Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

11 դեկտեմբերի 1999 թվականի թիվ 62

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. ՀՀ նախարարություններին, ՀՀ գերատեսչություններին և ՀՀ տարածքային կառավարման մարմիններին` «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակով նախատեսված ընթացիկ ծախսերը կրճատել 7,5 տոկոսով և 2-օրյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով սահմանված դասակարգմամբ (նաև մագնիսական կրիչով) ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն:

2. Առաջարկել ՀՀ օրենսդիր և դատական իշխանության մարմիններին և ՀՀ էներգետիկայի հանձնաժողովին` «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակով նախատեսված ընթացիկ ծախսերը կրճատել 7,5 տոկոսով և 2-օրյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով սահմանված դասակարգմամբ (նաև մագնիսական կրիչով) ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն:

3. ՀՀ ֆինանսների նախարարությանը` ներկայացված տվյալների հիման վրա լրամշակել «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը և մինչև 1999 թվականի դեկտեմբերի 19-ը ներկայացնել ՀՀ կառավարության քննարկմանը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.12.1999
N 62
Արձանագրային որոշում