041.0752.101299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 դեկտեմբերի 1999 թվականի թիվ 752
Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության լիցենզավորման կենտրոնի պետ Արթուր Մանուկյանին 1999 թվականի դեկտեմբերի 13-15-ը գործուղել Մոսկվա` ԱՊՀ անդամ պետությունների շինարարական գործունեության ոլորտում համագործակցության միջկառավարական խորհրդին առընթեր շինարարական գործունեության լիցենզավորման և մասնագետների որակավորման սերտիֆիկացման հանձնաժողովի նիստին մասնակցելու համար:
2. Ա. Մանուկյանի Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` լուծել Ա. Մանուկյանի Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը: