Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁ ...

 

 

040.0747.131299

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» դեկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 դեկտեմբերի 1999 թվական թիվ 747

 

i

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների արդյունավետությունը և ռազմավարական ներդրողների կողմից մասնավորեցման նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 2000 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետների, Երևանի քաղաքապետի կողմից պետական գույքը մասնավորեցման նախապատրաստելու համար տեղեկությունները ներկայացնելու ժամանակացույցն ըստ ընկերությունների թվի, համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել մասնավորեցման ենթակա ռազմավարական նշանակություն ունեցող ընկերությունների ցանկը համաձայն N 2 հավելվածի, և սահմանել, որ ցանկում ընդգրկված ընկերությունները պետք է մասնավորեցվեն գործարար ծրագրերին համապատասխան:

3. Հաստատել ընկերությունները մասնավորեցման նախապատրաստելու համար տեղեկությունները ներկայացնելու ձևը` համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին`

ա) մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել պետական ձեռնարկությունների, պետական և պետական մասնակցությամբ ընկերությունների վերակազմակերպումը կամ առանձնացված գույքի հիման վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերությունների ստեղծումն ու Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում գրանցումն ավարտելուց և գործող ընկերությունների հիմնադիր փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին համապատասխանեցնելուց հետո.

բ) մինչև մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնելն ավարտել ընկերությունների գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան: Անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման նպատակով հայտի հետ միասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ներկայացնել անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ) վերաբերյալ իրավունքները հաստատող փաստաթղթերը.

գ) չափագրման աշխատանքները ժամանակին ավարտելու նպատակով մասնավորեցման ենթակա ընկերությունների (անավարտ շինարարության օբյեկտների) շենքերի, շինությունների և հողամասերի տարածքներում ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մասնագետների մուտքը` վերացնելով աշխատանքների հետ կապված բոլոր տեխնիկական խոչընդոտները.

i

դ) հողահատկացման հիմքերի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել դրա մասին տեղեկանք` նշելով համապատասխան փաստաթղթերի առկայության և հիմքերի ուսումնասիրության մասին:

Սույն որոշման 4-րդ կետի «դ» ենթակետում նշված դեպքում, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության պահանջով, Հայաստանի Հանրապետության նախարարությունները, գերատեսչությունները համապատասխան փաստաթղթերի հետ միասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե են ներկայացնում մասնավորեցվող ընկերությունների (անավարտ շինարարության օբյեկտների) զբաղեցրած հողատարածքի և դրա սահմանների ճշտման ու հետագա օգտագործման կարգավիճակի մասին մարզպետի, Երևան քաղաքում` քաղաքապետի որոշումները և հողամասերի ճշգրտված սահմանների սխեմաները:

5. Սահմանել, որ`

ա) պետական գույքի մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից մասնավորեցվող օբյեկտի հողատարածքի համար պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից չեն գանձվում այլ վճարներ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսվածների.

(5-րդ կետի բ ենթակետն ուժը կորցրել է 25.08.01 թիվ 771 որոշում)

i

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 25.08.01 թիվ 771 որոշում)

i

7. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին`

i

ա) մասնավորեցվող պետական գույքի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալները ներկայացնել «Մասնավորեցվող պետական գույքի գնահատման ելակետային տվյալների վերաբերյալ տեղեկանքների ձևերի փաթեթը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարի 1999 թվականի հունիսի 2-ի հրամանին համապատասխան.

i

բ) սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցին համապատասխան սույն որոշման 3-րդ, 4-րդ կետերով և 7-րդ կետի «ա» ենթակետով նշված տեղեկություններն ու փաստաթղթերը, ինչպես նաև ընկերության գույքի ցանկը մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 5-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն` մեկ փաթեթով:

8. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 15-ը սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկանք սույն որոշման 7-րդ կետի «բ» ենթակետի կատարման արդյունքների վերաբերյալ:

9. Սահմանել, որ`

i

ա) պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությունը: Սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցին համապատասխան սույն որոշման 3-րդ, 4-րդ կետերով և 7-րդ կետի «ա» ենթակետով նշված անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում պետական գույքի մասնավորեցման կամ մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն սկսելու մասին որոշման նախագիծ: Մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետների, Երևանի քաղաքապետի կարծիքը.

բ) ընկերությունների մասնավորեցման և (կամ) մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարաման նախարարությանն են փոխանցվում ընկերության` պետությանը պատկանող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան չի նախատեսված:

10. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` 20-օրյա ժամկետում`

ա) հաստատել պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների իրականացման կարգը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել մասնավորեցվող գույքի գնահատման միջազգային պրակտիկայում ընդունված` գույքի շուկայական արժեքն արտահայտող, այդ թվում` զեղչման գործակիցների կիրառմամբ, գնահատման կարգեր:

11. Ընկերությունների մասնավորեցման և (կամ) մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից 10-օրյա ժամկետում`

ա) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել տեղեկանք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ ընկերության ունեցած հարկային պարտավորությունների, այդ թվում ապառքների, տույժերի ու տուգանքների մասին.

