Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 1995 թվականի թիվ 362

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴՐԱՆՑ ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հանրապետության տնտեսության համար առավել կարևոր նշանակություն ունեցող առանձին ձեռնարկությունների, կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներով անընդհատ և անխափան էներգամատակարարումը (էլեկտրական և ջերմային էներգիա, գազ) 1996 թվականի հունվարի 1-ից կիրականացվի միայն Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների հիման վրա:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձեռնարկություններին և կազմակերպություններին անխափան էլեկտրական և ջերմային էներգիայի մատակարարման համար երաշխիքները տրվում են միայն մշակված և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ու Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված կոնկրետ ծրագրի և հաստատված կարգի հիման վրա:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` 5-օրյա ժամկետում մշակել և հաստատել ձեռնարկությունների ու կազմակերպությունների անխափան էներգամատակարարման թույլտվության կարգը և ներկայացվող ծրագրերի անհրաժեշտ ձևերը:

4. Այլ սպառողներին էլեկտրական և ջերմային էներգիայի ու գազի մատակարարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Էլեկտրական էներգիայից օգտվելու կանոնների և ջերմային էներգիայից օգտվելու կանոնների հաստատման մասին» թիվ 461 և 1995 թվականի հոկտեմբերի 2-ի «Բնական գազից օգտվելու կանոնները հաստատելու մասին» թիվ 44 որոշումների համաձայն:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.12.1995
N 362
Որոշում