041.0760.161299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 դեկտեմբերի 1999 թվականի թիվ 760
ՄԻ ՇԱՐՔ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 13-ի «Պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների արդյունավետության բարձրացման միջոցառումների մասին» N 747 որոշման N 2 հավելվածում նշված ռազմավարական նշանակության ընկերությունների մասնավորեցման նախապատրաստական աշխատանքները կարգավորելու նպատակով`
1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` մինչև 2000 թվականի փետրվարի 20-ը Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել մասնավորեցման ենթակա ռազմավարական նշանակության ընկերությունների (համաձայն հավելվածի) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 13-ի N 747 որոշմամբ պահանջվող տեղեկությունները և փաստաթղթերը:
2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մինչև 2000 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 13-ի N 747 որոշմամբ հաստատված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկանք սույն որոշման կատարման արդյունքների մասին.
բ) սույն որոշման N 1 հավելվածում նշված յուրաքանչյուր ընկերության մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն սկսելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընկերության մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների և (կամ) մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
Հավելված
ՀՀ վարչապետի 1999 թ.
դեկտեմբերի 16-ի N 760 որոշման
ՑԱՆԿ
մասնավորեցման ենթակա ռազմավարական նշանակության
ընկերությունների
._______________________________________________________________________.
|NN Ծածկագիրը Ընկերության անվանումը |
|ը/կ |
|_______________________________________________________________________|
| 1 2 3 |
|_______________________________________________________________________|
| ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն |
| |
| Ակնագործություն, ոսկերչություն |
| 1. 21876 «Ոսկերչական գործարան» ՓԲԸ |
| 2. 60054 «Շողակն» ՊՓԲԸ |
| |
| Լեռնամետալուրգիա |
| 3. 60051 «Կանազ» ՓԲԸ |
| 4. 60052 «Ակսոն» ՓԲԸ (Երևան) |
| |
| Քիմիա |
| 5. 10 «Դողագործ» ՓԲԸ |
| 6. 21807 «Պոլիվինիլացետատ» ՊՓԲԸ |
| |
| Մեքենաշինություն |
| 7. 21817 «Արմենմոտոր» ՓԲԸ |
| 8. 60036 «Ալմաստ» ՓԲԸ (Երևան) |
| 9. 150 «Ճշգրիտ հաստոցների գործարան» ՓԲԸ (Վանաձոր) |
| 10. 147 «Հաստոցաշինական գործարան» ՓԲԸ (Չարենցավան) |
| |
| Ռադիոէլեկտրոնիկա և սարքաշինություն |
| 11. 21881 «Հրազդանմաշ» ՊՓԲԸ |
| 12. 21884 «Տրանզիստոր» ՊՓԲԸ |
| 13. 15034 «Իմպուլս» ՓԲԸ (Դիլիջան) |
| |
| Թեթև արդյունաբերություն |
| 14. 21624 «Հայգորգ» ՓԲԸ (Երևան) |
| 15. 60063 «Նարեկ» տրիկոտաժի ՓԲԸ (Գյումրի) |
| 16. 60060 «Մանկական հագուստ» ՓԲԸ (Երևան) |
| 17. 21637 «Արաքս» կոշիկի ՓԲԸ (Երևան) |
| |
| Ոչ մետաղական ռեսուրսներ և շինանյութեր |
| 18. 60031 «Անի-Պեմզա» կոմբինատ |
| 19. 60032 «Արթիկ-տուֆ» ՊՓԲԸ |
| |
| ՀՀ տրանսպորտի նախարարություն |
| |
| Ավտոտրանսպորտային ընկերություններ |
| 20. 60329 «Երևանի միջազգային ԲԱՏ» ՊՓԲԸ |
._______________________________________________________________________.