բ) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել տեղեկանք ընկերության` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ ունեցած պարտավորությունների, այդ թվում` ապառքների, տույժերի ու տուգանքների մասին.

գ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել տեղեկանք էլեկտրաէներգիայի և բնական գազի օգտագործման համար ընկերության ունեցած պարտքերի մասին.

դ) Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել մասնավորեցվող ընկերությունների և անավարտ շինարարության օբյեկտների հողօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերի պատճեններն ու տեղեկանք հողի հարկի վճարման մասին.

ե) մասնավորեցման վերաբերյալ տվյալներ ներկայացնող Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին, գերատեսչություններին` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել ընկերությանը (նախկինում` ձեռնարկությանը) տրված օգտագործման իրավունքների, արտոնագրերի, լիցենզիաների պատճենները:

12. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ընդգրկված ընկերությունների (ձեռնարկությունների) լուծարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից դրանց գույքի բռնագանձման վերաբերյալ հայցեր չհարուցել, իսկ եթե այդպիսի հայցեր հարուցվել են մինչև ընկերության մասնավորեցման կամ մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելը և դատարանի կողմից չի կայացվել համապատասխան վճիռ (որոշում), ապա 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հայցից հրաժարվել:

13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 13-ից:

(որոշումը փոփ. 26.12.00 թիվ 877 որոշում)

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության 1999 թ.

դեկտեմբերի 13-ի N 747 որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

2000 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախարարությունների,

գերատեսչությունների, մարզպետների, Երևանի քաղաքապետի կողմից պետական

գույքը մասնավորեցման նախապատրաստելու համար տեղեկություններ

ներկայացնելու (ըստ ընկերությունների թվի)

 

._____________________________________________________________________.

|NN | ՀՀ նախարարության,       |          Ընկերությունների թիվը        |

|ը/կ| գերատեսչության,         |_______________________________________|

|   | մարզպետարանի            |հունվար|փետրվար|մարտ|ապրիլ|մայիս|հունիս|

|   | անվանումները            |       |       |    |     |     |      |

|___|_________________________|_______|_______|____|_____|_____|______|

|1  |       2                 |   3   |   4   | 5  |  6  |  7  |  8   |

|___|_________________________|_______|_______|____|_____|_____|______|

|1. |ՀՀ արդյունաբերության և   |       |       |    |     |     |      |

|   |առևտրի  նախարարություն   |  3    |   5   |  9 |  9  |  5  |  8   |

|___|_________________________|_______|_______|____|_____|_____|______|

|2. |ՀՀ գյուղատնտեսության     |       |       |    |     |     |      |

|   |նախարարություն           |    5  |  10   | 10 | 10  | 10  | 10   |

|___|_________________________|_______|_______|____|_____|_____|______|

|3. |ՀՀ քաղաքաշինության       |       |       |    |     |     |      |

|   |նախարարություն           |    5  |   5   |  5 |  5  |  5  |  5   |

|___|_________________________|_______|_______|____|_____|_____|______|

|4. |ՀՀ տրանսպորտի            |    5  |   5   |  5 |  5  |  5  |  5   |

|   |նախարարություն           |       |       |    |     |     |      |

|___|_________________________|_______|_______|____|_____|_____|______|

|5. |ՀՀ առողջապահության       |       |       |    |     |     |      |

|   |նախարարություն           |       |       |    |     |     |      |

|___|_________________________|_______|_______|____|_____|_____|______|

|6. |ՀՀ բնապահպանության       |       |       |    |     |     |      |

|   |նախարարություն           |       |       |    |  1  |     |      |

|___|_________________________|_______|_______|____|_____|_____|______|

|7. |ՀՀ էներգետիկայի          |       |       |    |     |     |      |

|   |նախարարություն           |       |       |    |     |     |      |

|___|_________________________|_______|_______|____|_____|_____|______|

|8. |ՀՀ փոստի և               |       |       |    |     |     |      |

|   |հեռահաղորդակցության      |       |       |    |     |     |      |

|   |նախարարություն           |    1  |   2   |    |     |     |      |

|___|_________________________|_______|_______|____|_____|_____|______|

|9. |ՀՀ մշակույթի,            |       |       |    |     |     |      |

|   |երիտասարդության և        |       |       |    |     |     |      |

|   |սպորտի նախարարություն    |    2  |   2   |  2 |  2  |     |      |

|___|_________________________|_______|_______|____|_____|_____|______|

|10.|ՀՀ կառավարությանն առընթեր|       |       |    |     |     |      |

|   |տեղեկատվության և         |       |       |    |     |     |      |

|   |գրահրատարակչության       |       |       |    |     |     |      |

|   |վարչություն              |    2  |   5   |  5 |  5  |  5  |   5  |

|___|_________________________|_______|_______|____|_____|_____|______|

|11.|Վայոց ձորի մարզպետարան   |    1  |   2   |  1 |     |     |      |

|___|_________________________|_______|_______|____|_____|_____|______|

|12.|Արմավիրի մարզպետարան     |    1  |   2   |  1 |     |     |      |

|___|_________________________|_______|_______|____|_____|_____|______|

|13.|Արարատի մարզպետարան      |    1  |   1   |    |     |     |      |

|___|_________________________|_______|_______|____|_____|_____|______|

|14.|Երևանի  քաղաքապետարան    |       |       |    |     |     |      |

|___|_________________________|_______|_______|____|_____|_____|______|

|   |Ընդամենը                 |   26  |  39   | 38 | 37  | 26  |  30  |

._____________________________________________________________________.

._____________________________..________________________________________.

|NN | ՀՀ նախարարության,       ||          Ընկերությունների թիվը         |

|ը/կ| գերատեսչության,         ||________________________________________|

|   | մարզպետարանի            ||հուլիս|օգոս-|սեպ-  |հոկ-  |նոյեմ-|դեկ-  |

|   | անվանումները            ||      |տոս  |տեմբեր|տեմբեր|բեր   |տեմբեր|

|___|_________________________||______|_____|______|______|______|______|

|1  |       2                 ||  9   |  10 |  11  |  12  |  13  |  14  |

|___|_________________________||______|_____|______|______|______|______|

|1. |ՀՀ արդյունաբերության և   ||      |     |      |      |      |      |

|   |առևտրի  նախարարություն   ||    8 |  2  |  9   |  8   | 13   |  13  |

|___|_________________________||______|_____|______|______|______|______|

|2. |ՀՀ գյուղատնտեսության     ||      |     |      |      |      |      |

|   |նախարարություն           ||   10 |   7 |      |      |      |      |

|___|_________________________||______|_____|______|______|______|______|

|3. |ՀՀ քաղաքաշինության       ||      |     |      |      |      |      |

|   |նախարարություն           ||    5 |   5 |  3   |      |      |      |

|___|_________________________||______|_____|______|______|______|______|

|4. |ՀՀ տրանսպորտի            ||    5 |   5 |  5   |  5   |  5   |   3  |

|   |նախարարություն           ||      |     |      |      |      |      |

|___|_________________________||______|_____|______|______|______|______|

|5. |ՀՀ առողջապահության       ||      |     |      |      |      |      |

|   |նախարարություն           ||      |   1 |   1  |  3   |  3   |   3  |

|___|_________________________||______|_____|______|______|______|______|

|6. |ՀՀ բնապահպանության       ||      |     |      |      |      |      |

|   |նախարարություն           ||      |     |      |      |      |      |

|___|_________________________||______|_____|______|______|______|______|

|7. |ՀՀ էներգետիկայի          ||      |     |      |      |  2   |  6   |

|   |նախարարություն           ||      |     |      |      |      |      |

|___|_________________________||______|_____|______|______|______|______|

|8. |ՀՀ փոստի և               ||      |     |      |      |      |      |

|   |հեռահաղորդակցության      ||      |     |      |      |      |      |

|   |նախարարություն           ||      |     |      |      |      |      |

|___|_________________________||______|_____|______|______|______|______|

|9. |ՀՀ մշակույթի,            ||      |     |      |      |      |      |

|   |երիտասարդության և        ||      |     |      |      |      |      |

|   |սպորտի նախարարություն    ||      |     |      |      |      |      |

|___|_________________________||______|_____|______|______|______|______|

|10.|ՀՀ կառավարությանն առընթեր||      |     |      |      |      |      |

|   |տեղեկատվության և         ||      |     |      |      |      |      |

|   |գրահրատարակչության       ||      |     |      |      |      |      |

|   |վարչություն              ||    5 |     |      |      |      |      |

|___|_________________________||______|_____|______|______|______|______|

|11.|Վայոց ձորի մարզպետարան   ||      |     |      |      |      |      |

|___|_________________________||______|_____|______|______|______|______|

|12.|Արմավիրի մարզպետարան     ||      |     |      |      |      |      |

|___|_________________________||______|_____|______|______|______|______|

|13.|Արարատի մարզպետարան      ||      |     |      |      |      |      |

|___|_________________________||______|_____|______|______|______|______|

|14.|Երևանի  քաղաքապետարան    ||      |     |      |  3   |  8   |  8   |

|___|_________________________||______|_____|______|______|______|______|

|   |Ընդամենը                 ||   33 |  20 | 18   | 20   | 31   |  33  |

._____________________________..________________________________________.

(հավելված 1 փոփ. 01.09.00 թիվ 538, 26.12.00 թիվ 877 որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 1999 թ.

