Սեղմել Esc փակելու համար:
ՆՈՏԱՐՆԵՐԻ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆՈՏԱՐՆԵՐԻ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՀՀ-ՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ...

 

 

040.0430.280417

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 ապրիլի 2017 թվականի N 430-Ն

 

ՆՈՏԱՐՆԵՐԻ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել նոտարների, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների ու մշտական հաստատությունների` հարկային մարմնում հաշվառման կանգնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի ապրիլի 27-ի

N 430-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՆՈՏԱՐՆԵՐԻ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են նոտարների, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների (այսուհետ` դիվանագիտական ներկայացուցչություններ) ու մշտական հաստատությունների` հարկային մարմնում հաշվառման կանգնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով` մշտական հաստատությունները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ` օրենսգիրք) սահմանված` Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի մշտական հաստատություններն են:

3. Սույն կարգի դրույթները չեն տարածվում ոչ ռեզիդենտ կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների վրա, որոնք հաշվառվում են իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի գործակալությունում:

4. Նոտարները, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, դիվանագիտական ներկայացուցչությունները և մշտական հաստատությունները հարկային մարմնում հաշվառվելու համար սույն կարգով սահմանված փաստաթղթերը ներկայացնում են հարկային մարմին: Փաստաթղթերը հարկային մարմին կարող են ներկայացվել թղթային կրիչով կամ էլեկտրոնային եղանակով` տեղեկատվական համակարգի միջոցով:

5. Էլեկտրոնային թվային եղանակով տեղեկատվական համակարգի միջոցով հարկային հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում դիմում ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, եթե նոտարները, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, դիվանագիտական ներկայացուցչությունները և մշտական հաստատությունները տեղեկատվական համակարգում համացանցի միջոցով լրացնում են դիմումի համար անհրաժեշտ տեղեկատվությունը և փաստաթուղթը հաստատում են էլեկտրոնային ստորագրության միջոցով:

6. Հարկային մարմնի կողմից ստուգվում են ստորև նշված տեղեկությունների և փաստաթղթերի ճշտությունն ու համապատասխանությունն օրենսգրքի դրույթներին: Մասնավորապես`

1) փաստաթղթերը պետք է համապատասխանեն օրենսգրքի 289-րդ հոդվածով սահմանված ցանկին, լինեն ամբողջական, պետք է լրացված լինեն անթերի և առանց խախտումների.

2) տեղեկությունները պետք է լինեն ճիշտ, և դրանցում ներառված չլինեն հարկ վճարողի մասին սխալ տվյալներ:

7. Սխալներ կամ անհամապատասխանություններ հայտնաբերվելու դեպքում հարկային մարմնի կողմից հաշվառումը կասեցվում է` մինչև հարկ վճարողի կողմից դրանց շտկումը:

8. Սխալներ կամ անհամապատասխանություններ չհայտնաբերվելու դեպքում տեղեկությունները գրանցվում են միասնական գրանցամատյանում:

9. Հարկ վճարողը հաշվառված է համարվում հարկային մարմնում` միասնական էլեկտրոնային գրանցամատյանում համապատասխան գրառման կատարման պահից:

10. Փաստաթղթերի ստացումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի կողմից հարկ վճարողին տրամադրվում են ՀՎՀՀ-ն և հարկ վճարողի հաշվառման վկայականը: Էլեկտրոնային եղանակով հաշվառման կանգնելու դեպքում հարկ վճարողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է հարկ վճարողի հաշվառման վկայականի էլեկտրոնային տարբերակը:

 

II. ՆՈՏԱՐՆԵՐԻ` ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

11. Նոտարը հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար դիմում է իր նոտարական տարածքն սպասարկող հարկային (տարածքային) տեսչություն: Նոտարական տարածքը և հարկային մարմնի սպասարկման տարածքները չհամընկնելու դեպքում նոտարը դիմում է իր գրասենյակի հասցեն սպասարկող հարկային (տարածքային) տեսչություն:

12. Նոտարին հաշվառող հարկային (տարածքային) տեսչությունը նոտարի գրավոր դիմումի հիման վրա կարող է փոփոխվել, եթե նոտարն աշխատանքի է տեղափոխվում մեկ այլ հարկային (տարածքային) տեսչության տարածքում գտնվող նոտարական տարածք:

13. Նոտարները հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`

1) ՀՎՀՀ-ի տրամադրման մասին` հարկային մարմնի հաստատած ձևով և կարգով լրացված դիմումը.

2) նոտարի պաշտոնի նշանակման մասին հրամանի կամ որոշման պատճենը.

3) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

4) հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության մասին լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենը:

 

III. ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԵՎ ՆՈՏԱՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ` ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

14. Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձը հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար իր բնակության կամ հաշվառման վայրի հասցեն սպասարկող հարկային (տարածքային) տեսչություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) ՀՎՀՀ-ի տրամադրման մասին` ֆիզիկական անձի կողմից հարկային մարմնի հաստատած ձևով և կարգով լրացված դիմումը.

2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության մասին լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենը:

15. Անկախ սույն կարգի 14-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց` հարկային մարմինն անհատ ձեռնարկատեր և նոտար չհամարվող ֆիզիկական անձանց հաշվառում է հարկային մարմնում, եթե նրանք կրում են օրենսգրքով սահմանված կարգով ու չափով հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն:

 

IV. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

16. Դիվանագիտական ներկայացուցչությունները հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար իրենց մշտական ներկայացուցչության (մասնավորապես` նստավայրի, գրասենյակի) գտնվելու տարածքն սպասարկող հարկային (տարածքային) տեսչություն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) ՀՎՀՀ-ի տրամադրման մասին` լիազորված պաշտոնատար անձի կողմից հարկային մարմնի հաստատած ձևով և կարգով լրացված դիմումը.

2) կարգավիճակը հաստատող փաստաթղթի պատճենը:

 

V. ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

17. Մշտական հաստատությունները հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար օրենսգրքի 27-րդ հոդվածով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում գործունեության վայրերից որևէ մեկի հասցեն սպասարկող հարկային (տարածքային) տեսչություն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) ՀՎՀՀ-ի տրամադրման մասին` լիազորված պաշտոնատար անձի կողմից հարկային մարմնի հաստատած ձևով և կարգով լրացված դիմումը.

2) ռեզիդենտության երկրում գրանցումը հավաստող հիմնադիր փաստաթղթի պատճենը:

18. Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`

1) ՀՎՀՀ-ի տրամադրման մասին` ֆիզիկական անձի կողմից հարկային մարմնի հաստատած ձևով և կարգով լրացված դիմումը.

2) անձնագրի պատճենը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.04.2017
N 430-Ն
Որոշում