Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0413.07....
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0413.07.5 «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒ ...

 

 

110.1158.291216

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»        12            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11016466

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

14 նոյեմբերի 2016 թվականի N N 1158-Ն

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0413.07.5 «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0413.07.01.5 «ՄԵՆԵՋԵՐ` ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1032-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թ. մարտի 22-ի N 333-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 19-րդ կետը և ՀՀ ԿԳ նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» հիմնարկի կողմից ներկայացված` ոլորտային հանձնաժողովի փորձագիտական դրական եզրակացությունը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել միջին մասնագիտական կրթության 0413.07.5 «Հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» մասնագիտության 0413.07.01.5 «Մենեջեր` հասարակական սննդի սպասարկման կազմակերպման» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009թ. դեկտեմբերի 7-ի «Միջին մասնագիտական կրթության 2311 «Հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» մասնագիտության պետական կրթական չափորոշիչը հաստատելու և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2009 թ. հուլիսի 13-ի N 625-Ն հրամանը չեղյալ ճանաչելու մասին» N 1032-Ն հրամանը:

3. Նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և իրավաբանական վարչությունների պետերին` սահմանված կարգով հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել` նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանին:

 

Հավելված

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

14 նոյեմբերի 2016թ.

N 1158-Ն հրամանի

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0413.07.5 «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0413.07.01.5 «ՄԵՆԵՋԵՐ` ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշիչը սահմանում է միջին մասնագիտական կրթության 0413.07.5 «Հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» մասնագիտության` ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 332-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության որակավորումների ազգային շրջանակի 5-րդ մակարդակի 0413.07.01.5 «Մենեջեր` հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» որակավորմանը ներկայացվող պահանջները, հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնը, ուսանողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները:

2. Միջին մասնագիտական կրթության 0413.07.5»Հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» մասնագիտության 0413.07.01.5 «Մենեջեր` հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» որակավորման հիմնական կրթական ծրագիրը կարող է իրականացվել ուսուցման հետևյալ ձևերով`

1) առկա,

2) հեռակա,

3) հեռավար,

4) դրսեկություն (դիստանցիոն):

3. Միջին մասնագիտական կրթության 0413.07.5 «Հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» մասնագիտության 0413.07.01.5 «Մենեջեր` հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» որակավորման հիմնական կրթական ծրագրի իրականացման համար սահմանվում են ուսումնառության հետևյալ նորմատիվային ժամկետները.

1) կրթության առկա ձևով.

ա. միջնակարգ կրթության հիմքով` 2 տարի,

բ. հիմնական կրթության հիմքով` 3 տարի,

2) կրթության հեռակա ձևով.

ա. միջնակարգ կրթության հիմքով` 3 տարի,

3) դրսեկության (էքստեռնատ) և հեռավար (դիստանցիոն) ձևերով.

կրթության հիմքը և ուսուցման տևողությունը որոշում է ուսումնական հաստատությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ. սեպտեմբերի 6-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրերի հեռավար (դիստանցիոն) և դրսեկությամբ (էքստեռնատով) ուսուցման կարգերը հաստատելու մասին» N 1028-Ն որոշման:

4. Միջին մասնագիտական կրթության 0413.07.5 «Հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» մասնագիտության 0413.07.01.5 «Մենեջեր` հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» որակավորման հիմնական կրթական ծրագիրը միջնակարգ կրթության հիմքով յուրացնող ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն ծավալը 2736 ժամ է, առավելագույն ծավալը` 4428 ժամ: Հիմնական կրթության հիմքով հիմնական կրթական ծրագրի յուրացման դեպքում ուսումնառության տևողությունն ավելանում է 52 շաբաթով:

 

ԳԼՈՒԽ 2.
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0413.07.5 «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0413.07.01.5 «ՄԵՆԵՋԵՐ` ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

5. Միջին մասնագիտական կրթության 0413.07.5 «Հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» մասնագիտության 0413.07.01.5 «Մենեջեր` հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» որակավորման մասնագետի մասնագիտական գործունեության բնութագիրը տրվում է ըստ զբաղմունքների տեսակների և մասնագիտական պարտականությունների:

6. Միջին մասնագիտական կրթության 0413.07.5 «Հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» մասնագիտությամբ 0413.07.01.5 «Մենեջեր` հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» որակավորմամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքը`

1) սննդի, ռեստորանների, սրճարանների, բարերի և այլ կազմակերպությունների մենեջեր:

7. Միջին մասնագիտական կրթության 0413.07.5 «Հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» մասնագիտությամբ 0413.07.01.5 «Մենեջեր` հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» որակավորմամբ մասնագետի մասնագիտական պարտականություններն են`

1) աշխատանքի կազմակերպում պլանավորում, կառավարում և կազմակերպում,

2) աշխատանքի վերահսկողություն,

3) կապ հաճախորդների և մատակարարների հետ,

4) ռեսուրսների կառավարում, անհրաժեշտ ռեսուրսների որոնում,

5) մարքեթինգ և կապ հանրության հետ,

6) մասնակցություն անհրաժեշտ որակավորված անձնակազմի ընդունման, ընտրման և վերապատրաստման գործընթացում:

 

ԳԼՈՒԽ 3.
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ 0413.07.5 «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0413.07.01.5 «ՄԵՆԵՋԵՐ` ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

8. Միջին մասնագիտական կրթության 0413.07.5 «Հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» մասնագիտության 0413.07.01.5 «Մենեջեր` հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» որակավորման հիմնական կրթական ծրագրի նկատմամբ ընդհանուր պահանջները սահմանվում են շրջանավարտին ներկայացվող ընդհանուր պահանջների համաձայն:

9. Միջին մասնագիտական կրթության 0413.07.5 «Հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» մասնագիտության 0413.07.01.5 «Մենեջեր` հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է`

1) ունենա մասնագիտական գործունեության տվյալ բնագավառում իր մասնագիտական դերին անհրաժեշտ կարողությունները ձևավորելու համար պահանջվող տեսական ու գործնական գիտելիքներ,

2) դրսևորի աշխատանքային և մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում գործընկերների և ղեկավարների հետ հաղորդակցվելու, մասնագիտական և ընդհանուր բնույթի հարցեր ներկայացնելու, դրանք պարզաբանելու կարողություն,

3) ունենա որոշակի փոփոխվող իրավիճակներում առաջացած խնդիրներին մասնագիտական տիպային և այլընտրանքային լուծումներ առաջարկելու կարողություն,

4) դրսևորի մասնագիտական խնդիրների լուծման համար անհրաժեշտ փաստերը և տեղեկատվությունը համադրելու և ամբողջության մեջ դիտարկելու, ինչպես նաև քաղաքացիական գիտակցություն ցուցաբերելու կարողություն,

5) ունենա մասնագիտական գործունեության գործառույթները սահմանված նորմերին համապատասխան իրականացնելու հմտություններ,

6) ցուցաբերի իր և աշխատակիցների մասնագիտական կարիքները գնահատելու և դրանց կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու կարողություն,

7) ունենա մասնագիտական կարողությունների պարբերաբար կատարելագործման ձգտում և ինքնուսուցման կարողություն, ուսումն,

8) ցուցաբերի մասնագիտական և ընդհանուր բնույթի անհրաժեշտ տեղեկատվություն փնտրելու, դրանցից օգտվելու և դրանք նպատակային օգտագործելու կամ փոխանցելու կարողություն,

9) ունենա աշխատակիցների աշխատանքները կազմակերպելու կամ գործընկերային հարաբերությունները (լիազորության դեպքում) ըստ կարողությունների և մասնագիտացման համակարգելու հմտություններ,

10) ընթացիկ մասնագիտական խնդիրների լուծման ժամանակ ցուցաբերի ռազմավարական մոտեցումների տարրեր կիրառելու կարողություն:

 

ԳԼՈՒԽ 4.
0413.07.5 «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0413.07.01.5 «ՄԵՆԵՋԵՐ` ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Միջին մասնագիտական կրթության 0413.07.5 «Հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» մասնագիտության 0413.07.01.5 «Մենեջեր` հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» որակավորման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի նկատմամբ պահանջները սահմանվում են ընդհանուր բնագիտական, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների, առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական կարողությունների բնագավառում շրջանավարտին ներկայացվող պահանջների համաձայն:

11. Միջին մասնագիտական կրթության 0413.07.5 «Հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» մասնագիտության 0413.07.01.5 «Մենեջեր` հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների բնագավառում պետք է`

1) իմանա ՀՀ Սահմանադրության, զբաղվածության տվյալ բնագավառը կարգավորող հիմնական նորմատիվ ակտերի, մարդու և հասարակության, քաղաքացիների միջև հարաբերությունները կարգավորող օրենքների և նորմատիվ փաստաթղթերի հիմնական դրույթները,

2) տիրապետի հայոց լեզվին,

3) հաղորդակցվի առնվազն երկու օտար լեզուներով,

4) տիրապետի առողջ կենսակերպ վարելու, հիգիենայի և ֆիզիկական կուլտուրայի կանոններին,

5) գիտելիքներ ունենա ազգային և համաշխարհային պատմության և մշակույթի վերաբերյալ,

6) ունենա անձի և հասարակության զարգացման օրինաչափությունների, հասարակության սոցիալական կառուցվածքի, շարժումների, քաղաքականության սուբյեկտների, քաղաքական հարաբերությունների և գործընթացների վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ,

7) ցուցաբերի կիրառական տնտեսագիտության հիմնադրույթների, մասնագիտական գործունեության բնագավառի տնտեսական երևույթների և հարաբերությունների առանձնահատկությունների, մակրոտնտեսության և միկրոտնտեսության օրենքների, անցումային շրջանի տնտեսության առանձնահատկությունների իմացություն:

8) իմանա էկոլոգիական հիմնական հասկացությունների բովանդակությունը, բնապահպանական գլոբալ և տարածաշրջանային հիմնախնդիրների դրույթները,

9) պատկերացում ունենա արտակարգ իրավիճակների մասին, տիրապետի արտակարգ իրավիճակներում գործելու հիմնական սկզբունքներին և մոտեցումներին, տեղյակ լինի փրկարարական աշխատանքների կազմակերպման կառուցվածքին և ձևերին, օգտագործի անհատական պաշտպանության միջոցներ:

12. Միջին մասնագիտական կրթության մասնագիտության 0413.07.5 «Հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» մասնագիտության 0413.07.01.5 «Մենեջեր` հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի հավելված 1-ի աղյուսակ 1-ում բերված մոդուլներով սահմանված առանցքային հմտություններին:

13. Միջին մասնագիտական կրթության 0413.07.5 «Հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» մասնագիտության 0413.07.01.5 «Մենեջեր` հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի հավելված 1-ի աղյուսակ 2-ում բերված մոդուլներով ըստ մասնագիտացումների սահմանված ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողություններին:

 

ԳԼՈՒԽ 5.
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0413.07.5 «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0413.07.01.5» ՄԵՆԵՋԵՐ` ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

14. Միջին մասնագիտական կրթության 0413.07.5 «Հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» մասնագիտության 0413.07.01.5 «Մենեջեր` հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության կադրային ապահովության և կադրային համապատասխանության նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) ուսումնական պարապմունքներ վարող դասախոսը պետք է ունենա դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում, կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ` եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվում: Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է,

2) ուսումնական պրակտիկան վարող արտադրական ուսուցման վարպետը պետք է ունենա տվյալ մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքի փորձ և մասնագիտական կրթություն,

3) արտադրական և նախաավարտական պրակտիկաները վարում է մասնագիտական դասընթացի դասախոսը:

15. Միջին մասնագիտական կրթության 0413.07.5 «Հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» մասնագիտության 0413.07.01.5 «Մենեջեր` հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության ուսումնամեթոդական ապահովության նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) հաստատությունը պետք է ունենա մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների և մոդուլների ծրագրային բովանդակությանը համապատասխանող ուսումնական, մեթոդական և տեղեկատվական նյութեր (գրադարանային ֆոնդ, տվյալների համակարգչային բազա և այլն), գնահատման և ատեստավորման նպատակով օգտագործվող նյութեր, ուսումնական գործընթացի արդյունավետ իրականացմանը նպաստող այլ նյութեր, ուղեցույցներ:

16. Միջին մասնագիտական կրթության 0413.07.5 «Հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» մասնագիտության 0413.07.01.5 «Մենեջեր` հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության նյութատեխնիկական ապահովության նկատմամբ պահանջները սահմանվում են ըստ ուսումնական կաբինետների, լաբորատորիաների, արհեստանոցների, սպորտային համալիրի: Դրանց հագեցվածությունը որոշվում է ուսումնական ծրագրերի պահանջներին համապատասխան:

1) ՈՒսումնական կաբինետների երաշխավորվող ցանկը`

ա. հայոց լեզվի և խոսքի մշակույթի,

բ. օտար լեզուների,

գ.բնագիտական և սոցիալ տնտեսագիտական առարկաների,

դ. սանիտարիայի և հիգիենայի, աշխատանքի անվտանգության:

2) ՈՒսումնական արհեստանոցներ`

ա. սպասարկման սրահ,

բ. խոտանի ստուգման սրաh,

գ. խոհանոցային սարքավորումների,

դ. սննդի պատրաստման,

3) Սպորտային համալիր`

ա. մարզադահլիճ,

բ. մարզահրապարակ:

Կրթական ծրագիր իրականացնող հաստատությունը, ելնելով անհրաժեշտությունից, կարող է ձևավորել լրացուցիչ կաբինետներ, լաբորատորիաներ, արհեստանոցներ:

17. Միջին մասնագիտական կրթության 0413.07.5 «Հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» մասնագիտության 0413.07.01.5 «Մենեջեր` հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» որակավորման հիմնական կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) առկա ուսուցման ձևի համար ուսումնական տարվա սկիզբը սեպտեմբերի 1-ն է, իսկ հեռակա, դրսեկության (էքստեռնատ) և հեռավար (դիստանցիոն) ձևերի համար սահմանվում է ուսումնական պլաններով,

2) ուսումնական յուրաքանչյուր տարվա տևողությունը սահմանվում է ուսումնական պլանով,

3) ուսանողի շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 54 ժամը` ներառյալ լսարանային և արտալսարանային ուսումնական աշխատանքի բոլոր տեսակները,

4) ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն և պարտադիր պարապմունքների շաբաթական ծավալը չպետք է գերազանցի 36 ժամը` առանց նախասիրական առարկաների, խորհրդատվությունների և լրացուցիչ արտալսարանային պարապմունքների բեռնվածության,

5) հեռակա ուսուցման ձևի դեպքում ուսանողների հետ պարտադիր պարապմունքների տարեկան ծավալը առնվազն 160 ժամ է,

6) ուսումնական խմբի համար խորհրդատվության տարեկան ծավալը կազմում է մինչև 100 ժամ,

7) նախասիրական առարկաների ցանկը, դրանց ծավալը (առանձին դասացուցակով) և ուսուցման ժամկետները յուրաքանչյուր ուսումնական տարում որոշվում է հաշվի առնելով ուսանողների ընտրությունը:

18. Միջին մասնագիտական կրթության 0413.07.5 «Հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» մասնագիտության 0413.07.01.5 «Մենեջեր` հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» որակավորման հիմնական կրթական ծրագրի պրակտիկաների կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը ներառում է ուսումնական (տեսական ուսուցմամբ և/կամ առանց տեսական ուսուցման), արտադրական և նախաավարտական պրակտիկաներ,

2) պրակտիկայի յուրաքանչյուր տեսակի տևողությունը սույն չափորոշչով սահմանված պրակտիկայի ընդհանուր տևողությանը համապատասխան սահմանվում է մասնագիտության ուսումնական պլանով,

3) պրակտիկաների ուսումնական ծրագրերը կազմում և հաստատում է ուսումնական հաստատությունը.

4) ուսումնական պրակտիկաներն անցկացվում են պրակտիկայի ծրագրի կատարումն ապահովելու համար բավարար կահավորում և տեխնիկական հագեցում ունեցող ուսումնական արհեստանոցներում, ուսումնափորձնական տեղամասերում, ուսումնական հաստատության այլ ուսումնաօժանդակ օբյեկտներում, ինչպես նաև կազմակերպություններում, հաստատություններում (պարտադիր),

5) արտադրական և նախաավարտական պրակտիկաները, որպես կանոն, անց են կացվում պրակտիկաների ուսումնական ծրագրերի բովանդակությանը համապատասխան պայմաններ ունեցող կազմակերպություններում:

19. Միջին մասնագիտական կրթության 0413.07.5 «Հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» մասնագիտության 0413.07.01.5 «Մենեջեր` հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» որակավորման ուսանողների ատեստավորումների նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) ուսումնառության ընթացքում բոլոր ուսանողները պարբերաբար ատեստավորվում են, որի նպատակը ըստ սույն չափորոշչով սահմանված կարողությունների տարրերի նրանց ձեռքբերումները հավաստող վկայություններ ստանալն է,

2) ուսումնական կիսամյակի սկզբում ուսանողը տեղեկացվում է կիսամյակի ընթացքում միջանկյալ ատեստավորման բնույթի, ժամկետների, անցկացման ձևի և ներառվող նյութի ծավալի մասին,

3) պետական ամփոփիչ ատեստավորումը երաշխավորվում է անց կացնել առանձին առարկաներից կամ մոդուլներից քննության, համալիր (միջառարկայական կամ միջմոդուլային) քննության կամ ավարտական (դիպլոմային) աշխատանք կատարելու և պաշտպանելու ձևով,

4) պետական ամփոփիչ ատեստավորման ընտրված ձևը և ներառվող նյութի ծավալը պետք է հնարավորություն տա ստուգել շրջանավարտի մասնագիտական կարողությունների և հմտությունների համապատասխանությունը սույն չափորոշչով 0413.07.5 «Հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» մասնագիտության 0413.07.01.5 «Մենեջեր` հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» որակավորման մասնագետի համար սահմանված պահանջներին:

 

ԳԼՈՒԽ 6.
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0413.07.5 «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0413.07.01.5 «ՄԵՆԵՋԵՐ` ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ

 

20. Միջին մասնագիտական կրթության 0413.07.5 «Հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» մասնագիտության 0413.07.01.5 «Մենեջեր` հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու համար հաստատությունը կազմում և հաստատում է առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական մոդուլների, ընտրովի դասընթացի ուսումնական ծրագրերը, կրթության կառավարման պետական լիազորված մարմնի երաշխավորած ձևին համապատասխան ուսումնական պլանը` հաշվի առնելով հավելված 1-ի 3-րդ աղյուսակում բերված օրինակելի ուսումնական պլանը:

21. Միջին մասնագիտական կրթության 0413.07.5 «Հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» մասնագիտության 0413.07.01.5 «Մենեջեր` հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնող հաստատությունը սույն չափորոշչի հիման վրա մոդուլային ուսումնական ծրագրերը և ուսումնական պլանը կազմելու ժամանակ`

1) կարող է փոփոխել դասընթացների և մոդուլների ժամաքանակը` պահպանելով մասնագետի (շրջանավարտի) կարողություններին և հմտություններին ներկայացվող պահանջները,

2) պետք է մոդուլների արդյունքներին և դրանց կատարման չափանիշներին համապատասխան ուսումնական ծրագրերը մշակելիս հաշվի առնի գործատուների, գործադիր իշխանությունների, մասնագիտական ոլորտը կառավարող պետական լիազորված մարմինների, այլ շահագրգիռ սուբյեկտների (սոցիալական գործընկերների) առաջարկությունները,

3) պետք է առարկայի և /կամ/ մոդուլի ընդհանուր ժամաքանակի սահմաններում որոշի տեսական, գործնական և լաբորատոր պարապմունքների ժամաքանակները,

4) պետք է միջանկյալ ատեստավորման ընդհանուր շաբաթների սահմաններում որոշի ըստ կիսամյակների այս ատեստավորմանը հատկացվող ժամանակը,

5) պետք է մասնագիտության նկարագրին համապատասխան տվյալ որակավորման ամբողջացման անհրաժեշտությունը և առանձնահատկությունը հաշվի առնելով` կազմի և հաստատի ընտրովի դասընթացների ուսումնական ծրագրերը,

6) օգտվելով երաշխավորված ձևում տրված պարզաբանումներից` պետք է կազմի ուսումնական պլանի կիրառման պարզաբանումները,

7) պետք է պրակտիկայի համար նախատեսված շաբաթների սահմաններում որոշի ուսումնական և արտադրական պրակտիկաների տևողությունները, անցկացման ժամկետները, նախաավարտական պրակտիկայի տևողությունը,

8) պետք է սույն չափորոշչով երաշխավորված ամփոփիչ ատեստավորման ձևերին համապատասխան ընտրի ամփոփիչ ատեստավորման ձևը:

 

Հավելված 1

Միջին մասնագիտական կրթության 0413.07.5

«Հասարակական սննդի սպասարկման կազմակերպում»

մասնագիտության 0413.07.01.5 «Մենեջեր`

հասարակական սննդի սպասարկման կազմակերպում»

որակավորման պետական կրթական չափորոշչի

 

Աղյուսակ 1

 

Միջին մասնագիտական կրթության 0413.07.5 «Հասարակական սննդի

սպասարկման կազմակերպում» մասնագիտության 0413.07.01.5 «Մենեջեր`

հասարակական սննդի սպասարկման կազմակերպում» որակավորման հիմնական

կրթական ծրագրի առանցքային հմտությունների մոդուլներ

 

._____________________________________________________________________.

|ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ»                                 |

|_____________________________________________________________________|

|1.  |Մոդուլի դասիչը       |ԱՀ-Հ-5-16-001                             |

|____|_____________________|__________________________________________|

|2.  |Մոդուլի նպատակը      |Մոդուլի նպատակն է զարգացնել սովորողի      |

|    |                     |անձնական շփման ունակությունները,          |

|    |                     |ակտիվացնել միջանձնային հաղորդակցության    |

|    |                     |հնարավորությունները, ձևավորել             |

|    |                     |աշխատանքային և  մասնագիտական              |

|    |                     |գործունեության ընթացքում նպատակային       |

|    |                     |հաղորդակցման, գործնական երկարատև          |

|    |                     |կապերի ու հարաբերությունների ստեղծման     |

|    |                     |կարողությունը:                            |

|____|_____________________|__________________________________________|

|3.  |Մոդուլի տևողությունը |36 ժամ                                    |

|____|_____________________|__________________________________________|

|4.  |Մուտքային պահանջները |Այս մոդուլն ուսումնասիրելու համար         |

|    |                     |սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք    |

|    |                     |չեն:                                      |

|____|_____________________|__________________________________________|

|5.  |Մոդուլի գնահատման    |Մոդուլի ընդունելի կատարողականը            |

|    |կարգը                |յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված   |

|    |                     |կատարման չափանիշների բավարար մակարդակի    |

|    |                     |ապահովումն է:                             |

|____|_____________________|__________________________________________|

|6.  |ՈՒսումնառության      |Ներկայացնել հաղորդակցության դերն ու       |

|    |արդյունք 1           |նշանակությունը անձնական և  մասնագիտական   |

|    |                     |նպատակների իրականացման համար              |

|____|_____________________|__________________________________________|

|7.  |Կատարման չափանիշներ  |1) բացատրում է հաղորդակցման               |

|    |                     |անհրաժեշտությունը անձի ինքնադրսևորման     |

|    |                     |և  գործարար հարաբերությունների համար,     |

|    |                     |2) ներկայացնում է շփման և  անձնական       |

|    |                     |հաղորդակցման ձևերը,  բաղադրիչները,        |

|    |                     |3) ներկայացնում է գործնական               |

|    |                     |հաղորդակցման եղանակները, բաղադրիչները,    |

|    |                     |4) շփման հնարավորությունը ուղղորդում      |

|    |                     |է նպատակային հաղորդակցմանը,               |

|    |                     |5) անձնական հատկանիշները օգտագործում      |

|    |                     |է գործնական հաղորդակցության մեջ:          |

|____|_____________________|__________________________________________|

|8.  |ՈՒսումնառության      |Կիրառել ուղղակի հաղորդակցման ձևերը        |

|    |արդյունք 2           |                                          |

|____|_____________________|__________________________________________|

|9.  |Կատարման չափանիշներ  |1) ներկայացնում է ուղղակի հաղորդակցման    |

|    |                     |ձևերը,                                    |

|    |                     |2) բանավոր հաղորդակցման ժամանակ վարում է  |

|    |                     |զրույց, արձագանքում է հարցադրումներին,    |

|    |                     |3) հանդես է գալիս առաջարկներով և          |

|    |                     |զեկույցներով` ներկայացնում է հստակ և      |

|    |                     |նպատակային խոսք,                          |

|    |                     |4) ուղղակի հաղորդակցման ընթացքում հայտնում|

|    |                     |է տեսակետ, դրսևորում  է                   |

|    |                     |հետաքրքրություններ, բարեհամբյուր է,       |

|    |                     |5) մասնակցում է քննարկումների և           |

|    |                     |երկխոսությունների, պահպանում է            |

|    |                     |համագործակցության շարունակականությունը:   |

|____|_____________________|__________________________________________|

|10. |ՈՒսումնառության      |Կիրառել անուղղակի հաղորդակցման  ձևերը     |

|    |արդյունք 3           |                                          |

|____|_____________________|__________________________________________|

|11. |Կատարման չափանիշներ  |1) ներկայացնում է անուղղակի               |

|    |                     |հաղորդակցման ձևերը,                       |

|    |                     |2) կազմում և  ձևակերպում  է գրավոր        |

|    |                     |խոսք` պահպանելով նպատակայնությունն ու     |

|    |                     |էթիկան,                                   |

|    |                     |3) օգտագործում է տեղեկատվական             |

|    |                     |տեխնոլոգիաները և  այլ տեխնիկական          |

|    |                     |միջոցները` նպատակային տեղեկատվությունը    |

|    |                     |փոխանցելու համար,                         |

|    |                     |4) կազմում է գրություններ` ըստ            |

|    |                     |անհրաժեշտության և  նպատակի,               |

|    |                     |5) վարում է տեղեկատվության                |

|    |                     |հավաքագրման և  փոխանցման փաստաթղթեր,      |

|    |                     |6) բանավոր հաղորդակցման նյութը            |

|    |                     |փոխարկում է գրավորի և`  հակառակը:         |

|____|_____________________|__________________________________________|

|12. |ՈՒսումնառության      |Ձևավորել  և  զարգացնել միջանձնային        |

|    |արդյունք 4           |հաղորդակցում                              |

|____|_____________________|__________________________________________|

|13. |Կատարման չափանիշներ  |1) նախաձեռնում է անձնական և               |

|    |                     |աշխատանքային  շփում` ըստ իրավիճակի և      |

|    |                     |զրուցակցի կամ հասցեատիրոջ,                |

|    |                     |2) ստանում, մշակում և  դասակարգում է      |

|    |                     |անհրաժեշտ (նպատակային) տեղեկատվությունը,  |

|    |                     |3) առկա տեղեկատվությունն օգտագործում է    |

|    |                     |միջանձնային հաղորդակցում ձևավորելու       |

|    |                     |համար,                                    |

|    |                     |4) օգտագործում է հաղորդակցման միջոցները և |

|    |                     |տեխնոլոգիաները` հետաքրքրություն           |

|    |                     |առաջացնելու համար,                        |

|    |                     |5) ներգրավվում է                          |

|    |                     |երկխոսություններում, քննարկումներում,     |

|    |                     |հայտնում է կարծիք, հիմնավորում է          |

|    |                     |տեսակետներ,                               |

|    |                     |6) պահպանում և  եզրափակում է              |

|    |                     |երկխոսությունը,                           |

|    |                     |7) կարողանում է հաղորդակցվել` հաշվի       |

|    |                     |առնելով իրավիճակը և  զրուցակցի            |

|    |                     |հետաքրքրությունները:                      |

|____|_____________________|__________________________________________|

|14. |ՈՒսումնառության      |Խթանել համագործակցության ձևավորումը,      |

|    |արդյունք 5           |ստեղծել նախապայմաններ երկարատև            |

|    |                     |գործընկերության համար                     |

|____|_____________________|__________________________________________|

|15. |Կատարման չափանիշներ  |1) ներկայացնում է համագործակցությանը      |

|    |                     |խթանող միջոցառումները (գովազդ,            |

|    |                     |հայտարարություններ, ցուցահանդեսներ,       |

|    |                     |շնորհանդեսներ, հյուրասիրություններ,       |

|    |                     |համտեսներ և  այլն),                       |

|    |                     |2) հավանական  գործընկերոջ վերաբերյալ      |

|    |                     |հավաքագրում է անհրաժեշտ տեղեկատվությունը, |

|    |                     |3) հավաքագրված տեղեկատվությունն           |

|    |                     |օգտագործում է գործարար հաղորդակցում       |

|    |                     |ձևավորելու  համար,                        |

|    |                     |4) օգտագործում է հաղորդակցման հնարքները   |

|    |                     |և  տեխնոլոգիաները` հետաքրքրություն        |

|    |                     |առաջացնելու և  համագործակցելու համար,     |

|    |                     |5) հաղորդակցման ընթացքում ձեռք է բերում   |

|    |                     |վստահություն,                             |

|    |                     |6) ապահովում է հետադարձ կապի              |

|    |                     |միջոցառումներ,                            |

|    |                     |7) վերլուծում է ձեռք բերված               |

|    |                     |տեղեկատվությունը, վերամշակում է և         |

|    |                     |կիրառում:                                 |

|_____________________________________________________________________|

|ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ»              |

|_____________________________________________________________________|

|16. |Մոդուլի դասիչը       |ԱՀ-ԱԱՕ-5-16-001                           |

|____|_____________________|__________________________________________|

|17. |Մոդուլի նպատակը      |Մոդուլի նպատակն է սովորողի մոտ ձևավորել   |

|    |                     |աշխատանքային գործունեության ընթացքում և   |

|    |                     |առօրյայում անվտանգության կանոնները        |

|    |                     |պահպանելու, սանիտարահիգիենիկ պահանջներին  |

|    |                     |համապատասխան աշխատանքային գործունեությունը|

|    |                     |կազմակերպելու, հավանական վտանգները և      |

|    |                     |վթարները կանխարգելելու, արտադրական        |

|    |                     |վթարների դեպքում` անվտանգության           |

|    |                     |միջոցառումներ իրականացնելու և  առաջին     |

|    |                     |օգնություն ցուցաբերելու կարողություններ:  |

|____|_____________________|__________________________________________|

|18. |Մոդուլի տևողությունը |36 ժամ                                    |

|____|_____________________|__________________________________________|

|19. |Մուտքային պահանջները |Այս մոդուլն ուսումնասիրելու համար         |

|    |                     |սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք    |

|    |                     |չեն:                                      |

|____|_____________________|__________________________________________|

|20. |Մոդուլի գնահատման    |Մոդուլի ընդունելի կատարողականը            |

|    |կարգը                |յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված  |

|    |                     |կատարման չափանիշների անհրաժեշտ մակարդակի  |

|    |                     |ապահովումն է:                             |

|____|_____________________|__________________________________________|

|21. |ՈՒսումնառության      |Ներկայացնել աշխատանքային                  |

|    |արդյունք 1           |գործունեության ընթացքում և  կենցաղում     |

|    |                     |անվտանգության կանոնները                   |

|____|_____________________|__________________________________________|

|22. |Կատարման չափանիշներ  |1) ներկայացնում է անվտանգության կանոնների |

|    |                     |սահմանման, իրավական կարգավորման և         |

|    |                     |պահպանման անհրաժեշտությունը,              |

|    |                     |2) ըստ հիմնական բնագավառների ներկայացնում |

|    |                     |է անվտանգության կանոնների պահանջները,     |

|    |                     |3) ներկայացնում է տեխնոլոգիական           |

|    |                     |սարքավորումների շահագործման անվտանգության |

|    |                     |կանոնները,                                |

|    |                     |4) ներկայացնում է հրդեհային անվտանգության |

|    |                     |և  հակահրդեհային պաշտպանության կանոնները, |

|    |                     |5) ներկայացնում է էլեկտրաանվտանգության    |

|    |                     |կանոնները,                                |

|    |                     |6) ներկայացնում է անվտանգության կանոնների |

|    |                     |խախտման հետևանքները,                      |

|    |                     |պատասխանատվությունները:                   |

|____|_____________________|__________________________________________|

|23. |ՈՒսումնառության      |Կազմակերպել աշխատավայրում աշխատանքային    |

|    |արդյունք 2           |գործունեությունը` անվտանգության           |

|    |                     |պահանջներին համապատասխան                  |

|____|_____________________|__________________________________________|

|24. |Կատարման չափանիշներ  |1) ներկայացնում է մարդու առողջության և    |

|    |                     |աշխատանքի ընթացքում աշխատունակության վրա  |

|    |                     |ազդող գործոնները (սանիտարահիգիենիկ,       |

|    |                     |հոգեբանաֆիզիոլոգիական, էսթետիկական,       |

|    |                     |սոցիալական-հոգեբանական),                  |

|    |                     |2) ներկայացնում է աշխատավայրի սանիտարիայի |

|    |                     |և  հիգիենայի ընդհանուր նորմերը            |

|    |                     |(միկրոկլիման, ճառագայթումը, աղմուկը,      |

|    |                     |լուսավորվածությունը, տատանումները և       |

|    |                     |այլն)                                     |

|    |                     |3) ներկայացնում է աշխատանքի համար         |

|    |                     |անհրաժեշտ նյութերը, պարագաները և  դրանց   |

|    |                     |անվնաս օգտագործումը,                      |

|    |                     |4) ներկայացնում է սանիտարիայի և           |

|    |                     |հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ       |

|    |                     |գործառույթները:                           |

|____|_____________________|__________________________________________|

|25. |ՈՒսումնառության      |Կանխել հավանական վտանգները և  վթարները,   |

|    |արդյունք 3           |իրականացնել անվտանգության                 |

|    |                     |միջոցառումներ                             |

|____|_____________________|__________________________________________|

|26. |Կատարման չափանիշներ  |1) ներկայացնում է կենցաղային և  արտադրական|

|    |                     |վթարների առաջացման պատճառները և           |

|    |                     |հետևանքները,                              |

|    |                     |2) ներկայացնում է կենցաղային և  արտադրական|

|    |                     |վթարների կանխման աշխատանքները,            |

|    |                     |3) ներկայացնում է առանձին խմբերի          |

|    |                     |(հաշմանդամություն ունեցող անձինք, հղիներ, |

|    |                     |անչափահասներ և  այլն) աշխատանքային        |

|    |                     |առանձնահատուկ պայմանները և  վտանգների     |

|    |                     |կանխման սահմանված միջոցառումները,         |

|    |                     |4) ներկայացնում է կենցաղային և  արտադրական|

|    |                     |վթարների ու դժբախտ պատահարների            |

|    |                     |փաստաթղթային ձևակերպումների  կարգը:       |

|____|_____________________|__________________________________________|

|27. |ՈՒսումնառության      |Ցուցաբերել առաջին օգնություն              |

|    |արդյունք 4           |                                          |

|____|_____________________|__________________________________________|

|28. |Կատարման չափանիշներ  |1) տիրապետում է տարբեր                    |

|    |                     |իրավիճակներում առաջին օգնության           |

|    |                     |հիմնական կանոններին,                      |

|    |                     |2) առաջին օգնության գործողությունների     |

|    |                     |քայլերը ճիշտ է ներկայացնում,              |

|    |                     |3) կատարում է արհեստական շնչառության      |

|    |                     |և  սրտի աշխատանքի վերականգնման            |

|    |                     |գործողություն,                            |

|    |                     |4) կատարում է արյան հոսքի դադարեցման և    |

|    |                     |բաց վնասվածքների վիրակապման գործողություն,|

|    |                     |5) կատարում է այրվածքների նախնական մշակման|

|    |                     |և  էլեկտրահարվածին առաջին օգնություն      |

|    |                     |ցուցաբերելու գործողություններ, զկատարում է|

|    |                     |վիրակապման և  անշարժացման գործողություն`  |

|    |                     |տարբեր կոտրվածքների դեպքում,              |

|    |                     |6) ներկայացնում է տարբեր տիպի             |

|    |                     |թունավորման դեպքերում առաջին օգնության    |

|    |                     |կազմակերպման գործողությունները:           |

|_____________________________________________________________________|

|ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ             |

|ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»                                                       |

|_____________________________________________________________________|

|29. |Մոդուլի դասիչը       |ԱՀ-ԱԳՀ-5-16-001                           |

|____|_____________________|__________________________________________|

|30. |Մոդուլի նպատակը      |Մոդուլը նպատակաուղղված է աշխատանքային     |

|    |                     |ընդհանուր փոխհարաբերությունների, այդ      |

|    |                     |թվում նաև`  հիմնական                      |

|    |                     |իրավահարաբերությունների մասին             |

|    |                     |իրազեկվածության բարձրացմանը, աշխատանք     |

|    |                     |փնտրելու և  գտնելու կարողությունների      |

|    |                     |զարգացմանը, աշխատանքային գործունեության   |

|    |                     |ընդհանուր կարողությունների և              |

|    |                     |հմտությունների ձևավորմանը,  ընթացիկ       |

|    |                     |հաջողության հասնելու նախապայմանների       |

|    |                     |ստեղծմանը, ինչպես նաև  ցանկացած           |

|    |                     |բնագավառում անհրաժեշտ աշխատանքային        |

|    |                     |կուլտուրա և  էթիկա դրսևորելու,  ղեկավարի, |

|    |                     |ենթակաների և  գործընկերների հետ           |

|    |                     |արդյունավետ հարաբերվելու կարողությունների,|

|    |                     |առաջացած աշխատանքային խնդիրներն ընկալելու |

|    |                     |և  համապատասխան լուծումներ տալու          |

|    |                     |կարողությունների ձևավորմանը:              |

|____|_____________________|__________________________________________|

|31. |Մոդուլի տևողությունը |36 ժամ                                    |

|____|_____________________|__________________________________________|

|32. |Մուտքային պահանջները |Այս մոդուլն ուսումնասիրելու համար         |

|    |                     |սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք    |

|    |                     |չեն:                                      |

|____|_____________________|__________________________________________|

|33. |Մոդուլի գնահատման    |Մոդուլի ընդունելի կատարողականը            |

|    |կարգը                |յուրաքանչյուր արդյունքի համար նախատես     |

|    |                     |ված կատարման չափանիշների անհրաժեշտ        |

|    |                     |մակարդակի ապահովումն է:                   |

|____|_____________________|__________________________________________|

|34. |ՈՒսումնառության      |Փնտրել  և  գտնել աշխատանք                 |

|    |արդյունք 1           |                                          |

|____|_____________________|__________________________________________|

|35. |Կատարման չափանիշներ  |1) ներկայացնում է աշխատանքային            |

|    |                     |փոխհարաբերությունների և                   |

|    |                     |իրավահարաբերությունների ձևավորման         |

|    |                     |նախապայմանները,                           |

|    |                     |2) կարողանում է փնտրել առկա աշխատատեղերի  |

|    |                     |բազան, ուսումնասիրել և  ընտրել հավանական, |

|    |                     |աշխատատեղը(երը)` օգտագործելով աշխատանքի   |

|    |                     |որոնման ժամանակակից միջոցները և           |

|    |                     |տեխնոլոգիաները,                           |

|    |                     |3) կազմում է գրավոր ինքնակենսագրություն   |

|    |                     |(CV),                                     |

|    |                     |4) ներկայացնում է իր մասնագիտական ուժեղ   |

|    |                     |կողմերը և  հիմնավորում իր                 |

|    |                     |համապատասխանությունը,                     |

|    |                     |5) ներկայացնում է աշխատանքի ընդունվելու,  |

|    |                     |աշխատանքի փոփոխության և  աշխատանքից       |

|    |                     |ազատվելու հիմնական ընթացակարգերը,         |

|    |                     |6) տեղյակ է իր աշխատանքային իրավունքներին |

|    |                     |և  պարտականություններին:                  |

|____|_____________________|__________________________________________|

|36. |ՈՒսումնառության      |Ինտեգրվել աշխատանքային միջավայրին,        |

|    |արդյունք 2           |ապահովել աշխատանքային դրական մթնոլորտ     |

|____|_____________________|__________________________________________|

|37. |Կատարման չափանիշներ  |1) ներկայացնում է մասնագիտական            |

|    |                     |գործունեության ոլորտում արտադրական        |

|    |                     |միջավայրին ներկայացվող հիմնական           |

|    |                     |պահանջները,                               |

|    |                     |2) հիմնավորում է տվյալ աշխատանքով         |

|    |                     |զբաղվելու իր պատրաստակամությունը և        |

|    |                     |արհեստավարժությունը,                      |

|    |                     |3) ներկայացնում է գործընկերների նկատմամբ  |

|    |                     |հարգալից վերաբերմունքի և  արդյունավետ     |

|    |                     |հաղորդակցվելու ունակություններ,           |

|    |                     |4) առաջադրված իրավիճակում ցուցաբերում է   |

|    |                     |պատրաստակամություն և  պատասխանատվության   |

|    |                     |դրսևորումներ,                             |

|    |                     |5) ցուցաբերում է գործընկերոջը, իր         |

|    |                     |ենթակայության տակ աշխատող ենթականերին և   |

|    |                     |ղեկավարին ուշադիր լսելու և  հասկանալու    |

|    |                     |կարողություններ:                          |

|____|_____________________|__________________________________________|

|38. |ՈՒսումնառության      |Արդյունավետ աշխատել թիմում` պահպանելով    |

|    |արդյունք 3           |էթիկայի նորմերը                           |

|____|_____________________|__________________________________________|

|39. |Կատարման չափանիշներ  |1) ներկայացնում է կազմակերպության         |

|    |                     |նպատակները և  դրա իրականացման գործում     |

|    |                     |թիմային աշխատանքի և  միջանձնային          |

|    |                     |հարաբերությունների կարևորությունը,        |

|    |                     |2) ներկայացնում է թիմային աշխատանքի       |

|    |                     |հիմնական սկզբունքները և  խնդիրների լուծման|

|    |                     |մեթոդները,                                |

|    |                     |3) դրսևորում  է հարգալից և  պատշաճ        |

|    |                     |վերաբերմունք գործընկերների նկատմամբ` ըստ  |

|    |                     |նրանց վարքագծի դրսևորման,                 |

|    |                     |4) առաջադրում է լուծումներ գործընկերների  |

|    |                     |շրջանում առաջացած խնդրահարույց            |

|    |                     |իրավիճակներում,                           |

|    |                     |5) կարողանում է առանձին իրավիճակներում    |

|    |                     |գերադասել թիմային շահը անձնական շահից:    |

|____|_____________________|__________________________________________|

|40. |ՈՒսումնառության      |Ներկայացնել աշխատանքում հաջողության       |

|    |արդյունք 4           |հասնելու նախապայմանները                   |

|____|_____________________|__________________________________________|

|41. |Կատարման չափանիշներ  |1) բացատրում է աշխատանքային կարգապահության|

|    |                     |և  պատասխանատվության կարևորությունը       |

|    |                     |աշխատանքային հաջողությունների հասնելու    |

|    |                     |գործում,                                  |

|    |                     |2) բացատրում է մասնագիտական               |

|    |                     |կարողությունների պարբերական               |

|    |                     |կատարելագործման կարևորությունը            |

|    |                     |աշխատանքային հաջողությունների հասնելու    |

|    |                     |գործում,                                  |

|    |                     |3) բացատրում է նախաձեռնողականության       |

|    |                     |և  նպատակասլացության կարևորությունը       |

|    |                     |աշխատանքային հաջողությունների հասնելու    |

|    |                     |գործում,                                  |

|    |                     |4) ներկայացնում է աշխատանքային            |

|    |                     |գործունեության ընթացքում ղեկավարի և       |

|    |                     |աշխատակցի հարաբերությունների              |

|    |                     |պատշաճության կարևորությունը:              |

|_____________________________________________________________________|

 

-------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության և գիտության նախարարություն
14.11.2016
N 1158-Ն
Հրաման