դեկտեմբերի 13-ի N 747 որոշման

 

ՑԱՆԿ

մասնավորեցման ենթակա ռազմավարական նշանակություն

ունեցող ընկերությունների

.________________________________________________________________.

|NN |Ծածկագիրը|               Ընկերության անվանումը              |

|ը/կ|         |                                                  |

|___|_________|__________________________________________________|

| 1 |    2    |                           3                      |

|___|____________________________________________________________|

|   |            ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարարություն  |

|___|____________________________________________________________|

|   |     Ակնագործություն, ոսկերչություն                         |

|___|____________________________________________________________|

|1. | 60054   |«Շողակն» ՊՓԲԸ                                     |

|___|_________|__________________________________________________|

|2. | 21857   |«Սապֆիր» ՓԲԸ                                      |

|___|_________|__________________________________________________|

|3. | 21876   |«Ոսկերչական գործարան» ՓԲԸ                         |

|________________________________________________________________|

|         Լեռնամետալուրգիա                                       |

|________________________________________________________________|

|4. | 60046   |«Զանգեզուրի ՊՄԿ» ՊՓԲԸ                             |

|___|_________|__________________________________________________|

|5. | 60047   |«Ագարակի ՊՄԿ» ՊՓԲԸ                                |

|___|_________|__________________________________________________|

|6. | 60048   |«Կապանի ԼՀԿ» ՊՓԲԸ                                 |

|___|_________|__________________________________________________|

|7. | 60049   |«Ախթալայի ԼՀԿ» ՊՓԲԸ                               |

|___|_________|__________________________________________________|

|8. | 60050   |«Հայոսկի» ՊՓԲԸ                                    |

|___|_________|__________________________________________________|

|9. | 60051   |«Կանազ» ՓԲԸ                                       |

|___|_________|__________________________________________________|

|10.| 60052   |«Ակսոն» ՓԲԸ (Երևան)                               |

|________________________________________________________________|

|         Քիմիա                                                  |

|________________________________________________________________|

|11.| 21875   |«Նաիրիտ» ՓԲԸ                                      |

|___|_________|__________________________________________________|

|12.| 21807   |«Պոլիվինիլացետատ» ՓԲԸ                             |

|___|_________|__________________________________________________|

|13.|    10   |«Դողագործ» ՓԲԸ                                    |

|________________________________________________________________|

|         Մեքենաշինություն                                       |

|________________________________________________________________|

|14.| 21620   |«Հայէլեկտրամեքենա» ՓԲԸ                            |

|___|_________|__________________________________________________|

|15.| 21817   |«Արմենմոտոր» ՓԲԸ                                  |

|___|_________|__________________________________________________|

|16.| 21816   |«Լույս» ՓԲԸ                                       |

|___|_________|__________________________________________________|

|17.| 21826   |«Էլսարք» ՓԲԸ (Էլեկտրակենցաղսարք)                  |

|___|_________|__________________________________________________|

|18.| 60036   |«Ալմաստ» ՓԲԸ (Երևան)                              |

|___|_________|__________________________________________________|

|19.|   150   |«Ճշգրիտ հաստոցների գործարան» ՓԲԸ (Վանաձոր)        |

|___|_________|__________________________________________________|

|20.| 21810   |«Դարբնոցամամլիչ սարքեր» ՓԲԸ (Գյումրի)             |

|___|_________|__________________________________________________|

|21.|   147   |«Հաստոցաշինական գործարան» ՓԲԸ (Չարենցավան)        |

|___|_________|__________________________________________________|

|22.| 60035   |«Արագած» ՊՓԲԸ (Ապարան)                            |

|________________________________________________________________|

|         Ռադիոէլեկտրոնիկա և  սարքաշինություն                    |

|________________________________________________________________|

|23.| 21878   |«Մարս» ՊՓԲԸ                                       |

|___|_________|__________________________________________________|

|24.| 61148   |«Էլեկտրոն» ԲԲԸ (Վաղարշապատ)                       |

|___|_________|__________________________________________________|

|25.| 21851   |«Միկրոն» ՊՓԲԸ (Նորաշեն, «Սելենա»-ի «Արագած» ԴՁ)   |

|___|_________|__________________________________________________|

|26.| 21850   |«Խորանաշատ» ՓԲԸ (Տավուշ)                          |

|___|_________|__________________________________________________|

|27.| 61141   |«Կիլիկիա» ԲԲԸ (Աբովյան)                           |

