Սեղմել Esc փակելու համար:
«ԴԱՐԴԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԴԱՐԴԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿ ...

 

 

040.0263.170317

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 մարտի 2017 թվականի N 263-Ա

 

«ԴԱՐԴԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի N 168 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Դարդան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունները լրացուցիչ գրավով («Ավտոճանապարհային մեքենաներ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցներ և արտադրամիջոցներ, որոնց շուկայական արժեքն ըստ «Էքսպերտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2017 թվականի մայիսի 5-ին տրամադրված N 70414-1 գնահատման ակտի կազմում է 242,655,000 դրամ) ապահովելու դեպքում` թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին հետաձգել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Դարդան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2010 թվականի ապրիլի 7-ին կնքված N 01 պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրի հիման վրա ընկերության կողմից ստանձնած վարկային պարտավորության մնացորդ` 930.016,39 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով ժամկետանց պարտքի հիմնական գումարի, դրա նկատմամբ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը հաշվարկված տարեկան 2 տոկոս դրույքաչափով տոկոսագումարի, ինչպես նաև հաշվարկված տույժի գումարների մարման ժամկետները:

(1-ին կետը փոփ. 17.08.17 թիվ 1010-Ա որոշում)

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) «Դարդան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել պայմանագրի փոփոխման մասին համաձայնագիր` սահմանելով, որ ընկերության նկատմամբ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը հաշվարկված տոկոսագումարները և տույժի գումարները ենթակա են կապիտալացման` որպես վարկի հիմնական գումար.

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 05.03.2020 թիվ 252-Ա որոշում)

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում` սահմանված կարգով կատարել փոփոխություններ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Դարդան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2010 թվականի ապրիլի 7-ին կնքված N 01 պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրի ժամանակացույցում` սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված վարկի մարման պայմաններին համապատասխան:

(2-րդ կետը փոփ. 17.08.17 թիվ 1010-Ա, 29.03.2019 թիվ 308-Ա, 05.03.2020 թիվ 252-Ա որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.03.2017
N 263-Ա
Որոշում