Սեղմել Esc փակելու համար:
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆ ...

 

 

606.0096.160317

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «16»        03            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60617132

             

        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

                                 ՈՐՈՇՈՒՄ

 

11 մարտի 2017 թվականի N 96-Ն

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 73-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության տվյալները համակարգիչ մուտքագրելու կարգը` համաձայն հավելվածի:

(նախաբանը փոփ. 11.05.2021 թիվ 19-Ն որոշում)

(որոշումը փոփ. 30.06.2022 թիվ 44-Ն որոշում)

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2017թ. մարտի 11-ի

N 96-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ

 

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ստուգվում է ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները կազմելու վավերականությունը, իսկ թվաբանական սխալների առկայության դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը կամ քարտուղարը վերացնում են այդ սխալները` ուղղումները վավերացնելով իրենց ստորագրություններով: Ելակետային տվյալների փոփոխություն չի կատարվում:

2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության տվյալները մուտքագրվում են համակարգիչ` «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի աշխատակցի կողմից:

Տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության թվերը մուտքագրելու համար ընտրվում է անվանացանկի «Արձանագրություն» բաժինը, այնուհետև «Տեղամաս» կետն ու ընտրվում է անհրաժեշտ տեղամասը և արձանագրության թվերը լրացվում են համապատասխան վանդակներում:

Թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերը մուտքագրելու համար ընտրվում է համապատասխան դաշտը և լրացվում կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը: Բոլոր տվյալները լրացնելուց հետո հաստատվում է մուտքագրումը:

Վերահաշվարկի արձանագրությունների տվյալները մուտքագրելու համար ընտրվում է «Արձանագրություններ» բաժնի «Վերահաշվարկ» կետը և տվյալների մուտքագրումն իրականացվում է սույն կետում նշված կարգով:

(2-րդ կետը փոփ. 11.05.2021 թիվ 19-Ն որոշում)

3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի արձանագրության յուրաքանչյուր տվյալ մուտքագրվում է քվեարկության արդյունքների այդ տվյալի համար նախատեսված դաշտում` հետևյալ աղյուսակներում.

 

._____________________________________________________________________.

|Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով N                               |

|_____________________________________________________________________|

|Ընտրական տեղամաս N                                                   |

|_____________________________________________________________________|

|Ընտրողների ցուցակում ընտրողների թիվը                                 |

|_____________________________________________________________________|

|Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ    |

|ցուցակում ընտրողների թիվը                                            |

|_____________________________________________________________________|

|Շրջիկ արկղով քվեարկող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների թիվը |

|_____________________________________________________________________|

|Ընտրողների ընդհանուր թիվը                                            |

|_____________________________________________________________________|

|Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը                             |

|_____________________________________________________________________|

|Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված ինքնասոսնձվող        |

|դրոշմանիշերի ընդհանուր թիվը                                          |

|_____________________________________________________________________|

|Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված համարակալված         |

|կտրոնների ընդհանուր թիվը                                             |

|_____________________________________________________________________|

|Ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված քվեարկության       |

|կտրոնների թիվը                                                       |

|_____________________________________________________________________|

|Ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների թիվը         |

|_____________________________________________________________________|

|Ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը                         |

|_____________________________________________________________________|

|Չօգտագործված համարակալված կտրոնների թիվը                             |

|_____________________________________________________________________|

|Չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի թիվը                         |

|_____________________________________________________________________|

|Անվավեր քվեաթերթիկների թիվը                                          |

|_____________________________________________________________________|

|...|                                                                 |

|___|Յուրաքանչյուր թեկնածուին, կուսակցությանը,                        |

|...|կուսակցությունների դաշինքին                                      |

|___|կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը                               |

|...|                                                                 |

|_____________________________________________________________________|

|Անճշտությունների չափը                                                |

._____________________________________________________________________.

