Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-ԻՆ ...

 

 

040.0210.030317

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 փետրվարի 2017 թվականի N 210-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԿՈՏԱՅՔԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐԻ ԿՈՇՏ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ու 52-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Առաջարկել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին`

1) Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` ընկերություն) միջև կնքված տեխնիկական աջակցության պայմանագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի ապրիլի 5-ին ստորագրված Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակներում ընկերությանը վերապահված գնումների կազմակերպման ու անցկացման, այդ թվում` մրցութային առաջարկությունների գնահատման և պայմանագրերի կազմման շինարարական աշխատանքների տեխնիկական վերահսկողության, միջանկյալ կատարողական և ավարտական ակտերի ստուգման, ծրագրի շրջանակներում աշխատանքների, ծառայությունների ու ապրանքների համար վճարման կազմակերպման, նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության և հանրային քննարկումների կազմակերպման, ինչպես նաև ծրագրի մոնիթորինգի իրականացման և ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունների կազմման գործընթացներում ստանձնել պատվիրատուի լիազորությունները (այսուհետ` լիազորություններ).

2) լիազորություններն ստանձնել անվճար հիմունքներով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.02.2017
N 210-Ա
Որոշում