելու Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ:

 

____________________________

(համապատասխան պետական մարմնի

____________________________

սոցիալական ապահովության խնդիրներ

    ____________________________       ____________________________________

իրականացնող ստորաբաժանման ղեկավար) (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

Ձև N 4

 

    ___ _________ 20__ թ.                            N ___________________

 

ՏԵՂԵԿԱՆՔ ՆԱԽՈՐԴՈՂ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՁԻ ՎՃԱՐԱԾ (ԱՆՁԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ՊԱՀԱԾ) ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ

 

Սույն տեղեկանքը տրվում է _____________________________________________

______________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները,

հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայության

համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը) անհատ ձեռնարկատեր կամ

նոտար հանդիսանալու դեպքում` նաև հարկ վճարողի հաշվառման համարը)

 

առ այն, որ «1» հունվարի 20__ թ.-ից մինչև «31» դեկտեմբերի 20__ թ. ընկած ժամանակահատվածի ընթացքում անձի վճարած (անձի եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարների ընդհանուր չափը կազմել է` _________________________ դրամ:

(թվերով և տառերով)

 

Տեղեկանքը տրվում է ներկայացնելու Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ:

 

__________________________________

(համապատասխան պետական կամ հարկային

__________________________________

մարմնի համապատասխան ստորաբաժանման

    ____________________________       ____________________________________

    ղեկավար)                           (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

(3-րդ հավելվածը խմբագրվել է 25.03.2021 թիվ 421-Ն /որոշման 3-րդ հավելվածն ունի անցումային դրույթներ/ որոշում)

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2017 թվականի փետրվարի 2-ի

N 86-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՓՈԽԱՆՑՎՈՂ` ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաշվետու ժամանակաշրջանում հարկային մարմնի կողմից դրոշմանիշային վճար վճարողների ցուցակները հատուցման հիմնադրամին փոխանցելու և հարկային մարմնի կողմից դրոշմանիշային վճարների գումարները հատուցման հիմնադրամին փոխանցելու վերաբերյալ հանձնարարականը ֆինանսների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմին ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստը:

3. Հարկային մարմինը եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկը (բացառությամբ պաշտպանության, ազգային անվտանգության և ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության, քրեակատարողական ծառայության և փրկարարական ծառայության մարմինների) ստանալուց հետո առանձնացնում է այն աշխատողների թիվը, որոնց համար տվյալ ամսում հաշվեգրված (աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի դեպքում վճարված) են եկամուտներ: Եթե այդ աշխատողների դրոշմանիշային վճարների գումարն ամբողջությամբ փոխանցված է համապատասխան գանձապետական հաշվեհամարին, ապա հարկային մարմինն այդ գումարի վճարման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում սույն կետում նշված աշխատողների ցուցակը` համաձայն N 1 ձևի, տրամադրում է հատուցման հիմնադրամին:

(3-րդ կետը փոփ. 31.08.17 թիվ 1077-Ն, 28.06.18 թիվ 726-Ն որոշումներ)

4. Աշխատանքային կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերով հարկային գործակալ չհամարվող անձանցից եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական պարզեցված հաշվարկի հիման վրա հարկային մարմինը յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար առանձնացնում է դրոշմանիշային վճարների գումարն ամբողջությամբ փոխանցած անձանց և այդ գումարի վճարման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում սույն կետում նշված ֆիզիկական անձանց ցուցակը` կազմված սույն կարգի N 1 ձևի համաձայն, տրամադրում է հատուցման հիմնադրամին:

5. Շահութահարկի հաշվարկի և (կամ) շրջանառության հարկի հաշվարկի և (կամ) միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության հիման վրա հարկային մարմինը յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար առանձնացնում է դրոշմանիշային վճարների գումարն ամբողջությամբ փոխանցած անհատ ձեռնարկատերերին ու նոտարներին և այդ գումարի վճարման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում սույն կետում նշված դրոշմանիշային վճարներն ինքնուրույն վճարողների ցուցակը` կազմված սույն կարգի N 1 ձևի համաձայն, տրամադրում է հատուցման հիմնադրամին:

(5-րդ կետը փոփ. 28.06.18 թիվ 726-Ն, 25.03.2021 թիվ 421-Ն որոշումներ)

6. Եթե սույն կարգի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում նշված անձանց մասով դրոշմանիշային վճարները փոխանցված են մասամբ, ապա`

1) տվյալ գործատուի կողմից մասամբ վճարված դրոշմանիշային վճարների գումարը գանձապետարանի կողմից փոխանցվում է հատուցման հիմնադրամին.

2) հարկային մարմինն այդ մասին տեղեկացնում է հատուցման հիմնադրամին և ձեռնարկում է օրենքով սահմանված անհրաժեշտ միջոցներ` չվճարված դրոշմանիշային վճարների գումարը հավաքագրելու համար, որից հետո նշված անձանց ցուցակը` կազմված սույն կարգի N 1 ձևի համաձայն, տրամադրում է հատուցման հիմնադրամին:

7. Սույն կարգի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված ցուցակները հարկային մարմնի կողմից հատուցման հիմնադրամին կարող են տրամադրվել Ընդարձակ նշման լեզվի (XML) ձևաչափով` ներառելով սույն կարգի N 1 ձևում սահմանված տվյալները:

(7-րդ կետը փոփ. 25.03.2021 թիվ 421-Ն որոշում)

8. Հարկային մարմինը դրոշմանիշային վճարներ կատարող անձանց կողմից (օրենքով սահմանված դեպքերում` հարկային գործակալի միջոցով) դրոշմանիշային վճարների ամբողջ գումարը վճարելուց և սույն կարգի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված ցուցակները կազմելուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, ֆինանսների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմին է ներկայացնում դրոշմանիշային վճարները հատուցման հիմնադրամին փոխանցելու վերաբերյալ հանձնարարական` համաձայն N 2 ձևի:

8.1. Հարկային մարմինը պաշտպանության, ազգային անվտանգության և ոստիկանության հանրապետական գործադիր մարմիններից, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող, քրեակատարողական և փրկարարական մարմինների կողմից առանձնացված հաշվառման նպատակով բացված համապատասխան գանձապետական հաշվեհամարին փոխանցված դրոշմանիշային վճարների մասով, ընթացիկ տարվա հունվար ամսվա ընթացքում ֆինանսների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմին է ներկայացնում դրոշմանիշային վճարները հատուցման հիմնադրամին փոխանցելու վերաբերյալ փոխանցման ամփոփ հանձնարարական, որի համաձայն տվյալ հաշվին մուտքագրված գումարները յուրաքանչյուր գործառնական օրվա ավարտին փոխանցվում են հատուցման հիմնադրամին:

(8.1-ին կետը լրաց. 31.08.17 թիվ 1077-Ն որոշում)

8.2. Սնանկության գործընթացում գտնվող գործատուին դատարանի վճռի հիման վրա լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման, նոտարի պաշտոնից ազատման) կապակցությամբ սնանկության գործընթացի ավարտի դեպքում իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնում պարտապան գործատուի լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման) պետական գրանցման վերաբերյալ տվյալները հարկային մարմնի կողմից ստանալու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում դրոշմանիշային վճարի չկատարված պարտավորությունը դադարեցվում և հաշվառումից հանվում է (համարվում է մարված), իսկ մասնակի փոխանցված դրոշմանիշային վճարների գումարների մասով հարկային մարմինը նույն ժամկետում ֆինանսների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմին է ներկայացնում դրոշմանիշային վճարները հատուցման հիմնադրամին փոխանցելու վերաբերյալ փոխանցման ամփոփ հանձնարարական:

Սույն կետում նշված դեպքում հարկային մարմինը հատուցման հիմնադրամին ֆիզիկական անձանց ցուցակներ չի տրամադրում:

(8.2-րդ կետը լրաց. 16.09.2021 թիվ 1499-Ն /որշումն ունի անցումային դրույթ / որոշում)

9. Հարկային մարմինը սույն կարգով սահմանված հանձնարարականում որպես փոխանցման ենթակա դրոշմանիշային վճարների գումար նշում է (բացառությամբ սույն կարգի 8.2-րդ կետի) վճարված դրոշմանիշային վճարների այն գումարը, որը հավասար է դրոշմանիշային վճարներ կատարող անձանց` դրոշմանիշային վճարների կատարման գծով տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար պարտավորության չափին:

(9-րդ կետը փոփ. 16.09.2021 թիվ 1499-Ն /որշումն ունի անցումային դրույթ / որոշում)

10. Սույն կարգով սահմանված հանձնարարականներն ստանալու օրվանից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ֆինանսների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմինը հատուցման հիմնադրամի հատուկ հաշվին է փոխանցում հանձնարարականներում նշված գումարը:

(10-րդ կետը փոփ. 31.08.17 թիվ 1077-Ն որոշում)

 

Ձև N 1

 

ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ

 

._____________________________________________________________________.

|                                        |              |             |

|________________________________________|______________|_____________|

|Հարկային մարմնից տրամադրվող |           |              |             |

|տեղեկատվությունը            |           |              |             |

|____________________________|___________|______________|_____________|

|Ամսաթիվը        |           |           |              |             |

|________________|___________|___________|______________|_____________|

|Հանձնարարականի  |           |           |              |             |

|հերթական համարը |           |           |              |             |

|________________|___________|___________|______________|_____________|

|ՀՎՀՀ-ն          |           |           |              |             |

|________________|___________|___________|______________|_____________|

|Ա/Ձ, նոտարի,    |           |           |              |             |

|կազմակերպության |           |           |              |             |

|անվանումը       |           |           |              |             |

|_______________________________________________________|_____________|

|                                                       |             |

|_______________________________________________________|_____________|

|ՀԾՀ-ն           |Անունը     |Ազգանունը  |Հաշվետու      |Դրոշմանիշային|

|                |           |           |ժամանակաշրջանը|վճարի գումարը|

|________________|___________|___________|______________|_____________|

|                |           |           |              |             |

._____________________________________________________________________.

