Սեղմել Esc փակելու համար:
ԱՊՀ ԳՈՐԾԱԴԻՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՅՈՒ. ՅԱՐՈՎԻ ՀՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՊՀ ԳՈՐԾԱԴԻՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՅՈՒ. ՅԱՐՈՎԻ ՀՀ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0768.221299

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 դեկտեմբերի 1999 թվականի թիվ 768

 

ԱՊՀ ԳՈՐԾԱԴԻՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՅՈՒ. ՅԱՐՈՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

1999 թվականի դեկտեմբերի 21-իին ԱՊՀ քարտուղար Յու. Յարովի և նրան ուղեկցող անձանց (8 մարդ) Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայությանը` նախապատրաստել այցելության ծրագիրը և ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին`

ա) պատվիրակության անդամներին տեղավորել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը և ապահովել նրանց սնունդը.

բ) հյուրերի սպասարկման համար հատկացնել մեկ միկրոավտոբուս:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` ապահովել հյուրերին սպասարկող հատուկ ինքնաթիռի ընդունումը, ճանապարհումը, պատվիրակության և ինքնաթիռի անձնակազմի ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում, ինչպես նաև պատվիրակությանն սպասարկող ավտոմեքենաների մուտքն օդանավակայանի տարածք (սրահի կողմից):

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ուղեկցության համար հատկացնել ուղեկցող ճանապարհային ոստիկանության անձնակազմեր:

5. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում, հատկացնել անվտանգության անձնակազմ:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` պատվիրակության Հայաստանում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, փոխադրամիջոցների, պաշտոնական ճաշի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
22.12.1999
N 768
Որոշում