|___|_________|__________________________________________________|

|28.| 60044   |«Աղանձուտ» ՊՓԲԸ (Գորիս, «Նեյրոն» ՊՁ-ի «Տաթև»  ԴՁ) |

|___|_________|__________________________________________________|

|29.| 21881   |«Հրազդանմաշ» ՊՓԲԸ                                 |

|___|_________|__________________________________________________|

|30.| 21884   |«Տրանզիստոր» ՊՓԲԸ                                 |

|___|_________|__________________________________________________|

|31.| 15253   |«Գործիքագործ» ՓԲԸ (Գեղակերտ)                      |

|___|_________|__________________________________________________|

|32.| 15034   |«Իմպուլս» ՓԲԸ (Դիլիջան)                           |

|________________________________________________________________|

|         Հատուկ ծրագրեր                                         |

|________________________________________________________________|

|33.| 21866   |«Հայարդշին» ՓԲԸ                                   |

|________________________________________________________________|

|         Թեթև  արդյունաբերություն                               |

|________________________________________________________________|

|34.| 21624   |«Հայգորգ» ՓԲԸ (Երևան)                             |

|___|_________|__________________________________________________|

|35.| 21627   |«Մահուդ» ՓԲԸ (Երևան)                              |

|___|_________|__________________________________________________|

|36.| 21628   |«Մետաքս» ՓԲԸ (Երևան)                              |

|___|_________|__________________________________________________|

|37.| 21620   |«Գյումրի-Տեքստիլ» ՓԲԸ                             |

|___|_________|__________________________________________________|

|38.| 21622   |«Մանվածքային ֆաբրիկա» ՓԲԸ (Գյումրի բամբակամանվածք)|

|___|_________|__________________________________________________|

|39.| 60063   |«Նարեկ» տրիկոտաժ» ՓԲԸ (Գյումրի)                   |

|___|_________|__________________________________________________|

|40.|  1239   |«Վանուհի» կարի ՓԲԸ (Սպիտակի կարի ֆաբրիկա)         |

|___|_________|__________________________________________________|

|41.| 21588   |«Կարի ֆաբրիկա» ՓԲԸ (Չարենցավան)                   |

|___|_________|__________________________________________________|

|42.| 60056   |«Էդգար» կարի N 1 ՓԲԸ (Գյումրի)                    |

|___|_________|__________________________________________________|

|43.| 21635   |«Ոսկե գեղմ» ՓԲԸ (Վանաձորի մուշտակի կարի ֆաբրիկա)  |

|___|_________|__________________________________________________|

|44.| 60060   |«Մանկական հագուստ» ՓԲԸ (Երևան)                    |

|___|_________|__________________________________________________|

|45.| 21637   |«Արաքս» կոշիկի ՓԲԸ (Երևան)                        |

|___|_________|__________________________________________________|

|46.| 60057   |Վանաձորի «Ղարս» կարի ՓԲԸ                          |

|________________________________________________________________|

|         Առևտուր                                                |

|________________________________________________________________|

|47.| 74737   |«Հայմետաղառ» ՊՓԲԸ                                 |

|___|_________|__________________________________________________|

|48.| 20904   |«Հայնավթամթերք» ՊՓԲԸ                              |

|________________________________________________________________|

|         Ոչ մետաղական ռեսուրսներ և  շինանյութեր                 |

|________________________________________________________________|

|49.| 20942   |«Գյումրիի ապակի» ՓԲԸ                              |

|___|_________|__________________________________________________|

|50.| 20941   |«Հայապակի» ՓԲԸ (Աբովյան)                          |

|___|_________|__________________________________________________|

|51.| 60029   |«Դիատոմիտ ԳԱՁ» ՓԲԸ (Նոր Խարբերդ)                  |

|___|_________|__________________________________________________|

|52.| 60030   |«Արարատցեմենտ» ՊՓԲԸ                               |

|___|_________|__________________________________________________|

|53.| 60031   |«Անի-Պեմզա» կոմբինատ                              |

|___|_________|__________________________________________________|

|54.| 60032   |«Արթիկ-տուֆ» ՊՓԲԸ                                 |

|________________________________________________________________|

|                                                                |

|                ՀՀ էներգետիկայի նախարարություն                  |

|________________________________________________________________|

|55.| 20004   |«Հայէներգացանցնախագիծ ինստիտուտ» ՊՓԲԸ             |

|___|_________|__________________________________________________|

|56.| 20011   |«Հրազդանի ՋԷԿ» ՊՓԲԸ                               |

|___|_________|__________________________________________________|

|57.| 60001   |«Երևանի  ՋԷԿ» ՊՓԲԸ                                |

|___|_________|__________________________________________________|

|58.| 60003   |«Սևան-Հրազդանյան  կասկադ» ՊՓԲԸ                    |

|___|_________|__________________________________________________|

|59.| 60004   |«Որոտանի ՀԷԿ-երի կասկադ» ՊՓԲԸ                     |

|________________________________________________________________|

|               ՀՀ տրանսպորտի նախարարություն                     |

|                                                                |

|________________________________________________________________|

|         Ավտոտրանսպորտային ընկերություններ                      |

|________________________________________________________________|

|60.  60307   |«Արարատի ԲԱՏ» ՊՓԲԸ                                |

|_____________|__________________________________________________|

|61.| 60311   |«Վեդու ԲՈՒԱՏ» ՊՓԲԸ                                |

|___|_________|__________________________________________________|

|62.| 60314   |«Եղեգնաձորի ԲՈՒԱՏ» ՊՓԲԸ                           |

|___|_________|__________________________________________________|

|63.| 60320   |«Ջերմուկի ԲՈՒԱՏ» ՊՓԲԸ                             |

|___|_________|__________________________________________________|

|64.| 60321   |«Ճամբարակի ԲՈՒԱՏ» ՊՓԲԸ                            |

|___|_________|__________________________________________________|

|65.| 60323   |«Վարդենիսի ԲՈՒԱՏ» ՊՓԲԸ                            |

|___|_________|__________________________________________________|

|66.| 60324   |«Ալավերդու ԲՈՒԱՏ» ՊՓԲԸ                            |

|___|_________|__________________________________________________|

|67.| 60325   |«Ապարանի ԲՈՒԱՏ» ՊՓԲԸ                              |

|___|_________|__________________________________________________|

|68.| 60326   |«Բաղրամյանի ԲՈՒԱՏ» ՊՓԲԸ                           |

|___|_________|__________________________________________________|

|69.| 60329   |«Երևանի  միջազգային ԲԱՏ» ՊՓԲԸ                     |

|___|_________|__________________________________________________|

|70.| 60334   |«Ստեփանավանի ԲՈՒԱՏ» ՊՓԲԸ                          |

|___|_________|__________________________________________________|

|71.| 60335   |«Տավուշի (Բերդի) ԲՈՒԱՏ» ՊՓԲԸ                      |

|___|_________|__________________________________________________|

|72.| 60336   |«Տաշիրի ԲՈՒԱՏ» ՊՓԲԸ                               |

|___|_________|__________________________________________________|

|73.| 60356   |«Արթիկի ԲՈՒԱՏ» ՊՓԲԸ                               |

|___|_________|__________________________________________________|

|74.| 60357   |«Գյումրիի N 3 ԲԱՏ» ՊՓԲԸ                           |

|________________________________________________________________|

|                                                                |

|               ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության         |

|                  և  գրահրատարակչության վարչություն             |

|________________________________________________________________|

|75.|   402   |ՀՀ մամուլի տարածման գործակալություն               |

.________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 1999 թ.

դեկտեմբերի 13-ի N 747 որոշման

 

ՁԵՎ

ընկերությունները մասնավորեցման նախապատրաստելու

համար տեղեկությունները ներկայացնելու

 

Մասնավորեցվող ընկերությունների նախապատրաստման համար տեղեկությունները ներկայացնելու ձևը մասնավորեցումն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունների դասակարգված ցանկ է: Սույն ձևով ներկայացվում են մասնավորեցվող բոլոր ընկերությունների վերաբերյալ տեղեկությունները:

 

ԲԱԺԻՆ I. Տեղեկություններ ընկերության և դրա կազմի մեջ մտնող առանձին ստորաբաժանումների մասին

 

Այս բաժնում ներկայացվում են տեղեկություններ ինչպես ընկերության և դրա արտադրատնտեսական գործունեությունը բնութագրող ցուցանիշների, այնպես էլ դրա կազմում ընդգրկված բոլոր դուստր ընկերությունների, ինքնուրույն գործող ստորաբաժանումների, անավարտ շինարարության օբյեկտների վերաբերյալ: Բաժինը ծառայում է որպես տեղեկատվական հիմք` ընկերության` մասնավորեցման հետ կապված կազմակերպական կառուցվածքի, ֆինանսական վիճակի կարգավորման և զբաղվածության կառուցվածքի փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունների մշակման համար:

 

ԲԱԺԻՆ II. Ընկերության վերակազմավորման պլանը

 

Այն ընկերության կազմակերպական վերակառուցման, ֆինանսական վիճակի կարգավորման և զբաղվածության կառուցվածքի փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունների համալիր է: Բաժնում ընդգրկվող տեղեկությունները մշակվում են ընկերության մասնավորեցման նպաստավոր պայմանների ստեղծման նպատակով, և այն հիմնվում է ընկերության կազմի ու կառուցվածքի ֆինանսական և արտադրատնտեսական ցուցանիշների մանրամասն վերլուծության վրա: Նշված վերլուծությունը II բաժնի բաղկացուցիչ մասն է:

Ընկերության կազմակերպական կառուցվածքի վերակազմավորման (II բաժնի I մաս) նպատակահարմարությունը կարող է առաջանալ այն դեպքերում, երբ տվյալ ընկերությունն ունի բարդ կազմակերպական կառուցվածք, մասնավորապես, երբ`

մասնավորեցվող ընկերությունն իր կազմում ունի դուստր ընկերություններ,

մասնավորեցվող ընկերությունն իր կազմում ունի տարածքային առումով առանձնացված սոցիալական և հանրային նշանակության օբյեկտներ,