 

(1-ին ձևը կետը փոփ. 25.03.2021 թիվ 421-Ն որոշում)

 

Ձև N 2

 

ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ

 

._____________________________________________________________________.

|Տվյալի անվանումը                   |Ձևաչափը                          |

|___________________________________|_________________________________|

|Հանձնարարականի հերթական համարը     |                                 |

|___________________________________|_________________________________|

|Գանձապետական հաշվեհամարը           |                                 |

|___________________________________|_________________________________|

|Փոխանցման ենթակա գումարը           |                                 |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2017 թվականի փետրվարի 2-ի

N 86-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են դրոշմանիշային վճարների պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարները վերադարձնելու հետ կապված հարաբերությունները:

2. Համապատասխան գանձապետական հաշվեհամարին փոխանցված դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարները ենթակա են վերադարձման հարկային գործակալի կամ դրոշմանիշային վճարներն ինքնուրույն վճարողների (այսուհետ` վճարող) հարկային մարմին ներկայացված դիմումի հիման վրա` համաձայն ԴՎ N 1 ձևի:

3. Վերադարձն իրականացվում է դրոշմանիշային վճարների պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարի մնացորդի այն մասով, որն օրենքով սահմանված պահանջներին և սույն կարգին համապատասխան հարկային մարմնի կողմից համարվել է վերադարձման ենթակա:

4. Վերադարձման ներկայացված գումարը համարվում է չհիմնավորված և վճարողի դիմումը մերժվում է, եթե հարկային մարմնում առկա տվյալների համադրման արդյունքում պարզվում է, որ սահմանված չափից ավելի վճարված դրոշմանիշային վճարի գումարի մնացորդ առկա չէ: Դրոշմանիշային վճարի գումարի առկա մնացորդը վերադարձման ներկայացված գումարի չափից պակաս լինելու դեպքում վերադարձման ենթակա կհամարվի առկա մնացորդի չափով:

Սույն կետում նշված դեպքում վճարողին տեղեկացվում է վերադարձը չկատարելու (վերադարձը մերժվելու) մասին` նշելով վերադարձի մերժման հիմքը, իսկ դրոշմանիշային վճարի գումարի ոչ բավարար մնացորդի առկայության դեպքում` տեղեկացվում է վերադարձման ենթակա գումարի մասին:

5. Հարկային մարմինը վճարողից սույն կարգի 2-րդ կետում նշված դիմումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է սահմանված չափից ավելի վճարված գումարի վերադարձման մասին եզրակացություն` համաձայն ԴՎ N 2 ձևի:

6. Վերադարձը մերժելու հիմքի բացակայության դեպքում` հարկային մարմինը եզրակացությունների հիման վրա 5 աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմին է ներկայացնում վճարողների ավելի վճարված դրոշմանիշային վճարների գումարների վերադարձի մասին ամփոփ տեղեկանք` համաձայն ԴՎ N 3 ձևի:

7. Ֆինանսների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված վճարողների սահմանված չափից ավելի վճարված դրոշմանիշային վճարների գումարների վերադարձի մասին ամփոփ տեղեկանքն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է գումարների վերադարձը:

8. Դրոշմանիշային վճարների սահմանված չափից ավելի վճարված գումարների վերադարձը կատարվում է «Դրոշմանիշային վճարներ» գանձապետական հաշվեհամարից վճարողի բանկային հաշվին վերադարձման ենթակա գումարի փոխանցման միջոցով: Եթե դրոշմանիշային վճար վճարող ֆիզիկական անձը բանկային հաշիվ չունի, ապա գումարը փոխանցվում է նրա առաջարկած առևտրային բանկ` նրա անձնագրի (նույնականացման քարտի) տվյալներով, ընդ որում, այդ դեպքում «Վճարողի սահմանված չափից ավելի վճարված դրաշմանիշային վճարի գումարների մնացորդի վերադարձի դիմում» ԴՎ N 1 ձևի, «Վճարողի սահմանված չափից ավելի վճարված դրաշմանիշային վճարի գումարի մնացորդի վերադարձման մասին եզրակացություն» ԴՎ N 2 ձևի և «Վճարողների սահմանված չափից ավելի վճարված դրաշմանիշային վճարի գումարների մնացորդների վերադարձի մասին ամփոփ տեղեկանք» ԴՎ N 3 ձևի «Հաշվի համարը, որին պետք է փոխանցել վերադարձման ենթակա գումարը» սյունակում նշվում է անձնագրի սերիան և համարը կամ նույնականացման քարտի համարը:

