Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ Բ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԽՈՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 դեկտեմբերի 1995 թվականի թիվ 346

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԽՈՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետության էնեգահամակարգում կառուցվածքային բարեփոխումներ իրականացման մասին» թիվ 114 որոշմանը համապատասխան էներգահամակարգում կառուցվածքային բարեփոխումների խորացման նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը`

ա) մինչև 1996 թվականի հունվարի 1-ը օրենսդրությամբ սահմանված կարգով պետական ձեռնարկությունների վերակազմավորել «Հայէներգո» պետական ձեռնարկության հետևյալ դուստր ձեռնարկությունները`

«Հրազդանի ՋԷԿ» և «Սևան-հրազդանյան ՀԷԿ-երի կասկադ» դուստր ձեռնարկությունները.

էլեկտրական էներգիա իրացնող բոլոր դուստր ձեռնարկությունները` նրանց տնօրինությանը թողնելով 6-10-0.4 կվ ցանցերը, իսկ համակարգային էլեկտրական ցանցերը և ենթակայանները` «Հայէներգո» ՊՁ-ի տնօրինությանը.

ջերմային էներգիա արտադրող և իրացնող դուստր ձեռնարկությունը.

«Հայէներգոշինարդ», «Հայէներգոնորոգում», «Էներգետիկ օբյեկտների կառուցման տնօրինություն», «Շինվերանորոգում», «Մարմարիկ», «Հայէներգոհատուկնորոգում» և «Ռազմականացված պահակախումբ» դուստր ձեռնարկությունները.

բ) մինչև 1996 թվականի հունվարի 1-ը «Երէլեկտրացանց» ՊՁ-ի շրջանային էլեկտրական ցանցերի և «Շինարար» դուստր ձեռնարկություններն օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմավորել պետական ձեռնարկությունների:

Մինչև 1995 թվականի դեկտեմբերի 31-ը լուծարել «Երէլեկտրացանց» ՊՁ-ն` «Հայէներգո» ՊՁ-ում ստեղծելով համապատասխան կառուցվածքային ստորաբաժանում.

գ) մինչև 1996 թվականի հունվարի 15-ը հաստատել վերակազմավորված պետական ձեռնարկությունների կանոնադրությունները և համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կատարել «Հայէներգո» ՊՁ-ի կանոնադրության մեջ:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում մշակել և հաստատել էլեկտրաէներգիա արտադրող ու տեղափոխող, տեղափոխող և իրացնող ձեռնարկությունների միջև կնքվելիք էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրերի օրինակների ձևերը:

i

3. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում էներգահամակարգում սակագների հաստատող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը (կցվում է) և նրան հանձնարարել 1996-1998 թվականների էլեկտրական ու ջերմային էներգիայի սակագնային քաղաքականության մասին մեկամսյա ժամկետում առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

/փոփ. 14.05.96թ. թիվ 282 որոշում, 3-րդ կետն ուժը կորցրել է 05.05.97 թիվ 171 որոշում/

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1995 թվականի

դեկտեմբերի 15-ի թիվ 346 որոշմամբ

 

i

ԿԱԶՄ

 

Հայաստանի Հանրապետությունում էներգահամակարգում սակագների

հաստատող միջգերատեսչական հանձնաժողովի

 

    Վ. Մովսեսյան               - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

                                 (հանձնաժողովի նախագահ)

   Մ. Շիշմանյան               - ՀՀ արդյունաբերության նախարարի առաջին

                           տեղակալ

    Կ. Գալուստյան              - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ

    Մ. Երանոսյան                - ՀՀ ֆինանսների նախարարության պետական

                                 բյուջեի ծախսերի պլանավորման վարչության

                                 պետ

    Ա. Գալուստյան              - ՀՀ էներգետիկայի նախարարության գիտության

                                 և կադրերի վերապատրաստման վարչության պետ

    Մ. Միքայելյան              - ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի

                                 պետական կարգավորման վարչության պետ

    Ս. Հակոբյան                - ՀՀ ֆինանսների նախարարության տրանսպորտի,

                                 կապի, առևտրի, սպասարկման ոլորտի,

                                 էներգետիկայի ֆինանսավորման բաժնի պետ

i

    Ռ. Պետրոսյան               - ՀՀ էկոնոմիկայի նախարարության էներգետիկայի

                                 և վառելիքի բաժնի պետ (հանձնաժողովի

                                 քարտուղար)

/փոփ.10.09.96 թիվ 507, 24.01.97 թիվ 20 որոշումներ/

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.12.1995
N 346
Որոշում