Սեղմել Esc փակելու համար:
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՄՍԱԿԱՆ (ՊԱՐԶԵՑՎԱԾ), ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻ ...

 

 

124.0300.060217

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»        02            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12417066

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ

 

30 դեկտեմբերի 2016 թվականի թիվ 300-Ն

 

i

ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՄՍԱԿԱՆ (ՊԱՐԶԵՑՎԱԾ), ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասը և 156-րդ և 157-րդ հոդվածները`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել`

i

1) եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկի ձևը և լրացման կարգը` համաձայն N 1 հավելվածի,

2) եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական պարզեցված հաշվարկի ձևը և լրացման կարգը` համաձայն N 2 հավելվածի,

3) եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկի ձևը և լրացման կարգը` համաձայն N 3 հավելվածի,

4) ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի տեղեկությունների ձևը և լրացման կարգը` համաձայն N 4 հավելվածի.

5) կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից ֆիզիկական անձանց հաշվարկված և վճարված եկամուտների, պահված եկամտային հարկի և սոցիալական վճարի մասին տեղեկանքի ձևը և լրացման կարգը` համաձայն N 5 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 18.12.17 թիվ 425-Ն հրաման /գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների վրա)

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների վրա:

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 18.12.17 թիվ 425-Ն հրաման, որի գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների վրա)

 

Հավելված N 1

i

պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2016 թ. դեկտեմբերի 30-ի

N 300-Ն հրամանի

 

._____________________________________________________________________.

|                               ՀԱՇՎԱՐԿ                               |

|             ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՄՍԱԿԱՆ             |

|                  _______ (տարի) _____ (ամիս)                        |

|_____________________________________________________________________|

|Հարկ վճարող                          |                               |

|_____________________________________|_______________________________|

|Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)  |   |   |   |   |   |   |   |   |

._____________________________________________________________________.

(չափի միավոր` դրամ)

 

1. «Հարկ վճարող» տողում ինքնաշխատ լրացվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական ձևը (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը), իսկ «Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)» տողում` հարկ վճարողի հաշվառման համարը:

 

i

Բաժին I. Գործատուի եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկ` ըստ աշխատողների

 

.______________________________________________________________________

|Աշխատողի (այդ թվում` վարձու աշխատողի)|Հաշվետու ժամանակաշրջանում      |

|նույնականացման տվյալներ              |ստացման ենթակա (ստացված) եկամտի|

|                                     |գումար                         |

|_____________________________________|_______________________________|

|Ազգա- |Անուն|Հանրա- |Զբաղ- |Կուտակա- |Աշխա- |Քաղաքա- |Այլ    |Հարկման|

|նուն  |     |յին ծա-|մունք-|յին      |տավարձ|ցիական  |հարկման|բազայի |

|      |     |ռայու- |ների  |կենսաթո- |և     |իրավական|բազա   |նվա-   |

|      |     |թյուն- |դասա- |շակային  |դրան  |պայմա-  |(բացի  |զեցման |

|      |     |ների   |կարգչի|համակարգի|հավա- |նագրով  |նպաստ- |գումար |

|      |     |համա-  |կոդ   |մասնակ-  |սարեց-|աշխա-   |ների)  |       |

|      |     |րանիշ  |      |ցության  |ված   |տանքի   |       |       |

|      |     |(ՀԾՀ)  |      |կարգավի- |այլ   |վարձատ- |       |       |

|      |     |       |      |ճակ      |վճա-  |րություն|       |       |

|      |     |       |      |         |րում- |        |       |       |

|      |     |       |      |         |ներ   |        |       |       |

|______|_____|_______|______|_________|______|________|_______|_______|

|1.1   |1.2  |1.3    |1.4   |1.5      |1.6   |1.7     |1.8    |1.9    |

|______|_____|_______|______|_________|______|________|_______|_______|

|      |     |       |      |         |      |        |       |( )    |

|______|_____|_______|______|_________|______|________|_______|_______|

|      |     |       |      |         |      |        |       |( )    |

|______|_____|_______|______|_________|______|________|_______|_______|

|      |     |       |      |         |      |        |       |( )    |

|_____________________________________________________________________|

|Բաժին 1.1 Դատարանի վճռի հիման վրա կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ|

|հիմքերով վճարված եկամուտ                                             |

|_____________________________________________________________________|

|      |     |       |      |         |      |        |       |( )    |

|______|_____|_______|______|_________|______|________|_______|_______|

|      |     |       |      |         |      |        |       |( )    |

|_____________________________________|______|________|_______|_______|

|Սահմանափակ օգտագործման ենթակա        |      |        |       |( )    |

|տեղեկատվության ներքո գտնվող          |      |        |       |       |

|անձինք 1.16                          |      |        |       |       |

|_____________________________________|______|________|_______|_______|

|Ընդամենը 1.17                        |      |        |       |( )    |

|_____________________________________|______|________|_______|_______|

|այդ թվում`                           |      |        |       |       |

|ա) պետական բյուջեից 1.18             |      |        |   x   |  x    |

|_____________________________________|______|________|_______|_______|

|բ) համայնքային բյուջեից 1.19         |      |        |   x   |  x    |

|_____________________________________|______|________|_______|_______|

|Գործատուի մոտ առկա թափուր            |  x   |   x    |   x   |  x    |

|աշխատատեղերի թվաքանակ 1.20           |      |        |   x   |  x    |

|_____________________________________|______|________|_______|_______|

|                                     |  x   |   x    |   x   |  x    |

.______________________________________________________________________

_____________________________________________________________.

|Վճարված ժամանակավոր            |Եկամտային|Սոցիալական|Փաստացի|

|անաշխատունակության նպաստներ    |հարկ     |վճար      |աշխատած|

|                               |         |          |ժամեր  |

|_______________________________|         |          |       |

|Գործատուի |ՀՀ պետական|Ավելի    |         |          |       |

|միջոցներով|բյուջեի   |վճարված  |         |          |       |

|վճարված   |միջոցներով|նպաստի   |         |          |       |

|նպաստների |վճարված   |գումարի  |         |          |       |

|գումար    |նպաստների |հետպահում|         |          |       |

|          |գումար    |         |         |          |       |

|          |          |         |         |          |       |

|          |          |         |         |          |       |

|          |          |         |         |          |       |

|          |          |         |         |          |       |

|          |          |         |         |          |       |

|__________|__________|_________|_________|__________|_______|

|1.10      |1.11      |1.12     |1.13     |1.14      |1.15   |

|__________|__________|_________|_________|__________|_______|

|          |          |         |         |          |       |

|__________|__________|_________|_________|__________|_______|

|          |          |         |         |          |       |

|__________|__________|_________|_________|__________|_______|

|          |          |         |         |          |       |

|__________|__________|_________|_________|__________|_______|

|          |          |         |         |          |       |

|          |          |         |         |          |       |

|__________|__________|_________|_________|__________|_______|

|          |          |         |         |          |       |

|__________|__________|_________|_________|__________|_______|

|          |          |         |         |          |       |

|__________|__________|_________|_________|__________|_______|

|          |          |         |         |    x     |  x    |

|          |          |         |         |          |       |

|          |          |         |         |          |       |

|__________|__________|_________|_________|__________|_______|

|          |          |         |         |          |       |

|__________|__________|_________|_________|__________|_______|

|          |          |         |         |          |       |

|    x     |    x     |    x    |    x    |     x    |   x   |

|__________|__________|_________|_________|__________|_______|

|    x     |    x     |    x    |    x    |     x    |   x   |

|__________|__________|_________|_________|__________|_______|

|    x     |    x     |    x    |    x    |     x    |   x   |

|          |          |         |         |          |       |

|__________|__________|_________|_________|__________|_______|

|    x     |    x     |    x    |    x    |     x    |   x   |

_____________________________________________________________.

 

2. 1-ին բաժնում տրվում է հաշվետու ամսվա համար հարկային գործակալի (գործատուի) եկամտային հարկի և սոցիալական վճարների հաշվարկը` ըստ բոլոր (վարձու) աշխատողների, յուրաքանչյուր (վարձու) աշխատողի համար լրացվում է մեկ տող (անկախ հաշվետու ամսում եկամուտներ ստանալու հանգամանքից):

3. [1.1], [1.2] և [1.3] սյունակներում ինքնաշխատ լրացվում են (վարձու) աշխատողի նույնականացման տվյալները. [1.1] և [1.2] սյունակներում` (վարձու) աշխատողի ազգանունը և անունը, [1.3] սյունակում` հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը (սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը):

4. [1.4] սյունակում ինքնաշխատ լրացվում է (վարձու) աշխատողի զբաղմունքի (պաշտոնի, մասնագիտության) կոդը, [1.5] սյունակում ինքնաշխատ լրացվում է կուտակային կենսաթոշակային համակարգում (վարձու) աշխատողի մասնակցության կոդը (1` սոցիալական վճար կատարող չէ, 2` սոցիալական վճար կատարող է, 3` դիմումի հիման վրա սոցիալական վճար կատարող է):

5. [1.6] սյունակում նշվում է հաշվետու ամսվա համար վարձու աշխատողին հաշվեգրված աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները, [1.7] սյունակում նշվում է հաշվետու ամսվա համար քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայությունների մատուցման (աշխատանքի կատարման) դիմաց աշխատողին փաստացի վճարված եկամուտները (պայմանագրային եկամուտը), [1.8] սյունակում նշվում է (վարձու) աշխատողին վճարված [1.6] և [1.7] սյունակներում չընդգրկված և հարկման բազայի ամսական սանդղակի (այսուհետ` սանդղակ) դրույքաչափերով հարկվող այլ եկամուտները (այդ թվում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափը գերազանցող առողջության ապահովագրության համար կատարված ապահովագրավճարները, աշխատողներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափերից ավելի վճարված փոխհատուցման վճարները, աշխատողին վճարված օգնության գումարները), [1.9] սյունակում նշվում է հարկման բազայի ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված չափերը չգերազանցող կամավոր կենսաթոշակային վճարների գումարները` ոչ ավելի, քան ([1.6]+[1.7]+[1.8]+[1.10]+[1.11])-([1.6]+[1.7]+[1.8]+[1.10]+[1.11]):1,05:

6. [1.10] սյունակում նշվում են հաշվետու ամսում գործատուի միջոցներով վարձու աշխատողին վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստների գումարները, [1.11] սյունակում նշվում են հաշվետու ամսում ՀՀ պետական բյուջեի միջոցներով վարձու աշխատողին վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստների գումարները, [1.12] սյունակում նշվում են հաշվետու ամսում հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու դեպքում վճարված նպաստի վերահաշվարկման արդյունքում ավելի վճարված նպաստի հետպահվող գումարները: Յուրաքանչյուր վարձու աշխատողի համար նշված սյունակներից որևէ մեկը լրացված լինելու դեպքում լրացվում (բացվում) է հետևյալ աղյուսակը`

 

._____________________________________________________________________.

|Աշխատողի |Հանրային |Նպաստների|Ժամանակավոր  |Նպաստի գումար կամ        |

|ազգանուն,|ծառայու- |և  հետ-  |անաշխատունա- |հետպահվող գումար         |

|անուն    |թյունների|պահման   |կության      |                         |

|         |համարանիշ|դասա-    |(հետպահման)  |                         |

|         |(ՀԾՀ)    |կարգման  |_____________|_________________________|

|         |         |կոդ      |սկիզբ |ավարտ |Գործա- |ՀՀ պետական|Հետ   |

|         |         |         |(օրը) |(օրը) |տուի   |բյուջեի   |պահվող|

|         |         |         |      |      |միջոց- |միջոցներով|գումար|

|         |         |         |      |      |ներով  |          |      |

|_________|_________|_________|______|______|_______|__________|______|

|         |         |         |      |      |       |          |      |

|_________|_________|_________|______|______|_______|__________|______|

|         |         |         |      |      |       |          |      |

|_________|_________|_________|______|______|_______|__________|______|

|         |         |         |      |      |       |          |      |

|___________________________________________|__________________|______|

|                                   Ընդամենը|                  |      |

._____________________________________________________________________.

 

7. «Նպաստների դասակարգման կոդը» սյունակում նշվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստների տեսակը կամ հետպահման դեպքը (կոդը). 1 - հիվանդության նպաստ, 2 - պրոթեզավորման նպաստ, 3 - առողջարանային բուժման նպաստ, 4 - հղիության և ծննդաբերության նպաստ, 5 - ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ, 6 - ավելի վճարված նպաստի գումարի հետպահումը:

8. «Ժամանակավոր անաշխատունակության (հետպահման) / սկիզբը (օրը)» և «Ժամանակավոր անաշխատունակության (հետպահման) / ավարտը (օրը)» սյունակներում նշվում են ժամանակավոր անաշխատունակության կամ հետպահման ժամանակահատվածը, ընդ որում` եթե գործատուն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման 5-րդ հավելվածի 9-րդ կետով սահմանված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա (բացակայում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի վերջը), ապա որպես ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի վերջ լրացվում է յուրաքանչյուր անգամ ժամանակավոր անաշխատունակության թերթիկի գործատուին ներկայացնելու օրը` առանց փոփոխելու ժամանակավոր անաշխատունակության սկիզբը:

9. «Նպաստի գումարը կամ հետպահվող գումարը» սյունակում նշվում է հաշվետու ամսում ժամանակավոր անաշխատունակության նպաստների վճարված գումարները կամ հաշվետու ամսում հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու դեպքում վճարված նպաստի վերահաշվարկման արդյունքում ավելի վճարված նպաստի հետպահվող գումարները:

10. [1.13] սյունակում լրացվում է հաշվետու ամսում (վարձու) աշխատողի [1.6], [1.7], [1.8], [1.9], [1.10] և [1.11] սյունակներում նշված եկամուտներից օրենսդրությամբ սահմանված կարգով և դրույքաչափերով հաշվարկված եկամտային հարկի գումարը:

11. [1.14] սյունակում ինքնաշխատ լրացվում է հաշվետու ամսում (վարձու) աշխատողի [1.6] և [1.7] սյունակներում նշված եկամուտների հանրագումարից օրենսդրությամբ սահմանված չափերով հաշվարկված սոցիալական վճարի գումարը:

12. [1.15] սյունակում նշվում է հաշվետու ամսվա ընթացքում աշխատողի փաստացի աշխատած ժամերի քանակը

13. Բաժին 1.1-ում ըստ տողերի հարկային գործակալի կողմից անձնավորված լրացվում են դատարանի վճռի հիման վրա կամ ՀՀ օրենքով սահմանված այլ հիմքերով վճարված աշխատավարձը, պայմանագրային եկամուտը, ժամանակավոր անաշխատունակության նպաստը և այլ եկամուտը: [1.16] տողում լրացվում են օրենսդրությամբ սահմանված սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվության ներքո գտնվող անձանց վերաբերյալ ամփոփ (ոչ անձնավորված) տվյալները:

Նշված բաժնում յուրաքանչյուր տողը (բացառությամբ [1.16] տողի) լրացված լինելու դեպքում լրացվում (բացվում) է հետևյալ աղյուսակը`

 

._____________________________________________________________________.

|Ֆիզիկական|Հանրային |Վճարված|Հարկադիր     |Աշխատանքային |Ժամանակավոր  |

|անձի     |ծառայու- |եկամտի |պարապուրդի   |կամ քաղաքա-  |անաշխատունա- |

|ազգանուն,|թյունների|դասա-  |             |ցիաիրավական  |կության      |

|անուն    |համարանիշ|կարգման|             |հարաբերության|             |

|         |(ՀԾՀ)    |կոդ    |_____________|_____________|_____________|

|         |         |       |սկիզբ |ավարտ |սկիզբ |ավարտ |սկիզբ |ավարտ |

|         |         |       |(օրը, |(օրը, |(օրը, |(օրը, |(օրը, |(օրը, |

|         |         |       |ամիսը,|ամիսը,|ամիսը,|ամիսը,|ամիսը,|ամիսը,|

|         |         |       |տարին)|տարին)|տարին)|տարին)|տարին)|տարին)|

|_________|_________|_______|______|______|______|______|______|______|

|         |         |       |      |      |      |      |      |      |

|_________|_________|_______|______|______|______|______|______|______|

|         |         |       |      |      |      |      |      |      |

._____________________________________________________________________.

 

14. «Վճարված եկամտի դասակարգման կոդը» սյունակում նշվում է եկամտի վճարման հիմքը (կոդը). 1 - դատարանի վճռի հիման վրա աշխատանքի վերականգնման դեպքում հարկադիր պարապուրդի վճարում, 2 - դատարանի վճռի հիման վրա նպաստի վճարում, 3 - դատարանի վճռի հիման վրա այլ եկամտի վճարում, 4 - նախորդ հաշվետու ժամանակահատվածներում ավարտված քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայությունների մատուցման (աշխատանքի կատարման) դիմաց եկամտի վճարում, 5 - նախորդ հաշվետու ժամանակահատվածներում աշխատանքից ազատված աշխատողին աշխատավարձ և դրան հավասարեցված եկամտի վճարում, 6 - նախորդ հաշվետու ժամանակահատվածներում աշխատանքից ազատված աշխատողին հարկման բազա հանդիսացող այլ եկամտի վճարում:

15. [1.17] տողում ինքնաշխատ լրացվում են [1.6]-ից մինչև [1.15] սյունակների հանրագումարները, ընդ որում [1.18] և [1.19] տողերում լրացվում են` համապատասխանաբար, պետական և համայնքային բյուջեներից ֆինանսավորվող աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքի վարձատրության գումարները:

15.1. [1.20] տողում լրացվում է հաշվարկի ներկայացման օրվա դրությամբ գործատուի (բացառությամբ պետական կառավարչական հիմնարկների, համայնքային կառավարչական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և պետական ոչ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների) մոտ առկա թափուր աշխատատեղերի թվաքանակը:

(1-ին բաժինը խմբագրվել է 12.05.2020 թիվ 405-Ն հրաման)

 

i

Բաժին II. Հարկման բազա հանդիսացող այլ եկամուտներից եկամտային հարկի հաշվարկ

 

._____________________________________________________________________.

|Եկամտի և      |Եկամտի       |Դրույքաչափ |Եկամուտները  |Եկամտային     |

|քաղաքացիության|ընդհանուր    |(%)        |ստացողների   |հարկի գումար  |

|կոդ           |գումար       |           |թվաքանակ     |              |

|______________|_____________|___________|_____________|______________|

|      2.1     |     2.2     |    2.3    |     2.4     |      2.5     |

|______________|_____________|___________|_____________|______________|

|              |             |           |             |              |

|______________|_____________|___________|_____________|______________|

|              |             |           |             |              |

|______________|_____________|___________|_____________|______________|

|              |             |           |             |              |

|______________________________________________________|______________|

|                                              Ընդամենը|              |

._____________________________________________________________________.

 

i

16. 2-րդ բաժնում տրվում է հաշվետու ամսում տվյալ հարկային գործակալի կողմից բոլոր ֆիզիկական անձանց վճարված հարկման բազա հանդիսացող այլ եկամուտներից եկամտային հարկի հաշվարկը, յուրաքանչյուր եկամտի տեսակի և քաղաքացիության համար լրացվում է մեկ տող:

2020 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակահատվածներին վերագրվող (այդ հաշվետու ժամանակահատվածների գործունեության արդյունքում ստացվող) շահույթներից` որպես շահույթի բաշխում, օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսացող մասնակցի ստացած շահաբաժինների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 5% դրույքաչափով:

(16-րդ կետը փոփ. 17.09.2019 թիվ 604-Ն հրաման)

17. [2.1] սյունակում նշվում է հաշվետու ամսվա համար [2.2] սյունակում նշված եկամտի և եկամուտ ստացողների քաղաքացիության կոդը (ՀՀ քաղաքացի կամ օտարերկրացի` օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ), [2.2] սյունակում լրացվում է հաշվետու ամսվա համար հաշվեգրված այլ եկամտատեսակների գումարները (որոնք հարկվում են առանձին դրույքաչափերով), [2.3] սյունակում նշվում է ընտրված եկամտին և քաղաքացիության կոդին համապատասխանող եկամտային հարկի դրույքաչափը, [2.4] սյունակում նշվում է [2.2] սյունակում նշված եկամուտներ ստացողների թվաքանակը (հաշվարկում չի մասնակցում) և [2.5] սյունակում լրացվում է եկամտային հարկի գումարը:

 

._____________________________________________________________________.

|Եկամտի տեսակ                         |Եկամտի|Դրույքա-|Եկամտի|Դրույքա-|

|                                     |կոդ   |չափ     |կոդ   |չափ     |

|                                     |_______________|_______________|

|                                     |ՀՀ քաղաքացի    |Օտարերկրացի    |

|_____________________________________|_______________|_______________|

|1. Ռոյալթի                           |001   |10%     |101   |10%     |

|_____________________________________|______|________|______|________|

|2. Տոկոս                             |002   |10%     |102   |10%     |

|_____________________________________|______|________|______|________|

|3. Շահում                            |003   |սանդղակ |103   |սանդղակ |

|_____________________________________|______|________|______|________|

|4. Մրցանակ                           |004   |սանդղակ |104   |սանդղակ |

|_____________________________________|______|________|______|________|

|5. Նվիրատվություն                    |005   |ընդհա-  |105   |ընդհա-  |

|                                     |      |նուր    |      |նուր    |

|                                     |      |սահման- |      |սահման- |

|                                     |      |ված     |      |ված     |

|                                     |      |դրույքա-|      |դրուքա- |

|                                     |      |չափ     |      |չափ     |

|_____________________________________|______|________|______|________|

|6. Արտադրական, այլ առևտրային  և      |006   |20%     |106   |20%     |

|հասարակական նշանակության գույքի,     |      |        |      |        |

|ներառյալ` շենքերի, շինությունների    |      |        |      |        |

|(այդ թվում` անավարտ (կիսակառույց),   |      |        |      |        |

|արդյունաբերության, ընդերքօգտագործման |      |        |      |        |

|և  այլ արտադրական նշանակության հողերի|      |        |      |        |

|կամ գույքի սեփականությունում անձին   |      |        |      |        |

|պատկանող բաժնեմասի օտարումից եկամուտ |      |        |      |        |

|_____________________________________|______|________|______|________|

|7. Գույքն (բացառությամբ սույն        |007   |10%     |107   |10%     |

|աղյուսակի 6-րդ և  8-րդ տողերում      |      |        |      |        |

|նշվածի) օտարելու դիմաց եկամուտ       |      |        |      |        |

|_____________________________________|______|________|______|________|

|8. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող     |008   |20%     |108   |20%     |

|կառուցապատող ֆիզիկական անձի կողմից   |      |        |      |        |

|շենքի, դրա բնակարանների կամ այլ      |      |        |      |        |

|տարածքների օտարումից ստացված եկամուտ |      |        |      |        |

|_____________________________________|______|________|______|________|

|9. Վարձավճար                         |009   |10%     |109   |10%     |

|_____________________________________|______|________|______|________|

|10. Շահաբաժիններ                     |010   |5%      |110   |5%(10%) |

|_____________________________________|______|________|______|________|

|11. Ֆիզիկական անձի համար             |011   |սանդղակ |111   |սանդղակ |

|ապահովագրավճար                       |      |        |      |        |

|_____________________________________|______|________|______|________|

|12. Կամավոր կենսաթոշակներ            |012   |10%     |112   |10%     |

|_____________________________________|______|________|______|________|

|13. Չհիմնավորված վճարումներ          |013   |20%     |013   |20%     |

|_____________________________________|______|________|______|________|

|14. Նվազեցման կատարման տարվան        |014   |20%     |114   |20%     |

|հաջորդող 12-ամսյա ժամանակահատվածում  |      |        |      |        |

|չվճարված պասիվ եկամուտներ            |      |        |      |        |

|_____________________________________|______|________|______|________|

|15. ՀՀ-ում կացության կարգավիճակ      |x     |x       |115   |սանդղակ |

|չունեցող օտարերկրյա քաղաքացու կամ    |      |        |      |        |

|քաղաքացիություն չունեցող անձի        |      |        |      |        |

|աշխատանքային պայմանագրով աշխատանքի   |      |        |      |        |

|կատարման դիմաց հաշվարկված եկամուտ    |      |        |      |        |

|_____________________________________|______|________|______|________|

|16. ՀՀ-ում կացության կարգավիճակ      |x     |x       |116   |սանդղակ |

|չունեցող օտարերկրյա քաղաքացու կամ    |      |        |      |        |

|քաղաքացիություն չունեցող անձի        |      |        |      |        |

|քաղաքացիաիրավական պայմանագրով        |      |        |      |        |

|աշխատանքի կատարման (ծառայության      |      |        |      |        |

|մատուցման) դիմաց վճարված եկամուտ     |      |        |      |        |

|_____________________________________|______|________|______|________|

|17. Այլ եկամուտներ                   |099   |սանդղակ |199   |սանդղակ |

._____________________________________________________________________.

(2-րդ աղյուսակը փոփ. 17.09.2019 թիվ 604-Ն հրաման)

 

Բաժին III. Ամփոփ տվյալներ

 

._____________________________________________________________________.

|Եկամտային    |Եկամտային    |Ավելի       |Եկամտային հարկ|Սոցիալական   |

|հարկի գումար |հարկից       |վճարված     |(վճարման      |վճարներ      |

|(հաշվարկված) |նվազեցվող    |նպաստների   |ենթակա)       |(վճարման     |

|             |նպաստների    |գումարների  |              |ենթակա)      |

|             |գումար       |հետպահում   |              |             |

|             |(վճարված)    |            |              |             |

|_____________|_____________|____________|______________|_____________|

|     3.1     |     3.2     |    3.3     |     3.4      |     3.5     |

|_____________|_____________|____________|______________|_____________|

|             |     ()      |            |              |             |

._____________________________________________________________________.

 

18. 3-րդ բաժնում տրվում են հաշվետու ամսվա համար բոլոր (վարձու) աշխատողների եկամտային հարկի և սոցիալական վճարների հաշվարկի ամփոփ տվյալները:

19. [3.1] սյունակում ինքնաշխատ ([3.1]=[1.13]+[2.5]) լրացվում է հաշվետու ամսում հաշվարկված եկամտային հարկի ընդհանուր գումարը, [3.2] սյունակում ինքնաշխատ լրացվում է հաշվետու ամսում ՀՀ պետական բյուջեի միջոցներով վճարված և եկամտային հարկից նվազեցվող ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների ընդհանուր գումարը (եթե [3.1]>[1.11], ապա [3.2]=[1.11], հակառակ դեպքում [3.2]=[3.1]), [3.3] սյունակում ինքնաշխատ ([3.3]=[1.12]) լրացվում է հաշվետու ամսում ավելի վճարված հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու դեպքում վճարված նպաստների վերահաշվարկման արդյունքում ավելի վճարված նպաստների հետպահվող ընդհանուր գումարը, [3.4] սյունակում ինքնաշխատ ([3.4]=[3.1]+[3.2]+[3.3]>=0) լրացվում է հաշվետու ամսվա համար վճարման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը և [3.5] սյունակում ինքնաշխատ ([3.5]=[1.14]) լրացվում է հաշվետու ամսվա համար վճարման ենթակա սոցիալական վճարի վճարման ենթակա գումարը:

 

Պաշտոնատար անձ _______________________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

 

(1-ին հավելվածը փոփ. 18.12.17 թիվ 425-Ն հրաման, որի գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների վրա)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի

2016 թվականի դեկտեմբերի 30-ի

N 300-Ն հրամանի

 

._____________________________________________________________________.

|                       ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՇՎԱՐԿ                             |

|          ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՄՍԱԿԱՆ                |

|                  _______ (տարի) _____ (ամիս)                        |

|_____________________________________________________________________|

|               Աշխատողի նույնականացման տվյալներ                      |

|_____________________________________________________________________|

|Ազգանուն             |           |Անուն         |                    |

|_________________________________|___________________________________|

|Հարկ վճարողի հաշվառման համար     |    |   |    |   |   |   |    |    |

|(ՀՎՀՀ)                           |    |   |    |   |   |   |    |    |

|_________________________________|________|________|_________________|

|Հանրային ծառայությունների        |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|համարանիշ (ՀԾՀ)                  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|_________________________________|______________|____________________|

|Անձը հաստատող        |           |Սերիա և  համար|                    |

|փաստաթղթի տեսակ      |           |              |                    |

|_________________________________|______________|____________________|

|                                 |              |Չափի միավոր` դրամ   |

._____________________________________________________________________.

 

1. Սույն մասում լրացվում են ֆիզիկական անձի նույնականացման տվյալները. «Ազգանուն» և «Անուն» տողերում` աշխատողի ազգանունը և անունը, «Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)» տողում` հարկ վճարողի հաշվառման համարը, «Հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ)» տողում` աշխատողի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը (սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը), «Անձը հաստատող փաստաթղթի տեսակ» և «Սերիա և համար» տողերում` համապատասխանաբար ինքնաշխատ լրացվում են ՀՀ-ում անձը հաստատող փաստաթղթի տեսակներից որևէ մեկը` ՀՀ քաղաքացիների համար ՀՀ անձնագիր, նույնականացման քարտ, մինչև 16 տարեկանների դեպքում` ծննդյան վկայական, օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի` ՀՀ-ում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ (կացության քարտ, ՌԴ քաղաքացու դեպքում` ՌԴ քաղաքացու անձնագիր), փախստականի կարգավիճակ ունեցող անձի` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ և անձը հաստատող համապատասխան փաստաթղթի սերիան և համարը:

 

Բաժին I. Աշխատողի (այդ թվում` վարձու աշխատողի) եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկ` ըստ գործատուների

 

.______________________________________________________________________

|Գործատուի           |Հաշվետու ժամանակաշրջանում ստացման ենթակա

|նույնականացման      |(ստացված) եկամտի գումար

|տվյալներ            |

|____________________|_________________________________________________

|Անվա-|ՀՎՀՀ|Զբաղ-    |Կուտակա- |Աշխատա-|Աշխատան- |Աշխատան- |Քաղաքացիա-|

|նում |    |մունքների|յին      |վարձ   |քային    |քային    |իրավական  |

|     |    |դասակար- |կենսաթո- |       |հարաբե-  |հարաբե-  |պայմանագ- |

|     |    |գիչ      |շակային  |       |րություն-|րություն-|րով       |

|     |    |         |համակարգի|       |ների     |ների     |աշխատանքի |

|     |    |         |մասնակ-  |       |սկիզբ    |ավարտ    |վարձատրու-|

|     |    |         |ցության  |       |         |         |թյուն     |

|     |    |         |կարգավի- |       |         |         |          |

|     |    |         |ճակ      |       |         |         |          |

|     |    |         |         |       |         |         |          |

|_____|____|_________|_________|_______|_________|_________|__________|

|1.1  |1.2 |   1.3   |   1.4   |  1.5  |  1.5.1  |  1.5.2  |   1.6    |

|_____|____|_________|_________|_______|_________|_________|__________|

|     |    |         |         |       |         |         |          |

|_____|____|_________|         |_______|_________|_________|__________|

|     |    |         |         |       |         |         |          |

|_____|____|_________|         |_______|_________|_________|__________|

|     |    |         |         |       |         |         |          |

|______________________________|_______|_________|_________|__________|

|                      Ընդամենը|       |         |         |          |

.______________________________________________________________________

__________________________________________________________________.

|

|

|

__________________________________________________________________|

|Քաղաքացիա-|Քաղաքացիա-|Գործատուի|Այլ    |Հարկման|Եկամտա- |Սոցիալա-|

|իրավական  |իրավական  |միջոցնե- |հարկման|բազայի |յին հարկ|կան վճար|

|հարաբերու-|հարաբերու-|րից      |բազա   |նվազեց-|        |        |

|թյան սկիզբ|թյան ավարտ|ստացված  |       |ման    |        |        |

|          |          |ժամանակա-|       |գումար |        |        |

|          |          |վոր      |       |       |        |        |

|          |          |անաշխա-  |       |       |        |        |

|          |          |տունակու-|       |       |        |        |

|          |          |թյան     |       |       |        |        |

|          |          |նպաստներ |       |       |        |        |

|__________|__________|_________|_______|_______|________|________|

|  1.6.1   |  1.6.2   |   1.7   | 1.8   |  1.9  |  1.10  |  1.11  |

|__________|__________|_________|_______|_______|________|________|

|          |          |         |       |   ()  |        |        |

|__________|__________|_________|_______|       |        |        |

|          |          |         |       |       |        |        |

|__________|__________|_________|_______|       |        |        |

|          |          |         |       |       |        |        |

|__________|__________|_________|_______|       |        |        |

|          |          |         |       |       |        |        |

__________________________________________________________________.

 

2. 1-ին բաժնում տրվում է հաշվետու ամսվա համար (վարձու) աշխատողի եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկը` ըստ բոլոր գործատուների (կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր, նոտար), յուրաքանչյուր գործատուի համար լրացվում է մեկ տող:

3. [1.1] և [1.2] սյունակներում լրացվում են գործատուների նույնականացման տվյալները. [1.1] սյունակում` լրացվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական ձևը (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը), իսկ [1.2] տողում` հարկ վճարողի հաշվառման համարը:

4. [1.3] սյունակում լրացվում է տվյալ գործատուի (վարձու) աշխատողի զբաղմունքի (պաշտոնի, մասնագիտության) կոդը, [1.4] սյունակում ինքնաշխատ լրացվում է կուտակային կենսաթոշակային համակարգում (վարձու) աշխատողի մասնակցության կոդը (1` սոցիալական վճար կատարող չէ, 2` սոցիալական վճար կատարող է, 3` դիմումի հիման վրա սոցիալական վճար կատարող է):

5. [1.5] սյունակում նշվում է հաշվետու ամսվա համար տվյալ գործատուի վարձու աշխատողին հաշվեգրված աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները, [1.6] սյունակում նշվում է հաշվետու ամսվա համար քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայությունների մատուցման (աշխատանքի կատարման) դիմաց աշխատողին փաստացի վճարված եկամուտները (պայմանագրային եկամուտը), [1.5.1] և [1.6.1] սյունակներում նշվում են, համապատասխանաբար, հաշվետու ամսում տվյալ գործատուի հետ աշխատանքային և (կամ) քաղաքացիաիրավական հարաբերության սկիզբը, իսկ [1.5.2] և [1.6.2] սյունակներում` ավարտը (օրը, ամիսը, տարին), [1.7] սյունակում նշվում է վարձու աշխատողի ստացած ժամանակավոր անաշխատունակության նպաստների գումարները (որոնք վճարվում են գործատուի միջոցների հաշվին և բյուջեից փոխհատուցման ենթակա չեն):

6. [1.8] սյունակում նշվում է (վարձու) աշխատողին վճարված` [1.5], [1.6] և [1.7] սյունակներում չընդգրկված և հարկման բազայի ամսական մեծությունից սահմանված դրույքաչափերով հարկվող այլ եկամուտները (այդ թվում` աշխատողին ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափը գերազանցող առողջության ապահովագրության համար կատարված ապահովագրավճարները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափերից ավելի վճարված փոխհատուցման վճարները, աշխատողին վճարված օգնության գումարները), [1.9] սյունակում նշվում է հարկման բազայի ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված չափերը չգերազանցող կամավոր կենսաթոշակային վճարների գումարները` ոչ ավելի, քան ([1.5]+[1.6]+[1.7]+ [1.8])-([1.5]+[1.6]+[1.7]+[1.8]):1,05:

i

7. [1.10] սյունակում ինքնաշխատ լրացվում է հաշվետու ամսում (վարձու) աշխատողի [1.5], [1.6], [1.7], [1.8] և [1.9] սյունակներում նշված եկամուտների հանրագումարից օրենսդրությամբ սահմանված ընդհանուր սահմանված դրույքաչափով հաշվարկված եկամտային հարկի գումարը:

(7-րդ կետը փոփ. 17.09.2019 թիվ 604-Ն հրաման)

8. [1.11] սյունակում ինքնաշխատ լրացվում է հաշվետու ամսում (վարձու) աշխատողի [1.5] և [1.6] սյունակներում նշված եկամուտների հանրագումարից օրենսդրությամբ սահմանված չափով հաշվարկված սոցիալական վճարի գումարը:

 

Պաշտոնատար անձ _______________________________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

 

Հավելված N 3

i

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2016 թ. դեկտեմբերի 30-ի

N 300-Ն հրամանի

 

._____________________________________________________________________.

|                             ՀԱՇՎԱՐԿ                                 |

|            ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՏԱՐԵԿԱՆ              |

|                         _______ (տարի)                              |

|_____________________________________________________________________|

|              Ֆիզիկական անձի նույնականացման տվյալներ                 |

|_____________________________________________________________________|

|Ազգանուն      |                |Անուն        |                       |

|_______________________________|_____________________________________|

|Հանրային ծառայությունների      |   |   |   |   |   |   |  |   |   |  |

|համարանիշ (ՀԾՀ)                |   |   |   |   |   |   |  |   |   |  |

|_______________________________|_____________________________________|

|Կուտակային կենսաթոշակային      |Հարկ վճարողի հաշվառման համար         |

|համակարգի մասնակցության        |_____________________________________|

|կարգավիճակ                     |    |    |   |    |    |    |    |   |

|                               |_____________________________________|

|                               |(ՀՎՀՀ)                               |

|_____________________________________________________________________|

|                                              |Չափի միավոր` դրամ     |

._____________________________________________________________________.

 

1. Սույն մասում նշվում են ֆիզիկական անձի նույնականացման տվյալները:

2. «Հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ)» տողում նշվում է ֆիզիկական անձի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը (սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը), որի հիման վրա «Ազգանունը» և «Անունը» տողերում ինքնաշխատ լրացվում է ֆիզիկական անձի ազգանունը և անունը:

3. «Կենսաթոշակային համակարգի մասնակիցը» տողում նշվում է կուտակային կենսաթոշակային համակարգում ֆիզիկական անձի մասնակցության կոդը (1` սոցիալական վճար կատարող չէ, 2` սոցիալական վճար կատարող է, 3` դիմումի հիման վրա սոցիալական վճար կատարող է):

4. «Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)» տողում նշվում է հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում):

 

Բաժին I. Քաղաքացիաիրավական և (կամ) աշխատանքային պայմանագրերից եկամուտներ և նվազեցումներ

 

._____________________________________________________________________.

|1. Քաղաքացիաիրավական պայմանագրերով եկամուտ               |[1.1] |    |

|(վարձատրություն)                                         |      |    |

|_________________________________________________________|______|____|

|2. Քաղաքացիաիրավական պայմանագրերի գծով նվազեցումներ      |[1.2] |( ) |

|_________________________________________________________|______|____|

|3. Աշխատավարձ                                            |[1.3] |    |

|_________________________________________________________|______|____|

|4. Հարկման բազա հանդիսացող այլ եկամուտ                   |[1.4] |    |

|_________________________________________________________|______|____|

|5. Աշխատավարձի և  հարկման բազա հանդիսացող այլ եկամտի     |[1.5] |( ) |

|նվազեցում                                                |      |    |

|_________________________________________________________|______|____|

|6. Քաղաքացիաիրավական, աշխատանքային պայմանագրերի և        |[1.6] |    |

|հարկման բազա հանդիսացող այլ եկամուտների գծով արդյունք    |      |    |

._____________________________________________________________________.

 

5. 1-ին բաժնում նշվում են քաղաքացիաիրավական պայմանագրերից (այդ թվում` աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) ստացված եկամուտները (վարձատրությունը) և նվազեցումները, աշխատանքային պայմանագրերից ստացման ենթակա աշխատավարձը և այդ պայմանագրերի շրջանակներում ստացած այլ եկամուտները (արդյունքը), ընդ որում` ռեզիդենտը հաշվի է առնում ՀՀ տարածքում և դրա սահմաններից դուրս ստացման ենթակա (ստացված) եկամուտները, ոչ ռեզիդենտը հաշվի է առնում հայաստանյան աղբյուրներից ստացման ենթակա (ստացված) եկամուտները:

6. [1.1] և [1.2] տողերում, համապատասխանաբար, նշվում են սույն հաշվարկի այլ բաժիններում չներառված քաղաքացիաիրավական պայմանագրերից (այդ թվում` աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) ստացված եկամուտները (վարձատրությունը) և դրանց գծով կատարված նվազեցումները:

7. [1.3] տողում նշվում են ՀՀ տարածքում և ՀՀ ռեզիդենտների կողմից` ՀՀ տարածքից դուրս, հարկային գործակալ չհանդիսացող գործատուներից աշխատանքային պայմանագրերից ստացման ենթակա աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները (ներառյալ` ստացված նյութական օգնության գումարները), իսկ [1.4] տողում նշվում են ՀՀ տարածքում և ՀՀ ռեզիդենտների կողմից` ՀՀ տարածքից դուրս, հարկային գործակալ չհանդիսացողներից ստացված հարկման բազա հանդիսացող և սույն հաշվարկի այլ բաժիններում չներառված այլ եկամուտները:

8. [1.5] տողում նշվում են ՀՀ տարածքում և ՀՀ ռեզիդենտների կողմից` ՀՀ տարածքից դուրս, հարկային գործակալ չհանդիսացող գործատուներից աշխատանքային պայմանագրերից ստացման ենթակա աշխատավարձի և հարկման բազա հանդիսացող այլ եկամուտների նվազեցման գումարները:

9. [1.6] տողում լրացվում է քաղաքացիաիրավական պայմանագրերի, աշխատավարձի և հարկման բազա հանդիսացող այլ եկամուտների գծով դրական արդյունքը (տող[1.6] = (տող[1.1] + տող[1.2] + տող[1.3] + տող[1.4] + տող[1.5]), ընդ որում` եթե արդյունքը բացասական է, ապա գումարը նշվում է փակագծերի մեջ և սույն հաշվարկի հետագա հաշվարկներում հաշվի չի առնվում:

 

Բաժին II. Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից եկամուտներ և եկամտային հարկ

 

._____________________________________________________________________.

|Եկամուտների տեսակ                           |Եկամուտ|Դրույքաչափ|Հարկ |

|                                            |[2.1]  |[2.2]     |[2.3]|

|____________________________________________|_______|__________|_____|

|1. Ռոյալթի                           | [2.4]|       |       10%|     |

|_____________________________________|______|_______|__________|_____|

|2. Տոկոս                             | [2.5]|       |       10%|     |

|_____________________________________|______|_______|__________|_____|

|3. Վարձավճար                         | [2.6]|       |       10%|     |

|_____________________________________|______|_______|__________|_____|

|3.1. Վարձավճարի 58,35 մլն դրամը      | [2.7]|       |       10%|     |

|(01.01.2020թ-ից 60 մլն դրամը)        |      |       |          |     |

|գերազանցող գումար                    |      |       |          |     |

|_____________________________________|______|_______|__________|_____|

|4. Կառուցապատողի կողմից գույքի       | [2.8]|       |       20%|     |

|օտարման դիմաց եկամուտ                |      |       |          |     |

|_____________________________________|______|_______|__________|_____|

|5. Ձեռնարկատիրական գործունեության    | [2.9]|       | 10% (20%)|     |

|առարկա համարվող գույքի (բացառությամբ |      |       |          |     |

|սույն աղյուսակի 6-րդ կետում նշվածի)  |      |       |          |     |

|օտարման դիմաց եկամուտ                |      |       |          |     |

|_____________________________________|______|_______|__________|_____|

|6. Ձեռնարկատիրական գործունեության    |[2.10]|      x|         x|     |

|առարկա համարվող ավտոմեքենայի         |      |       |          |     |

|օտարումից եկամտային հարկ             |      |       |          |     |

|_____________________________________|______|_______|__________|_____|

|7. Կանոնադրական (բաժնեհավաք)         |[2.11]|       | 20% (10%)|     |

|կապիտալում մասնակցության (բաժնետոմսի,|      |       |          |     |

|բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում   |      |       |          |     |

|վկայող այլ արժեթղթերի օտարման դիմաց  |      |       |          |     |

|եկամուտ                              |      |       |          |     |

|_____________________________________|______|_______|__________|_____|

|8. Շահաբաժիններ                      |[2.12]|       |        5%|     |

|                                     |      |       |     (10%)|     |

|_______________________________________________________________|_____|

|                                                Ընդամենը [2.13]|     |

._____________________________________________________________________.

 

Սույն բաժնի 1-ին աղյուսակի 6-րդ տողը լրացնելու համար եկամտային հարկի հաշվարկ

 

._________________________________________________________________________.

|   Ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող ավտոմեքենայի օտարումից |

|                   եկամտային հարկի հաշվարկ                               |

|_________________________________________________________________________|

|Հ/Հ|Ձեռնարկատիրական|Դրույքա-|Եկամտային հարկ|Ավտոմեքե-|Եկամտային |Եկամտա- |

|   |գործունեության |չափ     |(հաշվարկված   |նայի     |հարկ (յու-|յին հարկ|

|   |առարկա համարվող|(1%)    |ավտոմեքենայի  |շարժիչի  |րաքանչյուր|        |

|   |ավտոմեքենայի   |        |օտարման դիմաց |հզորու-  |ձիաուժ    |        |

|   |օտարման դիմաց  |        |եկամտի 1%     |թյունը   |հզորության|        |

|   |եկամուտ        |        |դրույքաչափով) |(արտահայտ|համար 150 |        |

|   |               |        |              |ված ձիա- |դրամ)     |        |

|   |               |        |              |ուժերով) |          |        |

|___|_______________|________|______________|_________|__________|________|

|   |       [2.10.1]|[2.10.2]|      [2.10.3]| [2.10.4]|  [2.10.5]|[2.10.6]|

|___|_______________|________|______________|_________|__________|________|

|1  |               |        |              |         |          |        |

|___|_______________|________|______________|_________|__________|________|

|2  |               |        |              |         |          |        |

|___|_______________|________|______________|_________|__________|________|

|...|               |        |              |         |          |        |

|________________________________________________________________|________|

|                                               Ընդամենը [2.10.7]|        |

._________________________________________________________________________.

 

10. 2-րդ բաժնում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողներից (բացառությամբ տող [2.7]-ի) քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացած եկամուտները, որոնք հարկվում են առանձին դրույքաչափերով, ընդ որում` ռեզիդենտը հաշվի է առնում ՀՀ տարածքում և դրա սահմաններից դուրս ստացված եկամուտները, ոչ ռեզիդենտը հաշվի է առնում հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները:

11. [2.1] սյունակում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողներից ստացած (ստացվող)`

1) ռոյալթիները (տող [2.4]),

2) տոկոսները (տող [2.5]),

3) վարձակալության դիմաց հատուցումը (հարկային գործակալ չհանդիսացող անձանցից ստացված վարձավճարները` տող [2.6], հարկային տարվա ընթացքում բոլոր աղբյուրներից (այդ թվում հարկային գործակալներից) վարձակալությունից ստացված վարձակալական վճարների հանրագումարի 58,35 մլն (01.01.2020թ-ից` 60 մլն) դրամը գերազանցող գումարները` տող [2.7]),

4) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ կառուցապատողի կողմից գույքի օտարումից եկամուտը (տող [2.8]),

5) ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի (բացառությամբ ավտոմեքենայի) օտարումից ստացվող եկամուտը (տող [2.9]), որի նկատմամբ եկամտային հարկով հարկման դրույթը` անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց օտարվող գույքի մասով ուժի մեջ է մինչև 2019թ. հունիսի 28-ը ներառյալ, ընդ որում, այդ եկամուտների մասով եկամտային հարկի հաշվարկը կատարվում է հաշվառման դրամարկղային մեթոդով,

6) ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող ավտոմեքենայի օտարման դիմաց եկամուտը (տող [2.10.1]),

7) կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) ձևով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից եկամուտը (01.01.2020թ-ից 10% դրույքաչափով հարկվող), եթե այդ օտարումը կատարվում է կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում այդ մասնակցությունը (բաժնետոմսը, բաժնեմասը,) փայաբաժինը) ձեռք բերելու օրը ներառող հարկային տարվան հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում (տող [2.11]),

8) ՀՀ քաղաքացու ստացած շահաբաժինները (5% դրույքաչափով հարկվող) կամ օտարերկրյա քաղաքացու, քաղաքացիություն չունեցող անձի շահաբաժինները (10% դրույքաչափով հարկվող)` տող [2.12]: 2020 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակահատվածներին վերագրվող (այդ հաշվետու ժամանակահատվածների գործունեության արդյունքում ստացվող) շահույթներից` որպես շահույթի բաշխում, օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսացող մասնակցի ստացած շահաբաժինների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 5% դրույքաչափով,

12. [2.2] սյունակում նշվում են եկամուտների այդ տեսակների համար եկամտային հարկի դրույքաչափերը և [2.3] սյունակում լրացվում են եկամուտների այդ տեսակների համար հաշվարկված եկամտային հարկի գումարները (սյունակ[2.3]=սյունակ[2.1]xսյունակ[2.2]):

12.1. Ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող ավտոմեքենայի (ավտոմեքենաների) օտարումից եկամտային հարկը հաշվարկելու համար լրացվում է սույն բաժնի 2-րդ աղյուսակը, որի`

1) [2.10.1] սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող ավտոմեքենայի օտարման դիմաց եկամուտը,

2) [2.10.2] սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող ավտոմեքենայի օտարումից ստացվող եկամտից հաշվարկվող եկամտային հարկի դրույքաչափը,

3) [2.10.3] սյունակում լրացվում է ավտոմեքենայի օտարման դիմաց եկամտի 1% դրույքաչափով հաշվարկված եկամտային հարկի գումարը,

4) [2.10.4] սյունակում լրացվում է ավտոմեքենայի շարժիչի հզորությունը (արտահայտված ձիաուժերով),

5) [2.10.5] սյունակում լրացվում է ավտոմեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամի չափով հաշվարկված եկամտային հարկի գումարը,

6) [2.10.6] սյունակում ինքնաշխատ լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող ավտոմեքենայի օտարումից եկամտային հարկը` [2.10.3] և [2.10.5] տողերում արտացոլված եկամտային հարկի գումարներից առավելագույնի չափով,

7) [2.10.7] տողում լրացվում է յուրաքանչյուր ավտոմեքենայի համար հաշվարկված եկամտային հարկի գումարների (սյունակ [2.10.6]-ի տողերի) հանրագումարը, որն ինքնաշխատ արտացոլվում է սույն բաժնի 1-ին աղյուսակի 6-րդ կետում ([2.3] սյունակի [2.10] տողում):

12.2. [2.13] տողում (սյունակ [2.3]) լրացվում է [2.4]-ից [2.12] տողերում հաշվարկված եկամտային հարկի ընդհանուր գումարը (տող [2.13] = 1-ին աղյուսակի սյունակ [2.3]-ի տողերի հանրագումարը):

 

Բաժին III. Տարեկան եկամտային հարկի հաշվարկ

 

._____________________________________________________________________.

|1. Քաղաքացիաիրավական և  աշխատանքային պայմանագրերի գծով  |[3.1] |     |

|արդյունք                                                |      |     |

|________________________________________________________|______|_____|

|2. Կամավոր կենսաթոշակային վճարներ                       |[3.2] |( )  |

|________________________________________________________|______|_____|

|3. Հարկման բազա                                         |[3.3] |     |

|________________________________________________________|______|_____|

|4. Հարկման բազայից եկամտային հարկ                       |[3.4] |     |

|________________________________________________________|______|_____|

|5. Տարվա համար հաշվարկված եկամտային հարկ                |[3.5] |     |

|________________________________________________________|______|_____|

|6. Այլ պետություններում պահված հարկի գումար             |[3.6] |     |

|________________________________________________________|______|_____|

|7. Այլ պետություններում պահված հարկի գումարի հաշվանցվող |[3.7] |( )  |

|մաս                                                     |      |     |

|________________________________________________________|______|_____|

|8. Ենթակա է վճարման                                     |[3.8] |     |

._____________________________________________________________________.

 

13. 3-րդ բաժնում տրվում է եկամտային հարկի հաշվարկը:

14. [3.1] տողում լրացվում է քաղաքացիաիրավական և աշխատանքային պայմանագրերի գծով արդյունքը (տող[1.6]):

15. [3.2] տողում լրացվում են հարկման բազայից նվազեցվող կամավոր կենսաթոշակային վճարների նվազեցվող գումարը (ոչ ավելի, քան` {տող[3.1] -(տող[3.1]:1.05)} և [3.3] տողում լրացվում է հարկման բազայի գումարը (տող[3.3]=տող[3.1]+տող[3.2]):

16. [3.4] տողում ինքնաշխատ լրացվում է [3.3] տողում նշված հարկման բազայի գումարից օրենսդրությամբ սահմանված ընդհանուր սահմանված դրույքաչափով հաշվարկված եկամտային հարկի գումարը:

17. [3.5] տողում լրացվում է տարվա համար հաշվարկված եկամտային հարկի հանրագումարը (տող[3.5]=տող[2.12]+տող[3.4]):

18. [3.6] և [3.7] տողերում նշվում են այլ պետություններում` դրանց օրենսդրությանը համապատասխան պահված (գանձված) հարկը (օտարերկրյա պետության հարկային մարմնի կողմից վավերացված տեղեկանքի հիման վրա) և հարկի այն գումարը, որի չափով ՀՀ օրենսդրությանը համապատասխան ենթակա է նվազեցման տարեկան եկամտային հարկը:

19. [3.8] տողում լրացվում է ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարը (տող[3.8]=տող[3.5]+տող[3.7]: Եթե արդյունքը բացասական է, ապա այդ գումարը ենթակա է նվազեցման ֆիզիկական անձի հաջորդ հաշվետու տարիների եկամտային հարկի պարտավորություններից:

 

Բաժին IV. Սոցիալական վճարի հաշվարկ

 

._____________________________________________________________________.

|1. Ինքնազբաղվածությունից եկամուտ                         |[4.1] |    |

|_________________________________________________________|______|____|

|2. Ինքնազբաղվածությունից ստացված եկամտից սոցիալական վճարի|[4.2] |5%  |

|դրույքաչափ                                               |      |    |

|_________________________________________________________|______|____|

|3. Ինքնազբաղվածությունից ստացված եկամտի գծով սոցիալական  |[4.3] |    |

|վճար                                                     |      |    |

._____________________________________________________________________.

 

20. 4-րդ բաժնում տրվում է սոցիալական վճարի հաշվարկը:

21. [4.1] տողում լրացվում է ինքնազբաղվածությունից ստացված եկամտի գումարը, [4.2] տողում լրացվում է ինքնազբաղվածությունից ստացված եկամտի գծով սոցիալական վճարի դրույքաչափը (5%) և [4.3] տողում լրացվում է դրանց գծով հաշվարկված սոցիալական վճարի գումարը (տող[4.3]=(տող[4.1]xտող[4.2]):

 

Պաշտոնատար անձ _____________________________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

 

(3-րդ հավելվածը փոփ. 18.12.17 թիվ 425-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների վրա/, 17.09.2019 թիվ 604-Ն հրամաններ)

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
30.12.2016
N 300-Ն
Հրաման