 

Ձև ԴՎ N 1

 

ԴԻՄՈՒՄ

 

ՎՃԱՐՈՂԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ

 

ՀՎՀՀ

._____________________________________________________________________.

|(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ,  | | | | | | | | |

|նոտարի, հարկային գործակալ չհամարվողից եկամուտ ստացած | | | | | | | | |

|ֆիզիկական անձի անունը, ազգանունը)                    | | | | | | | | |

._____________________________________________________________________.

 

Խնդրում եմ դրոշմանիշային վճարի սահմանված չափից ավելի վճարված գումարի մնացորդից վերադարձնել գումարը:

 

._____________________________________________________________________.

|Բանկը, որին    |Հաշվի համարը, որին պետք է փոխանցել    |Վերադարձման   |

|պետք է փոխանցել|վերադարձման ենթակա գումարը (անձնագրի  |ենթակա գումարը|

|վերադարձման    |սերիան և  համարը/նույնականացման քարտի |              |

|ենթակա գումարը |համարը)                               |              |

|_______________|______________________________________|______________|

|               |                                      |              |

._____________________________________________________________________.

 

Դիմումի ներկայացման ամսաթիվը ____ ___________________ 20____ թ.

 

    Դիմումատու                                  Հարկ

    (անունը, ազգանունը և  ստորագրությունը)      վճարողի կնիքը`

                                                (առկայության դեպքում)

 

Ձև ԴՎ N 2

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N _______________________

 

ՎՃԱՐՈՂԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ՀՎՀՀ

._____________________________________________________________________.

|(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ,  | | | | | | | | |

|նոտարի, հարկային գործակալ չհամարվողից եկամուտ ստացած | | | | | | | | |

|ֆիզիկական անձի անունը, ազգանունը)                    | | | | | | | | |

._____________________________________________________________________.

 

Վճարողի ___ ______________ 20__ թ. ներկայացված դիմումի համաձայն` վճարողի սահմանված չափից ավելի վճարված դրոշմանիշային վճարի գումարի մնացորդից ենթակա է վերադարձման:

 

(դրամ)

._____________________________________________________________________.

|Բանկը, որին    |Հաշվի համարը, որին պետք է փոխանցել    |Վերադարձման   |

|պետք է փոխանցել|վերադարձման ենթակա գումարը (անձնագրի  |ենթակա գումարը|

|վերադարձման    |սերիան և  համարը/նույնականացման քարտի |              |

|ենթակա գումարը |համարը)                               |              |

|_______________|______________________________________|______________|

|               |                                      |              |

._____________________________________________________________________.

 

Եզրակացության կազմման ամսաթիվը  ___ ______________ 20____ թ.

Հարկային մարմնի պատասխանատու անձ _____________________________________

(անունը, ազգանունը և ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Ձև ԴՎ N 3

 

ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՆՔ N ______________________

 

ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, ամփոփելով 20____ թ. ___________ -ի ____ -ից մինչև 20____ թ. ____________-ի ___-ը կազմված եզրակացությունները, տեղեկացնում է, որ «Դրոշմանիշային վճարներ» գանձապետական հաշվեհամարից ստորև նշված գումարները ենթակա են վերադարձման վճարողների հետևյալ հաշվարկային հաշիվներին:

 

(դրամ)

._____________________________________________________________________.

|NN |Կազմակերպության |Հարկային|ՀՎՀՀ|Բանկը,  |Հաշվի համարը,   |Գումարը |

|ը/կ|անվանումը կամ   |մարմնի  |    |որին    |որին պետք է     |        |

|   |ֆիզիկական անձի  |կոդը    |    |պետք է  |փոխանցել գումարը|        |

|   |անունը,         |        |    |փոխանցել|(անձնագրի սերիան|        |

|   |ազգանունը       |        |    |գումարը |և  համարը/      |        |

|   |                |        |    |        |նույնականացման  |        |

|   |                |        |    |        |քարտի համարը)   |        |

|___|________________|________|____|________|________________|________|

|   |                |        |    |        |                |        |

|___|________________|________|____|________|________________|________|

|   |                |        |    |        |                |        |

|___|________________|_______________________________________|________|

|   |                |                                       |Ընդամենը|

._____________________________________________________________________.

 

Հարկային մարմնի պատասխանատու անձ _____________________________________

(անունը, ազգանունը և ստորագրությունը)

 

Կ.Տ

 

(5-րդ հավելվածը լրաց. 31.08.17 թիվ 1077-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.02.2017
N 86-Ն
Որոշում