031.0443.161299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Զինվորական կադրերի պատրաստման բնագավառում համագործակցության զարգացման մասին» 1998 թվականի մարտի 6-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը քննարկելիս:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
16 դեկտեմբերի 1999թ.
ՆԿ-443