Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

040.0748.131299

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» դեկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 դեկտեմբերի 1999 թվական թիվ 748

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» ՆՀ-287 հրամանագրին և «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական ապարատի 1999 թվականի պահպանման ծախսերը` 127440,3 հազ. դրամի չափով:

2. «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 01 խմբի 02 ենթախմբի («03. Գործադիր իշխանություն, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում») «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» տողով նախատեսված գումարը պակասեցնել 127441,3 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով N 1 հավելվածի 14 խմբի 04 ենթախմբի «01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» տողով նախատեսված գումարը` այն ուղղելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական ապարատի 1999 թվականի պահպանման ծախսերին:

3. Սույն որոշման 2-րդ կետին համապատասխան հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 1999 թվականի կենտրոնական ապարատի պահպանման ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 13-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 1999 թ.

դեկտեմբերի 13-ի N 748 որոշման

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության

1999 թվականի կենտրոնական ապարատի պահպանման ծախսերն

ըստ տնտեսագիտական դասակարգման

 

._______________________________________________________________________.

|              Հոդվածի անվանումը                           |  Գումարը   |

|                                                          |(հազ. դրամ) |

|__________________________________________________________|____________|

|                     1                                    |     2      |

|__________________________________________________________|____________|

|            ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ                               |127441,3    |

|__________________________________________________________|____________|

|            այդ թվում`                                    |            |

|__________________________________________________________|____________|

|            Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ                             |127441,3    |

|__________________________________________________________|____________|

|            այդ թվում`                                    |            |

|__________________________________________________________|____________|

|Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների  |            |

|աշխատողների աշխատավարձ                                    |45114,6     |

|__________________________________________________________|____________|

|Ընթացիկ տրանսֆերտներ                                      |8948,2      |

|__________________________________________________________|____________|

|   այդ թվում`                                             |            |

|__________________________________________________________|____________|

|- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ             |8948,2      |

|__________________________________________________________|____________|

|Ապրանքների գնման և  ծառայությունների վճարման ծախսեր       |73378,5     |

|__________________________________________________________|____________|

|   այդ թվում`                                             |            |

|__________________________________________________________|____________|

|Ապրանքների ձեռքբերում                                     |10674,9     |

|__________________________________________________________|____________|

|   այդ թվում`                                             |            |

|__________________________________________________________|____________|

|Գույք, գրասենյակային ապրանքներ և  նյութեր                 |10674,9     |

|__________________________________________________________|____________|

|   այդ թվում`                                             |            |

|__________________________________________________________|____________|

|- գրասենյակային ապրանքներ և  նյութեր                      |7174,9      |

|__________________________________________________________|____________|

|- գույք և  սարքավորումներ                                 |3500        |

|__________________________________________________________|____________|

|Գործուղումներ և  ծառայողական ուղևորություններ             |2866,7      |

|__________________________________________________________|____________|

|Տրանսպորտային ծառայությունների վճար                       |8469,4      |

|__________________________________________________________|____________|

|Կապի ծառայությունների վճար                                |25066,6     |

|__________________________________________________________|____________|

|Այլ ծախսեր                                                |26300,9     |

|__________________________________________________________|____________|

|   այդ թվում`                                             |            |

|__________________________________________________________|____________|

|Ներկայացուցչական ծախսեր                                   |1300,0      |

|__________________________________________________________|____________|

|Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր                    |25000,9     |

._______________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.12.1999
N 748
Որոշում