Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ 100-ԱՄՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԵՎ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏ ...

 

 

030.0336.210417

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումները կազմակերպելու նպատակով որոշում եմ.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) հետևյալ կազմով`

Հայաստանի Հանրապետության վարչապետ (հանձնաժողովի նախագահ) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար (հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար նախարար

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ

Հանրային խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության Հայաստանի ազգային արխիվի տնօրեն

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Հայ բարեգործական ընդհանուր միության Հայաստանի նախագահ (համաձայնությամբ):

2. Հանձնաժողովին` երկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության Նախագահի հավանությանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը և դրա իրականացման նախահաշիվը:

3. Հանձնաժողովի նախագահին` ըստ անհրաժեշտության առաջարկություններ ներկայացնել հանձնաժողովի կազմում պետական, հասարակական, սփյուռքի, եկեղեցական կառույցների ներկայացուցիչներ ներառելու վերաբերյալ կամ անհրաժեշտության դեպքում նրանց ներգրավել հանձնաժողովի աշխատանքներում:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը' սահմանված կարգով 2018 թվականի պետական բյուջեով նախատեսել Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման համար ֆինանսավորման անհրաժեշտ միջոցներ:

5. Հանձնաժողովի նախագահի տեղակալին` «Հայաստան» համահայկական հիմնադրամի խորհրդի առաջիկա նիստում խորհրդի անդամներին և «Հայաստան-սփյուռք» 6-րդ համաժողովին ներկայացնել նախատեսվող միջոցառումների ծրագիրը և ձեռնարկվելիք քայլերը:

6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններին տեղեկացնել հանձնաժողովի գործունեության մասին միջոցառումների ծրագրի իրականացմանն ուղղված անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով:

7. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` հայկական սփյուռքի կառույցներին տեղեկացնել հանձնաժողովի գործունեության և միջոցառումների ծրագրի մասին, համակարգել համայնքներում այդ ուղղությամբ տարվող աշխատանքները և ցուցաբերել համապատասխան աջակցություն:

 

21 ապրիլի 2017 թվականի

ՆՀ-336-Ա

 

 

pin
ՀՀ Նախագահ
21.04.2017
N ՆՀ-336-Ա
Հրամանագիր