(3-րդ կետը փոփ. 11.05.2021 թիվ 19-Ն որոշում)

 

4. Քվեարկության արդյունքների աղյուսակը պարունակում է ընտրության անվանումը, ամսաթիվը, վերջնական աղյուսակավորման ժամանակ նշում այդ մասին, ինչպես նաև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի և ընտրական տեղամասի համարները:

(4-րդ կետը փոփ. 11.05.2021 թիվ 19-Ն որոշում)

5. «Ընտրություններ» ավտոմատացված համակարգը չի թույլատրում քառանիշ թվերից մեծ թվերի մուտքագրում, համեմատում է տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության ընտրողների ցուցակի թիվը և լրացուցիչ ցուցակների ընտրողների թվերը լիազոր մարմնի տրամադրած թվերի հետ, հաշվարկում է ընտրողների ընդհանուր թիվը, ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը, անճշտությունների գումարային չափը, թվաբանական սխալի դեպքում արձանագրում է թվերի` համակարգի միջոցով ստացված գումարը, մեխանիկական սխալ հայտնաբերելու դեպքում զգուշացնող ազդանշանի միջոցով հնարավորություն է տալիս մուտքագրողին մեկ անգամ ևս ստուգել մուտքագրած տվյալները: Համակարգը ներառում է տվյալների սխալ մուտքագրումից պաշտպանող ողջամիտ երաշխիքներ:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պատասխանատու է այդ տվյալների ճշգրիտ մուտքագրման համար:

6. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ հանձնաժողովի անդամներից որևէ մեկը պարբերաբար, բայց ոչ ուշ, քան 3 ժամը մեկ, համակարգչի օգնությամբ կատարում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորում ու տպագրում այն` ըստ ընտրական տեղամասերի: Աղյուսակավորումը, վավերացված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով և հանձնաժողովի կնիքով, անհապաղ փակցվում է հանձնաժողովում` բոլորի համար տեսանելի տեղում:

7. Համակարգիչ մուտքագրված` տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների տվյալները ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից Կենտրոնական ընտրական հանձնաժողով փոխանցվում են էլեկտրոնային եղանակով` «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով:

8. Ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների տվյալների մուտքագրումը համակարգիչ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ավարտում է քվեարկության ավարտից հետո` ոչ ուշ, քան 20 ժամվա ընթացքում: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն աղյուսակավորում է քվեարկության արդյունքները` ըստ ընտրական տեղամասերի, ինչպես նաև գումարային արդյունքների:

9. Ազգային ժողովի, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ ուշ, քան քվեարկության հաջորդ օրը` ժամը 00.00-ից սկսած, իրականացնում է քվեարկության արդյունքների աղյուսակավորում` ըստ ընտրական տեղամասերի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների: Քվեարկության նախնական արդյունքների աղյուսակավորումն ավարտվում և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվում է ընտրական տեղամասերից քվեարկության արդյունքների վերաբերյալ վերջին տեղեկությունները ստանալուց հետո` ոչ ուշ, քան մեկ ժամվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան քվեարկության ավարտից հետո` 24 ժամվա ընթացքում:

(9-րդ կետը փոփ. 11.05.2021 թիվ 19-Ն որոշում)

10. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքների աղյուսակավորման վերջնական օրինակը, վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով և հանձնաժողովի կնիքով, անհապաղ փակցնում է հանձնաժողովում` բոլորի համար տեսանելի տեղում:

11. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների հիման վրա «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով ստանում է համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների և մեծամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամների ընտրությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունները:

(11-րդ կետը փոփ. 11.05.2021 թիվ 19-Ն որոշում)

12. Սույն կարգի դրույթները կիրառվում են հանրաքվեի և տեղական հանրաքվեի քվեարկության ժամանակ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության տվյալները համակարգիչ մուտքագրելու դեպքում` հաշվի առնելով հանրաքվեի քվեարկության առանձնահատկությունները:

(12-րդ կետը փոփ. 11.05.2021 թիվ 19-Ն որոշում)

 

|

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
11.03.2017
N 96-Ն
Որոշում