Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱ ...

 

 

040.0760.181299

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» դեկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 դեկտեմբերի 1999 թվականի թիվ 760

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի և «Հայ կրթական հիմնարկություն» կազմակերպության միջև կնքված պայմանագրի համաձայն Գյումրիի N 5 դպրոցի կապիտալ շինարարության աշխատանքների անընդհատությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 9-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տեղական գանձապետական բաժանմունքում բացել արտաբյուջետային բանկային հաշիվ` գործառույթների կատարման ժամկետ սահմանելով մինչև Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի և «Հայ կրթական հիմնարկություն» կազմակերպության միջև կնքված պայմանագրի համաձայն Գյումրիի N 5 դպրոցի կապիտալ շինարարության աշխատանքների ավարտը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.12.1999
N 760
Որոշում