մասնավորեցվող ընկերությունն իր կազմում ունի տարածքային առումով առանձնացված օժանդակ տնտեսություններ և ինքնուրույն աշխատող արտադրական ենթակառուցվածքներ, ինչպես նաև անավարտ շինարարության օբյեկտներ,

մասնավորեցվող ընկերության որևէ արտադրական կամ ոչ արտադրական առումով տեխնոլոգիապես մեկուսացված և տարածքային առումով առանձնացված ստորաբաժանում տրամադրված է վարձակալության:

Ընկերության կազմակերպական կառուցվածքի վերակազմավորումը պետք է հիմնավորված լինի` ելնելով ընկերության գործունեության արդյունավետության ու մրցունակության բարձրացման, արտաքին շուկայում հաստատման և ընդլայնման, ինչպես նաև ներքին շուկայում մրցակցության առաջացման, ընկերության մենաշնորհային դիրքի սահմանափակման նկատառումներից:

Ընկերության կազմակերպական կառուցվածքի վերակազմավորման վերաբերյալ առաջարկությունները ներկայացվում են համաձայն սույն հավելվածի:

Ընկերության ֆինանսական վիճակի կարգավորման պլանը (II բաժնի II մաս) նախատեսում է ընկերության պարտքերի վերակազմավորման առաջարկությունների մշակում և ընկերության հաշվեկշիռ վերակազմավորում:

Պարտքերի վերակազմավորումը հիմնվում է ընկերության գործունեության ֆինանսական վերլուծության վրա:

Ընկերության հաշվեկշռի վերակազմավորումը պայմանավորված է ընկերության կազմակերպական կառուցվածքի և պարտքերի վերակազմավորումներով, ինչպես նաև ֆոնդերի դուրսգրմամբ:

Ընկերության զբաղվածության կառուցվածքի փոփոխությունների (II բաժնի III մաս) վերաբերյալ առաջարկությունները մշակվում են` ելնելով ընկերության կազմակերպական կառուցվածքի վերակազմավորման հետ կապված կադրային փոփոխություններից (լուծարման հետևանքով կամ ընկերության վերակազմավորման հետ կապված` վարչակազմի կրճատման հետևանքով):

 

ԲԱԺԻՆ I. Տեղեկություններ ընկերության և դրա կազմի մեջ մտնող առանձին ստորաբաժանումների մասին

 

1. Տեղեկություններ ընկերության մասին

 

1.1. Ընկերության լրիվ անվանումը______________________________________

 

Ընկերության կրճատ անվանումը__________________________________________

 

1.2. Ընկերության ֆիրմային լրիվ անվանումը_____________________________

 

Ընկերության ֆիրմային կրճատ անվանումը_________________________________

 

1.3. Մասնավորեցման ծրագիր 1998-2000 թթ.: Ծածկագիրը ____ մասնավորեցման

 

ձևը__________

 

1.4. Ընկերության գտնվելու վայրը _____________________________________

(նշել մարզը, լրիվ հասցեն)

 

1.5. Ընկերության փոստային հասցեն ____________________________________

(ինդեքս, հեռախոսներ` կառավարական,

__________________________________________________

քաղաքային, տեղական ֆաքս, միջազգային ֆաքս և այլն)

 

1.6. Ղեկավարը` գործադիր տնօրեն _______________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

 

1.7. Կազմակերպական-իրավական տեսակը ___________________________________

(փակ բաժնետիրական ընկերություն,

 

_________________________________________________________________________

բաց բաժնետիրական ընկերություն, պետական փակ բաժնետիրական ընկերություն)

 

1.8. Ենթակայությունը ________________________________________________

(նախարարությունը, տնտեսության ճյուղը)

 

1.9. Տեղի է ունեցել մասնակի անհատույց սեփականաշնորհում

 

ՀՀ կառավարության 1995 թվականի _____________ -ի N____ որոշմամբ:

 

1.10. Բաժնետիրական ընկերության խորհրդի կազմը և դրա անդամների

 

բաժնեմասի չափը __________________________________________________________

(մասնակի անհատույց սեփականաշնորհման դեպքում):

 

1.11. Ընկերությունում կատարվել է ներդրումային մասնավորեցում 199 թ.

 

________ -ին, որի արդյունքում ընկերության կանոնադրական հիմնադրամում

 

պետական բաժնեմասը կազմել է_______ տոկոս:

 

1.12. ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրում գրանցումը ___________

(գրանցման համարը,

____________________________________

տարեթիվը, գրանցող մարմնի անվանումը)

 

1.13. Բանկի տվյալները _______________________________________________

(բանկի անվանումը, ծածկագիրը, հաշվի համարը)

 

1.14. Ընկերության գործադիր տնօրենը նշանակվել է ՀՀ ___________________ նախարարության կողմից:

 

Ընկերության տնօրենի հետ կնքված պայմանագրի հիմնական պայմանները ___________

 

_________________________________________________________________________

(ժամկետը, պայմանագիրը, միակողմանի լուծարման պայմանները, միակողմանի

 

_________________________________________________________________________

լուծարման պայմանները, աշխատանքի վարձատրությունը)

 

1.15. Տեղեկություններ ընկերության կառուցվածքային միավորների վերաբերյալ

200 թ. դրությամբ

.________________________________________________________________________.

|   |              |      |      |          Մակերեսը           |Ծանոթագ- |

|NN |Կառուցվածքային|Հասցեն|Աշխա- |_____________________________|րություն |

|ը/կ|միավորի       |      |տող-  |     |շենքերի մակերեսը,      |         |

|   |անվանումը     |      |ների  |     |/հաշվի առնելով         |         |

|   |              |      |ցուցա-|     |հարկայնությունը/       |         |

|   |              |      |կային |     |_______________________|         |

|   |              |      |թիվը  |հողա-|արտա-  |ոչ     |ընդա-  |         |

|   |              |      |      |յին  |դրա-   |արտա-  |մենը   |         |

|   |              |      |      |տա-  |կան    |դրա-   |(քառ.մ)|         |

|   |              |      |      |րածքը|(քառ.մ)|կան    |       |         |

|   |              |      |      |(հա) |       |(քառ.մ)|       |         |

|___|______________|______|______|_____|_______|_______|_______|_________|

| 1 |      2       |  3   |  4   |  5  |   6   |   7   |   8   |    9    |

|___|______________|______|______|_____|_______|_______|_______|_________|

|1. |Ընկերություն- |      |      |     |       |       |       |         |

|   |ներ,          |      |      |     |       |       |       |         |

|   |այդ թվում`    |      |      |     |       |       |       |         |

|___|______________|______|______|_____|_______|_______|_______|_________|

|1.1|գլխամասային   |      |      |     |       |       |       |         |

|   |ընկերություն  |      |      |     |       |       |       |         |

|___|______________|______|______|_____|_______|_______|_______|_________|

|1.2|դուստր        |      |      |     |       |       |       |         |

|   |ընկերություն- |      |      |     |       |       |       |         |

|   |ներ*          |      |      |     |       |       |       |         |

|___|______________|______|______|_____|_______|_______|_______|_________|

|1.3|կախյալ        |      |      |     |       |       |       |         |

|   |ընկերություն- |      |      |     |       |       |       |         |

|   |ներ*          |      |      |     |       |       |       |         |

.________________________________________________________________________.

 

Ծանոթագրություն: Գլխամասային ընկերությունը ներկայացվում է ըստ ներքոհիշյալ

կառուցվածքային միավորների (եթե առկա են).

արտադրական ստորաբաժանումներ, ընդգրկված գյուղատնտեսական,

շինարարական, տրանսպորտային, առևտրական օբյեկտներ,

վարձակալությամբ տրված տարածքներ, քաղպաշտպանության,

անավարտ շինարարության, սոցիալական և հանրային

նշանակության օբյեկտներ, այդ թվում` պատմամշակութային,

բնակելի ու անավարտ բնակելի շենքեր և այլն:

 

* Ներկայացվում է ըստ կառուցվածքային միավորների:

 

1.16. Ընկերության զբաղեցրած հողային տարածքը

 

200 թ.  դրությամբ

._______________________________________________________________________.

|NN  |Կառուցվածքային    | Հասցեն |Հողային|Հողահատկացման |Ծանոթագրություն|

|ը/կ |միավորի անվանումը |        |տարածքը|հիմքերը **    |               |

|    |                  |        | (հա)  |              |               |

|____|__________________|________|_______|______________|_______________|

| 1. |Ընկերություններ   |        |       |              |               |

|    |այդ թվում`        |        |       |              |               |

|____|__________________|________|_______|______________|_______________|

|1.1.|գլխամասային       |        |       |              |               |

|    |ընկերություն*     |        |       |              |               |

|____|__________________|________|_______|______________|_______________|

|1.2.|դուստր            |        |       |              |               |

|    |ընկերություններ*  |        |       |              |               |

|____|__________________|________|_______|______________|_______________|

|1.3.|կախյալ            |        |       |              |               |

|    |ընկերություններ*  |        |       |              |               |

._______________________________________________________________________.

* Ներկայացվում է ըստ կառուցվածքային միավորների:

** Կցել հողահատկացման մասին որոշման պատճենը:

 

1.17. Գործունեության տեսակները (լրացվում է համաձայն ընկերության կանոնադրության)

-

-

-

-

1.18. Թողարկվող արտադրանքի տեսականին.

-

-

-

 

---------------------------------------------

հեղինակների կողմից - շարունակությունը հաջորդ մասում ԲԸ

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.12.1999
N 747
Որոշում