606.0047.230217
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«23» 02 2017 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60617104
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
22 փետրվարի 2017 թվականի N 47-Ն
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐԸ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 73-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել ընտրությունների մասնակցության և ընտրողների մատնահետքերը պարունակող տեղեկատվությունը տեխնիկական սարքավորումներից դուրս բերելու և համակարգիչ ներմուծելու կարգը` համաձայն հավելվածի:
(որոշումը փոփ. 30.06.2022 թիվ 43-Ն որոշում)
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2017 թ. փետրվարի 22-ի
N 47-Ն որոշման
ԿԱՐԳ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐԸ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ
1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի տարածքում տեխնիկական սարքավորումների կազմակերպված սպասարկումն իրականացնող մասնագետները (այսուհետ` աջակցման կենտրոնի մասնագետ) սարքավորումներն ընդունելուց հետո, տեխնիկական սարքավորումներից հանում են հիշողության կրիչները, որոնց վրա փակցնում են ինքնասոսնձվող թերթիկներ և նշում ընտրական տեղամասի համարը:
2. Տեխնիկական սարքավորումներից հանված հիշողության կրիչները փաթեթավորվում և ներկայացվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում հաշվարկվում է հիշողության կրիչների քանակը և կազմվում հանձնման-ընդունման ստացական:
4. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հիշողության կրիչներում պարունակվող ընտրությունների մասնակցության և ընտրողների մատնահետքերը պարունակող տեղեկատվությունը ներմուծում է համակարգիչ և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետների հաշվառմամբ տեղեկատվությունը փոխանցվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով: