Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ «ԲԱԳՐԱՏԱՇԵՆ», «ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ «ԲԱԳՐԱՏԱՇԵՆ», «ԲԱՎՐԱ» ԵՎ «ԳՈԳԱՎԱՆ» ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈ ...

 

 

040.0366.140417

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 ապրիլի 2017 թվականի N 366-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ «ԲԱԳՐԱՏԱՇԵՆ», «ԲԱՎՐԱ» ԵՎ «ԳՈԳԱՎԱՆ» ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՎԱՐՏՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի 140-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ստեղծել «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում ավարտված աշխատանքների ընդունող հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի ապրիլի 13-ի

N 366-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ «ԲԱԳՐԱՏԱՇԵՆ», «ԲԱՎՐԱ» ԵՎ «ԳՈԳԱՎԱՆ» ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՎԱՐՏՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ա. Թանանյան        - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի

                         խորհրդական (հանձնաժողովի նախագահ)

 

    Ա. Մանգասարյան     - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղարի

                         տեղակալ

 

    Մ. Բիչախչյան       - ՀՀ ոստիկանության անձնագրային և  վիզաների

                         վարչության պետ

 

    Ա. Ջավադյան        - ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական և

                         աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

 

    Լ. Հունանյան       - ՀՀ առողջապահության նախարարության ԱՏՄ հիգիենիկ և

                         հակահամաճարակային վերահսկողության վարչության

                         գլխավոր մասնագետ

 

    Հ. Ավետիսյան       - ՀՀ առողջապահության նախարարության ԱՏՄ Բավրայի

                         սահմանային հսկիչ կետի պետ

 

    Ա. Միրզոյան        - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական

                         քաղաքականության վարչության պետ

 

    Ք. Քաբաբյան        - ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական

                         տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի

                         ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության

                         պետ

 

    Ա. Յազերյան        - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության

                         աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական

                         անվտանգության տեսչության նորմատիվ-տեխնիկական

                         աշխատանքների բաժնի գլխավոր մասնագետ-տեսուչ

 

    Ա. Ավետիսյան       - ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ

                         զորքերի սահմանային վերահսկողության սահմանապահ

                         ջոկատի պետ

 

    Է. Ծառուկյան       - ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի

                         անվտանգության տեսչական մարմնի աշխատակազմի

                         սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ

 

    Ա. Սարգսյան        - ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի

                         անվտանգության տեսչական մարմնի աշխատակազմի Բավրայի

                         սահմանային հսկիչ կետի պետ

 

    Դ. Քարտաշյան       - ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային

                         վերահսկողության տեսչության գլխավոր վերահսկող

 

(հավելվածը փոփ. 08.11.2018 թիվ 1248-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.04.2017
N 366-Ա
Որոշում