040.0768.221299
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» դեկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 դեկտեմբերի 1999 թվական թիվ 768
i
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՐԵՎՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածի «ժբ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոնների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
(որոշումը փոփ. 29.05.09 թիվ 590-Ն որոշում)
Հավելված N 1
i
ՀՀ կառավարության 1999 թ.
դեկտեմբերի 22-ի N 768 որոշման
ՑԱՆԿ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՐԵՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
(1-ին հավելվածն ուժը կորցրել է 29.05.09 թիվ 590-Ն որոշում)
Հավելված N 2
ՀՀ կառավարության 1999 թ.
դեկտեմբերի 22-ի N 768 որոշման
ՑԱՆԿ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՐԵՎՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
1. Ատոմային էլեկտրակայանի`
i
ա) տնօրեն.
բ) գլխավոր ճարտարագետ.
գ) տնօրենի տեղակալ` ֆիզիկական պաշտպանության գծով.
դ) գլխավոր ճարտարագետի տեղակալներ.
ե) (1-ին կետ ե ենթակետն ուժը կորցրել է 14.12.06 թիվ 1859-Ն որոշում)
զ) (1-ին կետ զ ենթակետն ուժը կորցրել է 14.12.06 թիվ 1859-Ն որոշում)
է) ատոմային էլեկտրակայանի հերթափոխի պետ.
ը) ռեակտորային արտադրամասի հերթափոխի պետ.
թ) ռեակտորի կառավարման առաջատար ճարտարագետ
ժ) տուրբինի կառավարման առաջատար ճարտարագետ.
ժա) տուրբինային արտադրամասի կառավարման վահանակի մեքենավար.
ժբ) շահագործող կազմակերպության ղեկավար:
(1-ին կետը փոփ. 14.12.06 թիվ 1859-Ն, 29.05.09 թիվ 590-Ն որոշումներ)
2. Միջուկային տեղակայանքների (բացառությամբ ատոմային էլեկտրակայանների) և ռադիոակտիվ թափոնների տեղակայանքների`
ա) տնօրեն.
բ) գլխավոր ճարտարագետ.
գ) գլխավոր տեխնոլոգ:
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 14.12.06 թիվ 1859-Ն որոշում)
i
4. Առողջապահության բնագավառում իոնացնող ճառագայթման աղբյուր կամ ճառագայթում առաջացնող սարք օգտագործող կազմակերպության`
ա) գլխավոր բժիշկ կամ տնօրեն.
բ) իոնացնող ճառագայթման աղբյուրների կիրառմամբ ախտորոշող և (կամ) բուժող բժիշկ-ռենտգենոլոգ, ռադիոլոգ.
գ) ճառագայթային անվտանգությունն ապահովող ծառայության ղեկավար կամ մասնագետ:
5. Արդյունաբերության, գյուղատնտեսության, գիտահետազոտական և ուսումնական բնագավառներում իոնացնող ճառագայթման աղբյուր կամ ճառագայթում առաջացնող սարք օգտագործող կազմակերպության`
ա) տնօրեն.
բ) գլխավոր ճարտարագետ.
գ) մետաղների չքայքայող ստուգման, սերմերի և այլ գյուղատնտեսական մթերքների ախտահանման ու այլ նպատակներով իոնացնող ճառագայթման աղբյուրն օգտագործող մասնագետ.
դ) ճառագայթային անվտանգությունն ապահովող ծառայության ղեկավար և (կամ) մասնագետ: