031.0445.161299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Հովհաննես ՎԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում «Ճանապարհային երթևեկության կանոնների վարչական խախտումների վերաբերյալ գործերով որոշումների փոխադարձ ճանաչման և կատարման մասին» 1997 թվականի մարտի 28-ին Մոսկվայում ստորագրված կոնվենցիան քննարկելիս:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
16 դեկտեմբերի 1999թ.
ՆԿ-445