Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄ ...

 

 

040.0302.270317

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 մարտի 2017 թվականի N 302-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը (այսուհետ` անշարժ գույք)` համաձայն հավելվածի, հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկներից և ամրացնել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել որոշման հավելվածում նշված տարածքների հանձնման-ընդունման և սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքների կատարումը` դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի մարտի 23-ի

N 302-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Գտնվելու վայրը     |Մակերեսը|Սկզբնական   |Տարածքի տնօրինման      |

|ը/կ|                   |(քառ.   |արժեքը      |լիազորությունն         |

|   |                   |մետր)   |(դրամ)      |իրականացնող պետական    |

|   |                   |        |            |հիմնարկը               |

|___|___________________|________|____________|_______________________|

|1. |ՀՀ Շիրակի մարզ,    |   245.3|   7 925 770|ՀՀ կառավարությանն      |

|   |քաղ. Արթիկ,        |        |            |առընթեր պետական        |

|   |Բաղրամյան 4        |        |            |եկամուտների կոմիտեի    |

|   |                   |        |            |աշխատակազմ             |

|___|___________________|________|____________|_______________________|

|2. |(2-րդ կետն ուժը կորցրել է 02.08.18 թիվ 944-Ա որոշում)            |

|___|___________________|________|____________|_______________________|

|3. |ՀՀ Տավուշի մարզ,   |     323|   5 000 000|ՀՀ կառավարությանն      |

|   |քաղ. Իջևան,        |        |            |առընթեր պետական        |

|   |Մելիքբեկյան 3      |        |            |եկամուտների կոմիտեի    |

|   |                   |        |            |աշխատակազմ             |

|___|___________________|________|____________|_______________________|

|4. |ՀՀ Արարատի մարզ,   |     500| 341 585 727|ՀՀ կառավարությանն      |

|   |քաղ. Արտաշատ,      |        |            |առընթեր անշարժ գույքի  |

|   |Մարքսի 15 ա        |        |            |կադաստրի պետական       |

|   |                   |        |            |կոմիտեի աշխատակազմ     |

|___|___________________|________|____________|_______________________|

|5. |ՀՀ Գեղարքունիքի    |  252.16|       26000|ՀՀ կառավարությանն      |

|   |մարզ, քաղ.         |        |            |առընթեր անշարժ գույքի  |

|   |Մարտունի, Գ. Նժդեհի|        |            |կադաստրի պետական       |

|   |7/4-1              |        |            |կոմիտեի աշխատակազմ     |

|___|___________________|________|____________|_______________________|

|6. |ՀՀ Տավուշի մարզ,   |   105.5| 209 973 696|ՀՀ կառավարությանն      |

|   |քաղ. Նոյեմբերյան,  |        |            |առընթեր պետական գույքի |

|   |Զ. Անդրանիկի 3     |        |            |կառավարման վարչության  |

|   |                   |        |            |աշխատակազմ             |

._____________________________________________________________________.

(հավելվածը փոփ. 22.09.17 թիվ 1166-Ա, 02.08.18 թիվ 944-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.03.2017
N 302-Ա
Որոշում