041.0749.061299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 դեկտեմբերի 1999 թվականի թիվ 749
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Սարգսյանի Ռուսաստանի Դաշնություն այցի կապակցությամբ 1999 թվականի դեկտեմբերի 7-8-ը Մոսկվա գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի, իսկ դեկտեմբերի 4-8-ը` աշխատանքային խումբ:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և գործուղող համապատասխան նախարարությունների միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
Տ. Հակոբյանի Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործուղման ծախսերի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հայտի հիման վրա կազմակերպել ինքնաթիռի հատուկ չվերթ` 1999 թվականի դեկտեմբերի 7-ին Երևան-Մոսկվա, իսկ դեկտեմբերի 8-ին` Մոսկվա-Երևան երթուղով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ծառայության ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը: